Մայր

Մայր (փաղաքշական մայրիկ, մամաշա, մամանյա) կին, իր երեխայի համար՝ ծնող։ Կինը կարող է մայր համարվել՝ ծննդաբերելու, երեխա ունենալու միջոցով։

Մայր
«Նկարիչն ու իր մայրը», Արշիլ Գորկի
Մայր
Օրորոցային երգ
Մայր
Անդրեա Սոլարի «Տիրամայրը կանաչ բարձով» (մոտ 1507, Լուվր)

Կենսաբանական մայրը իգական սեռի գենետիկ ներդրողն է նորածնի ստեղծմանը՝ սեռական հարաբերության կամ ձվաբջիջների նվիրատվության արդյունքում։ Կենսաբանական մայրը կարող է իրավական պարտավորություններ ունենալ իր կողմից չմեծացած երեխայի նկատմամբ, օրինակ՝ դրամական աջակցության պարտավորություն։ Որդեգրող մայրն այն կինն է, ով դարձել է երեխայի ծնողը որդեգրման օրինական գործընթացով։ Ենթադրյալ մայրը կին է, որի կենսաբանական կապը երեխայի հետ ենթադրվում է, բայց հաստատված չէ։ Խորթ մայրը ոչ կենսաբանական կին ծնող է, որն ամուսնացած է երեխայի նախկին ծնողի հետ և կարող է կազմել ընտանեկան միավոր, բայց հիմնականում չունի ծնողի օրինական իրավունքներն ու պարտականությունները երեխայի հետ կապված։

Սոցիալական, մշակութային կամ կրոնական համատեքստում տարբեր իմաստներ ունեցող բառ է։

Կենսաբանական մայր

Կենսաբանական մայրը հղիացած և երեխային ծնած անձն է։ Վերականգնողական բժշկության զարգացմանը զուգահեռ առաջ են եկել փոխնակ մայրությունը և գենետիկ մայրությունը։

Փոխնակ մայրություն

Փոխնակ մայրությունը բժշկական մեթոդ է, որի դեպքում արտամարմնային բեղմնավորման գործընթացի ժամանակ ստացված սաղմերը տեղադրվում են այն կնոջ արգանդում, որը գենետիկորեն կապված չէ այդ սաղմերի հետ։ Այդ ընթացքում կինը ինքնակամ համաձայնում է հղիանալ, կրել և ծնել կենսաբանորեն իրեն օտար երեխայի, որի խնամքըը հետագայում հանձնվելու է այլ անձանց՝ կենսաբանական ծնողներին։ Հենց նրանք էլ իրավաբանորեն համարվելու են տվյալ երեխայի ծնողները, անկախ նրանից, որ նրան կրել և ծնել է փոխնակ մայրը։

Գենետիկ մայրություն

Գենետիկ մայրն այն կինն է, որի ձվաբջջից ձևավորվում է երեխան։

Ոչ կենսաբանական մայրեր

Սոցիալական

Բացի կենսաբանական ծնողներից, մայր կարող են անվանել նաև հոգեմորը, խորթ մորը կամ այն կնոջը, որը մոր սոցիալական դեր է կատարում։

Ստնտու

Ստնտու կամ կերակրող անվանել են իր կրծքով ուրիշի երեխային կերակրող կնոջը։

Կնքամայր

Քրիստոնեության մեջ կնքամայր է համարվում այն կինը, որը երեխայի կնունքի ժամանակ երեխայի համար ճանաչվում է որպես կնքամայր։ Նա պատասխանատվություն է կրում երեխայի քրիստոնեական դաստիարակության, հավատի համար և պարտավոր է ծնողների հետ կիսել դաստիարակության ընթացքում առաջացած դժվարությունները։

Խորթ մայր

Խորթ մայրը իր ամուսնու երեխաների հարազատ մայրը չէ, երեխաները ծնվել են ամուսնու նախորդ ամուսնությունից։ Խորթ մոր համար երեխաներն անվանվում են «խորթ տղա» կամ «խորթ աղջիկ»։ Հեքիաթներում խորթ մայրը հաճախ բացասական կերպար է լինում։

Հարսանքամայր

Այն կինն է, որը հարսանիքի ժամանակ փոխարինում է հարսնացուի կամ փեսացուի հարազատ մորը։

Մայրերի օր

1995 թվականից Հայաստանում ապրիլի 7-ը նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր։ Այդ օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է նաև Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Մայրերի օրը տարբեր երկրներում նշում են տարբեր օրերի։

Ռուսաստանում ՌԴ նախագահի 1998 թվականի հունվարի 30-ի թիվ 120 հրամանագրով որոշվել է նոյեմբերի վերջին կիրակի օրը նշել որպես մայրության օր։

Լիբանանում մայրության օրը նշվում է գարնան առաջին օրը, Ուզբեկստանում այն համընկել է մարտի 8-ի հետ։ Հարավային Աֆրիկայում և Լիտվայում տոնը նշվում է մայիսի առաջին շաբաթվա ընթացքում, Հունաստանում՝ մայիսի 9-ին։ Ուկրաինայում, Էստոնիայում, ԱՄՆ-ում, Մալթայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Թուրքիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Բելգիայում մայրերի օրը նշվում է մայիսի երկրորդ կիրակի օրը։ Շվեդիայում և Ֆրանսիայում մարդիկ շնորհավորում են իրենց մայրերին մայիսի վերջին կիրակի օրը։ Լեհերը տոնը նշում են մայիսի 26-ին, բելառուսները՝ հոկտեմբերի 14-ին։ Իսպանիայում, Պորտուգալիայում և Սերբիայում մայրերին շնորհավորում են դեկտեմբերին։

Առողջության և ապահովության հիմնախնդիր

Մայրական մահը կանխվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։

Մայրական մահվան 56 տոկոսը հիմնականում տեղի է ունենում Աֆրիկայում, իսկ 29 տոկոսը Հարավային Ասիայում։ 2006 թվականին Փրկենք Երեխաներին կազմակերպությունը հետազոտություններ անց կացրեց բոլոր երկրներում և բացահայտեց, որ Սկանդինավիան երկները երեխաներ ծնունդ տալու լավագույն վայրն են, իսկ Աֆրիկան՝ ամենավատ։ Այս հետազոտությունը ցույց տվեց, որ ստորին տաս երկրներում 750 անգամ ավելի հավանական է կնոջ մահը ծննդաբերության ժամանակ, քան վերևի տաս երկրներում։ Եվ վերջին երկրներում 28 անգամ մեծ է երեխայի 1 տարեկանում մահանալաու հավանականությունը։ Վերջին տվյալները փաստում են, որ Իտալիան, Շվեդիան ու Լյուքսեմբուրգը ամենաապահով երկրներն են մայրական մահերից խուսափելու համար, իսկ Աֆղանստանը, Կենտրոնական Աֆրիկան և Մալավին ամենավտանգավոր։ Ծննդաբերությունը բավականին ռիսկային գործընթաց է, որը կարող է շատ բարդությունների հանգեցնել։

Մայր-ժառանգ բռնություններ

Պատմությունն արձանագրում է մոր և երեխայի միջև բազմաթիվ խնդիրներ` ընդհուպ մինչև սպանություն։ Այդպիսի օրինակ է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի և իր որդի Պտելոմեյի միջև տեղի ունեցածը։

Ժամանակակից մշակությում ուսումնասիրվել է մայրասպանությունն (ինչ-որ մեկի մորը սպանելը) ու որդիասպանությունը (ինչ-որ մեկի որդուն սպանելը), սակայն դրանք մնում են որոշ չափով անհասկանալի։ Հիմնականում պատճառները Հոգեկան հիվանդություններն են։ Որդիասպանությունը տեղի է ունենում այն դեպքում, երբ երիտասարդ և կարիքավոր մայրերը ենթարկվում են բռնության։ Հավանականությունն ավելի շատ է, որ մայրը երեխային այս դեպքերում կսպանի մինչև 8 տարեկան հասակը։ Ըստ վիճակագրության մայրերն ավելի հաճախ են սպանում երեխաներին, քան հայրերը։ Մայրասպանությունը տեղի է ունենում ավելի մեծահասակ որդիների կողմից։

2012 թվականին ԱՄՆ- ում արձանագրվել է 130 մայրասպանություն և 383 որդիասպանություն։

«Մայրիկ» բառը

Մա, մամա և դրանց նման հնչյունների հաջորդականությունը իրար հետ կապ չունեցող լեզուներում հաճախ համապատասխանում են «մայրիկ» բառին։ Օրինակ՝

Սակայն երբեմն հնչյունների այսպիսի հաջորդականությունը կարող է նշանակել՝

Մայրական սեր

Հաճախ մայրը սիրո մեծ զգացում է տածում իր երեխաների նկատմամբ։ Շատերը հակված են կարծելու, որ մայրական, կամ ծնողական սերն աշխարհում ամենաուժեղն է։ Մայրական սիրո առաջացումը երբեմն կապում են արյան մեջ օքսիտոցին հորմոնի առաջացմամբ, ինչը նպաստում է այն մոլեկուլների ազատմանը, որոնք սրտի համար քիմիական ինֆորմացիայի կրողներ են։ Օքսոտոցինի անսպասելի արտազատումը սիրելու զգացողություն է առաջացնում։ Այդ ցանկությունը տարբեր եղանակներով է դրսևորվում՝ կախված այլ հորմոնների առկայությունից, ահա թե ինչու գոյություն ունեն սիրո տարբեր ձևեր։ Օրինակ պրոլակտինի առկայության դեպքում, որը հայտնի է որպես կանացի հորմոն, սիրելու ցանկությունն ուղղվում է դեպի նորածինները։

Օքսոտոցինը կապված է այլասիրության հետ, իսկ պրոլակտինը՝ մայրության։ Էնդորֆիններն իրենցից ներկայացնում են «պարգևատրման համակարգ»։ Ամեն անգամ, երբ կաթնասունն իր տեսակին օգուտ է բերում, իրենք պարգև են ստանում՝ արտազատվում են այս հորմոնները, որոնք առաջացնում են էյֆորիա։ Ծննդաբերության ժամանակ էնդորֆինը բարձրանում է ոչ միայն մոր, այլև պտղի մեջ, այնպես որ, ծնունդից անմիջապես հետո և՛ մայրը, և՛ երեխան գտնվում են օպիատների (մորֆինանման նյութերի) ազդեցության տակ։ Այս հորմոնները նպաստում են կախվածության առաջացմանը, ինչը մոր և նորածնի ուժեղ փոխադարձ կապվածության գրավականն է։ Եթե մոր և նորածնի միջև սիրային կապ չի հաստատվել, նշանակում է անհրաժեշտ հորմոնը բավարար չի եղել։

Կրոնում և դիցաբանության մեջ

Մայրը որպես խորհրդանիշ

Համաշխարհային մի շարք մշակույթներում մայրը կյանքի, սրբության, հավերժության, ջերմության և սիրո խորհրդանիշն է։ Մոր կերպարն ունի առնվազն 4 խորհրդանշական իմաստ։

Մայր-Երկիր

Տիեզերական Մայր-Երկիրը Երկնքի կինն է, Երկրի վրա ամեն ինչի մայրը, որը տարբերություն չի դնում բարու և չարի միջև։ Այդպիսի մոր օրինակներից մեկը հին հունական աստվածուհի Գեան էր։ Նա ծնել էր տիտաններին, կիկլոպներին, Հեկատոնքեյրներհիսուն գլխանի հսկաներին, Օլիմպոսի բոլոր աստվածները նրա ժառանգներն են եղել։ Գեան տարբերություն չի դրել բարու և չարի միջև, նույն կերպ է սիրել և՛ հրեշավոր կիկլոպներով ծովային օձերին, և՛ անսահման լուսավոր երկինքը՝ Ուրանոսին

Մայր 
Աստվածուհի Գեայի պատկերը
Մայր-Երկիրը սլավոնական դիցաբանության մեջ

Սլավոնական դիցաբանության մեջ Մայր-Երկիրը ներկայացնում է Մոկոշը։ Ամենազոր աստվածները դողում են նրա առջև, քանի որ աստվածուհու ձեռքին ճակատագրերի սրբագույն թելերն են։ Եթե այդ թելերը կտրվեն, և՛ մարդը, և՛ աստված կմեռնեն։ Նրա խիստ բնավորությունը արտահայտվել է «Աստված Մոկոշը չէ, ինչ-որ բանով կուրախանա» առածում։ Սլավոնական դիցաբանության մեջ Մոկոշը շատ հարգված աստվածուհի է եղել և մտել է իշխան Վլադիմիրի պանթեոնի մեջ։

Մայր-Բնություն

Ներողամիտ, ամենակարող և դաժան Մայր-Բնությունը ղեկավարում է այն ամենը, ինչից կախված է մարդը՝ անձրևներն ու երաշտը, ջերմությունն ու սառնամանիքը, որսի և հավաքչության ժամանակ՝ հաջողությունը… Մարդկության զարգացմանը զուգահեռ մի շարք կրոններում Մայր-Բնությունը բաժանվել է որսորդության (հունական դիցաբանության մեջ՝ Արտեմիս) և հողագործության (Դեմետրա) հովանավորուհու։ Սակայն այլ դավանանքներում Մայր-Բնության կերպարը չի բաժանվում։ Օրինակ սլավոնական հեթանոսական կրոնում այդ դերը համատեղության կարգով Մայր-Երկրի հետ մինչև վերջ ունեցել է նաև Մոկոշը։

Մայրը որպես նախաաղբյուր

Մոր այդպիսի խորհրդանշական զգացողությունը արտահայտվում է մի շարք անվանումներում․

  • Մայրական բջիջները կենսաբանության մեջ,
  • Մայր պլատան համակարգչում,
  • Մայր լուծույթ արդյունաբերական քիմիայում,
  • Մայր ձեռնարկություններ տնտեսության մեջ։

Աստվածամայր

Մայր 
Աստվածամոր Վլադիմիրյան սրբապատկեր։

Աստվածամայրը (ինչպես Տիրամայրը, Աստվածածինը, Կույս Մարիամը), քրիստոնեական և իսլամական ավանդույթների համաձայն, Հիսուս Քրիստոսի մայրն է, կաթոլիկության և ուղղափառության ամենահարգված կերպարներից մեկը։ Նա մոր կերպարի ևս մեկ խորհրդանիշ է։


Հիսուս Քրիստոսով նրա հղի լինելու կանխատեսումը ստացել է Ավետում անվանումը։ Այդ իրողությունը ավետարանիչներից միայն Ղուկասն է նկարագրել։ Իր ավետարանում նա նշել է, որ արդար Եղիսաբեթի՝ սուրբ Հովհաննես Մկրտիչով հղիացած լինելու 6-րդ ամսում Գաբրիել հրեշտակապետը Աստծո կողմից ուղարկվել է Նազարեթ՝ Կույս Մարիամի մոտ՝ աշխարհի Փրկչի՝ իրենից սպասվող ծննդյան մասին ավետելու համար։ Ինն ամիս անց Բեթղեհեմում Մարիամը որդի է ծնել։

Աստվածամայր․ դիցաբանական և աստվածաշնչյան

  • Անահիտ դիցուհի- հայկական դիցաբանությունում պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության աստվածուհին
  • Դեմետրա-աստվածամայր՝ հին հունական դիցաբանությունում
  • Գեա-երկրի աստվածուհին հին հունական դիցաբանությունում
  • Շակտի-հնդկական աստվածուհի-մայր
  • Յունոնա-ամուսնության և մայրության , ընտանեկան օջախի աստվածուհին հին հռոմեական դիցաբանության մեջ
  • Մահա Մայա թագուհի-Բուդդիստական աստվածուհի, Բուդդայի մայրը
  • Իսիդա-հին եգիպտական մայրության և կանացիության աստվածուհին
  • Հագար-ըստ աստվածաշնչյան ավանդության՝ արաբների նախահայր Իսմայելի մայրը
  • Լադա, Մոկոշ-սլավոնական դիցաբանության մեջ աստվածուհիներ


Մայրերն արվեստում

Մայր 
Կոնգոյի պաշտամունքային այս քանդակը օգտագործվում էր այն կանանց պահպանելու համար, ովքեր կորցրել էին իրենց երեխաներին` վիժելու պատճառով: Այն համարվում է աֆրիկյան արվեստի գլուգործոցներից մեկը: Բրուկլինյան թանգարան

Մայրերն իրենց երեխաների հետ դարձել են արվեստագետների ներշնչման աղբյուր, և ստեղծվել են բազմաթիվ նկարներ, արձաններ ու գրություններ։

Չորրորդ դարում կառուցված Հրոդոս կղզու գերեզմանաքարերին պատկերված են մայրեր և երեխաներ։ Մայրերի և երեխանորի նկարները մեծ տարածում ունեն Ֆրանսիայում։ 18- րդ դարում այս աշխատանքները մարմնավորել են կրթվածությունը, ընտանեկան ամուր կապի մտահոգությունը`մոր ու մանկան միջոցով։

19- րդ դարի վերջում Մարի Կասսատեն հայտնի դարձավ տարբեր մայրերի դիմանկարների միջոցով։

Մոր մասին կան բազմաթիվ ֆիլմեր։

Կերպարվեստ

Քանդակներ

Կինեմատոգրաֆիա

Ասացվածքներ

  • Ազգի ապագան մայրերի ձեռքում է։ (Օ. Բալզակ)
  • Տվեք մեզ լավագույն մայրերին, և մենք կլինենք լավագույն մարդիկ։ (Ժան Պոլ)
  • Ամենալավ մայրը նա է, ով կարող է փոխարինել երեխաների հորը, երբ նա այլևս չի լինի։ (Գյոթե)
  • Մոր սիրտն անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի։ (Օ. Բալզակ)
  • Աշխարհում կա ամենից սքանչելի մի էակ, որին մշտապես պարտք ենք՝ մայրն է։ Նիկոլայ Օստրովսկի։

Երաժշտություն

  • 1989—1992 թվականներին Ռուսաստանում գոյություն է ունեցել երաժշտական խումբ՝ «Մայրիկ», որը կազմավորել է Սերգեյ Կուզնեցովը։
  • «Մայրիկ» «Լեյսյա» խմբի երգն է՝ Վ․ Կիպելովի կատարմամբ։
  • «Մամո» (ռուս.՝ «Мама») երգ, որը Եվրոտեսիլ 2009 թվականին կատարել է Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասիա Պրիխոդկոն, զբաղեցրել է 11-րդ տեղը։
  • «Մայրիկ» (երաժշտական ֆիլմ-հեքիաթ) (ԽՍՀՄ, 1976 թվական)
  • «Մայրիկ» Քրիստինե Պեպելյան
  • «Ով սուրբ մայրեր», Գուսան Աշոտ

Գրականություն

Պոեզիայում


Կինը՝ ճրագ,
Մայրն՝ արեգակ,
Բայց արի տես,որ ճրագս
Մարել կուզեր արեգակս։
Վա՜յ...Մայրիկի՞ս դուրս անեի՝
Ասել է թե գիշերվա պես
Արեգակը դուրս վանեի,
Մի չար ճրագ բերեի ներս...
ՈՒ՜մ համար է ախ ու վախի
Ձմեռ դառել գարունն անդարձ,
Հազար ճրագ էլ ծիծաղի՝
Մայրն արև է՝ թեկուզ հանգած։
Աստվածուհու հետ չեմ փոխի
Մորս մի մազն սպիտակած,
Սուրբ է մայրն էլ իմ ոսոխի,
Երբ մայրը կա՝ էլ ի՞նչ աստված։


Հովհաննես Շիրազ


Մոր սիրտը

Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա։

Աղջիկն ասավ և «Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»։

Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ։

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես։

Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան։

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես։

Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար։

Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...


Ավետիք Իսահակյան


Առաջին ճերմակը

Երբ ես առաջին ճերմակը տեսա
վարսերում իմ մոր,
                մայրիկս ժպտաց.
- Մի՛ տխրիր, որդիս,
ես ջահել եմ դեռ։

Երբ որ ես երկրորդ ճերմակը տեսա
վարսերում իմ մոր,
                մայրիկս ժպտաց.
- Մի՛ տխրիր, որդիս,
ես ջահել եմ դեռ։

Երբ ամբողջովին նստել էր ձյունը
վարսերին իմ մոր,
                մայրիկս ժպտաց.
Մի տխրի՛ր, որդիս,
ես ջահել եմ դեռ։

Ես մի օր մորս ցույց տվի գլխիս
ճերմակն առաջին,
                հառաչեց հանկարծ
ու մի վայրկյանում
մայրս ծերացավ։



Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մայր Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայր» հոդվածին։
Մայր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայր» հոդվածին։

Tags:

Մայր Կենսաբանական մայրՄայր Ոչ կենսաբանական մայրերՄայր երի օրՄայր Առողջության և ապահովության հիմնախնդիրՄայր -ժառանգ բռնություններՄայր «իկ» բառըՄայր ական սերՄայր Կրոնում և դիցաբանության մեջՄայր երն արվեստումՄայր ԾանոթագրություններՄայր Արտաքին հղումներՄայրԵրեխաԾնող

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Եվրատեսիլ 2024 երգի մրցույթԱշխարհի երկրներն ըստ ՀՆԱ-իԿարեն ՋալավյանԻսպանիաՇնչառությունԳոշավանքԱղերԱրշակունիներԳնարբուկԵրիկամԿրոնՌուսական կայսրությունԵրազահանՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետությունՀարավաֆրիկյան ՀանրապետությունՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԱտլանտյան օվկիանոսԲարդիԲնական թիվԺառանգական հիվանդություններԳեղարդի վանքԵրկիրԿոլումբիաԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՆոյՁկներՄեծ ՀայքՄիքելանջելոՀայաստանի ՍահմանադրությունԲույսերԱմբողջ թիվԷվոլյուցիաՎարդան ՄամիկոնյանԲջջային հեռախոսՄիքայել ԱջապահյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Համախառն ներքին արդյունքԽենթըՄեջքի ցավՄինաս ԱվետիսյանԷնդոմետրիոզԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ՇվեյցարիաՏաշիր-Ձորագետի թագավորությունՀեպատիտ CՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԵվրոպայի դրոշներՇիզոֆրենիաՆիկոլ ՓաշինյանՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԾխախոտԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)ԱստղՀեմոգլոբինԼոռու մարզՀայկական դրամՀայկ նահապետՍիլվա ԿապուտիկյանՏնտեսական աճԸնտանի կենդանիներԱղաթթուՆորավանքՆոյյան տապանԵրվանդ ՔոչարԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄիքայել ՆալբանդյանԹաթուլ ԿրպեյանՄանրանկարչությունՄեքսիկաԱնկլավ և էքսկլավՈւղղանկյուն եռանկյունՍտորոգյալՀաղորդակցությունՄհեր ՄկրտչյանՎարդան Ղուկասյան (Դոգ)ԷկզեմաՀասարակությունԿարս🡆 More