Հայկական Դրամ: ազգային արժույթ

Հայկական դրամ, Հայաստանի ազգային արժույթը։ Դրամի արտադրյալը լուման է՝ «1 դրամ = 100 լումա» հարաբերակցությամբ։ Ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի կենտրոնական բանկին, որը նաև կազմակերպում և կարգավորում է կանխիկ դրամաշրջանառությունը երկրի տարածքում։ Շրջանառության մեջ գտնվող դրամանիշերը հանդիսանում են Կենտրոնական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված են նրա բոլոր միջոցներով։ «Դրամ» բառը թարգմանաբար նշանակում է «փող» և ծագում է «դրախմա» բառից (հուն․՝ δραχμή)։ Հայկական դրամի գրանշանն է «» նշանը (֏ • U+058F Armenian Dram Sign)։

Հայկական դրամ
50 000 դրամանոց թղթադրամը, որը թողարկվում է 2018 թվականից
50 000 դրամանոց թղթադրամը, որը թողարկվում է 2018 թվականից
ISO 4217 կոդ AMD
Երկիր Հայաստան Հայաստան
Պաշտոնական
օգտագործում
Հայաստան Հայաստան
Արցախ Արցախ
Կազմված է 100 լումայից
Նշան ֏
Մետաղադրամներ 10, 20, 50, 100, 200,
500 դրամ
Թղթադրամներ 1000, 2000, 5000,
10 000, 20 000,
50 000, 100 000 դրամ
Կենտրոնական բանկ Հայաստանի կենտրոնական բանկ
Վեբ-կայք www.cba.am
Փոխանակման կուրս
(2023-01-14 դրությամբ)
1 USD = 396.56 AMD
1 EUR = 424.21 AMD
1 GBP = 484.87 AMD
1 RUB = 5.88 AMD

Հայաստանի ազգային արժույթի ներդրումն իրականացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ստեղծված ՀՀ-ում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ, որի համաձայն՝ «1993 թվականի նոյեմբերի 22-ի ժամը 00:00-ից ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում ՀՀ ԿԲ 1993 թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը»։

Հայաստանում պետական դրամատպարանի և դրամահատարանի բացակայության պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված շրջանառու թղթադրամներն ու մետաղադրամները պատրաստվում են արտերկրում։ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցել է հետևյալ ընկերությունների և դրամահատարանների հետ՝

ՀՀ շրջանառու դրամանիշերի էսքիզների հեղինակներն են՝ Աշոտ Մանուկյան, Հրաչյա Ասլանյան, Կարապետ Աբրահամյան, Ռուբեն Արուտչյան և Հարություն Սամուելյան։

Պատմություն

Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ 
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ 
Կոմենդարյանի՝ դրամի սկզբնական գրանշանը
Արուտչյանի էսքիզը
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ 
Դրամը խորհրդանշող բրոնզե արձանը

1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հռչակմամբ առաջացավ ազգային արժույթ ունենալու անհրաժեշտությունը։ Սակայն մինչ ազգային արժույթի ներդրումը Հայաստանում պաշտոնական շրջանառության մեջ էին խորհրդային ռուբլու՝ 1961-1991 թվականների նմուշի և ռուսական ռուբլու՝ 1991-1992 թվականների նմուշի բանկային տոմսերը։

Ազգային արժույթի անվան տարբեր առաջարկներ կային՝ «դրամ», «ստակ», «իբար», «դահեկան», «թագվորին», արտադրյալ միավորինը՝ «մանրադրամ», «ար», «մանր», «իմի», «զուզա», «պլիկ», «լումա»։ 1992 թվականի մարտի 27-ին հատուկ հանձնաժողովի կողմից որոշվեց ՀՀ ազգային արժույթի անվանումը՝ «դրամ», արտադրյալ միավորինը՝ «լումա»։

1993 թվականի նոյեմբերի 22-ին ազգային արժույթի ներդրմամբ ՀՀ տարածքում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշերի շրջանառությունը․ փոխանակման համար ընդունվել էր «1 դրամ = 200 խորհրդային ռուբլի» հարաբերակցությունը։

Դրամի գրանշանը

ՀՀ ԿԲ խորհրդի 2001 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 25 արձանագրային որոշմամբ հայկական դրամի գրանշանի առաջարկված տարբերակներից հավանություն է տրվել Կարեն Կոմենդարյանի և Ռուբեն Արուտչյանի համանման էսքիզներին։ Այն հայոց այբուբենի մեծատառ «Դ» տառն է՝ երկու հորիզոնական գծերով։

2007 թվականին «Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ » գրանշանը գրանցվել է ՀՀ պետական ստանդարտում, իսկ 2012 թվականին վերջնականապես հաստատվել է ISO/UNICODE միջազգային ստանդարտներում։

Հայկական դրամի 15-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկի դիմաց 2008 թվականին տեղադրվել է դրամին նվիրված ու դրամը խորհրդանշող բրոնզե արձան։ Հեղինակը քանդակագործ Էդուարդ Շախիկյանն է։

Թղթադրամներ

2015 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են յոթ անվանական արժեքով թղթադրամներ։ Դրանք բոլորն ունեն բարձր պաշտպանվածություն և որակ, իրենց տեխնիկական բնութագրերով չեն զիջում արտերկրյա թղթադրամներին, որոշ դեպքերում նաև գերազանցում են։ Շրջանառությունից հետ կանչված մյուս բոլոր թղթադրամները ենթակա են փոխանակման ՀՀ կենտրոնական բանկում և Հայաստանի տարածքում գործող բոլոր առևտրային բանկերում։

1993-1995 թվականների նմուշի թղթադրամներ

Գրառումները դիմերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, սերիան, տպագրման տարեթիվը, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿ» (1000 և 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամների վրա՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»), «բանկի նախագահ» ու «ֆինանսների նախարար» գրառումները և այդ պաշտոնյաների ստորագրությունները:

Գրառումները դարձերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿ» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»։

10, 25, 50, 100, 200 և 500 դրամանոց թղթադրամների էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի և Աշոտ Մանուկյանի, 1000 դրամանոց թղթադրամինը՝ Աշոտ Մանուկյանի, 5000 դրամանոց թղթադրամինը՝ Հրաչյա Ասլանյանի։ Թղթադրամները տպագրվել են գերմանական «Giesecke & Devrient» ընկերությունում։

Դիմերեսի և դարձերեսի պատկերներ Անվանական
արժեք
Չափեր, մմ Հիմնական
գույներ
Նկարագրություն Շրջանառության
մեջ է
Շրջանառությունից
հանվել է
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  10 դրամ 125×62 սրճագույն,
մանուշակագույն
Դիմերեսը՝ Երևանի երկաթուղային կայարանը և Սասունցի Դավթի արձանը։ Սերիան՝ «ԱԱ»։
Դարձերեսը՝ Արարատ լեռը։
1993-11-22-ից 2014-04-01-ին
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  25 դրամ 125×62 դեղին,
շագանակագույն
Դիմերեսը՝ սեպագիր արձանագրություն և առյուծի որմնանկար Էրեբունի ամրոցից։ Սերիան՝ «ԲԱ»։
Դարձերեսը՝ զարդանախշեր։
1993-11-22-ից 2014-04-01-ին
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  50 դրամ 125×62 կապույտ,
կարմիր
Դիմերեսը՝ ազգային պատկերասրահի և պատմության թանգարանի շենքը Երևանում։ Սերիան՝ «ԳԱ»։
Դարձերեսը՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը։
1993-11-22-ից 2014-04-01-ին
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  100 դրամ 135×65 մանուշակագույն,
կապույտ,
կարմիր
Դիմերեսը՝ Արարատ լեռը և Զվարթնոցի տաճարը։ Սերիան՝ «ԴԱ» կամ «ԴԲ»։
Դարձերեսը՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը։
1993-11-22-ից 2014-04-01-ին
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  200 դրամ 135×65 շագանակագույն,
դեղին,
կանաչ
Դիմերեսը՝ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և զարդանախշեր։ Սերիան՝ «ԵԱ» կամ «ԵԲ»։
Դարձերեսը՝ զարդանախշեր։
1993-11-22-ից 2014-04-01-ին
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  500 դրամ 135×65 կանաչ,
շագանակագույն
Դիմերեսը՝ Տիգրան Մեծի արծաթե դրամը, Արարատ լեռը և զարդանախշեր։ Սերիան՝ «ԶԱ» կամ «ԶԲ»։
Դարձերեսը՝ բացված գիրք՝ հայոց այբուբենի առաջին տառերով, փետուր և զարդանախշեր։
1994-03-01-ից 2005-09-01-ին
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  1000 դրամ 145×68 շագանակագույն,
նարնջագույն
Դիմերեսը՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը և Մատենադարանի շենքը։ Սերիան՝ «ԹԱ»։
Դարձերեսը՝ Աղիտու գյուղի կոթող-մահարձանը։
1994-10-24-ից 2004-03-01-ին
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  5000 դրամ 145×71 կանաչ,
մանուշակագույն,
դեղին
Դիմերեսը՝ Գառնիի հեթանոսական տաճարը։ Սերիան՝ «ԷԱ»։
Դարձերեսը՝ Անահիտ դիցուհու դիմաքանդակը։
1995-09-06-ից 2005-07-01-ին
Պատկերների մասշտաբը՝ 1.4 փիքսել 1 մմ-ի վրա։

1998-2015 թվականների նմուշի թղթադրամներ

Գրառումները դիմերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, սերիան, տպագրման տարեթիվը, թողարկող բանկի անվանումը (բացառությամբ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի)՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և անգլ.՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA», «բանկի նախագահ» ու «ֆինանսների նախարար» գրառումները և այդ պաշտոնյաների ստորագրությունները, 50, 100, 500, 1000, 5000, 10 000 և 20 000 դրամանոց թղթադրամների վրա՝ նաև պատկերված գործիչի անունը, կյանքի ու մահվան տարիները, իսկ 50 000 դրամանոց թղթադրամի վրա՝ «ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ» և «1700» գրառումները։

Գրառումները դարձերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և անգլ.՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA», իսկ 50 000 դրամանոց թղթադրամի վրա՝ նաև «ԱՍՏՎԱԾ ԸՆԴ ՄԵԶ Է» և «301-2001» գրառումները։

50, 100, 500, 1000, 5000, 10 000 և 20 000 դրամանոց թղթադրամների էսքիզները՝ Աշոտ Մանուկյանի, 50 000 դրամանոց թղթադրամինը՝ Ռուբեն Արուտչյանի, 100 000 դրամանոց թղթադրամինը՝ Հարություն Սամուելյանի։ Թղթադրամները տպագրվել են ավստրիական «OeBS», բրիտանական «De La Rue», գերմանական «Giesecke & Devrient» և նիդերլանդական «Joh. Enschede» ընկերություններում։ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին․ այն առաջին և առայժմ միակ հայկական հոբելյանական թղթադրամն է, թողարկվել է շարքից դուրս և հանդիսանում է առանձին թողարկում։ Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված 2010 թվականի միջազգային մրցույթում 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը «Տարվա լավագույն թղթադրամը կամ թղթադրամների շարքը» անվանակարգում զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ թղթադրամների միջազգային հանրության կողմից կազմակերպված 2010 թվականի միջազգային մրցույթում՝ երրորդ տեղը «Տարվա թղթադրամը» անվանակարգում։

Դիմերեսի և դարձերեսի պատկերներ Անվանական
արժեք
Չափեր, մմ Հիմնական
գույներ
Նկարագրություն Շրջանառության
մեջ է
Շրջանառությունից
հանվել է
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  50 դրամ 122×65 վարդագույն,
երկնագույն
Դիմերեսը՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դիմանկարը, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը։ Սերիան՝ «Ա»։
Դարձերեսը՝ դրվագ «Գայանե» բալետից, Արարատ լեռը։
1998-11-23-ից 2004-04-01-ին
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  100 դրամ 122×65 կապույտ,
մանուշակագույն
Դիմերեսը՝ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի դիմանկարը, տիեզերքի խորհրդանշական պատկերը։ Սերիան՝ «Բ»։
Դարձերեսը՝ Բյուրականի աստղադիտարանը, աստղադիտակի սխեմայական պատկեր։
1998-11-23-ից 2004-04-01-ին
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  500 դրամ 129×72 մոխրագույն,
կարմիր
Դիմերեսը՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի դիմանկարը՝ Երևանի հատակագծի ֆոնին։ Սերիան՝ «Գ»։
Դարձերեսը՝ ՀՀ կառավարության շենքը։
2000-09-01-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  1000 դրամ 136×72 կանաչ,
մոխրագույն
Դիմերեսը՝ գրող Եղիշե Չարենցի դիմանկարը, հատված նրա բանաստեղծությունից՝ Արարատ լեռան ֆոնին։ Սերիան՝ «Դ»։
Դարձերեսը՝ պատկեր Հին Երևանից՝ երկհարկանի շենք և երկձի ֆայտոն։
1999-03-01-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  5000 դրամ 143×72 կանաչ,
դարչնագույն
Դիմերեսը՝ գրող Հովհաննես Թումանյանի դիմանկարը՝ ճարտարապետական հուշարձանի ֆոնին։ Սերիան՝ «Ե»։
Դարձերեսը՝ Լոռվա բնապատկեր Սարյանի կտավից:
2000-07-01-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  10 000 դրամ 150×72 մանուշակագույն,
երկնագույն
Դիմերեսը՝ գրող Ավետիք Իսահակյանի դիմանկարը՝ Արագած լեռան ֆոնին, փետրագրիչ։ Սերիան՝ «Ը»։
Դարձերեսը՝ տեսարան Հին Գյումրիից։
2003-11-01-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  20 000 դրամ 155×72 շագանակագույն,
դեղին,
նարնջագույն
Դիմերեսը՝ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի դիմանկարը՝ նրա կտավներից մեկի ֆոնին։ Սերիան՝ «Զ»։
Դարձերեսը՝ հատված Սարյանի «Հայաստան» բնանկարից։
1999-03-01-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  50 000 դրամ 160×79 շագանակագույն,
դարչնագույն
Դիմերեսը՝ Էջմիածնի Մայր Տաճարը և կամարի հատված։ Սերիան՝ «ԷԱ» կամ «ԷԲ»։
Դարձերեսը՝ խաչքար Կեչառիսից, Արարատ լեռը և խորհրդանշական պատկեր․ Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ Մեծ արքան ձեռքերի վրա բարձրացնում են հայ եկեղեցին։
2001-06-04-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  100 000 դրամ 160×72 կապույտ,
դարչնագույն
Դիմերեսը՝ Եդեսիայի Աբգար Ե արքան, հատված 1-ին դարի տարածաշրջանային քարտեզից, ոսկե դրամ։ Սերիան՝ «ԶԱ»։
Դարձերեսը՝ Թադեոսի կողմից Աբգար Ե արքային Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակի փոխանցման տեսարանը։
2009-08-24-ից
Պատկերների մասշտաբը՝ 1.4 փիքսել 1 մմ-ի վրա։
Վերաթողարկումները
Դիմերեսի և դարձերեսի պատկերներ Անվանական
արժեք
Չափեր, մմ Հիմնական
գույներ
Տարբերությունը առաջին նմուշի
համեմատությամբ
Շրջանառության
մեջ է
Շրջանառությունից
հանվել է
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  1000 դրամ 136×72 կանաչ,
մոխրագույն
Սերիան՝ «Թ» կամ «Լ»։ 2002-07-01-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  1000 դրամ 136×72 կանաչ,
մոխրագույն
Սերիան՝ «ԱԱ»։ 2011-09-30-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  1000 դրամ 136×72 կանաչ,
մոխրագույն
Սերիան՝ «ԱԲ»։ 2015-12-21-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  5000 դրամ 143×72 կանաչ,
դարչնագույն
Սերիան՝ «Ժ» կամ «Խ»։ 2003-07-10-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  5000 դրամ 143×72 կանաչ,
դարչնագույն
Սերիան՝ «ԲԱ»։ 2010-01-11-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  5000 դրամ 143×72 կանաչ,
դարչնագույն
Սերիան՝ «ԲԲ»։ 2012-06-25-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  10 000 դրամ 150×72 մանուշակագույն,
երկնագույն
Սերիան՝ «Ծ»։ 2006-05-31-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  10 000 դրամ 150×72 մանուշակագույն,
երկնագույն
Սերիան՝ «Կ»։ 2008-04-14-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  10 000 դրամ 150×72 մանուշակագույն,
երկնագույն
Սերիան՝ «ԳԱ»։ 2012-06-25-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  20 000 դրամ 155×72 շագանակագույն,
դեղին,
նարնջագույն
Սերիան՝ «Է»։ 2007-06-15-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  20 000 դրամ 155×72 շագանակագույն,
դեղին,
նարնջագույն
Սերիան՝ «ԴԱ»։ 2010-01-11-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  20 000 դրամ 155×72 շագանակագույն,
դեղին,
նարնջագույն
Սերիան՝ «ԴԲ»։ 2012-06-25-ից
Պատկերների մասշտաբը՝ 1.4 փիքսել 1 մմ-ի վրա։

Մետաղադրամներ

ՀՀ Կենտրոնական բանկի սահմանմամբ Հայաստանի դրամաշրջանառության մեջ են գտնվում մետաղադրամների հետևյալ տեսակները՝

  • շրջանառու մետաղադրամներ․ թողարկվում և վերաթողարկվում են դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով;
  • հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամներ․ թողարկվում են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալի իրադարձությունների և կարող են վերաթողարկվել;
  • հուշադրամներ․ առանձնանում են պատրաստման բարձր որակով և թողարկվում են ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները այս կերպ հավերժացնելու, հասարակությանը ներկայացնելու և դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու համար և ենթակա չեն վերաթողարկման;
  • ներդրումային մետաղադրամներ․ թողարկվում են բնակչությանը՝ ազատ միջոցները արծաթե դրամներում ներդնելու հնարավորություն տալու, ինչպես նաև ազգային պատմության ճանաչումն ու մշակութային արժեքների տարածման նպատակով և կարող են վերաթողարկվել։

Շրջանառու մետաղադրամներ

1994 թվականի նմուշի մետաղադրամներ

Դիմերեսը՝ ՀՀ զինանշանը և պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆ»։

Դարձերեսը՝ անվանական արժեքը՝ «ԼՈՒՄԱ» կամ «ԴՐԱՄ» գրառումով, թողարկման տարեթիվը (1994), «դրամ» նիշով մետաղադրամների վրա՝ հատվող ճյուղերով ձևավորմամբ։

Մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում, իսկ 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը՝ զուգահեռաբար նաև Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում։

Դիմերեսի և դարձերեսի
պատկերներ
Անվանական արժեք Նյութ Քաշ, գ Տրամագիծ, մմ Դրամաշուրթ Շրջանառության
մեջ է
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  10 լումա ալյումին 0.59 16.0 հարթ 1994-02-21-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  20 լումա ալյումին 0.75 18.0 հարթ 1994-02-21-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  50 լումա ալյումին 0.93 20.0 հարթ 1994-02-21-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  1 դրամ ալյումին 1.39 22.0 ատամնավոր 1994-02-21-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  3 դրամ ալյումին 1.63 24.0 ատամնավոր 1994-02-21-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  5 դրամ ալյումին 1.98 26.0 հարթ 1994-02-21-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  10 դրամ ալյումին 2.30 28.0 հարթ 1994-02-21-ից
Պատկերների մասշտաբը՝ 4.0 փիքսել 1 մմ-ի վրա։

2003-2004 թվականների նմուշի մետաղադրամներ

Դիմերեսը. կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ թողարկման տարեթիվը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» (10 դրամ անվանական արժեքով դրամի վրա՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» գրառումը), եզրով ներքևում (բացառությամբ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի)՝ անվանական արժեքը բառերով՝ «ՏԱՍԸ ԴՐԱՄ», «ՔՍԱՆ ԴՐԱՄ», «ՀԻՍՈՒՆ ԴՐԱՄ», «ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» կամ «ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ»։

Դարձերեսը՝ անվանական արժեքը՝ եզերվող զարդանախշային ձևավորմամբ։

Էսքիզները՝ Կարապետ Աբրահամյանի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում, իսկ 50 դրամ անվանական արժեքով մետաղադրամը՝ զուգահեռաբար նաև Ֆինլանդիայի դրամահատարանում։

Դիմերեսի և դարձերեսի
պատկերներ
Անվանական
արժեք
Նյութ Քաշ, գ Տրամագիծ, մմ Դրամաշուրթ Շրջանառության
մեջ է
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  10 դրամ ալյումին 1.30 20.0 ատամնավոր 2004-12-01-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  20 դրամ պղնձապատ պողպատ 2.75 20.5 հարթ 2003-01-01-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  50 դրամ արույրապատ պողպատ 3.50 21.5 ատամնավոր 2003-01-01-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  100 դրամ նիկելապատ պողպատ 4.00 22.5 ատամնավոր 2003-01-01-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  200 դրամ արույր 4.50 24.0 ատամնավոր 2003-01-01-ից
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ  500 դրամ մելքիոր (կենտրոն),
արույր (օղակ)
5.00 22.0 ընդհատվող ատամնավոր 2003-03-31-ից
Պատկերների մասշտաբը՝ 4.0 փիքսել 1 մմ-ի վրա։

Հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամներ

ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է նաև հիշատակային և հոբելյանական մետաղադրամների 20 տարատեսակներ, որոնք բնորոշվում են որպես շրջանառու մետաղադրամներ.

  • «32-րդ շախմատային օլիմպիադա»՝ 100 դրամ անվանական արժեքով (մելքիոր), շրջանառության մեջ է 1996-07-04-ից, հատվել է Լեհաստանի դրամահատարանում;
  • «Անահիտ դիցուհի»՝ 25 000 դրամ անվանական արժեքով (900 հարգի ոսկի), շրջանառության մեջ է 1997-07-05-ից, հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում ;
  • «Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակ»՝ 100 դրամ անվանական արժեքով (մելքիոր), շրջանառության մեջ է 1997-10-06-ից, հատվել է Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում;
  • «Հայաստանի մարզեր և Երևան» շարքի 11 մետաղադրամներ՝ 50 դրամ անվանական արժեքով (արույրապատ պողպատ), շրջանառության մեջ են 2012-06-25-ից, հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում;
  • «Հայաստանի վայրի ծառերը» շարքի 6 մետաղադրամներ՝ 200 դրամ անվանական արժեքով (արույր), շրջանառության մեջ է 2014-12-29-ից, հատվել են Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում։

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամներ

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) կարող են օգտագործվել որպես վճարամիջոց, սակայն չեն օգտագործվում որպես այդպիսին, քանի որ հավաքորդական առարկա են և ունեն անվանական արժեքից շատ ավելի բարձր վաճառքի գին։

Ներդրումային դրամներ

Ներդրումային դրամները բարձր հարգի թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնց շրջանառության կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ շատ երկրներում դրանց առք ու վաճառքի ժամանակ վերջիններս չեն հարկվում ավելացված արժեքի հարկով։ Այդ պատճառով նեդրումային մետաղադրամներն ունեն պարունակվող թանկարժեք մետաղի գնին մոտ վաճառքի գին, որը ձևավորվում է թանկարժեք մետաղների իրացման միջազգային շուկաներում։ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին և առայժմ միակ ներդրումային դրամը «Նոյյան տապան» շարքն է։

Տես նաև

AMD ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝: CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝ CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝ CAD CHF EUR GBP JPY RUB USD


Նշումներ

Վրիպակներ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն
Հայկական Դրամ: Պատմություն, Թղթադրամներ, Մետաղադրամներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական դրամ» հոդվածին։

Tags:

Հայկական Դրամ ՊատմությունՀայկական Դրամ ԹղթադրամներՀայկական Դրամ ՄետաղադրամներՀայկական Դրամ Տես նաևՀայկական Դրամ ՆշումներՀայկական Դրամ ԾանոթագրություններՀայկական Դրամ ԳրականությունՀայկական Դրամ Արտաքին հղումներՀայկական ԴրամՀՀ դրամաշրջանառությունՀայաստանՀայաստանի կենտրոնական բանկՀայկական դրամի խորհրդանշանՀայկական լումաՀունարեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄայրցամաքԿոնֆլիկտԵլակՀայ հեթանոսական առասպելներՆորավանքՄիրհավ (պատմվածք)Ապրիլի 24Մոնթե ՄելքոնյանՏնտեսական համակարգԱվարայրի ճակատամարտԱրցախի ՀանրապետությունԱնասնապահությունՀռոմեական կայսրությունԿենսագրական բառարանՍաղմոսավանքՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱրջերԳևորգ ԷմինԱնգլերենԱվետիք ԻսահակյանԿոմիտասՍարդարապատի հերոսամարտՊոլ ՄորֆիԱվշային հանգույցների բորբոքումԲջջային հեռախոսԹթենու մետաքսագործՀայկական բանակ (1918-1920)Պապ թագավորՍեղան (երկրաչափություն)Արցախի հերոսԿասկադ համալիրԲարդ ստորադասական նախադասությունԾիածանԱզոտՀակահիստամինային դեղերՇահան ՇահնուրՎազգեն Ա ԲուխարեստցիԿանաչ դաշտը (պատմվածք)Մխիթար ՍեբաստացիՍևանավանքԿրեատինինԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՀարադրությունՏողադարձՀյուսիսային ԱմերիկաԱրյունահոսությունՀամբարձում (տոն)ԽուստուփԳուլիվերի ճանապարհորդություններըԱզատի ջրամբարԳեղարքունիքի մարզԳլխավոր էջԺամԳևորգ ՉաուշՀաղպատի վանական համալիրԶբոսաշրջությունը ՀայաստանումԷպիլեպսիաՄերձավոր ԱրևելքԼևոն Տեր-ՊետրոսյանԱրմեն Ալբերտ ԱլչյանԲուդդայականությունԱվստրիաԵվրոպաՁվարանի կիստաԱրաքսՀայկական ատոմային էլեկտրակայանԷթնիկ զտումներՏնտեսական աճՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԻսրայելՍասնա ծռերՆեպտունՄոմիկՊարբերական հիվանդությունՀրամայական եղանակԲյուզանդական կայսրությունՄիացյալ ԹագավորությունԱնթառամ🡆 More