Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Յուրի Վալենտինովիչ Կնորոզով, խորհրդային և ռուս մեծանուն պատմաբան, ազգագրագետ, լինգվիստ, վիմագիր, թարգմանիչ, մայագիտության խորհրդային դպրոցի հիմնադիր, ով հատկապես հայտնի է մայաների գրերի վերծանման գործում իր հետազոտությունների առանցքային դերով․ գրային համակարգ, որն օգտագործվում էր Մեզոամերիկայի նախակոլումբոսյան մայաների քաղաքակրթության կողմից։
1948 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Մայա գրերի խնդրով սկսել է հետաքրքրվել դեռ ուսանողական տարիներին։ Վերծանման մասին նախնական զեկույցը տպագրվել է 1952 թվականին «Խորհրդային ազգագրություն» ամսագրում: Դա նպաստել է Կնորոզովի տեղափոխմանը ԽՍՀՄ ԳԱ Ն. Ն. Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության ինստիտուտ, որտեղ նա աշխատել է 1953 թվականի օգոստոսից մինչև կյանքի վերջ։ 1955 թվականին պաշտպանել է «Յուկատանի փաստերի մասին հաշվետվություն․ Դիեգո դե Լանդան՝ պատմական և ազգագրական աղբյուր» ատենախոսությունը, որի համար շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան՝ շրջանցելով թեկնածուականը։ Նույն թվականին հրատարակվել է «Հին մայաների գրային համակարգը» ընդհանրացնող հոդվածը և «Յուկատանի փաստերի մասին հաշվետվությունները» թարգմանությունը։ 1956 թվականին Կոպենհագենում Ամերիկանների միջազգային կոնգրեսում նա զեկուցել է իր աշխատանքի արդյունքների մասին, թեև դրանից հետո՝ մինչև 1990 թվականը, նրան արտերկիր մեկնելու թույտվություն չի տրվել։ ․․․ Ավելին⇒
Նորություններ

Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում (մարտ, 2022) • Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- Հունիսի 27-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի Լաքլենդ ռազմաօդային բազայի մոտ, տրակտորի բեռնատար-կցասայլում հայտնաբերվել է 46 դի։
- Գոլդեն Սթեյթ Ուորիորսը (նկարում) ութ մրցաշրջանում չորրորդ անգամ է դարձել NBA-ի չեմպիոն՝ եզրափակիչում հաղթելով Բոստոն Սելթիքսին։
- Բոլիվիայի նախկին նախագահ Ժանին Անյեսը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել 2019 թվականի բողոքի ցույցերի գործով։
- 2022 թվականի մայիսի 31-ին Սպիտակ տունը մամուլին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը HIMARS կմատակարարի Ուկրաինային՝ պայմանով, որ Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանի տարածքին այդ համակարգով։
- 2022 թվականի մայիսի 30-ին կանացի շորերով մի տղամարդ՝ հաշմանդամի սայլակով մոտեցել և տորթ է նետել Մոնա Լիզայի վրա:
- Ռեալ Մադրիդը պատմության մեջ 14-րդ անգամ դարձել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող՝ եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով Լիվերպուլին:
- Հնդիկ գրող Գիթանջալի Շրին և ամերիկացի թարգմանիչ Դեյզի Ռոքվելը արժանացել են միջազգային Բուքերյան մրցանակի «Ավազե գերեզման» վեպի համար:
Վերջերս մահացածներ՝ Լեոնիդ Շվարցման •Յուրի Շատունով • Ռեգիմանտաս Ադոմայտիս •Ժան Լուի Տրենտինյան • Բախտիար Հովակիմյան • Ռաֆայել Քոթանջյան • Արամ Սիմոնյան • Ջանիկ Գասպարյան
Գիտե՞ք, որ․․․
- ... աշխարհի ամենամեծ էքսկավատորի (նկարում) երկարությունը 148,6 մ է, իսկ քաշը մոտ 13 000 տոննա է։
- ... ըստ հայկական ավանդության Բյուրակն լեռան գագաթին է աճում կախարդական Բրաբիոն։ ծաղիկը, որը գտնողին երջանկություն է պարգևում։
- ... Կոստանդնուպոլսում առաջին եվրոպական տիպի երաժշտական դպրոցներից մեկի հիմնադիրն ու առաջին հայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծողը ինքնակրթությամբ է երաժշտություն սովորել։
- ... այս պատկերասրահը գտնվում է Նորվեգիայի թագուհու ախոռում:
- ... Իրանը պարծենում է տորշիի հարյուրավոր տարբեր տեսակներով` կապված տարածաշրջանային սովորույթների և տարբեր իրադարձությունների հետ։
- ... 9 տարեկանում այս աշակերտուհին եղել է լրագրող, խմբագիր և բլոգեր, իսկ 12 տարեկանում հրատարակել է 6 գիրք և դարձել դետեկտիվ սերիալի սցենարի հեղինակ։
- ... այս ամրոցը 12-րդ դարից մինչև հիմա պատկանել է ազնվականների մեկ տոհմի 33 սերնդի, և մինչև այժմ մեծ մասամբ պահպանել է սկզբնական տեսքը։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
292 592 հոդված | 461 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Հայկական թեմատիկայով վիքիարշավ 2022
- Շաբաթը մեկ հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1830 թ. – ստրկության համար Աֆրիկայից ԱՄՆ տեղափոխվող սևամորթները գրավեցին «Ամիսթադ» նավը: Այդ դեպքերի հիման վրա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն «Ամիսթադ» ֆիլմը:
- 1833 թ. – մահացել է Ղուկաս Ինճիճյանը, հայ բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ (ծն. 1758 թ.):
- 1860 թ. – հիմնադրվեց Վլադիվոստոկ քաղաքը:
- 1961 թ. – ինքնասպան եղավ Էռնեստ Հեմինգուեյը, ամերիկացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1899 թ.):
- 1977 թ. – մահացել է Վլադիմիր Նաբոկովը, ռուս ամերիկյան նշանավոր գրող, պոետ, թարգմանիչ, գրականագետ և էնտոմոլոգ (ծն. 1899 թ.):
- 1994 թ. – սպանվեց կոլումբիացի ֆուտբոլիստ Անդրես Էսկոբարը, ով Ֆուտբոլի աշխարհի 1994 թ. առաջնության ժամանակ դարձել էր ինքնագոլի հեղինակ (ծն. 1963 թ.):
- 1997 թ. – սկսվեց Ասիական ֆինանսական ճգնաժամը:
- 2002 թ. – ամերիկացի Սթիվ Ֆոսետը ավարտեց օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: