Գնարբուկ: բույսերի տեսակ

Գնարբուկ (լատին․՝ Primula elatior, hայկական տարանունները`գարնանածաղիկ, թավրնջուկ, լախ-լախ, կովածաղիկ, կովացնծուկ, սոսուն), գնարբուկազգիների ընտանիքի բույս։

Գնարբուկ
Գնարբուկ
Գնարբուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Գնարբուկազգիներ (Primulaceae)
Ցեղ Գնարբուկ (Primula)
Տեսակ Գնարբուկ (P. elatior)
Միջազգային անվանում
Primula elatior
Hill

Գնարբուկ: Դեղաբույսի նկարագրություն, Քիմիական բաղադրություն, Բուժական նշանակություն
Գնարբուկ: Դեղաբույսի նկարագրություն, Քիմիական բաղադրություն, Բուժական նշանակություն

Դեղաբույսի նկարագրություն

(լատին․՝ primula)։ Գնարբուկազգիների ընտանիքի բույս։ Տերևներն արմատամերձ են, ծաղիկները երկսեռ՝ կանոնավոր հավաքված հովանոցավոր կամ գլխիկավոր ծաղկաբույլում։ Պտուղը տուփիկ է։ Հայտնի է ավելի քան 500 տեսակ՝ տարածված Եվրոպայի ու Ասիայի բարեխառն շրջաններում և լեռների ալպիական գոտում։ Նախկին ԽՍՀՄ տարածքում հանդիպում է 67 տեսակ, իսկ 13 տեսակ՝ Հայաստանի անտառային և վերին լեռնային գոտում (առավելապես՝ Primula macrocalyx Bge)։ Որոշ տեսակներ դեկորատիվ են։ Հանդիպում է ամենաբազմազան գունավորումներով։ Հայտնի են նաև այս ծաղկի լիաթերթիկ ձևերը։ Մեր հանրապետությունում աճում են միայն 13-ը՝ անտառային և վերին անտառային գոտիներում, բացատներում, հովիտներում, այգիներում, ճամփեզրերին և այլուր։

Քիմիական բաղադրություն

Ծաղիկները պարունակում են սապոնիններ, ֆենոլային գլիկոզիդներ, սալիցիլաթթվային եթեր, ֆլավոններ, C, E վիտամիններ և կարոտին։ Արմատում բացի վերոնշյալ բացադրիչներից կան նաև դաբաղանյութեր։ C վիտամինի քանակը առանձին տեսակների մեջ հասնում է մինչև 1000-1713 մգ%-ի։ դեղաբույսը հարուստ է մանգանով։

Բուժական նշանակություն

Բուժման նպատակով կիրառվում է ամբողջական բույսը։ Ծաղիկները և տերևները հավաքում են ծաղկման սկզբում, իսկ արմատը և կոճղարմատը հանում են գարնանը կամ աշնանը։ Հումքը չորացնում են բացօթյա կամ քամհարվող սենյակում։ Նրա պիտանելիությունը 2 տարի է։ Ծաղիկների եփուկը կիրառվում է նյարդերն ամրապնդելու համար, հազի և հևոցի ժամանակ։ Որպես խուխամուղ այն լայն կիրառում ունի բրոնխիտների, թոքաբորբերի, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, ցրտառական մի շարք հիվանդությունների, գրիպի, ռևմատիկ ցավերի ժամանակ և այլն։

Այլ օգտակար

Բույսի տերևներից պատրաստում են սալաթ, որն ունի դուրեկան համ և հոտ, օգտակար է հատկապես C հիպովիտամինոզի ժամանակ, իսկ արմատը, որն ունի անիսոնի հոտ, օգտագործվում է որպես համեմունք։ Տերևները կարող են ծառայել նաև որպես թեյի փոխարինիչ։ Գնարբուկը նեկտարատու է, միաժամանակ՝ կերախոտ, պուրակները, ծաղկաթմբերը և մայթեզրերը գեղազարդող ծաղկաբույս։

Անվանումների բազմազանություն ըստ մարզերի

Մարզ Շրջան/քաղաք/գյուղ Անվանում
Գեղարքունիքի մարզ Մարտունի

Երանոս

Ն․ Գետաշեն

Վ․ Գետաշեն

Մադինա

Սևան

Դդմաշեն

վիճակ

վիժգի ծացիկ

վիջիկ

վիջիկ

համբարձման ծաղիկ

ջանգյուլում

փիլավուկ

Վայոց ձորի մարզ Խաչիկ գյուղ

Սերս գյուղ

Վայք

ջանգյուլում

մեղվի լալա

շուշան, գարունածաղիկ, թավրնջուկ, սոսուն, կովացնծուկ, ծովածաղիկ, նարգիզ

Սյունիքի մարզ Մեղրի

Կապան

Գորիս

Սիսիան, գ. Շաղատ

մարգարիտ

ձնծաղիկ

կուժկոտրուկ, կըժըկոտրի

մայիսյան

Տավուշի մարզ Նոյեմբերյան լեգզածաղիկ, հավի աչք
Շիրակի մարզ Արթիկ

Գյումրի

համբարձվա ծաղիկ

հորոտ

Արագածոտնի մարզ Ապարան

Թալին, գ. Իրինդ

Թալին,Վերին Բազմաբերդ

Թալին, Կաթնաղբյուր

Վերին Սասնաշեն, Ներքին Սասնաշեն

Ագարակավան

փլավախոտ

գինարբուկ

շուշան, հովտաշուշան

նունուֆար

սոսենբայբուն, սուսանբար

խնձորուկ

Լոռու մարզ Վանաձոր

Դսեղ

Օձուն

կովածաղիկ, պապի, համբարձում, գնարբուկ, հավի աչք, հորոտ

կովի աչք

կատվափոխան

Կոտայքի մարզ Հրազդան ջյանգյուլում
Արցախ կուժկոտրուկ կամ կժըկոտրե, կըժնըկոլա
Գարդմանա աշխարհ խնջլուզ
Ադրբեջան Գանձակ, Դաշկեսանի շրջան կժըկոտրուկ
Վրաստան, Քվեմո Քարթլիի մարզ Մառնեուլի շրջան, գ. Աղքյորփի բուլու (սագի) աչք, խնջլուզի
Սամցխե-Ջավախեթի մարզ Ախալցխա թութիա

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Գնարբուկ: Դեղաբույսի նկարագրություն, Քիմիական բաղադրություն, Բուժական նշանակություն Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնարբուկ» հոդվածին։
Գնարբուկ: Դեղաբույսի նկարագրություն, Քիմիական բաղադրություն, Բուժական նշանակություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնարբուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 138 Գնարբուկ: Դեղաբույսի նկարագրություն, Քիմիական բաղադրություն, Բուժական նշանակություն 
Գնարբուկ: Դեղաբույսի նկարագրություն, Քիմիական բաղադրություն, Բուժական նշանակություն  Ընթերցե՛ք «գնարբուկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Tags:

Գնարբուկ Դեղաբույսի նկարագրությունԳնարբուկ Քիմիական բաղադրությունԳնարբուկ Բուժական նշանակությունԳնարբուկ Անվանումների բազմազանություն ըստ մարզերիԳնարբուկ ԾանոթագրություններԳնարբուկ ԳրականությունԳնարբուկ Արտաքին հղումներԳնարբուկԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հովհաննես ԹումանյանՅակով ԶարոբյանՎիտամին CԽրիմյան ՀայրիկՍաղմոսավանքԷնդոմետրիոզՀայաստանի Կարմիր գիրքՅոհաննես ԼեփսիուսԽորանարդԱդրբեջանՕյկոֆոբիաԲրազիլիաՌուբեն ՍևակՄարսողական համակարգՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԾխախոտԱլբերտ ԱյնշտայնԴրաստամատ ԿանայանԱլեն ՍիմոնյանՏեղի պարագաԲյուզանդական կայսրությունՀարավաֆրիկյան ՀանրապետությունԱդանայի կոտորածՀայկ և ԲելՄեծ ՄհերՏոտոԳեյմինգԵղջերուՀայոց ցեղասպանության ճանաչումԱմերիկայի Միացյալ ՆահանգներԳլաուկոմաՀայաստանի ազգային հերոսԶինվորական կոչումներՊապ թագավորԱնգլերենԱրթուր ԹարխանյանՕսմանյան կայսրությունՀայկական դիցաբանությունԾծմբական թթուԱմբերդ (ամրոց)Ապրիլի 24ՄողեսներՊարադի փողոց 588Ջեմալ փաշաԿուսաթաղանթԺան-Պիեր ՆշանյանԹորոս ՌոսլինԾնեբեկԱլյումինԳևորգ ԷմինՈւսուցման մեթոդներ և հնարներՀնդկաստանՍևրի պայմանագիրՍննդային շղթաԱֆրիկաՄակաբուծությունՄիրհավ (պատմվածք)Ռուսական կայսրությունԻտալիաԵհովայի վկաներԲագրատունիներԳորշ արջՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԹաթուլ ԿրպեյանԲացատրական բառարանՏեղերի վանքԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԱրագածոտնի մարզՎազգեն Ա ԲուխարեստցիԱրամ ԱԳեղարդի վանքԲանաստեղծական կայուն ձևերՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Հովհաննես ՇիրազԱրտաշատՓոքր ՄհերԶվարթնոց միջազգային օդանավակայանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկ🡆 More