Հայոց Ցեղասպանության Ճանաչում

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ և մինչ օրս չի ավարտվել և վերսկսվել 1965 թվականից, երբ Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են հայերի կոտորածը։

ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։

Հայոց Ցեղասպանության Ճանաչում Հաշվի առնելով մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի նոր հանցագործությունները՝ Դաշնակից պետությունների կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բարձր դռանը այս հանցագործությունների համար Օսմանյան կառավարության բոլոր անդամների անձնական պատասխանատվության մասին, ինչպես նաև այն գործակալների, որոնք ներգրավված են այդ սպանություններում։
- 1915 թվականի մայիսի 25։ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսական կայսրության համատեղ հռչակագիր
Հայոց Ցեղասպանության Ճանաչում

Հայկական սփյուռքը գրեթե ամբողջությամբ ներկայացված է ցեղասպանության զոհերի ուղղակի ժառանգներով և ունի բավարար նյութական միջոցներ, որպեսզի դիմադրի Թուրքիայի ճնշումներին։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ամերիկյան ուսումնասիրող Հիթըր Գրեգի կարծիքով՝ ԱՄՆ-ում գործող հայ լոբբիստական ընկերությունների գլխավոր նպատակն է Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը և տարածքների վերադարձը։ Ըստ Գրեգի՝ ամերիկահայ լոբբիստներն, իրենց նպատակին հասնելու համար, իրենց կողմն են գրավում զանազան քաղաքական գործիչների, ճնշում գործադրում տարբեր պետությունների կառավարությունների վրա, զբաղվում Հայոց ցեղասպանության հարցի լայնամասշտաբ լուսաբանմամբ, հիմնադրում այդ ցեղասպանության հարցերով զբաղվող կառույցներ։

Սակայն Թուրքիան պաշտոնապես չճանաչեց Հայոց ցեղասպանությունը.

Պետություններ

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թվականին։Իսկ 2021 թվականի Ապրիլի 24 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը։Առաջին անգամ օգտագործելով 《Հայոց ցեղասպանություն》 եզրույթը։Նրա ելույթում նշվում է։

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը»։

Ջո Բայդեն

ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն (34 երկիր` 2019թ. նոյեմբերի դրությամբ) ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝

Երկիր Ճանաչման տարեթիվը Ծանոթագրություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 2019

2021

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ 2019 թվականի հոկտեմբերի 30-ին ճանաչեց 1,5 մլն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ Հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ և 11 դեմ ձայներով։

2019 թվականի դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ Սենատը ընդունեց` Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։Իսկ 2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընդունեց Հայոց Ցեղասպանությունը։

Ավստրիա Ավստրիա 2015 Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունները 2015 թվականի ապրիլի 22-ին մեկ րոպե լռությունից հետո ընդունել են համատեղ հայտարարություն՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը։
Արգենտինա Արգենտինա 1988, 1993, 2004, 2005, 2006, 2007, 2015 2 օրենք, 5 բանաձև
Բելգիա Բելգիա 1998, 2015 Բելգիայի Սենատը 1988 թվականին 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել և դիմել է ներկայիս Թուրքիայի կառավարությանը` Հայոց  ցեղասպանությունն ընդունելու կոչով։ Բելգիայում Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ Պատիժը՝ 45 հազար եվրոյից մինչև մեկ տարվա ազատազրկում։

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը 2015 թվականի հուլիսի 23-ի լիագումար նիստին բացարձակ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։

Բոլիվիա Բոլիվիա 2014, 2015 Հռչակագիրը միաձայն ընդունվեց Սենատի և Խորհրդարանի ստորին պալատի կողմից՝ Արտաքին գործերի նախարարության հավանությամբ։
Բրազիլիա Բրազիլիա 2015 2015-ի մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած № 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը։
Բուլղարիա Բուլղարիա 2015 («զանգվածային սպանություններ» ձևակերպմամբ) Բուլղարիայի խորհրդարանը ձայների 157 կողմ և 36 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, ուր մասնավորապես նշված է, որ խորհրդարանը ճանաչում է 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրության՝ հայ ժողովրդի նկատմամբ գործած ցեղասպանությունը։ Բուլղարիայի խորհդարանը նաև ապրիլի 24-ը հռչակել է «հայ զոհերի հիշատակի օր»։

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը խորհրդարանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է. «Պետք է ճանաչել ցեղասպանությունը, որին ենթարկվեցին հայերը»։

Գերմանիա Գերմանիա 2005, 2016 Բանաձևն առաջին ընթերցումն ավարտվեց 2015-ի ապրիլին։ 2016-ի հունիսի 2-ին, գերմանական Բունդեսթագը գրեթե միաձայն (մեկ դեմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ) ընդունեց բանաձև, որը որակեց օսմանյան դարաշրջանում հայերի սպանությունները «ցեղասպանություն»։
Դանիա Դանիա 2015 («արյունոտ և ողբալի իրադարձություններ» ձևակերպմամբ) Բանաձևով խորհրդարանը վերահաստատել է 2015 թվականի մայիսի 19-ի իր որոշումը, որը դատապարտում էր «հայերի նկատմամբ իրականացված ջարդերը և այլ բռնությունները»։

Սա այն բանաձևն է, որտեղ օգտագործված էր «Արևելյան Անատոլիա» (մյուս նախագծում՝ «Օսմանյան կայսրություն էր), և «ողբերգական և արյունալի իրադարձություններ» ձևակերպումները (մյուս նախագծում՝ «ջարդեր և բռնի տեղահանություններ»)։ Բանաձևին կողմ է քվեարկել  89 պատգամավոր, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 11, ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 109 պատգամավոր։

Իտալիա Իտալիա 2000, 2019 Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
  • Ըստ 2015 թվականի օրենքի՝ պատժվում է 3 տարի ազատազրկմամբ

2019 թվականի ապրիլի 10-ին Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով (պատգամավորների ընդհանուր թիվը 432 է) հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

Լատվիա Լատվիա 2021 Լատվիայի Սեյմայի դեկլարացիա
Լեհաստան Լեհաստան 2005 Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին ասել է, որ հպարտ է, քանզի Լեհաստանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
Լիբանան Լիբանան 1997, 2000 Լիբանանի Ազգային խորհուրդը 1997 թվականի ապրիլի 3-ին բանաձև է ընդունել, որում ապրիլի 24-ը ճանաչել է հայ ժողովրդի ողբերգական կոտորածի հիշատակման օր։ Բանաձևը կոչ է անում Լիբանանի ժողովրդին ապրիլի 24-ին միասնական լինելու հայ ժողովրդի հետ։ Իսկ 2000 թվականի մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունը։
Լիբիա Լիբիա 2019 Լիբիայի արևելյան շրջանի ժամանակավոր կառավարության նախարարների խորհուրդը որդեգրել է միջազգային հարաբերությունների և արտաքին գործերի նախարար Աբդուլ Հատի Հուեյճի առաջարկը՝ ընդունել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը։
Լիտվա Լիտվա 2005 Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) 2005 թվականի դեկտեմբերի 15-ին ձայների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 2015 Լյուքսեմբուրգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը միաձայն ընդունել է մայիսի 6-ին։
Կանադա Կանադա 1996, 2002, 2004, 2006 Կանադայի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 23-ին Քվեբեկի խորհրդարանականների խմբի ներկայացմամբ՝ ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել։ Իսկ արդեն 2004 թվականին Կանադայի խորհրդարանի հանրային պալատը ճանաչել է Օսմանյան Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանությունը։
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 1975, 1982, 1990 Առաջին երկիրը, որ հարցը բարձրացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
Հայաստան Հայաստան
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
1988, 1990 Հայաստանի Հանրապետության 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի 11-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օգտին։
Հունաստան Հունաստան 1996 Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
  • Ըստ 2014 թվականի օրենքի՝ պատժվում է 3 տարի ազատազրկմամբ կամ մինչև 30 000 եվրո տուգանքով։
Մեքսիկա 2023 Մեքսիկայի Սենատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը 2023 թ. փետրվարի 8-ին։
Նիդերլանդներ Նիդերլանդներ 2004, 2015, 2018 2018 թվականի փետրվարի 22-ին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել են որոշումներ, որոնք վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Շվեդիա Շվեդիա 2000, 2010 2010 թվականի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը` Ռիկսդագը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձը։
Շվեյցարիա Շվեյցարիա 2003 — Ազգային խորհուրդ (պարլամենտի ստորին պալատ) Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
Չեխիա Չեխիա 2015, 2017 2017 թվականի ապրիլի 26-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձև։
Չիլի Չիլի 2007, 2015 Սենատի որոշումը - 7 հուլիսի, 2007թ.:

Պատգամավորների պալատի բանաձև - 14 ապրիլի, 2015թ.:

Պարագվայ Պարագվայ 2015 2015 թվականի հոկտեմբերի 29-ին Պարագվայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ընդունող բանաձև։
Պորտուգալիա Պորտուգալիա 2019 2019 թվականի ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Ռուսաստան Ռուսաստան 1995, 2005, 2015 Ռուսաստանի Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ին` 1915-1922 թթ. ցեղասպանություն իրագործողներին դատապարտող և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել, իսկ 2005 և 2015 թվականներին ընդունել է նմանատիպ հռչակագրեր 90-րդ և համապատասխանաբար՝ 100-րդ տարելիցների կապակցությամբ։
Սիրիա Սիրիա 2015 2015 թվականի մարտի 17-ին Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Սլովակիա Սլովակիա 2004 Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
  • Ըստ 2011 թվականի օրենքի՝ պատժվում է 5 տարի ազատազրկմամբ

։

Սլովենիա Սլովենիա 2004 Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
  • Ըստ 2009 թվականի օրենքի՝ պատժվում է 3 տարի ազատազրկմամբ

։

Վատիկան Վատիկան, «Սուրբ Աթոռ» 2000, 2015 Հովհաննես Պողոս 2-րդը դարձավ Հռոմի առաջին պապը, որը ճանաչեց և դատապարտեց 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։
Վենեսուելա Վենեսուելա 2005 Վենեսուելայի խորհրդարանը 2005թ.-ի հուլիսի 14-ին բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Երկրի հայ համայնքի նախաձեռնած փաստաթուղթը քննարկման էր դրվել խորհրդարանի պատգամավոր Հուգո Մորալեսի և իրավաբան Ժանետ Մադրիսի կողմից։
Ուրուգվայ Ուրուգվայ 1965, 2004 Հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունեց և դատապարտեց Ուրուգվայը։ 1965թ.-ի ապրիլի 20-ին Ուրուգվայի սենատի գլխավոր վեհաժողովը և Ներկայացուցիչների պալատն ընդունեց «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» օրենքը։
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն 1919 Այսպիսով, Թուրքիան ինքը եղավ առաջին երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 1915 թվականի մայիսի 24–ի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի համատեղ հայտարարությունից հետո, որով առաջին անգամ ճանաչվում և դատապարտվում էր Հայոց ցեղասպանությունը և դրվում է Թուրքիային դրա համար պատասխանատվության ենթարկելու հարցը։ 1919–20 թվականների օսմանա–թուրքական ռազմական տրիբունալի վճիռը փաստորեն ճանաչում էր Հայոց Ցեղասպանությունը (այն ժամանակ հայտնի էր «պատերազմական ոճիրներ» անվամբ), և մահվան էր դատապարտում ոճրագործներին։ Այնուամենայնիվ, 1921 թվականին, թուրքական ազգային շարժում կոչեցյալի կողմից ներում շնորհվեց մեղավոր ճանաչվածներին։ Այդուհետև, հաջորդած թուրքական կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ, ընդունեց Հայոց ցեղասպանության փաստի ընդունումից հրաժարման կամ մերժման քաղաքականությունը։
Ֆրանսիա Ֆրանսիա 1998, 2000, 2001, 2006 2019 թվականին նախագահ Էմանուել Մակրոնի որոշման համաձայն ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշելու են որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Կազմակերպություններ

Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը (1998, 2001), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002, 2015, 2016), ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և այլն։

Կազմակերպություն
Ճանաչման
թվական
Ծանոթագրություն
Հայոց Ցեղասպանության ՃանաչումԵվրոպական միություն 1987, 2000, 2002, 2015, 2016
Արդարադատության միջազգային կենտրոն 2002
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցություն 2007
Ամերիկայի հրեական համայնքների միություն 1989
Հայոց Ցեղասպանության ՃանաչումԵվրոպայի խորհուրդ 1998, 2001
Մարդու իրավունքների միացյալ հանձնախումբ 1998
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ 2013

2016 թվականի ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը 554 կողմ ձայնով բանաձև ընդունեց, որով կոչ էր անում Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը և վերահաստատեց 1987 թվականի ընդունած բանաձևը, որով 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացվածը ճանաչվել էր ցեղասպանություն՝ ՄԱԿ-ի՝ ցեղասպանության մասին 1948 թվականի կոնվենցիայի դրույթների համապատասխան։

Տարածքային ինքնակառավարման մարմիններ
Հայոց Ցեղասպանության Ճանաչում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը

Ավստրալիա Ավստրալիա

  1. Նոր Հարավային Ուելս նահանգ
  2. Հարավային Ավստրալիա

Արգենտինա Արգենտինա

  1. Կորդոբայի նահանգ
  2. Բուենոս Այրեսի նահանգ

Կանադա Կանադա

  1. Բրիտանական Կոլումբիա
  2. Օնտարիո (ներառյալ Տորոնտո քաղաքը)
  3. Քվեբեկ (ներառյալ Մոնրեալ քաղաքը)

Շվեյցարիա Շվեյցարիա

  1. Ժնևյան կանտոն
  2. Վոդ կանտոն

Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն

  1. Ուելս
  2. Շոտլանդիա
  3. Հյուսիսային Իռլանդիա

Իտալիա Իտալիա

  1. Բերտիոլոլի քաղաքային խորհուրդ
  2. Ուդինեի քաղաքային խորհուրդ
  3. Սեստո Սան Ջիովանիի քաղաքային խորհուրդ
  4. Սալգարեդայի քաղաքային խորհուրդ
  5. Բելլունոյի քաղաքային խորհուրդ
  6. Հռոմի քաղաքային խորհուրդ
  7. Մասսա Լոմբարդայի քաղաքային խորհուրդ
  8. Մոնտանա Ֆելտրինայի քաղաքային խորհուրդ
  9. Ջենովայի քաղաքային խորհուրդ
  10. Թիենեի քաղաքային խորհուրդ
  11. Կաստելսիլանոյի քաղաքային խորհուրդ
  12. Ֆիրենցեի քաղաքային խորհուրդ
  13. Ռավեննայի քաղաքային խորհուրդ
  14. Ֆելտրեի քաղաքային խորհուրդ
  15. Վենետիկի քաղաքային խորհուրդ
  16. Իմոլայի քաղաքային խորհուրդ
  17. Ֆաենցայի քաղաքային խորհուրդ
  18. Պարմայի քաղաքային խորհուրդ
  19. Սոլառոլոյի քաղաքային խորհուրդ
  20. Վիլլաֆրանկա Պադովանայի քաղաքային խորհուրդ
  21. Միլանի քաղաքային խորհուրդ
  22. Պոնտե դի Պիավեի քաղաքային խորհուրդ
  23. Կոնսելիչեի քաղաքային խորհուրդ
  24. Լուջոյի քաղաքային խորհուրդ
  25. Ս. Ստինո Լիվենցայի քաղաքային խորհուրդ
  26. Կոտինյոլայի քաղաքային խորհուրդ
  27. Ասիաոյի քաղաքային խորհուրդ
  28. Ագաթա Սուլ Սանտեռնոյի քաղաքային
  29. Մոնտեռֆոռտե ԴըԱլպոնեի քաղաքային
  30. Պադովայի քաղաքային խորհուրդ
  31. Մոնտորսո Վիչենտինոյի քաղաքային խորհուրդ
  32. Ֆուսինյանոյի քաղաքային խորհուրդ
  33. Բանյակավալլոյի քաղաքային խորհուրդ
  34. Ռոսսիի քաղաքային խորհուրդ, 17 հուլիսի, 1997 թվական
  35. Սանգուինետտոյի քաղաքային խորհուրդ
  36. Կամպոնոգարայի քաղաքային խորհուրդ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ

  1. Ալաբամա
  2. Ալյասկա
  3. Այովա
  4. Արիզոնա
  5. Արկանզաս
  6. Արևմտյան Վիրջինիա
  7. Կալիֆոռնիա
  8. Կոլորադո
  9. Կոնեկտիկուտ
  10. Դելավեր
  11. Ֆլորիդա
  12. Ջորջիա
  13. Այդահո
  14. Ինդիանա
  15. Իլինոյս
  16. Կանզաս
  17. Կենտուկի
  18. Լուիզիանա
  19. Մեն
  20. Մերիլենդ
  21. Մոնտանա
  22. Մասաչուսեթս
  23. Միչիգան
  24. Մինեսոտա
  25. Միսսուրի
  26. Նեբրասկա
  27. Նևադա
  28. Նյու Հեմփշիր
  29. Նյու Ջերսի
  30. Նյու Մեքսիկո
  31. Նյու Յորք
  32. Հյուսիսային Կարոլինա
  33. Հյուսիսային Դակոտա
  34. Օհայո
  35. Օկլահոմա
  36. Օրեգոն
  37. Փենսիլվանիա
  38. Ռոդ Այլենդ
  39. Հարավային Կարոլինա
  40. Հավայի
  41. Թենեսի
  42. Տեխաս
  43. Յուտա
  44. Վերմոնտ
  45. Վիրջինիա
  46. Վաշինգտոն
  47. Վայոմինգ
  48. Վիսկոնսին
  49. Հարավային Դակոտա

Բրազիլիա Բրազիլիա

  1. Ռիո դե Ժանեյրոյի նահանգային խորհրդարան

Հայերի ցեղասպանության ընդունումը պաշտոնապես պարտադիր պայման չէ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու համար, բայց որոշ հեղինակներ կարծում են, որ Թուրքիան պետք է կատարի այդ քայլը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին։

Նշումներ

Ծանոթագրություններ

Tags:

Հայոց Ցեղասպանության Ճանաչում ՊետություններՀայոց Ցեղասպանության Ճանաչում ԿազմակերպություններՀայոց Ցեղասպանության Ճանաչում ՆշումներՀայոց Ցեղասպանության Ճանաչում ԾանոթագրություններՀայոց Ցեղասպանության Ճանաչում19151965Ուրուգվայ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միացյալ ԹագավորությունՄարտիրոս ՍարյանԲույսերԴեքսամետազոնՀիպոֆիզՀնդեվրոպական լեզուներՓայծաղՀայոց ցեղասպանությունԿաթվածԴերենիկ ԴեմիրճյանՍերգեյ ՓարաջանովԿապիկներԲասկետբոլՄարտի 27Սևանա լիճՆԱՏՕՀարցական և հարաբերական դերանուններԺիլբերտի համախտանիշՍամվել (վեպ)Հովհաննես ԱյվազովսկիՔրոնոսՄարդու առնանդամի չափսԵռանկյունՀայկական դիցաբանությունՄիսաք ՄեծարենցԱրցախի հերոսՆորավանքԲարդ համադասական նախադասությունՀամո ՍահյանԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՎիրուսներՆևիրապինՄարդ բանականՇախմատԲերանաբորբՀայկական ֆիլմերի ցանկՌՆԹԶատկի ավանդույթներԶոլի ԱդոկԺենգյալով հացՉինաստանՄայրցամաքՌուսերենԲացահայտիչԱզոտՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հոկտեմբերի 27ԲլոգԱսկարիդոզ44-օրյա պատերազմՈրովայնային ցավԹլպատումՄարդու աչքՍամվել ԵրվինյանԱվետիք ԻսահակյանՊատարագ (եկեղեցական)ՇոկոլադՀայկական դրամԱնգլերենԱրյան ընդհանուր հետազոտությունԵրուսաղեմԷպոսՊետությունՄիակազմ նախադասություններԿաթոլիկ եկեղեցիԵրկիր ՆաիրիՄԻԱՎ/ՁԻԱՀԹութքՊատմություն Հայոց (Խորենացի)Իրան🡆 More