Բանաստեղծական Կայուն Ձևեր

Բանաստեղծական կայուն ձևեր , տաղաչափական որոշակի օրինաչափությամբ կառուցված բանաստեղծական ձևեր։ Առավել հայտնի բանաստեղծական կայուն ձևեր են սոնետը, հայրենը, քառյակը։ Համո Սահյանը կիրառել է մեր միջնադարյան պոեզիայում ընդունված հայրենի չափը։ Քառյակի ասպարեզում լավագույնս հանդես է գալիս Հովհաննես Շիրազը։ Սոնետներ են գրում Հրաչյա Հովհաննիսյանը, Պարույր Սևակը, իսկ ավելի ուշ՝ Հենրիկ Էդոյանը։

Սոնետ

Բանատեղծական կայուն ձևերից ամենատարածվածը սոնետն է։ Համաշխարհային հռչակ են վայելում Դանտեի, Պետրարկայի, Շեքսպիրի սոնետները։ Հայ բանաստեղծներից սոնետներ են գրել Մեծարենցը, Թեքեյանը, Տերյանը, Չարենցը և ուրիշներ։ Սոնետը 14-տողանի բանաստեղծություն է՝ կազմված սկզբում երկու քառատողից և ապա երկու եռատողից։ Մշակվել են սոնետի հանգավորման տարբեր ձևեր, որոնցից առավել գործածական է այն տեսակը, երբ քառատողերը հանգավորվում են օղակաձև և ունեն երկու հանգ (abba, abba), իսկ եռատողերը ունեն cdc, ede հանգավորում։

Հայրեն

Միջնադարյան հայ պոեզիայում շատ տարածված է եղել հայրենը։ Հայրեններ գրել են դեռևս 10-րդ դարից սկսած (Գրիգոր Նարեկացի, Ֆրիկ, Քուչակ)։ Հայրեններ փորձել են գրել նաև ժամանակակից բանաստեղծները, առավել հաջողվածները, թերևս, պատկանում են Հ. Սահյանին։ Հայրենները հիմնականում չորս տողանի բանաստեղծություններ են՝ կազմված 15-վանկանի տողերից՝ բաղկացած երկու կիսատողերից 7/8 բաժանումով։

Քառյակ

Բանաստեղծական կայուն ձևերից հայ պոեզիայում լայն գործածություն է ունեցել քառյակը, այն չորս տողանի բանաստեղծություն է որոշակի հանգավորմամբ՝ կից, օղակաձև, խաչաձև։ Քառյակը համաշխարհային համբավ ունեն Օմար Խայամի քառյակները։ Հայ բանաստեղծներից քառյակներ են գրել Խաչատուր Աբովյանը, Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը։

Տես նաև՝ տաղաչափություն։

Ծանոթագրություններ

Tags:

Բանաստեղծական Կայուն Ձևեր ՍոնետԲանաստեղծական Կայուն Ձևեր ՀայրենԲանաստեղծական Կայուն Ձևեր ՔառյակԲանաստեղծական Կայուն Ձևեր ԾանոթագրություններԲանաստեղծական Կայուն Ձևեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արգանդի վզիկի քաղցկեղՀայկական անձնագիրԼուսինե ԿիրակոսյանԱրջերԼիբանանԱշտարակ (քաղաք)ԹրոմբոցիտՄերկուրի (մոլորակ)ԹաիլանդԱտոպիկ մաշկաբորբԼուիզիանաՈրովայնային ցավԱվստրալիայի ճարտարապետությունԲարդ համադասական նախադասությունՊարկինսոնի հիվանդությունԿարմրուկՍեպսիսՆեյմարԹուրքիաԻբուպրոֆենԿանանց միջազգային օրԿանդիդոզՀարակատար դերբայԱրյան խումբԳուրգեն ՄելքոնյանԱստվածաշունչՄինաս ԱվետիսյանԲրոնխաբորբՏաղավար տոներԱվշային հանգույցների բորբոքումՀրազդան մարզադաշտԱրմավիրՀայերենի այբուբենՀանրապետության հրապարակ (Երևան)ԼիտրԱյծեղջյուրՄայիսյան հերոսամարտերՇեշտԼյարդԼյարդի ցիռոզԱրտարգանդային հղիությունԱնկախ պետությունների դրոշներՍյունիքի մարզԴարձվածքՄարո ՄարգարյանԳոյական անունՊահքԽտությունՍակուրաԱրարատի մարզԱրեգակնային համակարգՋրծաղիկԿտավատՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԹութակներ (ընտանիք)ՀելլենիզմԳլխուղեղի ուռուցքՏուն ջրվեժի վերևումՄարդու գլխուղեղSourՍրտի ռիթմի խանգարումներՄարզական կոչումՎինսենթ վան ԳոգԿրիաներԱլեքսանդրիայի կամուրջՀայաստանի պատմական մայրաքաղաքներԱմերիկայի Միացյալ ՆահանգներԵրկրաշարժՍասնա ծռերԱռիթմիաԿրիշտիանու ՌոնալդուՄովսես ԽորենացիՌուբեն Գրիգորյան (գործարար)ՊելեՀայկական դիցաբանությունԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)🡆 More