Ատոպիկ Մաշկաբորբ

Ատոպիկ մաշկաբորբ (ԱՄ), հայտնի է նաև որպես ատոպիկ էկզեմա, մաշկի բորբոքային ախտահարման տեսակ (դերմատիտ)։ Հանգեցնում է մաշկի քորի, կարմրության, այտուցվածության և ճաքերի առաջացման։ «Լացող» մաքուր արտադրությունը ժամանակի ընթացքում կարող է պղտորվել։ Թեև այս վիճակը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, տիպիկ է համարվում նրա զարգացումը մանկական հասակում և տարիների ընթացքում ծանրանում է։ Մինչև մեկ տարեկան երեխաների մոտ պրոցեսի մեջ կարող է ընդգրկված լինել ամբողջ մարմինը։ Տարիքի աճին զուգահեռ հիմնական ախտահարման տեղերը դառնում են ծնկների հետին մակերեսները և դաստակի առաջային մասը։ Մեծահասակների մոտ ձեռքերը և ոտքերը ամենահաճախ ախտահարվող տեղամասերն են։ Քորելու հետևանքով ախտանիշները վատթարանում են և մեծ է մաշկային ինֆեկցիաների զարգացման ռիսկը։ Ատոպիկ դերմատիտով տառապող շատ մարդկանց մոտ զարգանում է ալերգիկ ռինիտ կամ ասթմա։

Ատոպիկ մաշկաբորբ
Ատոպիկ Մաշկաբորբ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններallergic response? և մաշկաբորբ
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն
Ատոպիկ Մաշկաբորբ Atopic dermatitis Վիքիպահեստում

Պատճառն անհայտ է, բայց համարվում է, որ կա կապ ժառանգականության, իմուն համակարգի դիսֆունկցիայի, արտաքին միջավայրի ազդեցության և մաշկի թափանցելիության փոփոխության հետ։ Եթե միաձվանի երկվորյակներից մեկն ունի այս խնդիրը, ապա մյուսի ախտահարվելու հավանականությունը 85% է։ Քաղաքաբնակները և չոր կլիմայական պայմաններում բնակվողները ավելի հաճախ են հիվանդանում։ Որոշ քիմիական նյութեր, ինչպես նաև ձեռքերի հաճախակի լվացումը վատացնում է հիվանդի վիճակը։ Էմոցիոնալ լարված վիճակը թեև կարող է վատացնել վիճակը, սակայն չի հանդիսանում պատճառ։ Այս վիճակը վարակիչ չէ։ Ախտորոշումը մեծ մասամբ հիմնվում է ախտանշանների վրա։ Այլ հիվանդություններից, որոնք պետք է բացառել մինչև վերջնական ախտորոշումը դնելը, ներառում են կոնտակտային դերմատիտը, պսորիազը և սեբորեային դերմատիտը։

Բուժումը նախ և առաջ ներառում է խուսափում այնպիսի նյութերի հետ շփումից, որոնցից վիճակը վատթարանում է, ամենօրյա լոգանքներ և դրանից հետո խոնավեցնող քսուկների օգտարգործում, սրացումների շրջանում ստերոիդային կրեմների կիրառում և հակաքորային միջոցներով ախտանշանային բուժում։ Վիճակի վատացման պատճառ կարող են լինել բրդյա հագուստը, օճառը, օծանելիքը, փոշին, ծխախոտի ծուխը և քլորը։ Որոշների մոտ կարող է անցկացվել բուսաբուժում։ Ստերոիդային դեղահաբերը և կրեմները, հիմնված կալցինեվրինի արգելակիչների վրա, երբեմն կարող են լինել օգտակար, այլ միջոցների անարդյունավետության դեպքում։ Հակաբիոտիկների (ներքին ընդունման կամ տեղային) անհրաժեշտություն կարող է առաջանալ բակտերիալ ինֆեկցիայի միացման դեպքում։ Սննդակարգի փոփոխության կարիք կարող է լինել սննդային ալերգիայի կասկածի դեպքում։

Ատոպիկ դերմատիտ զարգանում է մարդկանց 20%-ի մոտ՝ նրանց կյանքի որոշակի շրջանում։ Այն առավել հաճախ է հանդիպում մանկահասակ երեխաների մոտ։ Կանայք և տղամարդիկ ախտահարվում են հավասար հաճախականությամբ։ Շատերի մոտ այս վիճակը հետ է զարգանում։ Ատոպիկ դերմատիտը, երբեմն անվանվում է էկզեմա տերմինով, որը մաշկային մեծ խումբ կազմող հիվանդությունների ընդհանուր բնորոշումն է։ Այլ անուններից են «մանկական էկզեմա», «ծալիչ էկզեմա», «Բեզնիերի քորպտիկ», «ալեգիկ դերմատիտ» և «նեյրոդերմիտ»։

Ախտանշաններ

Ատոպիկ Մաշկաբորբ 
Ատոպիկ էկզեմայի բնույթի փոփոխությունը՝ պայմանավորված տարիքով։

ԱԴ-ով տառապող մարդիկ հաճախ ունենում են չոր և թեփոտվող մաշկ, որը տարածվում է ամբողջ մարմնի մակերեսով, երբեմն չախտահարելով միայն երեխայի տակդիրի հետ շփվող տեղամասերը։ Արտահայտվում է ուժեղ քորվող, կարմիր, բծավոր ցանավորումով, մաշկից բարձրացած ախտահարումներով, որոնք հաճախ տեղակայվում են ձեռքերի կամ ոտքերի ծալիչ հատվածներում, դեմքին և պարանոցին։

ԱԴ-ն սովորաբար հանդիպում է կոպերի շրջանում և դրսևորվում է այնպիսի նշաններով, ինչպիսիք են Դեննի-Մորգանի ենթաակնակապճային ծալքը, ստորականջային ճաքը, հարակնակապճային գունակավորումը։ Հետբորբոքային գերգունակավորումը տալիս է «կեղտոտ պարանոցի» պատկեր։ Որքինացումը, քերծվածքները և էրոզիաները կամ իրանի շրջանում կեղևների ի հայտ գալը վկայում է երկրորդային ինֆեկցիայի միացման մասին։ Ծալիչ էկզեման՝ ոչ հստակ եզրերով, հաճախ տեղակայվում է դաստակի վրա, կոճերի շրջանում, ձեռքի մատների մանր հոդերի և ոտքերի վրա։

Պատճառագիտություն

ԱԴ-ի պատճառը հայտնի չէ, չնայած կան որոշ վկայություններ գենետիկական, էկոլոգիական և իմունոլոգիական գործոնների ունեցած դերի վերաբերյալ։

Գենետիկա

ԱԴ ունեցող շատ մարդկանց մոտ դիտվում են ատոպիայի ընտանեկան դեպքեր։ Ատոպիան դանդաղ տիպի ալերգիկ գերզգայունության ռեակցիա է, որը դրսևորվում է ասթմայով, սննդային ալերգիայով, ատոպիկ դերմատիտով կամ ռինիտով։

Ատոպիկ դերմատիտով տառապողների 30%-ի մոտ հայտնաբերված է ֆիլագրինի սինթեզի համար պատասխանատու գենի մուտացիա, ինչն էլ մեծացնում է ատոպիկ դերմատիտի և բրոնխիալ ասթմայի վաղ սկզբի ռիսկը։

Հիգիենիկ կանխավարկած

Հիգիենիկ կանխավարկածի համաձայն, այն դեպքում երբ երեխաները մեծանում են ալերգենների հետ մշտական կոնտակտի պայմաններում, նրանց իմուն համակարգը մեծ մաս դեպքերում դիմադրունակ է դառնում, և, ընդհակառակը, այն երեխաները, ովքեր մեծանում են «սանիտարական» միջավայրում հետագայում դառնում են առավել խոցելի և նրանց մոտ հաճախ են դիտվում ալերգիաներ։ Այս կանխավարկածն ունի որոշակի ընդունում։ Մանկական հասակում կոնտակտը շների հետ հանդիսանում է ցածր ռիսկի գործոն դերմատիտի զարգացման համար։ Համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ հելմինթներն ունեն պաշտպանիչ դեր՝ կանխելով ալերգիկ վիճակների զարգացումը։ Վատ հիգիենա ունեցող երեխաների մոտ դերմատիտի զարգացման ռիսկը նույնքան ցածր է, որքան այն երեխաների մոտ, ովքեր խմում են կաթ առանց պաստերիզացման։

Ալերգեններ

Ոչ մեծ տոկոս դեպքերում ատոպիկ դերմատիտը պայմանավորված է լինում սննդի հանդեպ գերզգայունության առաջացմամբ։ Բացի դրանից, առկա դերմատիտի պարագայում ինչպես սննդային, այնպես էլ միջավայրային ալերգենները կարող են վատթարացնել իրավիճակը։ Համարվում է, որ փոշու տզերի հետ կոնտակտը մեծացնում է ատոպիկ դերմատիտի առաջացման ռիսկը։ Սննդակարգում մրգերի գերակայությունն ունի պաշտպանողական, իսկ արագ սնունդը ընդհակառակը վնասող ազդեցություն։ Երբեմն ատոպիկ դերմատիտը ասոցացվում է ցելիակիայի և գլյուտենային գերզգայունության հետ, սննդակարգից գլյուտենի բացառումը բերում է վիճակի լավացման, ինչն էլ ենթադրում է, որ վերջինս ունի գրգռող ազդեցություն։

Ոսկեգույն ստաֆիլակոկի դերը

ԱԴ-ով տառապողների մաշկային միկրոֆլորայում բավականին հաճախ է հանդիպում ոսկեգույն ստաֆիլակոկը (S. aureus): Հետազոտությունները ցույց են տվել, որ S. aureus - ը ներթափանցելով պատնեշային ֆունկցիան կորցրած մաշկով, բերում է որոշակի ցիտոկինների էքսպրեսիայի մեծացման, ինչն էլ ավելի է սրում հիվանդի վիճակը։

Կոշտ ջուր

Երեխաների մոտ ատոպիկ դերմատիտը կարող է կապված լինել ջրում կալցիումի կարբոնատի մակարդակի կամ այսպես կոչված կոշտ ջրի ներքին ընդունման հետ։ Մինչ օրս այս տեսակետը պաշտպանվում է Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Ճապոնիայի կողմից։

Ախտաֆիզիոլոգիա

Ախտաֆիզիոլիգիան կարող է ընդգրկել առաջին և երկրորդ տիպի գերզգայունության ռեակցիաների միաժամանակյա դրսևորումները։

Ախտորոշում

Ատոպիկ դերմատիտը սովորաբար ախտորոշվում է կլինիկորեն՝ առանց լրացուցիչ հատուկ թեստավորման։ Այդուհանդերձ, կան մշակված որոշակի չափորոշիչներ, որոնք օգնում են ախտորոշման ընթացքում. Բազմաթիվ չափորոշիչների մեջ առավել մեծ հավանության է արժանացել Հանիֆինի և Ռաջկայի աշխատանքների վրա հիմնված բրիտանական չափանիշները։

Բրիտանական ախտորոշիչ չափանիշներ
Մարդիկ պետք է ունենան մաշկի քոր, քորածի հետքեր կամ քերծվածքներ, գումարած ստորև նշվածներից ցանկացած երեքը
Ծալիչ դերմատիտներ՝ տեղակայված սրունք-թաթային հոդի առաջային հատվածում, արմնկային ծալքում, ծնկափոսում, աչքերի հարակից հատվածներում,

պարանոցի ծալքերում, իսկ մինչև 10 տարեկան երեխաների մոտ այտերի վրա

Անամնեզում ասթմայի կամ ալերգիկ ռինիտի առկայություն (ընտանիքում ԱԴ-ով տառապողներ, վերջինս հաշվի է առնվում մինչև 4 տարեկան

երեխաներին ախտորոշելիս)

Ախտանիշների ի հայտ գալը նախքան 2 տարեկանը լրանալը (հաշվի է առնվում 4 տարեկանից բարձր պացիենտների մոտ)
Չոր մաշկի առկայություն (նախորդ տարվա ընթացքում)
Դերմատիտներ ծալիչ մակերեսներին (≥4 պացիենտներ) կամ այտերին, ճակատին և տարածիչ մակերեսներին (<4 պացիենտներ)

Բուժում

Չկա բուժման հստակ մարտավարություն ԱԴ-ի համար, կիրառվում է ախտանշանային բուժում, որն օգնում է գանգատների մեղմացմանը։

Ապրելակերպ

Խոնավեցնող միջոցների կիրառումը կանխում է մաշկի չորությունը և նվազեցնում դեղորայքային միջոցների օգտագործման անհրաժեշտությունը։ Ատոպիկ դերմատիտով տառապողները փաստում են, որ մաշկի հիդրատացիային զուգահեռ նրանց մոտ հիմնական ախտանշաբանությունը թեթևանում է։

Առողջության պահպանման ոլորտի մասնագետները ԱԴ ունեցողներին խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով գոլ լոգանքներ ընդունել, հատկապես աղաջրով, որը միտված է մաշկի խոնավության պահպանմանը։ Բամբակյա հագուստից խուսափելը, որպես կանոն բերում է վիճակի լավացման։ Մետաքսյա և արծաթապատ հագուստը կարող է դրական ազդեցություն ունենալ։ Հաղորդվել է նաև սպիտակեցնող նյութերով լոգանքի ընդունման լավ ներգործության մասին։

Սննդակարգ

D վիտամինի ունեցած դերի մասին հավաստի տվյալներ չկան, թեև կան որոշակի ապացույցներ՝ կապված այս վիտամինի և ատոպիկ դերմատիտի ախտանշաբանության բարելավման հետ։

Արվել են հետազոտություններ՝ պարզելու համար երկար շղթայով պոլիչհագեցած ճարպաթթուների դերը այս ախտաբանության կանխատեսման և նաև բուժման մեջ, սակայն արդյունքները միանշանակ չեն և վիճարկվում են։ Անհայտ է մնում, թե արդյոք n-3 ճարպաթթուների ընդունումը ունի հստակ կանխարգելիչ կամ բուժական ազդեցություն կամ արդյոք n-6 ճարպաթթուների ներընդունումը նպաստում է ատոպիկ հիվանդությունների զարգացմանը։

Որոշ պրոբիոտիկներ, ունեն դրական ազդեցություն և իջեցնում են ԱԴ-ի հանդիպման հաճախականությունը մոտ 20%-ով։ Դա վկայում է հիվանդության ախտաբանության մեջ բակտերալ որոշ շտամների ունեցած դերը։

Ցելիակիա կամ գլյուտենային գերզգայունություն ունեցող մարդկանց մոտ սննդակարգից գլյուտենի բացառումը բարելավում է ախտանշաբանությունը, ինչպես նաև կանխում է նոր սրացումների առաջացումը։

Դեղորայքային բուժում

Կորտիկոստերոիդները, օրինակ հիդրոկորտիզոնը արդյունավետ է ԱԴ-ի բուժման մեջ։ Եթե կորտիկոստերոիդներով կամ խոնավեցնող միջոցներով բուժումը արդյունք չի տալիս, դիմում են կարճաժամկետ բուժման կուրսի կալցինեվրինի արգելակիչներով, օրինակ տակրոլիմուսով կամ պիմեկրոլիմուսով, թեև նրանց օգտագործումը վիճելի է, քանզի կան արված որոշ հետազոտություններ, որտեղից պարզ է դարձել, որ այս խմբի դեղորայքն ունի մաշկի քաղցկեղ և լիմֆոմա առաջացնելու հակում։ 2007 թվականի մետաանալիզի տվյալները ցույց տվեցին, որ պիմեկրոլիմուսը պակաս արդյունավետ է, քան կորտիկոստերոիդները և տակրոլիմուսը։ Սակայն 2015 թվականի մետաանալիզի տվյալներից պարզ դարձավ, որ տակրոլիմուսը և պիմեկրոլիմուսը ավելի արդյունավետ են, քան ցածր դեղաչափով կորտիկոստերոիդները և չի ապացուցվել նրանց կողմից մաշկի քաղցկեղային կամ ապաճական փոփոխություններ առաջացնելու վարկածը Այլընտրաքային բուժման մեջ կարող են օգտագործվել համակարգային իմունաճնշիչներ, օրինակ ցիկլոսպորին, մեթոտրեքսատ, ինտերֆերոն գամմա-1b, միկոֆենոլատ մոֆենիլ կամ ազատիոպրին։ Հակադեպրեսանտները և նալտրեքսոնը կարող են կիրառվել քորը մեղմելու նպատակով։ 2016 թվականին կրիզաբորոլը հաստատվեց որպես ԱԴ-ի թեթև և միջին ծանրության ընթացքի բուժական միջոց։ 2007 թվականին կենսաակտիվ դուպիլումաբը դարձավ միջին և ծանր ընթացքի բուժման հիմնական միջոց։

Գոյություն ունի տեսակետ այն մասին, որ ալերգիկ իմունոթերապիան արդյունավետ է ԱԴ-ի բուժման մեջ, սակայն ապացույցների որակը բարձր չէ։ Այս բուժումը ներառում է ներարկումների կուրսեր կամ ենթալեզվային կաթիլներ, որոնք պարունակում են համապատասխան ալերգեններ։

Ներքին ընդունման կամ տեղային հակաբիոտիկները, հիմնականում նշանակվում են ոսկեգույն ստաֆիլակոկի աճը կասեցնելու համար։ Թեև 2008 թվականի մետաանալիզի տվյալները չեն հայտնաբերել որևէ հստակ օգուտ հակաբիոտիկների կիրառումից։

Լույս

Համեմատաբար նոր բուժման եղանակ է հանդիսանում բուժումը ուլտրամանուշակագույն (ՈւՄ) տարբեր սպեկտրի ճառագայթներով։ ՈւՄ ճառագայթումն ունի տեղային իմունախթանիչ ազդեցություն ախտահարված հյուսվածքների վրա, և կարող է կիրառվել վիճակի ծանրությունը մեղմելու, ինչպես նաև սրացումները կանխելու նպատակով։ Մասնավորապես, ՈւՄA1-ի կիրառումը արդյունավետ է սրացումների շրջանում, իսկ ՈւՄB-ին նախընտրությունը տրվում է երկարաժամկետ բուժման անհրաժեշտության դեպքում։ Այս բուժումը ևս ռիսկային է և չի բացառվում մաշկի քաղցկեղային ախտահարման վտանգը։

Այլընտրանքային բժշկություն

Կան տարբեր չինական բուսական դեղամիջոցներ՝ նախատեսված ԱԴ-ի բուժման համար, թեև չկան հստակ ապացույցներ, որ վերջիններս իջեցնում են էկզեմայի ծանրությունը երեխաների և մեծահասակների մոտ։

Համաճարակաբանություն

Սկսած քսաներորդ դարի սկզբից շատ լորձաթաղանթային ախտահարումներ ունեցան լայն տարածում և ատոպիկ էկզեման դրա դասական արտահայտությունն է։ Ներկայումս ԱԴ-ն զարգացած երկրներում ախտահարում է երեխաների 15–30%-ին և մեծահասակների 2–10%-ին։ ԱՄՆ-ում վերջին քառասուն տարիների ընթացքում ԱԴ-ի հանդիպման հաճախականությունը եռապատկվել է։ 15 միլիոնից ավել մարդ տառապում է ատոպիկ դերմատիտով։

Հետազոտություններ

Առկա տվյալները փաստում են, որ IL-4-ը կենտրոնական դեր է խաղում է ԱԴ-ի պաթոգենեզում։ Ուստի, կա անհրաժեշտություն արգելակելու վերջիններիս հակա-IL-4 հակամարմինների միջոցով։ Ատոպիկ դերմատիտով տառապողների մաշկում հաճախ է հայտնաբերվում ոսկեգույն ստաֆիլակոկ։ Թե ինչ դեր է խաղում այս բակտերիան պաթոգենեզում դեռևս պարզ չէ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ատոպիկ Մաշկաբորբ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատոպիկ մաշկաբորբ» հոդվածին։

Tags:

Ատոպիկ Մաշկաբորբ ԱխտանշաններԱտոպիկ Մաշկաբորբ ՊատճառագիտությունԱտոպիկ Մաշկաբորբ ԱխտաֆիզիոլոգիաԱտոպիկ Մաշկաբորբ ԱխտորոշումԱտոպիկ Մաշկաբորբ ԲուժումԱտոպիկ Մաշկաբորբ ՀամաճարակաբանությունԱտոպիկ Մաշկաբորբ ՀետազոտություններԱտոպիկ Մաշկաբորբ ԾանոթագրություններԱտոպիկ Մաշկաբորբ Արտաքին հղումներԱտոպիկ ՄաշկաբորբԱլերգիկ ռինիտԲրոնխային հեղձուկՄաշկ (մարդու)Քոր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երաժշտական գործիքներՄթնոլորտի աղտոտումԲանաստեղծական կայուն ձևերՀոգեբանությունՋեմալ փաշաՍուր բրոնխիտՄոնղոլական կայսրությունԱնկախ պետությունների դրոշներՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ԱուտիզմԱքբար ՄեծՎիտամին B12 անբավարարությունՄիքելանջելոՀայաստանի տնտեսությունՎրաստանՇախմատԵրկկենցաղներԲաժանարարների աղյուսակԲնական թիվԲնությունԵրկրորդ համաշխարհային պատերազմԷվերեստԳարեգին ԲՍատուրն (մոլորակ)Վեներա (մոլորակ)Լևոն Տեր-ՊետրոսյանՍպիտակ ձին (պատմվածք)Բացառական հոլովՀրանտ ՄաթևոսյանՀովհաննես ՇիրազՆահապետ (ֆիլմ)ԿունիլինգուսԱլան Ալեքսանդր ՄիլնԷպիլեպսիաԲյուզանդական կայսրությունՍյունիքի մարզՓսորիազԽաչատուր ԱբովյանՀայերենի այբուբենՀայոց ցեղասպանության ժխտումՍպի (ֆիլմ, 2014)ԳարունԱրևմտյան ՀայաստանՄիքայել ՆալբանդյանՄիություն և առաջադիմությունԿլաուդիա ԿարդինալեԵղանակՍողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարալիկ)ԵրիցուկՀանրապետության հրապարակ (Երևան)Ծաղկեվանք (Արա լեռ)Հայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՄայիսի 1 (տոն)ՔարԽատուտիկ սովորականՄայրիկ (ֆիլմ)ՓշատենիՕրգազմԱլբերտ ԱյնշտայնԵղնջացանՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիաԱլերգիաԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՍերգեյ ՓարաջանովՄաշկի սնկային հիվանդություններՀայաստանի Ազգային ժողովՀովհաննես ԲաղրամյանԱղբյուր ՍերոբՄարգինալացումԾաղիկՀուլիոս ԿեսարԻզաբել ՍադոյանՀայաստանի ՍահմանադրությունՀայաստանի խորհրդանիշներՀայերենԴվին🡆 More