Երաժշտական Գործիքներ

Երաժշտական գործիքներ, երաժշտական հնչյուններ արտաբերող և երաժշտության համար նախատեսված, ռիթմավորված աղմուկներ վերարտադրող գործիքներ։ Յուրաքանչյուր երաժշտական գործիք ունի ինքնատիպ հնչերանգ և հնչման ուժգնություն, որոշակի դիապազոն, նվագի տեխնիկական առանձնահատկություններ, սեփական արտահայտչական հնարավորություններ։ Բոլոր երաժշտական գործիքների ձայնարտադրման սկզբունքը նույնն է.

նվագելիս տատանման մեջ դրվող մարմինն առաջացնում է օդի համապատասխան տատանումներ, որոնք ընկալվում են որպես երաժշտական հնչյուններ։ Ֆիզիկապես մարդու ձայնային ապարատը նույնպես յուրատեսակ երաժշտական գործիք է։

Երաժշտական Գործիքներ
Տավիղ
Երաժշտական Գործիքներ
Թմբուկ
Երաժշտական Գործիքներ
Սրինգ
Երաժշտական Գործիքներ
Շեփոր
Երաժշտական Գործիքներ
Քնար
Երաժշտական Գործիքներ
Դաշնամուր (Piano)

Պատմություն

Երաժշտական գործիքները, ինչպես բոլոր գործիքներն ընդհանրապես, պատմական երկարատև զարգացում են ապրել։ Ըստ հնագիտական ուսումնասիրությունների՝ երաժշտական գործիքների ստեղծումը պայմանավորված է եղել ոչ թե բուն արվեստով, այլ հմայական և պաշտամունքային արարողություններով, ժողովրդական այլ ծիսակատարություններով, աշխատանքային և պատերազմական գործողություններով. դրանք հետագայում են մուտք գործել աստիճանաբար կազմավորվող երաժշտական կենցաղ։ Հնագիտական պեղումներով հայտնաբերված որոշ գործիքներ պատրաստված են բազմազան նյութերից (քար, ոսկոր, փայտ, լար, կաշի, կավ, մետաղ և այլն)։ Հնագույն երաժշտական գործիքների մի մասը ժամանակի ընթացքում գործածությունից դուրս է եկել, մի քանիսը մինչև մեր օրերը պահպանվել են իրենց նախնական ձևով (կայրակ, եղջյուր և այլն), մյուսները ենթարկվել են աննշան փոփոխությունների (Պանի ֆլեյտա, թմբուկներ և այլն)։ Նախկին բազմաթիվ պարզագույն գործիքների կատարելագործված տեսակներից կազմավորվել են յուրատեսակ «գործիքային ընտանիքներ», որոնք կազմում են ժամանակակից երաժշտական գործիքարանը։ Երաժշտական գործիքների զարգացումն ընթացել է երաժշտության, երաժշտակատարողական արվեստի, նաև գործիքաշինության տեխնիկայի զարգացմանը զուգահեռ։

Ժողովրդական կենցաղում լայնորեն գործածվող, հիմնականում պարզ կառուցվածքի այն գործիքները, որոնց նվագի տեխնիկային տիրապետելը, որպես կանոն, հատուկ մասնագիտացված ուսուցում չի պահանջում, ընդունված է անվանել ժողովրդական երաժշտական գործիքներ։ Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է իր ինքնատիպ գործիքարանը, աստիճանական հարստացումը պայմանավորվել է նրա երաժշտական մշակույթի զարգացմամբ, նաև այլ ժողովուրդների հետ մշակութային փոխգործակցությամբ։ Պատմահամեմատական երաժշտագիտությունն ի հայտ է բերել տարբեր ժողովուրդների երաժշտական գործիքների զարգացման ընդհանրությունները, պարզել, որ նրանց նույն գործիքները տարբերվում են տեսքով և անվանումներով։ Ժամանակի ընթացքում ժողովրդականից առանձնացել են համեմատաբար բարդ կառուցվածքով, արտահայտչական առավել հարուստ հնարավորություններով պրոֆեսիոնալ երաժշտական գործիքներ, որոնց նվագի տեխնիկային տիրապետելը պահանջում է տևական մասնագիտական ուսուցում։

Ժամանակակից պրոֆեսիոնալ երաժշտական գործիքարանն սկսել է կազմավորվել 15-րդ դարից։

Երաժշտական գործիքների հնչողության որակը պայմանավորված է գործիքի պատրաստման համար օգտագործած նյութերի որակով և հաջող զուգորդումով, նաև դրա ձևի ու առանձին մասերի չափերի հարաբերությունների նպատակահարմարությամբ։ Բազմաթիվ երկրներում գոյություն ունի երաժշտական գործիքների զարգացած գործարանային արտադրություն, սակայն որոշ դեպքերում (մասնավորապես՝ ջութակի, ալտի, թավջութակի) առավել բարձրորակ են գործիքներ պատրաստող վարպետների ստեղծած նմուշները։

Հայաստանում երաժշտական գործիքների հիմնական տիպային խմբերը հայտնի են եղել դեռևս հնագույն ժամանակներում։ Դրանք զարգացել են կատարելագործման, նաև առանձին խմբերի լրացման եղանակներով։ Պեղումներով հայտնաբերված ամենահին գործիքները՝ բրոնզե զանգակներ, բոժոժներ, չխկչխկաններ (տարածվել են մ. թ. ա. 2-րդ հազարամյակի կեսերից), ծնծղաներ, դափ, թմբուկ, նաղարա, դհոլ և այլն, օգտագործվել են ինչպես ծիսակատարությունների, այնպես էլ ռազմերթերի ժամանակ։ Կարևոր դեր են խաղացել նաև փողը և նրա տարատեսակները (ավագ փող, գալարափող և այլն), որոնց մասին հիշատակել են Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը, Ագաթանգեղոսը և այլ պատմիչներ։

Արևելյան գործիքների մասին տեղեկություններ կան միջնադարյան Արևելքի գիտնականների ու բանաստեղծների երկերում (Ալ Ֆարաբի, Իբն Սինա, Նիզամի, Նավոի և ուրիշներ)։ Մանրանկարներում հաճախ հանդիպում ենք հովվական սրնգի։ Լարային գործիքները (բամբիռ, տավիղ, վին, շեշթա, քանոն, սազ և այլն) նույնպես հիշատակված են ձեռագրերում և մեծ մասամբ եղել են գուսանների, մթրուպների, աշուղների գործիք։

Ներկայում ՀՀ-ում ժողովրդական երաժշտական գործիքներից առավել գործածական են դուդուկը, զուռնան, պարկապզուկը, թութակը կամ շվին, բլուլը (փողային), սազը, թառը, ուդը, քանոնը, քամանչան (լարային), դափն ու դհոլը (հարվածային)։ Նորաստեղծ լարային աղեղնավոր գործիք է բամբիռը։ Երևանում գործող երաժշտական գործիքների ֆաբրիկան թողարկել է դաշնամուր, էլեկտրակիթառ ու այլ երաժշտական գործիքներ։

Դասակարգում

Կատարողական արվեստում, ըստ ձայնարտադրման միջոցների, երաժշտական գործիքները դասակարգում են 4 հիմնական խմբերում, որոնց ավանդական դարձած անվանումները պայմանական են՝ լարային (տատանվում է լարը), փողային (տատանվում է փողի կամ փողակի մեջի պարունակվող օդի շիթը), հարվածային (հարվածից տատանվում են ձգված թաղանթը, մետաղե թիթեղիկները, փայտե տախտակիկները ևն) և էլեկտրական (տատանվում է էլեկտրական սարքերի միջոցով) գործիքներ։ Յուրաքանչյուր խումբ բաղկացած է ենթախմբերից, որոնք նշում են ձայնարտադրության միջոցի գործադրման որևէ եղանակ։

Լարային գործիքների խմբում տարբերում են աղեղնավոր (ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, քամանչա, քաման և այլն), կսմիթային (տավիղ, քնար, կիթառ, քանոն, ուդ, սազ, թառ և այլն), մուրճիկավոր (սանթուր, ցիմբալ և այլն) և ստեղնային (դաշնամուր, կլավեսին, կլավիկորդ և այլն) ենթախմբերը։

Փողային գործիքների խմբում են փողաբերանով (ֆլեյտա, բլուլ և այլն), սուլիչավոր (շվի, թութակ, ֆլաժոլետ և այլն), պարզ կամ կրկնակի լեզվակավոր եղեգնակով («պիպիչավոր»՝ կլառնետ, սաքսոֆոն, հոբոյ, ֆագոտ, դուդուկ, զուռնա և այլն), մետաղե (բաժականման) ծվանով («մունդշտուկավոր»՝ գալարափող, շեփոր, փող, կոռնետ, տրոմբոն, տուբա, սաքսհոռն, բյուգելհոռն և այլն) ենթախմբերը։

Հարվածային գործիքների խմբում առանձնանում եև որոշակի և անորոշ բարձրությաև գործիքների ենթախմբեր (տիմպան, զանգակներ, քսիլոֆոն, զանազան թմբուկներ, ծնծղաներ, եռանկյունի և այլն)։

Հաճախ հատուկ խմբում առանձնացվում են բոլոր օդհունչ (պնևմատիկ) գործիքները, որոնց հնչյունը արտաբերվում է, երբ մեխանիկակակ ուժով օդի հոսանքը խողովակների կամ լեզվակների միջով անցնելիս առաջանում է տատանում (երգեհոն, ֆիսհարմոն, բայան, հարմոն, ակորդեոն, կոնցերտին, բոլորը՝ ստեղնային, նաև պարկապզուկի զանազան տեսակներ և այլն)։ Երբեմն, նկատի ունենալով նվագելու մեխանիզմը, մեկ խմբի մեջ են ընդգրկում բոլոր (լարային, օդհունչ և այլն) ստեղնաշարային գործիքները։

Էլեկտրական գործիքների խումբը (էմիրիտոն, իոնիկա և այլն) զարգանում և համալրվում է նոր նմուշներով (էլեկտրադաշնամուր, էլեկտրաջութակ, էլեկտրաերգեհոն և այլն)։

Ծանոթագրություններ

Գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 534 Երաժշտական Գործիքներ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Երաժշտական Գործիքներ 

Tags:

Երաժշտական Գործիքներ ՊատմությունԵրաժշտական Գործիքներ ԴասակարգումԵրաժշտական Գործիքներ ԾանոթագրություններԵրաժշտական Գործիքներ ԳրականությունԵրաժշտական Գործիքներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿոռուպցիաԱյրին (նորավեպ)ՇեշտԲարդ համադասական նախադասությունԳևորգ Մարզպետունի (վեպ)ԵրազահանՎիտամին B12 անբավարարությունՇնչառությունՀայկական ազգային հագուստ (տարազ)Սուրբ Յոթ ՎերքԱնկախ պետությունների դրոշներՀամո ՍահյանՏրանսպորտՕձերՄարդու ատամՍերժ ԱվետիքյանՓղերՎիրուսներԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՍաշուր ՔալաշյանՀեշտոցՎայոց ձորի մարզԴաշտանՀանրապետության հրապարակ (Երևան)Միրհավ (պատմվածք)Ֆեռնան ՄագելանԴավիթ ԲեկԶապել ԵսայանԴաշտանային ցիկլՆախադաշտանային համախտանիշՍմբատաբերդՂազախստանԵրիցուկՅակով ԶարոբյանԱնժելա ՍարաֆյանԼևոն ԱրոնյանԹմկաբերդի առումըԹթենու մետաքսագործՀաղորդակցային գործընթացՍումգայիթի ջարդերԱրյունահոսությունՂազարոս ԱղայանՀենրիխ ՄխիթարյանՈւղղանկյուն եռանկյունԵզդիներՎերին ՈսկեպարՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՍիլվա ԿապուտիկյանԵրկրաշարժԾնեբեկՈւրան (մոլորակ)Արայի (լեռ)Հաստատուն բաղադրության օրենքՀաղթանակի օրՓորլուծությունՁիՄուսա լեռան քառասուն օրըԱրամ ԽաչատրյանՍպի (ֆիլմ, 2014)ԽորանարդԵրկիր ՆաիրիԵրևանի պետական համալսարանԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԱրտույտների ագարակըՄանկական և պատանեկան հանրագիտարաններՍպիտակի երկրաշարժԱնմոռուկ (խորհրդանիշ)ՆարցիսիզմԳառնու հեթանոսական տաճարԾծմբական թթուՍամուրայՀարցական նշանԱնրի ՎեռնոյՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՍողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարալիկ)Նեմեսիս գործողությունՍասունցի Դավիթ (արձան, Երևան)🡆 More