Փողային Երաժշտական Գործիքներ

Փողային երաժշտական գործիքներ, երաժշտական գործիքներ, որոնք փայտե, մետաղական կամ այլ կառուցվածքի ու ձևի փողեր են, որտեղ երաժշտական ձայն է առաջանում փողի մեջ հավաքված օդի տատանման արդյունքում։ Փողային գործիքների ձայնասահմանը (ռեգիստր) որոշվում է փողի չափերով.

ինչքան մեծ է գործիքում հավաքված օդի ծավալը, այնքան ցածր հաճախականությամբ է այն տատանվում, և հետևաբար գործիքից ավելի ցածր ձայն է արձակվում։

(աուդիո)
(աուդիո)
I. Adagio, allegro
(աուդիո)
(աուդիո)
II: Andante cantabile
(աուդիո)
(աուդիո)
III: Scherzo (Allegro moderato)
(աուդիո)
(աուդիո)
IV: Finale (Allegretto)

Օդի տատանման հաճախականությունը կարելի փոփոխել երկու տարբերակով.

  • Օդի հոսանքի ուժգին մղումով գործիքում օդը բաժանվում է երկու, երեք, չորս մասերի, ինչի հետևանքով հնչում է ոչ թե հիմնական տոնը, այլ հնչերանգային տարբերակը (օբերտոն)։
  • Օդի հոսանքի երկարությունը մեծացնում կամ փոքրացնում են հատուկ հարմարանքների միջոցով` փականներ, բանալիներ, ինչը երաժիշտը գործի է դնում մատներով։

Փողային գործիքների դասակարգում

Փողային գործիքները ավանդաբար բաժանվում են երկու հիմնական խմբի` պղնձյա և փայտե։ Այս դասակարգումը պատմականորեն պայմանավորված է այն նյութով, որը կիրառվել է գործիքի պատրաստման համար, սակայն ներկայումս հիմնականում պայմանավորված է գործիքների հնչյունական արտաբերմամբ։ Այսպես` ֆլեյտան փայտե գործիք է, բայց կարող է պատրաստվել նաև մետաղից և նույնիսկ ապակուց, հոբոյը և կլառնետը կարող են պատրաստվել պլաստիկից և տարատեսակ այլ նյութերից, իսկ սաքսոֆոնը, որ մշտապես պատրաստվում է մետաղից, համարվում է փայտե գործիք։ Դրան հակառակ` պղնձյա համարվող որոշ գործիքներ կարող են պատրաստվել արծաթից, արույրից և այլ մետաղներից։

Փողային գործիքների առանձին տարատեսակ են ստեղնային փողային գործիքները, որոնք պարունակում են տարատեսակ խողովակներ, որոնց մեջ օդը մղվում է հատուկ մորթիների միջով։ Այդպիսի գործիքներ են երգեհոնը, ֆիսհարմոնը։

Փայտյա փողային գործիքներ

Փայտյա են կոչվում փողային այն գործիքները, որոնցով նվագելը հիմնվում է բացվածքների միջոցով օդի հոսանքի կարճացման վրա։ Բացվածքները գտնվում են գործիքի արտաքին կողմում` իրարից որոշակի հեռավորության վրա։

Այս գործիքների զարգացման վաղ փուլերում դրանք պատրաստվել են բացառապես փայտից, ինչից էլ ստացել են իրենց անվանումը։ Այդ տեսակի ժամանակակից որոշ գործիքներ, օրինակ` ֆլեյտան, արդեն գրեթե չեն պատրաստվում փայտից, իսկ շատ գործիքների պատրաստման ժամանակ կիրառվում են այլ նյութեր ևս։

Պղնձյա փողային գործիքներ

Պղնձյա են կոչվում այն փողային գործիքները, որոնցով նվագելու սկզբունքը ներշնչվող օդի հոսանքը կամ շրթունքների ձևը փոփոխելով նոր հնչյունների ստացումն է։ Այս դեպքում չեն կիրառվում փականներ, ինչի պատճառով գործիքներն ունակ են արտադրելու բնական հնչողության ոչ մեծ քանակությամբ հնչյուններ, սակայն այդ մեխանիզմի հայտնաբերման հետ (1830-ական թվականներ) պղնձյա գործիքներին հասու եղավ քրոմատիկ հնչյունաշարը։ Դրանից հետո նրանք դարձան դասական երաժշտության լիարժեք գործիքներ։ Տրոմբոնի պարագայում քրոմատիկ ձայն ստանալու համար կիրառվում է շարժուն փողը։

Որպես կանոն, այս գործիքները պատրաստվում են մետաղից` արույր, պղինձ, հազվադեպ` արծաթ, սակայն միջնադարից մեզ հասած որոշ գործիքներ, որոնք հնչյուններ են արձակում այս եղանակով, պատրաստված են փայտից։

Փողային գործիքների կիրառումը երաժշտության մեջ

Փողային գործիքներն օգտագործվում են նվագախմբերում, այդ թվում` սիմֆոնիկ, ավելի հազվադեպ` կամերային համույթներում։ Դրանք հազվադեպ են կիրառվում սոլո ձևով։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Փողային Երաժշտական Գործիքներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փողային երաժշտական գործիքներ» հոդվածին։

Tags:

Փողային Երաժշտական Գործիքներ Փողային գործիքների դասակարգումՓողային Երաժշտական Գործիքներ Փողային գործիքների կիրառումը երաժշտության մեջՓողային Երաժշտական Գործիքներ Տես նաևՓողային Երաժշտական Գործիքներ ԾանոթագրություններՓողային Երաժշտական Գործիքներ Արտաքին հղումներՓողային Երաժշտական ԳործիքներՁայն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Տեղերի վանքՀայկ և ԲելԱրմավիրի մարզԳևորգ ԷմինԳորտերԱրա Գեղեցիկ և ՇամիրամՄյունխհաուզենի համախտանիշԱծականի համեմատության աստիճաններԱրյան շրջանառությունՕրգազմՄարգինալՍերժ Սարգսյանiga2bԲնությունՄհեր ՄկրտչյանԱնանուխԳայլերԳոշավանքՀին ՀունաստանԿանադաԹոնդրակյաններՎանա ծովուն արշալույսըԹուրք-հայկական պատերազմ (1920)Պետրոս ԴուրյանԱպրիլի 25Նախադաշտանային համախտանիշԸղձական եղանակԱգաթա ՔրիստիԱնուղղակի խնդիրՆապոլեոն ԲոնապարտՀայկական դիցաբանությունԴերենիկ ԴեմիրճյանՓոքր ՄհերԴաշտանԱրեգակԽոր ՎիրապԹոմաս ԷդիսոնՄխիթարյան միաբանությունԷկոլոգիական գործոններԵղջերուներԱրտադրյալԶվարթնոցի տաճարՄեր թաղը (պատմվածաշար)Կարսի պայմանագիրԱրագիլներԾիծեռնակաբերդի բլուրԱռողջ ապրելակերպՄարդու իրավունքներԿուսաթաղանթԵվրոպական միությունՄակաբուծությունԳրիգոր ՆարեկացիԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԼիբանանՍեռական հարաբերությունԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԳրիգոր ԶոհրապԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԻնքնապաշտպանական մարտեր (1915)Դրաստամատ ԿանայանՎահագնՀայերենի այբուբենԹուրքիաԴանթեական առասպելՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՏիգրան ՊետրոսյանԼիմֆոմաՓշատենիՀովհաննավանքՄակարիոս IIIՓոխաբերությունԲանկՈրոտանՄեծապատիվ մուրացկաններՌոբերտ Քոչարյան🡆 More