Անանուխ

Անանուխ, շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս։ Մշակովի անանուխը (լատիներեն անվանումը՝ Mentha Piperita L.) ունի հակադիր, սուր ատամնավոր եզրերով, ձվաձև կամ նշտարաձև տերեևներ, կարմրավուն մանր ձողիկներ։ Բույսի ցեղի «Մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից։

Անանուխ
Անանուխ
Անանուխ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Կատվադաղձայիններ (Nepetoideae)
Տրիբա Mentheae
Ենթատրիբա Menthinae
Ցեղ Դաղձ (Mentha)
Տեսակ Անանուխ (M. ×piperita)
Միջազգային անվանում
Mentha ×piperita

Հայկական տարանուններն են անանեխ, անուխ, դաղձ, նանա, պիտնա, պուտինա, քարանուխ, քարընշուշ։ Հենվելով ուկրաինական ժողովրդական բժշկության և սեփական փորձերի վրա, անանուխի վերաբերյալ ուշագրավ տվյալներ են նշում հայր և որդի Նոսալները։Այսպես, անանուխը լավացնում է մարսողությունը, օժտված է փքահան և քրտնամուղ հատկություններով, լավ արդյունք է տալիս տհաճ բղկոցների ժամանակ։

Բաղադրություն

Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է 4 - 6, տերևներում՝ 2.4 - 2.75, իսկ ցողուններում՝ մինչև 0.3 տոկոս։ Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով թրմման եղանակով։ Նրա հիմնական մասը (41 - 65%) երկրորդային սպիրտ մենթոլ է։ Բույսում կան նաև մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ արժեքավոր նյութեր։

Օգտագործում

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։

Մխիթար Հերացին բույսն օգտագործել է որպես ցավազրկող և թարմացնող միջոց, նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում։

2-4 կաթիլ անանուխի յուղը մի կտոր շաքարի վրա օգնում է անցկացնել փորացավը։

Անանուխը նաև օգտագործվում է սննդի մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, աղցաններին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում։

Ծանուցումներ

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նիկոլ ՓաշինյանԳլխավոր էջԳայանե (բալետ)Գրիգոր ԶոհրապՍտամոքսի քաղցկեղՍտեփանակերտՎերին ՈսկեպարԿրիշտիանու ՌոնալդուՆևիրապինՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԼյուդվիգ վան ԲեթհովենԱրաբական Միացյալ ԷմիրություններԲեզոարյան այծԲուրգ (երկրաչափություն)Սևանի իշխանԻլոն ՄասկՉարենցավանԱվելացված արժեքի հարկԳիսաստղՍթրեսՀաշվապահական հաշվառումՄկաններՀայ գրերի գյուտԴուբայԱվշային հանգույցԶվարթնոցի տաճարԱրյան շրջանառությունՍեռական հարաբերությունՀիպերթիրեոզՄարդ բանականՀաղարծնի վանքԹութքԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՎիտամին B12 անբավարարությունՁեռնաշարժությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԿուրտ ԳյոդելԵրիկամի քրոնիկ հիվանդությունԽոսքի մասերՆեմեսիս գործողությունԵրիկամաքարային հիվանդությունԱրտաշեսյանների թագավորությունԽոյ (կենդանակերպի նշան)ՀեքիաթՄոդեռնիզմՄիացյալ ԹագավորությունՍինուսիտՄիջին ականջի բորբոքումՏեղեկատվական տեխնոլոգիաներՀայրենԱծանցՍևրի պայմանագիրԾիրանՓորլուծությունՆշիկաբորբԵվրասիական տնտեսական միությունՀայաստանի թռչունների ցանկԳանձասարԲուլինգԱղբյուր ՍերոբԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՏաթևի վանքՄիզոպրոստոլԳառնու հեթանոսական տաճարԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՀանցագործության հանցակազմԱծանցյալՍտոմատոլոգիաՁվարանի կիստաՀայոց պատմությունԵգիպտոսՓիլիսոփայությունԿանանց միջազգային օրՎաղարշապատԼևոն ԺամագործյանՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԿոստանդնուպոլիս🡆 More