Նախադաշտանային Համախտանիշ

Նախադաշտանային համախտանիշ, (ՆԴՀ), դաշտանի սկսվելուց 2 շաբաթ առաջ դրսևորվող ֆիզիկական ու հուզական ախտանիշների ամբողջություն։ Ախտանիշները հաճախ տարբերվում են կանանց շրջանում և անհետանում են արյունահոսության սկսվելուն պես։ Հիմնական ախտանիշներն են՝ պզուկների ի հայտ գալը, փափուկ կուրծքը, փորափքանքը, թուլությունը, գրգռվածությունը, տրամադրության փոփոխությունները։ Հաճախ ախտանիշները դրսևորվում են մոտավորապես 6 օր։ Կանանց ախտանիշների պատկերը փոփոխվում է ժամանակի ընթացքում։ Ախտանիշները չեն դրսևորվում հղիության ընթացքում ու դաշտանադադարի ժամանակ։

Նախադաշտանային համախտանիշ
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններմիալգիա, Հոդացավ, գլխացավ և հոգնածություն
Բժշկական մասնագիտությունգինեկոլոգիա
Նախադաշտանային Համախտանիշ Premenstrual syndrome Վիքիպահեստում

Ախտորոշումը պահանջում է հուզական ու ֆիզիկական ախտանիշների դրսևորման օրինակներ՝ օվուլյացիայից հետո և նախքան դաշտանի սկիզբը, որոնք տեղի են ունենում նորմալ կյանքի ընթացքում։ Հուզական ախտանիշները չպետք է դրսևորվեն դաշտանային ցիկլի սկզբում։ Մի քանի ամիս շարունակ ախտանիշների ամենօրյա ցանկը կարող է օգնել ախտորոշմանը։ Նախքան ախտորոշման հաստատումը՝ պետք է բացառել այն բոլոր հիվանդությունները, որոնք կարող են առաջացնել նույն ախտանիշները։

Նախադաշտանային համախտանիշի պատճառը հայտնի չէ։ Որոշ ախտանիշներ կարող են վատթարանալ բարձր աղային սննդակարգից, ալկոհոլից կամ կոֆեինից։ Հիմնական մեխանիզմը հորմոնների մակարդակների փոփոխություններն են։ Կերակրի աղի, կոֆեինի և սթրեսի սահմանափակումը՝ ֆիզիկական վարժությունների ավելացման հետ, սովորաբար խորհուրդ է տրվում թույլ արտահայտված ախտանիշներ ունեցող կանանց։ Կալցիումն ու վիտամին D-ն նույնպես կարող են օգտակար լինել։ Հակաբորբոքային դեղամիջոցները (օրինակ՝ նապրոկսեն) կարող են օգնել ֆիզիկական ախտանիշների դրսևորման ժամանակ։ Առավել արտահայտված ախտանիշների դեպքում պետք է կիրառել հակաբեղմնավորիչ դեղահաբեր կամ միզամուղային սպիրոնոլակտոն։

Կանանց մինչև 80 %-ը մինչև դաշտանի սկսելը ունենում է որոշ ախտանիշներ։ Այդ ախտանիշները համարվում են նախադաշտանային համախտանիշ՝ նախադաշտանադադարային տարիքի կանանց 20-30 %-ի շրջանում։ Նախադաշտանային դիսֆորիկ խանգարումը (ՆԴԴԽ) ՆԴՀ-ի առավել ծանր դրսևորում է և ունի հոգեբանական ծանր ախտանիշներ։ ՆԴԴԽ ունենում է նախադաշտանադադարային կանանց 3-8 %-ը։ Սերոտոնինի հետզավթման ընտրողական ընկճողները կարող են օգտագործվել հիմնական բուժման հետ միասին։

Նշաններ և ախտանիշներ

Ավելի քան 200 տարբեր ախտանիշներ կապված են ՆԴՀ-ի հետ։ Հիմնական հուզական և ոչ սպեցիֆիկ ախտանիշներից են՝ սթրեսը, անհանգստությունը, քնի խանգարումերը, գլխացավը, թուլությունը, տրամադրության փոփոխությունները, հուզական զգայունության մեծացումը, սեռական հարաբերության հանդեպ հետաքրքրության փոփոխությունները։

Դաշտանային ցիկլի հետ կապված ֆիզիկական ախտանիշներից են՝ փորափքանքը, գոտկային շրջանի ցավերը, որովայնային կծկումները, փորկապությունը / փորլուծությունը, կրծքերի չափերի մեծացումը կամ ցավոտությունը, ցիկլային պզուկները, հոդերի ու մկանների ցավերը, ախորժակի փոփոխությունները։ Ճշգրիտ ախտանիշները և նրանց ինտենսիվությունը զգալիորեն տարբերվում են կանանց շրջանում և անգամ տարբեր ցիկլերի ընթացքում։ Նախադաշտանային համախտանիշով շատ կանայք ունենում են այդ ախտանիշներից միայն մի քանիսը։

Դաշտանային փսիխոզը սովորաբար լինում է դաշտանից առաջ կամ դրա ընթացքում։ Դաշտանային փսիխոզի ախտանիշներ կարող են լինել շշմածությունը կամ պատրանքները, մուտիզմը, ստուպորը, զառանցանքները կամ մանիակալ վիճակը։

Նախադաշտանային դիսֆորիկ խանգարումը նախադաշտանային համախտանիշի ծանր ձևն է և հանդիպում է դաշտանային տարիքի կանանց 3–8 %-ի շրջանում։

Պատճառներ

Երբ ՆԴՀ-ն զուգակցվում է լյուտեինային ֆազայի հետ, ախտանիշները հստակ չեն դրսևորվում, սակայն կարող են ընդգրկված լինել մի քանի գործոններ։ Դաշտանային ցիկլի ժամանակ հորմոնային մակարդակների փոփոխությունները համարվում են կարևոր գործոն. դրանք ազդում են որոշ կանանց վրա ավելի շատ, քան մյուսների։ Ուղեղում քիմիական փոփոխությունները, սթրեսը և հուզական խնդիրները (օրինակ՝ ընկճախտ), չեն համարվում ՆԴՀ-ի պատճառ, բայց ընթացքը ավելի են վատացնում։ Վիտամինների և հանքային միացությունների ցածր մակարդակները, նատրիումի բարձր քանակությունը, ալկոհոլը և/կամ կոֆեինը կարող են սրել ախտանիշները (ջրի պահում, փորափքանք)։ ՆԴՀ-ն ավելի հաճախ հանդիպում է 20-40 տարեկան կանանց շրջանում. նրանք, ովքեր ունեն 1 երեխա, ընկճախտի ընտանեկան պատմություն, նախկին հետծննդյան ընկճախտի հիվանդության պատմություն կամ տրամադրության խանգարումներ։

Ախտորոշում

Չկան լաբորատոր թեստեր կամ ֆիզիկական հետազոտությունների արդյունքներ՝ ՆԴՀ ախտորոշումը հաստատելու համար։ Երեք կարևոր յուրահատկություններն են.

  • Կանանց գլխավոր գանգատները ՆԴՀ-ի հետ կապված մեկ կամ մի քանի հուզական ախտանիշներ են (որպես օրենք՝ գրռվածություն, լարվածություն կամ տրամադրության անկում)։ Կնոջ մոտ նախադաշտանային համախտանիշը չի ախտորոշվում, եթե ունենում է միայն ֆիզիկական ախտանիշներ (օրինակ՝ ցնցումներ կամ փորափքանք)։
  • Ախտանիշներն արտահայտվում են լյուտեինային (նախադաշտանային) ֆազայի ընթացքում, թուլանում կամ անհետանում են նախքան դաշտանը կամ դրա ընթացքում և բացակայում են ֆոլիկուլային (նախաօվուլյացիոն) ֆազայի ժամանակ։
  • Ախտանիշները պետք է ծանր լինեն, որպեսզի բավարար լինեն կանանց առօրյան խանգարելու համար։

Թեթև ՆԴՀ-ն տարածված է, և շատ ծանր ախտանիշները համապատասխանում են ՆԴԴԽ-ին։ ՆԴՀ-ն, ի տարբերություն ՆԴԴԽ-ի, չի դասակարգվում ԴՍՄ-4-ում։ Պատկերը պարզեցնելու և ՆԴԴԽ-ն հաստատելու համար բժիշկը կարող է կնոջը խնդրել օրացույցի վրա նշել իր ախտանիշների պատկերը՝ ամենաքիչը 2 դաշտանային ցիկլի ընթացքում։ Սա կօգնի հաստատել, երբ ախտանիշները սահմանափակված են նախադաշտանային ժամանակահատվածում, կրկնվում են և խանգարում նորմալ գործունեություն։ Մի շարք ստանդարտացված միջոցներ բարելավել են ՆԴՀ ախտորոշումը, որոնցից են Նախադաշտանային համախտանիշի դեպքերի օրացույցը (COPE), Դաշտանի ազդեցության և ծանրության գրանցման առաջընթաց հետազոտությունը (PRISM), Տեսական անալոգային սանդղակները (VAS):

Պետք է բացառել այն բոլոր հիվանդությունները, որոնք կարող են ավելի համապատասխան լինել դրսևորված ախտանիշներին։ Շատ հիվնադություններ սրվում են դաշտանի ժամանակ. գործընթացը կոչվում է դաշտանային սրացում։ Այդ հիվանդությունները կարող են կնոջը ստիպել մտածել, որ ունի ՆԴՀ, այնինչ հիմնական խանգարումը կարող է ուրիշ պատճառ լինել, ինչպես օրինակ՝ սակավարյունությունը, հիպոթիրեոզը, սնուցման խանգարումները և վնասակար սովորությունները։ Գլխավոր առանձնահատկությունը այդ հիվանդությունների դրսևորումն է նաև լյուտեինային ֆազայից դուրս։ Նախադաշտանային շրջանում որոշ հիվանդություններ կարող են սրվել, ինչպիսիք են, օրինակ՝ ընկճախտը կամ այլ հուզական խանգարումները, միգրենը, ցնցումները, հոգնածությունը, գրգռված աղու համախտանիշը, ասթման և ալերգիաները։ Կանանց վերարտադրողական համակարգի հետ կապված այլ խնդիրները պետք է բացառել, որոնցից են՝ դիսմենոռեան (ցավեր դաշտանի ընթացքում, այլ ոչ թե դրանից առաջ), էնդոմետրիոզը, հարդաշտանադադարը, հակաբեղմնավորիչների բացասական հետևանքները։

Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի հետազոտությունը համեմատում էր ախտանիշների արտահայտվածությունը ցիկլի 5-10 օրերի և ցիկլին նախորդող 6 օրերի ընթացքում։ Որպեսզի ՆԴՀ-ն հաստատվի, ախտանիշի արտահայտվածությունը դաշտանին նախորդող 6 օրերի ընթացքում պետք է աճի առնվազն 30 %-ով։ Բացի դրանից՝ այս պատկերը պետք է գրանցված լինի առնվազն իրար հաջորդող 2 ցիկլերի ընթացքում։

Վարում

ՆԴՀ-ի համար տարբեր բուժումներ են փորձարկվել։ Կերակրի աղի, կոֆեինի և սթրեսի սահմանափակում՝ ֆիզիկական վարժությունների ավելացման հետ, այն ամենն են ինչ խորհուրդ են տրվում թեթև արտահայտված ախտանիշների ժամանակ։ Կալցիումի ու վիտամին D-ի ավելացումը կարող է օգտակար լինել որոշ ախտանիշների համար։ Հակաբորբոքային դեղամիջոցները, օրինակ՝ նապրոկսենը, կարող են օգնել ֆիզիկական ախտանիշների արտահայտման ժամանակ։ Հակաբեղմնավորիչները կարող են օգտակար լինել առավել արտահայտված ախտանիշների դեպքում։

Հակամիզամուղային դեղերը օգտագործվել են ջրի պահման ժամանակ։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները սպիրոնոլակտոնը եղել է օգտակար։

Հակադեպրեսանտներ

Սերոտոնինի հետզավթման ընտրողական ընկճողները, օրինակ՝ ֆլութքսետինը, սերտրալինը, կարող են կիրառվել ծանր ընթացքով ՆԴՀ-ի բուժման համար։ ՆԴՀ-ով կանայք կարող են դեղամիջոցներ օգտագործել միայն այն օրերին, երբ սպասվում է ախտանիշների դրսևորում։ Չնայած մշտական բուժումը հնարավոր է թույլատրվի որոշ կանանց՝ այն կարող է լինել քիչ արդյունավետ, քան անընդհատ ռեժիմով։ Սակայն կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են՝ սրտխառնոցն ու թուլությունը, հարաբերականորեն տարածված են։

Հորմոնային դեղեր

Հորմոնային հակաբեղմնավորիչների հիմնական ձևերը ներառում են բերանացի ընդունման հակաբեղմնավորիչ դեղահաբեր և սպեղանիներ։ Դեղամիջոցների այս դասը կարող է հանգեցնել որոշ կանանց ՆԴՀ-կախյալ ախտանիշների դրսևորմանը և որոշների մոտ էլ՝ նվազեցնել ֆիզիկական ախտանիշների արտահայտվածությունը։ Դրանք չեն օգնում հուզական ախտանիշների դրսևորման ժամանակ։

Պրոգեստերոնով օժանդակ բուժումը կիրառվել է երկար տարիներ շարունակ, սակայն վերջինիս արդյունավետությունը ապացուցված չէ։

ՆԴՀ-ի ծանր ձևերի ժամանակ գոնադոտրոպին ռիլիզինգ հորմոնի համակորդները կարող են օգտակար լինել, բայց ունեն իրենց բնորոշ ծանր, պոտենցիալ կողմնակի երևույթներ։

Այլընտրանքային բուժում

Փորձարարական ապացույցները հաստատում են վիտամին B6-ի ու կուսածառի արդյունավետությունը և չեն խրախուսում արևքուրիկի, սոյայի, վիտամին E-ի, զաֆրանի կիրառումը։

Կանխատեսում

ՆԴՀ-ն սովորաբար կայուն ախտորոշում է զգայուն կանանց շրջանում, ովքեր ունենում են նույն ախտանիշները նույն ինտենսիվությամբ՝ տարվա ընթացքում՝ ամեն ցիկլի վերջում։ Յուրահատուկ ախտանիշների բուժումը սովորաբար արդյունավետ է լինում։

Անգամ առանց բուժման՝ ախտանիշները հակված են թուլանալու հարդաշտանային տարիքի կնոջ մոտ։ Միևնույն ժամանակ ՆԴՀ կամ ՆԴԴԽ ունեցող կնոջ ախտանիշները նման են դաշտանադադարով պայմանավորված ախտանիշներին (օրինակ՝ ջերմային հորդանքներ)։

Համաճարակաբանություն

Ծննդաբերական տարիքի կանանց մինչև 80 %-ը նախքան դաշտանի սկիզբը ունենում են որոշակի ախտանիշներ։ Այս ախտանիշները բնութագրվում են կանանց 20-30 %-ի շրջանում, և 3-8 %-ը ունենում է ծանր ընթացք։

Պատմություն

ՆԴՀ-ն ամենասկզբից դիտարկվել է որպես երևակայական հիվանդություն։ Կանայք, ովքեր ունեին այդ ախտանիշները, հաճախ ասում էին, որ «ամեն ինչ իրենց գլխում է»։ Կանանց վերարտադրողական համակարգը ունի ինքնակարգավորման ունակություն։ Կանայք չպետք է շատ էներգիա ծախսեին, որովհետև այն պետք էր արգանդին և ձվարաններին։ Սահմանափակված էներգիայի այս տեսակետը չհամապատասխանեց 19-րդ դարի ամերիկյան իրականությանը, ըստ որի՝ երիտասարդ աղջիկները գործարաններում կատարում են չափազանց երկար ու բարդ աշխատանք։ 19-րդ դարում ամսագրերը լցված էին դաշտանային ցիկլի «հրեշավոր գործընթացների» բուժման տարբերակներով։ 1873 թվականին Էդվարդ Կլարկը հրապարակեց մի գիրք՝ «Սեռական հարաբերությունների ուսուցում» անվամբ։ Կլարկը հանգեց այն եզրակացության, որ աշխատավոր կանայք հիվանդանում են ավելի հազվադեպ, քան դպրոցահասակ աղջիկները, որովհետև նրանք ավելի քիչ են օգտագործում իրենց ուղեղը։ Կարելի է ենթադրել, որ այդ կանայք ունեն ավելի ուժեղ մարմին և «գերնորմալ վերարտադրողական համակարգ»։ Ավելի ուշ ֆեմինիստները հակադարձեցին Կլարկի տեսակետին. ըստ նրանց՝ կանայք չպետք է առանձնացված լինեն, և տանը նրանց կատարած առօրյա աշխատանքից բացի՝ հաջողությամբ կարող են դրսևորել իրենց տարբեր ոլորտներում։

Նախադաշտանային համախտանիշի պաշտոնական բժշկական բնութագիրը և դրա հետ կապված ավելի ծանր՝ նախադաշտանային դիսֆորիկ խանգարման ախտորոշումը, առնվազն 70 տարի հրատարակվել է Նյու Յորքի բժշկության ակադեմիայի թերթում՝ Ռոբերտ Տ. Ֆրանկի կողմից՝ «Նախադաշտանային լարվածության հորմոնային պատճառները» անվամբ։ «Նախադաշտանային համախտանիշ» յուրահատուկ եզրույթը ծագել է և հասել մեր ժամանակներ 1953 թվականին՝ Բրիտանական բժշկական ամսագրում Դալտոնի և Գրինի կողմից հրատարակումից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր՝ ՆԴՀ-ն մշակույթում դարձավ հայտնի՝ ստանալով ավելի մեծ ճանաչում, քան սպասվում էր։ Վիճարկելի է այն հարցը՝ ըստ որի ՆԴՀ-ի բժշկականացման համար մասամբ կանայք են պատասխանատու։ Օրինականացնելով այս խանգարումը՝ կանայք ունեցան իրենց ներդրումը ՆԴՀ-ն՝ որպես հիվանդություն ճանաչման գործում։ Կարծիք կա, որ ՆԴՀ-ի և ՆԴԴԽ-ի թեմաներով կատարվող քննարկումները կազմակերպվում են այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնք շահ ունեն այս ամենից, ներառյալ՝ ֆեմինիստները, Ամերիկայի հոգեբույժների կազմակերպությունը, բժիշկները ու գիտնականները։ Մինչև 1950-ական թվականները մի փոքր հետազոտություն է կատարվել ՆԴՀ-ի հետ կապված, և դա չէր համարվում սոցիալական խնդիր։ 1980-ական թվականներից սկսած այս խնդիրը, այնուամենայնիվ, ստացավ սոցիալական բնույթ։

Այլ տեսակետներ

Որոշ մասնագետներ, ովքեր ՆԴՀ-ն համարում են սոցիալական խնդիր, պնդում են, որ ՆԴՀ-ն ու ՆԴԴԽ-ն իրար հետ կապ չունեցող խնդիրներ են. համաձայն դրա՝ ՆԴԴԽ-ն ուղեղային խնդիր է, իսկ ՆԴՀ-ն հիպոխոնդրիայի հետևանք է, այսինքն՝ մշակույթ-կախյալ համախտանիշ։ ՆԴՀ-ի ու ՆԴԴԽ-ի հետ կապված հետազոտությունների մեծ մասը հիմնվում է անհատական հրատարակումների վրա։ Սոցիոլոգ Կարոլ Թավրիզի խոսքերով՝ Արևմուտքի կանայք սոցիալապես նախապատրաստվում են ՆԴՀ-ին կամ առնվազն տեղեկացված են այդ խնդրի մասին, այդ իսկ պատճառով բարձրաձայնում են իրենց խնդիրները։ Անթրոպոլոգ Էմիլի Մարտինը համաձայն չէր, որ ՆԴՀ-ի տարածվածությունը դրական հետադարձ կապով շարունակում է աճել, ինչպես նաև չէր համարում այն սոցիալական խնդիր, որը բերում է անօգնականության։ Թավրիզը պնդում էր, որ ՆԴՀ-ն զայրույթի կամ տխրության դրսևորում է։ ՆԴԴԽ-ն՝ որպես հիվանդություն դիտարկելու որոշումը, քննադատվել էր՝ բժշկականացմանը չհամապատասխանելու պատճառով։ Երկու դեպքում էլ առաջանում են ոչ թե նորմալ ֆիզիկական ախտանիշներ, այլ հուզական վիճակներ, որոնք սուբյեկտիվորեն առկա են հիվանդների մոտ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նախադաշտանային Համախտանիշ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախադաշտանային համախտանիշ» հոդվածին։

Tags:

Նախադաշտանային Համախտանիշ Նշաններ և ախտանիշներՆախադաշտանային Համախտանիշ ՊատճառներՆախադաշտանային Համախտանիշ ԱխտորոշումՆախադաշտանային Համախտանիշ ՎարումՆախադաշտանային Համախտանիշ ԿանխատեսումՆախադաշտանային Համախտանիշ ՀամաճարակաբանությունՆախադաշտանային Համախտանիշ ՊատմությունՆախադաշտանային Համախտանիշ Այլ տեսակետներՆախադաշտանային Համախտանիշ ԾանոթագրություններՆախադաշտանային Համախտանիշ Արտաքին հղումներՆախադաշտանային ՀամախտանիշԴաշտանԴաշտանադադարԿուրծքՀղիություն (մարդ)Փորափքանք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԵնթակայական դերբայՄարդու առնանդամԳևորգ ՉաուշԼատինական ԱմերիկաԹիթեռներԽոյ (կենդանակերպի նշան)ՊահանջարկԷվոլյուցիաԵնթակաԳառնու հեթանոսական տաճարԿրեատինինՀայկական դրամՄագնեզիումՀամո ԲեկնազարյանՀեշտոցի սնկային վարակՏուբերկուլոզՋրծաղիկՇնչառական համակարգԵռանկյունՄետաղՀեշտոցային արտադրությունՄուշեղ ԳալշոյանԱրգանդի վզիկի քաղցկեղՀայերեն հայհոյախոսությունՇառլ ԱզնավուրՏեսակարար ջերմունակությունՄիակազմ նախադասություններՀավասարասրուն սեղանԶինվորական կոչումներԱզոտԱրտիստը (Շիրվանզադե)Հակոբ ՊարոնյանԶվարթնոցի տաճարՇաղկապԱշոտ Ա ՄեծԳյումրիԳոյական անունԻրանԿաուչուկներՀարադրությունԱստղՎիկտոր ՀամբարձումյանԵրաժշտությունԱլցհայմերի հիվանդությունԱշխարհի երկրներն ըստ տարածքիՍտրեպտոկոկային ֆարինգիտՀղիություն (մարդ)ՓղերՀելլենիզմՀիսուսԱրյունահոսությունԱնսեռ բազմացումՊարբերական աղյուսակՀովհաննես ՇիրազՀովհաննավանքԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՄատենադարանԱրաքսԲագրատունիներՄարմնի զանգվածի ինդեքսՄակբայՏավուշի մարզԳենետիկաԹբիլիսիՀինդուիզմՄթնոլորտի աղտոտումՍատուրն (մոլորակ)Հայաստանի կենդանական աշխարհԼեոնարդո դա ՎինչիԱզատությունՀարցական նշանԱրագիլներՋոն Մեյնարդ ՔեյնսՀնձանԵս և նաՆյարդային համակարգ🡆 More