Էկոլոգիական Գործոններ

Էկոլոգիական գործոնը ցանկացած, այլևս չբաժանվող, բնակության միջավայրի պայման է, որը օնտոգենեզի գոնե մեկ շրջանի ընթացքում ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Միջավայրը իր մեջ պարունակում է բոլոր մարմիններն ու երևույթները, որոնց հետ օրգանիզմը գտնվում է ուղղակի կամ անուղղակի հարաբերությունների մեջ։ Էկոլոգիական գործոնները՝ ջերմաստիճան, խոնավություն, քամի, մրցակիցներ և այլն, տարբերվում են զգալի փոփոխականությամբ ժամանակի և տարածության մեջ։ Այդ գործոններից յուրաքանչյուրի փոփոխականության աստիճանը կախված է բնակության միջավայրի առանձնահատկություններից։ Օրինակ, ջերմաստիճանը ուժեղ տատանվում է ցամաքի մակերևույթին, բայց համարյա նույնն է օվկիանոսի հատակին կամ քարանձավների խորքում։ Համատեղ ապրող օրգանիզմների կյանքում միևնույն գործոնը տարբեր նշանակություն ունի։ Օրինակ, ընդերքի աղիության չափը առաջնային դեր է կատարում բույսերի միներալների սնման ժամանակ, բայց անտարբեր է շատ վերերկրյա կենդանիների համար։ Լույսի լուսարձակման ինտենսիվությունը և կազմը բացառապես կարևոր են ֆոտոտրոֆ բույսերի կյանքի համար, իսկ հետերոտրոֆ օրգանիզմների (սունկեր և ջրային կենդանիներ) կենսագործունեության վրա լույսը նկատելի ազդեցություն չի ունենում։ Էկոլոգիական գործոնները օրգանիզմների վրա տարբեր կերպ են ազդում։ Նրանք կարող են հանդես գալ որպես գրգռիչներ՝ ֆիզիոլոգիական գործառույթների հարմարվողականության փոփոխություններով պայմանավորված, որպես սահմանափակիչներ՝ պայմանավորված այս կամ այն օրգանիզմների գոյության անհնարինությամբ, որպես մոդիֆիկատորներ՝ օրգանիզմի մորֆոլոգիական և անատոմիական փոփոխությունները որոշող։ Էկոլոգիան կենսաբանական գիտություն է...

Էկոլոգիական գործոնների դասակարգում

Ընդունված է տարբերել բիոտիկ, աբիոտիկ, անթրոպոգեն էկոլոգիական գործոններ։

Բիոտիկ գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են, որոնք կապված են կենդանի օրգանիզմների գործունեության հետ։ Դրանց են վերաբերում ֆիտոգեն (բույսեր), զոոգեն (կենդանիներ), միկրոբիոգեն (միկրոօրգանիզմներ) գործոնները։

Անթրոպոգեն գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են՝ պայմանավորված մարդու գործունեությամբ։ Դրանց են վերաբերում ֆիզիկական (ատոմային էներգիայի օգտագործում, գնացքներով և ինքնաթիռներով տեղաշարժում, աղմուկի և վիբրացիոն ալիքների ազդեցություն և այլն), քիմիական (հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործում, արդյունաբերության և տրանսպորտի արտանետումներով Երկրի թաղանթի աղտոտում), կենսաբանական (սննդամթերքներ, օրգանիզմներ, որոնց համար մարդը կարող է համարվել բնակության վայր կամ սնման աղբյուր), սոցիալական (կապված մարդկանց և հասարակությունում կյանքի փոխհարաբերությունների հետ) գործոններ։

Աբիոտիկ գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են՝ անկենդան բնությունում գործընթացների հետ կապված։ Դրանց են վերաբերում կլիմայական (ջերմաստիճանը, խոնավությունը, ճնշումը), էդաֆոգեն (մեխանիկական կազմը,

Մանր տեքստՄանր տեքստՄանր տեքստՄանր տեքստՄանր տեքստՄանր տեքստՄանր տեքստՄանր տեքստՄանր տեքստՄանր տեքստՄանր տեքստՄանր տեքստՄանր տեքստՄանր տեքստխտությունը, ընդերքի օդաթափանցելիությունը);օրոգրաֆիկ (ռելիեֆ, բարձրություն ծովի մակարդակից);քիմիական (օդի գազային կազմը, ջրի աղային կազմը, թթվայնությունը); ֆիզիկական (աղմուկ, մագնիսական դաշտ, ջերմահաղորդականություն, ռադիոակտիվություն, տիեզերական ճառագայթում) գործոնները։

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Փինք ՖլոյդՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ԳլխուղեղՈրոնողական ռոբոտԿոսովոյի հուշարձաններՓարիզԵռանկյան մակերեսՀայերԳուրգեն ՄահարիՀեշտոցային արտադրությունԹաջ ՄահալԿատարՖուտբոլՍտորոգյալՕդի ջերմաստիճանԸնկալումՏասնաբանյաՀաղորդակցային գործընթացՎեներա (մոլորակ)Թաթուլ ԿրպեյանԿանդիդոզՀապավումԱնուշեհ ԱնսարիԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՀայ գրերի գյուտՍերմնահեղուկԲռնաբարությունԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԹթուներԻնքնաթիռՔառակուսի մետրՏեստոստերոնԴուբայԶատիկԳրիգոր ՆարեկացիՖարինգիտՔինգսման։ Գաղտնի ծառայությունՄիքելանջելոՂանձիլԿատուներՄարս (մոլորակ)ՇվեդիաԱտոմԴեքսամետազոնԻտալիաՀիրիկՀովհաննես ԹումանյանԱսպիրինԷդգար ՂազարյանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՇեղանկյունԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՀին ՀռոմՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱռյուծԲարդ նախադասությունՄիգրենՀայաստանի քաղաքներըՋոդի ՖոսթերՆաիրի ԶարյանՀաստ աղիքների բորբոքումՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՌիտա ՀեյուորթՀրանտ ՄաթևոսյանԼիտվաԿոմիտասՀամանուններՂազախստանԷջմիածնի Մայր ՏաճարԱմերիկայի Միացյալ ՆահանգներՕլիմպոսի աստվածներՄեր հայրենիքԲրազիլիաԳյումրիՅուԹյուբՍիերա Բրավո🡆 More