Քրիստոնեության Ընդունումը Հայաստանում

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն։ Քրիստոնեության ընդունումը Հայաստանում օգնեց, որպեսզի զարգանա նաև տնտեսությունը։

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Սուրբ Բարդուղիմեոս առաքյալը Գողթն գավառում տեղի իշխանի և իշխանուհու խնդրանքով հիմնադրել է եկեղեցի, իսկ Սուրբ Թադեոս առաքյալը եպիսկոպոսական աթոռ է հիմնել Արտազում։

Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Միջին Արևելքի քրիստոնեական մյուս եկեղեցիներից։

Քրիստոնեության մուտքն ու տարածումը Հայաստանում

Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ։ Նրանց գերեզմանները որպես սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։

Քրիստոնեության Ընդունումը Հայաստանում 
Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքը

Հայոց եկեղեցու 1-3-րդ դարերի պատմությունը քիչ է ուսումնասիրված։ Հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը (301 թվական) շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ (1-ին դար)։ Քրիստոսից հետո առաջին դարին է վերագրվում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Արտազի Աթոռի գավազանագրքում (649 թվական) գրված է՝

Քրիստոնեության Ընդունումը Հայաստանում  Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս, և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու։ Քրիստոնեության Ընդունումը Հայաստանում 

Զաքարիան նահատակվել էր Սանատրուկի ձեռքով Փրկչի համբարձումից 42 տարի հետո (75 թվական)։

Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի հիմնադրած քաղաք Մծուրքում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա Աշտիշատ։ Ինչ վերաբերում է Արտազ գավառին, որի եկեղեցում գրվել է վերոհիշյալ գիրքը, ապա այն հայոց արքունիքի ամառանոցն էր։ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է այնտեղ։ 4-րդ դարի սկզբին, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի նոր մայրաքաղաք Վաղարշապատում, այլ Աշտիշատի եպիսկոպոսական աթոռում։

Քրիստոնեության ընդունումը

Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։

Քրիստոնեության Ընդունումը Հայաստանում 
Տրդատ Մեծ թագավորը, Աշխեն թագուհին և թագավորի քույր Խոսրովդուխտը

Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը։ Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք։ Նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Շողակաթը, սուրբ Նունեն և այլք՝ տարբեր տվյալներով մինչև 40 հոգի։ Նրանցից Նունեն (Նինո) հիմնադրում է վրաց եկեղեցին։ Կույսերը նախ երկրպագում են Քրիստոսի տնօրինական տեղերին (Պաղեստինի սուրբ վայրեր) և ապա Եդեսիայի վրայով անցնում Մեծ Հայք՝ հաստատվելով Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրա՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել։

Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն։

Նոր հիմնադրված քրիստոնեությունը ժողովրդի մեջ տարածելու համար Հայաստանում պետք է ստեղծվեր հոգևորականության համակարգ։ Դասակարգման գագաթին՝ հոգևոր հովիվներից վեր, պետք է լիներ գլխավոր հովվապետը։ Ձեռնադրման համար հայոց եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է Կապադովկիայի վարչական կենտրոն Կեսարիա քաղաքը, որտեղ ժամանակին կրթություն էր ստացել։ Կապադովկիայի եպիսկոպոսները քաղաքի եպիսկոպոս Ղևոնդի գլխավորությամբ Գրիգորին ձեռնադրում են Հայաստանի եպիսկոպոս։ Մեծ Հայքում նրա օծումը պետք է իրականացներ Փոքր Հայքի (մ.թ.ա. 1-ին դարից՝ հռոմեական պրովինցիա) Սեբաստիա քաղաքի Պետրոս եպիսկոպոսը։ Ագաթանգեղոսի վկայությամբ, երբ հայոց քահանայապետը վերադառնում է Վաղարշապատ, Տրդատ Մեծը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Գրիգորը հայ եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է ժամանակի պետական վարչական կառուցվածքի համաձայն՝ յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս՝ թվով 36, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Եկեղեցական ժողովներում եպիսկոպոսներից 18-ը նստում էին հայրապետի աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ կողմերում։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը։

Տրդատին է վերագրվում կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում։ Նա մահացավ 330 թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր մենակյացության անցած Գրիգոր Լուսավորիչը։

Ներսես Մեծ

Գրիգոր Լուսավորիչը վախճանվեց 325 թվականին, Նիկեայի ժողովի գումարման ժամանակ։ Նրան հաջորդեցին իր որդիները, նախ կրտսերը՝ կուսակրոն Արիստակեսը (325-333), հետո ավագ որդին՝ Վրթանեսը (333-341)։ Ժառանգական կաթողիկոսությունը ընդհատվում է 347 թվականին, երբ Լուսավորչի թոռ Հուսիկ Ա կաթողիկոսի սպանությունից հետո հաջորդում են Դանիել Ասորին (347-347) և Փառեն Աշտիշատցին (347-353)։ Վերջինս սերում էր Աղբիանոսյանների տոհմից, ովքեր մինչև քրիստոնեության ընդունումը ազդեցիկ դիրք էին զբաղեցնում Հայաստանի քրմապետական պաշտոններում։

353 թվականին՝ Արշակ Բ թագավորի ու հայոց ավագանու համաձայնությամբ կաթողիկոս է ընտրվում Հուսիկ կաթողիկոսի թոռը Ներսես իշխանը, ով կրթություն էր ստացել Կեսարիայում։ Այդպիսով կաթողիկոսական աթոռը կրկին վերադարձվում է Լուսավորչի տոհմին։ Ներսեսը 28 եպիսկոպոսների և նախարարների ուղեկցությամբ ձեռնադրություն ստանալու համար ուղարկվում է Կեսարիա։

Քրիստոնեության Ընդունումը Հայաստանում 
Ներսես Ա Մեծ

354 թվականին Ներսես կաթողիկոսը մի նշանավոր նա գումարում է Աշտիշատի եկեղեցական ժողովը։ Այն զբաղվում է հիմնականում երկու կարևոր հարցերով։

Կազմակերպչական հարցեր

  • Հոգևոր հովիվները որոշում են հայոց թագավորության տարբեր վայրերում հիմնել տարբեր հասարակական շենքեր՝ աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրկանոցներ, հյուրանոցներ և այլ բարեգործական հաստատություններ, ինչպես նաև՝ վանքեր ու պարսպապատ կուսանոցներ, հաստատել դպրոցներ յուրաքանչյուր վանքում։
  • Ժողովը զբաղվում է նաև ծիսական բարեկարգման հարցերով. մարդկանց հուղարկավորության ժամանակ արգելում է հեթանոսական սովորությամբ՝ լաց ու կոծ անել, հանդերձներ պատռել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին։ Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը, բազմակնությունը և այլ սովորույթներ։
  • Հանձնարարվում է հեռու մնալ մի շարք արատավոր երևույթներից՝ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին և այլն։

Դավանաբանական հարցեր

  • Նիկեայի Ա Տիեզերական ժողովում (325) բանաձևվում է Եկեղեցու ուղղափառ դավանությունը Որդի Աստծո մասին։ Լուսավորչի որդի Արիստակես Հայրապետը բերել էր Հայաստան և այն ընդունելի էր համարվել Գրիգոր Լուսավորչի կողմից ու դարձել նաև Հայ Եկեղեցու Հավատամքը. այսպիսով հայոց եկեղեցու հավատո հանգանակը դառնում էր ուղղափառությունը։ Մի քանի տարի անց Հռոմեական կայսրությում քաղաքական վերնախավը օժանդակում է արիոսականությանը։ Աշտիշատի ժողովը մերժել է արիոսականությունը և ընդունել Նիկեական Հանգանակը։

Աշտիշատի ժողովի որոշումները իրականացնելու, բարեփոխումներ անցկացնելու շնորհիվ Ներսես կաթողիկոսը հորջորջվում է «Մեծ» կոչմամբ։

Գրերի գյուտը և հայերեն դպրոցների հիմնումը

Արշակունիների թագավորությունը 387 թվականին բաժանվում է երկու հարևանների՝ Հռոմեական կայսրության և Սասանյան Իրանի միջև։ Կաթողիկոս է ընտրվում Մեծն Ներսեսի որդի Սահակ Պարթևը (387-439)։

Քրիստոնեության Ընդունումը Հայաստանում 
Առաջին դպրոցներից Ամարասի եկեղեցին. Արցախ

Հայաստանի բյուզանդական հատվածում՝ Բարձր Հայք, Ծոփք և Աղձնիք նահանգներում, շուտով վերանում է պետականությունը։ Արշակ Գ-ից (378-390) հետո երկիրը կառավարում են Հռոմեական (395 թվականից՝ Բյուզանդական կայսրության) կառավարիչները։ Հայաստանի պարսկական մասում Արշակունիների թագավորությունը գոյատևում է մինչև 428 թվականը։

Քրիստոնեության ընդունումից ի վեր Հայաստանի եկեղեցիներում ու կրոնական այլ կենտրոններում հոգևոր ծիսակատարությունները կատարվում էր հունարենով և ասորերենով, որոնք հասարակ բնակչության համար օտար էին և անհասկանալի։ Քրիստոնեությունը հայ ժողովրդին հասկանալի լինելու համար պետք է հայերեն հնչեր։

Մեսրոպ Մաշտոցը, ով ուղարկվել էր Գողթն գավառ՝ քրիստոնեություն տարածելու համար, հանդիպում է այս դժվարությանը։ Նրա առաջարկով և կաթողիկոս Սահակ Պարթևի ու հայոց Վռամշապուհ թագավորի (389-415) հովանավորությամբ 405 թվականին ստեղծվեց հայերենի այբուբենը։ Առաջին նախադասությունը, որը թարգմանվել է հայերեն.

Քրիստոնեության Ընդունումը Հայաստանում  Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ: Քրիստոնեության Ընդունումը Հայաստանում 

Մեսրոպ Մաշտոցն անձամբ այցելեց Կոստանդնուպոլիս և կայսրից արտոնություն ձեռք բերեց իրենց առաքելությունը կատարելու համար։ Իր ողջ կյանքի ընթացքում Մեսրոպը շրջեց Հայաստանում և նրանց հարակից գավառներում, ամենուր հիմնեց դպրոցներ և տարածեց հայերեն տառերը։

Տես նաև

Նշումներ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Եզնիկ քահանա Պետրոսյան, Դոկտոր Աստվածաբանության, Հայ եկեղեցու պատմությունը, Մաս Ա (Սկզբից մինչև 1441 թ.), «Հաղբատավանք», Բարեգործական Միություն, 1990։
  • Մաղաքիա Արքիեպիսկոպոս Օրմանյան, Հայոց եկեղեցին, Տպարան կաթաղիկոսութեան Հայոց Կիլիկոյ, Անթիլիաս-Լիբանան, 1952։

Արտաքին հղումներ

Tags:

Քրիստոնեության Ընդունումը Հայաստանում Քրիստոնեության մուտքն ու տարածումը ՀայաստանումՔրիստոնեության Ընդունումը Հայաստանում Քրիստոնեության ընդունումըՔրիստոնեության Ընդունումը Հայաստանում Ներսես ՄեծՔրիստոնեության Ընդունումը Հայաստանում Գրերի գյուտը և հայերեն դպրոցների հիմնումըՔրիստոնեության Ընդունումը Հայաստանում Տես նաևՔրիստոնեության Ընդունումը Հայաստանում ՆշումներՔրիստոնեության Ընդունումը Հայաստանում ԾանոթագրություններՔրիստոնեության Ընդունումը Հայաստանում ԱղբյուրներՔրիստոնեության Ընդունումը Հայաստանում Արտաքին հղումներՔրիստոնեության Ընդունումը Հայաստանում287301330Տրդատ Գ ՄեծՔրիստոնեություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մոնղոլական կայսրությունԵռանկյան մակերեսՀառիճի վանքԱծական անունՄեջքի ցավԵգիպտոսՀովհաննավանքՀայաստանի Ազգային ժողովԱրյան ճնշումԽոյ (կենդանակերպի նշան)Խորեն ԼևոնյանՄեղրատու մեղուՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՍասունցի ԴավիթԿենսաբանական դասակարգումԳնարբուկԼիտրՏիպ 1 շաքարային դիաբետԴուբայՄոսկվաՊոլ ՄորֆիՄուշեղ ԳալշոյանԼյուքսեմբուրգԵրակների վարիկոզ լայնացումՀեկտարՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՆավթՎանի թագավորության արքաների ցանկՄթնոլորտի աղտոտումԵրուսաղեմԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՄամուլԿույր աղիքՀովհաննես ՇիրազՄիջուկային զենքՌուսաստանի քաղաքների ցանկՄայր Հայաստան հուշահամալիրՌուբեն ՀախվերդյանՇիրակի մարզԱնտարկտիդաԱնձնական դերանունՍևանի իշխանԱշխարհամասԿրծքագեղձի քաղցկեղՀայաստանի ձկների ցանկՎոլեյբոլԿոտայքի մարզՎիտամին D-ի անբավարարությունԳոշավանքՀավերժության հայկական նշանՀակոբյանԵրվանդ ՔոչարՀրազդան (քաղաք)Միքայել Խորենի ՀակոբյանԴիկլոֆենակՀեշտոցի սնկային վարակԱՄՆ դոլարՈւսուցման մեթոդներՏարոն ԻսկենդերյանՀին ՀունաստանՓողԲարորակ ուռուցքներՀայաստանի Կարմիր գիրքԹուրքիաԱրշակ ԲԺամագործյանԻբուպրոֆենՏոտոԳեյմինգԱնգլերենՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՃարտարապետությունՀայկական բանակ (1918-1920)Պետրոս ԴուրյանՀայկ և ԲելԴաշտանԲեզոարյան այծ🡆 More