Բարդ նախադասությունը երկու կամ ավելի բաղադրիչներից կազմված նախադասությունն է։ Բարդ նախադասությունը շարահյուսական ուսումնասիրության հիմնախնդիր է, շարահյուսական կառուցվածքի ուսումնասիրության ավարտը, նրա վերին եզրային միավորը(եթե զանց առնենք տեքստի (հենքի մակարդակը), շարահյուսական ամեն մի հետազոտության կենտրոնը, ելակետն ու վերջնակետը ։ Բարդ նախադասությունը, ինչպես և պարզը, հանդես է գալիս որպես լեզվի երկու կարևորագույն գործառույթների ՝ մտածողության միջոցի և հաղորդակցության միջոցի իրացում կամ իրականացում:Բարդ նախադասության բաղադրիչ նախադասությունները, ի տարբերություն պարզ նախադասության, քերականորեն կապակցված են համադասական կամ ստորադասական հարաբերությամբ։ Ժամանակակից հայերենում, որպես ելակետային կառույց, ընդունվում է բարդ նախադասության երկբաղադրիչ կաղապարը.
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
բաղադրիչ մասերի միջև հնարավոր իմաստային և քերականական կապերը, դրանց դրսևորման տարբեր ձևերը հաշվի առնելով՝ առանձնացվում են բարդ նախադասության տարբեր տեսակներ՝ համադասական, ստորադասական, զոդվածական (շաղկապավոր), շարահարական (անշաղկապ) և այլն։ Բարդ նախադասությունները կառուցվածքով լինում են երկբաղադրիչ(երկու նախադասություն) և բազմաբաղադրիչ(երկուսից ավելի)։
ժամանակակից լեզվաբանության մեջ բարդ նախադասությունները բաժանվում են երկու խմբի
Կածանով բարձրանում էր Սանասարը
Ստորադաս նախադասության բաղադրիչները սովորաբար կապակցվում են
ա/առանց շաղկապի․ Վերջում հայտարարվեց․ «Հաջորդ ժողովը մեկ ամսից»։
բ/շաղկապի զեղչումով․ Պատմի՛ր՝(թե), ինչ ես լսել։
Բարդ նախադասությունը անվանվելէ նաև բազմաբարդ (Մ. Աբեղյան), բազմաբաղադրիչ (Ս.Աբրահամյան), հարաբարդ (Գ. Ջահուկյան) տերմիններով։ Երկբաղադրիչ և բազմաբաղադրիչ կառույցների իրացումները մասերի շարահյուսական հարաբերությունների բնույթի և դրանց դրսևորման ձևերի առումներով միմյանցից էապես չեն զանազանվում, ուստի բազմաբաղադրիչ բարդ նախադասությունները հաճախ շարահյուսագիտական աշխատանքներում առանձին քննության չեն էլ արժանանում։
Բազմաբաղադրիչ նախադասությունների տարբեր տեսակների առանձնացումը հիմնված է լինում բաղադրիչ մասերի միջև առկա հարաբերությունների տարբեր համակցությունների վրա։ Բարդ նախադասությունների առաջին դասակարգման փորձը պատկանում է Մ. Աբեղյանին՝ «Աշխարհաբարի շարահյուսությունից» աշխատությամբ։ Հենց այստեղ էլ «բազմաբարդ խոսքերը» հստակորեն տարաբաժանվում են երկու՝ համադասական և ստորադասական տեսակների։ «Համադասությունը բազմաբարդ է լինում՝ 1. Երբ կազմված է լինում երկուսից ավելի պարզ, անկախ խոսքերից։ 2. Երբ համադաս խոսքերից մեկը կամ մի քանիսը, կամ ամեն մեկը ինքնին բարդ է, կազմված լինելով՝ ա) երկու կամ ավելի համադաս խոսքերից բ) մի գլխավոր և մի կամ ավելի երկրորդական խոսքերից, որոնք իրենց կողմից նույնպես կարող են երկրորդական խոսքեր ունենալ։ Ստորադասությունը բազմաբարդ է լինում, երբ գլխավոր խոսքն ունի երկու և ավելի երկրորդական խոսքեր, որոնք կարող են վերաբերել 1. Գլխավոր խոսքի տարբեր մասերին 2. Գլխավոր խոսքի միևնույն մասին Աբեղյանական այս սխեման (ինչպես և նրա շարահյուսագիտական շատ այլ գաղափարներ) իր հիմնական գծերով կրկնվում է հետագա հեղինակների կողմից՝ անշուշտ, որոշ մասնավորումներով կամ հավելումներով, տերմինային համապատասխան հանդերձավորմամբ։
Ակադեմիկոս Գ. Սևակն իր հեղինակած շարահյուսության դպրոցական դասագրքում հատուկ անդրադառնում է Աբեղյանի կողմից «համաստորադաս խոսքեր» անվանված նախադասություններին, սահմանում է դրանք և բերում համապատասխան օրինակներ։ Բազմաբարդ խոսքերի կառուցվածքային մյուս տարբերակներին առանձին անդրադարձ չկա այս դասագրքում, սակայն «Համաստորադաս նախադասություններ» վերնագրի տակ ներկայացվում են նաև այլ բնույթի կառուցվածքներ, որոնց հեղինակային բնութագրումները սկզբունքային առումով բավական հետաքրքիր են։ «Բարդ ստորադասական նախադասության մեջ, համադաս նախադասություն կարող են ունենալ ոչ միայն երկրորդական, այլև գլխավոր նախադասությունները։ Գլխավոր նախադասության համադաս նախադասությունը ինքն էլ դառնում է գլխավոր, եթե երկրորդական նախադասությունը հավասարապես լրացնում է երկու գլխավոր նախադասությունների միտքը, օրինակ՝ Երբ զանգը տրվում է, բոլորս մտնում ենք դասարան, և դասն սկսվում է։ Շատերը գիտեին, բայց ես վերջերս իմացա, որ ռադիոընդունիչների մեջ լամպերի փոխարեն օգտագործվում են կիսահաղորդիչներ»։ Շարունակության մեջ Գ. Սևակը ներկայացնում է մի այլ կառույց ևս, որը, ինչպես երևում է, նախորդի տարբերակն է համարում և նրա հետ միասին էլ հատկացնում է ստորադասական տիպին։ «Լինում են սակայն և այնպիսի դեպքեր, երբ գլխավոր նախադասությանը ստորադասված երկրորդական նախադասությունը բոլորովին չի վերաբերում գլխավորին համադաս նախադասությանը։ Օրինակ՝ Ես պատասխանեցի, որ կիսահաղորդիչները փոխարինում են լամպերին, և ուսուցիչը ինձ գովեց։ Այստեղ՝ որ կիսահաղորդիչները փոխարինում են լամպերին երկրորդական նախադասությունը լրացնում է միայն ես պատասխանեցի նախադասության միտքը (ի՞նչ պատասխանեցի), բայց կապված չէ ուսուցիչը ինձ գովեց նախադասության հետ։ Հետևաբար, թեև ուսուցիչը ինձ գովեց նախադասությունը համազոր է գլխավոր նախադասությանը, բայց գլխավոր չէ երկրորդական նախադասության համար, այլ միայն գերադաս է նրա համեմատությամբ»։ Բերված երկու կառուցատիպերն էլ Գ. Սևակը ստորադասական է համարում և որպես ընդհանուր եզրահանգում գրում է. «Գլխավոր և երկրորդական նախադասությունների փոխադարձ հարաբերության այս տարբերությունները, ինչպես և համաստորադաս նախադասությունների առկայությունը, բարդ ստորադասական նախադասության կառուցվածքի էական փոփոխություն չեն ստեղծում, ուստի և քերականական տարբեր անուններով կոչելը սխալ է։ Կա միայն բարդ ստորադասական նախադասություն՝ անկախ գլխավոր և երկրորդական նախադասությունների քանակից և հարաբերություններից, կան համադաս գլխավոր նախադասություններ, գլխավորին համադասվող գերադաս նախադասություններ, կան համաստորադաս երկրորդական նախադասություններ, բայց չկա բարդ համաստորադասական նախադասություն, բարդ համագերադասական նախադասություն, բարդ համաստորագերադասական նախադասություն։ Շատ ճյուղավորված և բարդ նախադասությունը կարելի է կոչել բազմաբարդ»։
Ա․ Գարեգինյանը գործածում է «խառը տիպ» անվանումը համադասական այն կառույցների համար, որոնց համադասվող բաղադրիչները իրենց հերթին բարդ ստորադասական նախադասություններ են և ստորադասական կառույցների մեջ որպես ինքնուրույն տեսակ նշում է մեկից ավելի գլխավորներով և ընդհանուր երկրորդական(ներ)ով տարբերակը (որը, ինչպես տեսանք, նշվել է նաև Սևակի դասագրքում)։ Բազմաբաղադրիչ ստորադասական մյուս կառուցատիպերը անվանվում են համաստորադասում (երկու տիպի՝ համասեռ և անհամասեռ երկրորդականներով) և ենթաստորադասություն կամ հաջորդական ստորադասություն։
Արտաշես Պապոյան, Խաչիկ Բադիկյան, Ժամանակակից հայոց լեզվի շարահուսություն, Երևան 2003, էջ 211-228
This article uses material from the Wikipedia Հայերեն article Բարդ նախադասություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.