Համանուններ (հին հունարեն՝ ὁμός — նման + ὄνομα — անուն), նույն գրությունը կամ արտասանությունն ունեցող այն բառերը, որոնք տարբերվում են իմաստով կամ քերականորեն կամ և՛ իմաստով, և՛ քերականորեն միաժամանակ։ Երկու և ավելի համանունները կազմում են համանունների շարք, որոնք կարող են լինել երկանդամ, եռանդամ, քառանդամ և այլն։ Ժամանակակից հայերենում գերակշռում են երկանդամ շարքերը։
Համանունությունը՝ որպես լեզվական ընդհանուր իրողություն, կարող է վերաբերել ոչ միայն բառերին, այլ նաև քերականությանը՝ ձևաբանությանն ու շարահյուսությանը։ Ըստ այդմ էլ տարբերում են բառային և քերականական համանուններ։ Օրինակ ափ համանունը ունի ծովի և ձեռքի ափ իմաստները, մարտ՝ որպես ամիս, և մարտ՝ որպես պայքար։
Ըստ հնչման և գրության համանունները բաժանվում են հետևյալ տիպերի․
Այս կարգի բառերի նույնահնչությունը ժամանակակից հայերենում հիմնականում առաջանում է ձայնեղների խլացման, խուլերի ձայնեղացման, խուլերի շնչեղացման հնչյունական օրինաչափությունների հիման վրա։
Հայերենում բառաքերականական համանունների առաջացման պատճառ են դառնում հոլովման, խոնարհման և հոդառության ժամանակ բառի կրած փոփոխությունները։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Համանուններ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.