Թաթուլ Կրպեյան: հայ զինվոր

Թաթուլ Կրպեյան (ապրիլի 21, 1965(1965-04-21), Թաթուլ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 30, 1991(1991-04-30), Գետաշեն, Գոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի ազգային հերոս։ Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը, եղել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարը։

Թաթուլ Կրպեյան
Թաթուլ Ժորժիկի Կրպեյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21, 1965(1965-04-21)
ԾննդավայրԱրեգ, ՀԽՍՀ
Մահացել էապրիլի 30, 1991(1991-04-30) (26 տարեկան)
Մահվան վայրԳետաշեն
Քաղաքացիություն{{{2}}} ԽՍՀՄ({{{2}}} ՀԽՍՀ)→
{{{2}}} Հայաստան
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԵրկերԹաթուլ. բանաստեղծություններ
Մասնագիտությունզինվոր
ԱմուսինԻրինա Բարսեղյան-Կրպեյան
ԾնողներԺորժիկ Կրպեյան, Սեդա Կրպեյան
ԿուսակցությունՀՅԴ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի ազգային հերոս
ԵրեխաներԱսպրամ Կրպեյան

Կենսագրություն

Թաթուլը ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։

1972-1982 թվականներին սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1985-1986 թվականներին սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Թալինի թիվ 76 պրոֆտեխնիկական ուսումնարանը։ Այնուհետև 1987-1990 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ 1987-1989 թվականներին Թաթուլը նաև եղել է Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ։

Երևանի պետական համալսարանում սովորելուն զուգահեռ երգել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, հավաքագրել ու մոռացությունից փրկել է ժողովրդական, և ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր։ Երևանի պետական համալսարանում հիմնադրել է «Կարս» ազգագրական երգի-պարի համույթը։

1989 թվականին Թաթուլ Կրպեյանն ամուսնացել է Իրինա Բարսեղյանի հետ։ 1990 թվականի փետրվարի 20-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ասպրամ Կրպեյան։ Ընտանիքը բնակվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի՝ ասպիրանտների համար նախատեսված 18 հարկանի շենքում։

1990 թվականին ընդունվել է ՀՅԴ կուսակցության շարքերը։

Կրպեյանը եղել է Արցախյան շարժման երիտասարդական թևի սիրված առաջնորդներից, զանգվածային երթերի ու հանրահավաքների, նստացույցերի ու դասադուլների կազմակերպիչներից և ուսանողության շրջանում քարոզչություն իրականացնող առաջամարտիկներից մեկը։

1990 թվականի սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատթարանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի ( ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի, ռուսական բանակի և ոստիկանական խմբավորումների։

Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին՝ Օղակ գործողության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչմանը։ Պարգևատրվել է նաև «Հայրենիք» շքանշանով։

Թաթուլն ասում էր.

Թաթուլ Կրպեյան: Կենսագրություն, «Օղակ» գործողություն, Հիշատակ  Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...
- Թաթուլ Կրպեյան
Թաթուլ Կրպեյան: Կենսագրություն, «Օղակ» գործողություն, Հիշատակ 

Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս ասում է հետևյալը.

Թաթուլ Կրպեյան: Կենսագրություն, «Օղակ» գործողություն, Հիշատակ  Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն... Թաթուլ Կրպեյան: Կենսագրություն, «Օղակ» գործողություն, Հիշատակ 

2015 թվականի մարտի 18-ին Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի զբոսայգիներից մեկը վերանվանվեց Թաթուլ Կրպեյանի անվամբ։ 2015 թվականի հոկտեմբերին նրա անվամբ անվանակոչվեց Երևանի թիվ 62 ավագ դպրոցը։

«Օղակ» գործողություն

Չորրորդ կուրսում ուսումը կիսատ թողնելով՝ 1990 թվականի օգոստոսին Թաթուլ Կրպեյանը մեկնել է Հյուսիսային Արցախի Գետաշեն գյուղ։ Սեպտեմբերից աշխատել է Գետաշենի երկու դպրոցներում որպես հայ ժողովրդի պատմության և աշխարհագրության ուսուցիչ։

1991 թվականի գարնանը Արցախի Հանրապետության հյուսիսային շրջաններում ավելի էր սրվում պատերազմական իրադրությունը։ 1991 թվականի ապրիլին խորհրդային և ադրբեջանական իշխանություններն այս գյուղերի դեմ ուղղված ռազմական գործողություն սկսելու որոշում ընդունեցին։

Մոսկվայում ստեղծված մարդու իրավունքների «Մեմորիալ» կենտրոնը վերականգնել է այդ օրերի իրադարձությունները։ 1991 թվականի ապրիլի 30-ին չորրորդ բանակը, իսկ քիչ ավելի ուշ՝ ադրբեջանական «ՕՄՕՆ»-ը հարձակվեցին Շահումյանի շրջանին մոտ գտնվող Գետաշենի վրա։ ՕՄՕՆ-ները, հարձակվելով տների վրա, սկսեցին թալանել և կողոպտել դրանք. միևնույն ժամանակ հարձակման ենթարկվեցին տեղի բնակիչները։ Մահացածների մեծ մասը տասնութից տասնինը տարեկան էր։

Թաթուլ Կրպեյան: Կենսագրություն, «Օղակ» գործողություն, Հիշատակ  Թաթուլին շատ լավ եմ հիշում։ Ասես Սասնոյ ֆիդայի լիներ՝ թիկնեղ, գանգուր մազերով, թավ մորուքով։ Զինված ջոկատը ղեկավարելուց զատ՝ ուսուցչություն էր անում տեղի երկու դպրոցներում։ Նրա առաքելությունը սոսկ կռվելուց ավելին էր Թաթուլ Կրպեյան: Կենսագրություն, «Օղակ» գործողություն, Հիշատակ 

1990 թվականի սեպտեմբեր - 1991 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում Թաթուլ Կրպեյանը եղել է Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարն ընդդեմ ադրբեջանական ՕՄՕՆ-ի զինված հարձակումների։ 1990 թվականի ապրիլի 30-ին՝ «Օղակ» ռազմական գործողության սանձազերծման օրը գերի վերցնելով 17 խորհրդային զինվորականների, մեկ ադրբեջանցի ուղեկցորդի և խորհրդային բանակի գնդապետ Մաշկովին՝ Թաթուլ Կրպեյանը նրանից վերցրել է խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ իրականացրած «Օղակ» ռազմական գործողության պայմանականչերով պլանը։

Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին Գետաշենում՝ բանակցությունների ժամանակ։ Նույն օրը Գետաշենում բանակցությունների ժամանակ նրա հետ զոհվեցին փոխհրամանատար Արթուր Կարապետյանը և Հրաչ Դանիելյանը (Զարզանդ)։ Տղաների զոհվելուց հետո խորհրդային 14 պատանդ զինվորականները փոխանակվել են ՕՄՕՆ-ականների կողմից պատանդ վերցված 27 հայ բնակիչների հետ։

Քաղվածքներ

Թաթուլը հաճախ էր կրկնում, որ «Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով»։ Վերջին անգամ Երևանում գտնված ժամանակ Թաթուլ ասել է բառացիորեն հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»։

Հիշատակ

Թաթուլ Կրպեյանի անունով են կոչվում Արեգ գյուղի, Կովսական քաղաքի (ԼՂՀ Քաշաթաղի շրջան), Երևանի թիվ 62 ավագ դպրոցները, դասարաններ հանրապետության տարբեր դպրոցներում (Երևանում և Գյումրիում), լսարան ԵՊՀ պատմության ֆակուլտետում, որտեղ սահմանվել է նաև Թաթուլ Կրպեյանի անվան կրթաթոշակ, ազգագրական երգի-պարի համույթներ՝ «Քաջն Թաթուլ»՝ Երևանում և «Թաթուլ»՝ Կովսականում, զբոսայգի Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում, ՀՅԴ տեղական և արտերկրյա կազմակերպություններ։ Արեգ գյուղում Կրպեյանի շիրիմի վրա կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող, որի ճարտարապետն է Տարիել Հակոբյանը։

Թաթուլ Կրպեյանի կերպարը արվեստի մեջ

  • 1993 թվականին լույս է տեսել Թ. Կրպեյանի բանաստեղծությունների «Թաթուլ» գրքույկը
  • Թաթուլ Կրպեյանին (և ընկերներին) են նվիրված Ռաֆայել Սահակյանի «Արծվապաշտ երկիր» փաստագեղարվեստական վեպն ու «Կարոտից խելառը» տեսաֆիլմը, ինչպես նաև «Լեռան լանջին» (հեղ.՝ Ներսիկ Իսպիրյան) և «Մայրամուտ իջավ» (հեղ.՝ աշուղ Գևորգ) երգերը։
  • Աշոտ Բաբայան Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար (1993 թվական), նվիրված Թ. Կրպեյանին
  • 2016 թվականին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հրատարակել է Իրինա Բարսեղյան-Կրպեյանի հեղինակած «Թաթուլ Կրպեյան. Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» մենագրությունը։ Գիրքը մասնակցել է Փարիզի գրքի տոնավաճառին, շնորհանդեսներով ներկայացվել Հայաստանում, Կանադայում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում։ Թողարկվել է Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված նամականիշով բացիկ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Բարսեղյան-Կրպեյան Ի. Վ., «Թաթուլ Կրպեյան. Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը», Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2016, 257 էջ։
  • Ռաֆայել Սահակյան, Արծվապաշտ երկիր, Երևան, 2004։
Թաթուլ Կրպեյան: Կենսագրություն, «Օղակ» գործողություն, Հիշատակ 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Թաթուլ Կրպեյան: Կենսագրություն, «Օղակ» գործողություն, Հիշատակ 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Թաթուլ Կրպեյան հոդվածին

Tags:

Թաթուլ Կրպեյան ԿենսագրությունԹաթուլ Կրպեյան «Օղակ» գործողությունԹաթուլ Կրպեյան ՀիշատակԹաթուլ Կրպեյան ի կերպարը արվեստի մեջԹաթուլ Կրպեյան Տես նաևԹաթուլ Կրպեյան ԾանոթագրություններԹաթուլ Կրպեյան ԱղբյուրներԹաթուլ Կրպեյան196519901991d:Q388087Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱպրիլի 21Ապրիլի 30Արցախյան ազատամարտԳետաշեն (Շահումյանի շրջան)Թաթուլ (Արագածոտնի մարզ)Թալինի շրջանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայաստանի ազգային հերոսՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄայիսՄարտունաշեն (Շահումյանի շրջան)Սեպտեմբեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷկոհամակարգԴերանունԿալցիումՇախմատՕսմանյան կայսրությունՀարավային ԿովկասՀայոց պատմությունՊղինձՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԻբուպրոֆենՀոգեբանությունՍպիտակուցներԾաղկած փշալարերԿարեն ԴեմիրճյանՎանի թագավորության արքաների ցանկՖեյսբուքԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՎանի թագավորությունՍրտի կծկումների հաճախականությունՀնդկաստանՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԱվստրալիաԳոշավանքՄիակազմ նախադասություններԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԱնորոշ դերբայՀամբարձում (տոն)Արեգակնային համակարգՎանՀայաստանի դրոշԱտլանտյան օվկիանոսԱզոտական թթուԹոմաս ԷդիսոնԵվրոպաՍասունՍիֆիլիսԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՑորենԱլբերտ ԱզարյանՄարդ բանականԿենդանիներԵրեքնուկՖարինգիտՎազգեն ՍարգսյանՀոգեբանական մանիպուլյացիաՄեջքի ցավԳեղարդի վանքՈրոշիչՀայկական մշակույթՆորավանքՄԱՄՈՒԼ․ամԵվրոպայի դրոշներՓիղԵղջերուԿաթվածԹթվածինԿենդանակերպԶվարթնոցի արծիվՀայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկՏիգրան ՀամասյանԱրշիլ ԳորկիԱրջերԱնմոռուկԵգիպտոսՄխիթար ԳոշՖոտոսինթեզՄարսողական համակարգԵրիկամաքարային հիվանդությունԳուրգեն ՄահարիՎիքիպահեստԳորշ արջՀամախառն ներքին արդյունքԴավիթ ԲեկՌոբերտ ՔոչարյանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներ🡆 More