Արա Գեղեցիկ Եւ Շամիրամ: հայ ժողովրդական վիպասանք

Արա Գեղեցիկ և Շամիրամ, հայ ժողովրդական վիպասանք, ավանդազրույց, որը ձևավորվել է մ.թ.ա.

2-րդ հազարամյակում և հիշեցնում է Օզիրիսի և Իզիդայի, Թամմուզի և Իշտարի, Ադոնիսի և Աֆրոդիտեի (Աստարտե) առասպելները։ 5-րդ դարում վիպերգն գրի է առնվել Մովսես Խորենացու մշակմամբ։ Հետագայում այլ պատմագիրների ընդօրինակմամբ և ուշ շրջանի ժողովրդական զրույցների ձևով այն փոխանցվել է սերնդեսերունդ։

Հայոց պատմություն

Վիպերգում գործող անձինք

Արա, Արա ԳեղեցիկՀայկի սերնդից հայոց արքա, Արամի որդին։ Մարմնավորում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող և հառնող աստծու, բնության զարթոնքի, նաև ընտանեկան առաքինության և ողջամտության մասին։ Արան ուներ գեղեցիկ կապույտ աչքեր, այստեղից էլ նրա անվանումը` Արա Գեղեցիկ։ Շարունակել է Ասորեստանի դեմ ուղղված հայոց ազատագրական պայքարը։
Որոշ ուսումնասիրողներ, ինչպես Արամին նույնացնում են Արամե Ուրարտացու հետ, այնպես էլ ընդհանուր պատմական զուգահեռներ են գտնում Արա Գեղեցիկի և Արգիշտի Ա Ուրարտացու միջև, որը /ամուսնու՝ Շամշի-Ադադ 5-րդ թագավորի մահվանեց հետո Ասորեստանի իշխանությունը իր ձեռքը վերցրած/ Ասորեստանի Շամիրամովթ թագուհու օրոք վարել է հոր՝ Մենուա թագավորի Ուրարտական զորամիավորումների հրամանատարությունը։ [Ըստ Մ. Խորենացու գրի առած հին ավանդության՝ վավաշոտ և անառակ Շամիրամը սիրահարվում է Արա Գեղեցիկին և նրանից մերժում ստանալով պատերազմում Հայոց հետ։ Այդ պատերազմում Հայոց բանակը գլխավորող՝ արքայազն Արա Գեղեցիկը մահացու վիրավորվում է և գերի ընկնում այրասիրտ Շամիրամին, վերջինս իր արալեզների և հեքիմների միջոցով բուժում է Հայոց արքայազնին և վախենալով վրեժխնդրության համար Հայոց զորքի նոր հարձակումից ետ է վերադարձնում նրան։ Չնայած Մ. Խորենացին ասում է, որ չի հավատում այդ իրողությանը և Շամիրամը հավանաբար մահացած Արայի փոխարեն իր սիրեկաններից մեկին Արայի նման զարդարելով ներկայացրել է Արայի տեղը, Հայոց բանակը խաղաղեցնելու համար։]

Նինոս – Ասորեստանի թագավոր (խոսքը Արամե Ուրատացու գահակալման սկզբնական ժամանակաշրջանում՝ Ասորեստանում թագավորող Աշուրնասիրպալ II-ի մասին է)։
ԱրամԱրամու Ուրարտացի, Արամ աշխարհակալ, Արա Գեղեցիկի հայրը։
Շամիրամ (Շամմուրամաթ, Շամիրամովթ, Սամմիրամաթ, Սեմիրամիս, Սեմիրամիդա) – Ասորեստանի թագուհի։ Բարձրահասակ էր և ուներ փոքրիկ քիթ։ Շամշիադադ V-ի (Ք.ծ.ա. 823-811) կինն էր, ամուսնու մահից հետո մանկահասակ որդու՝ Ադադնիրար III թագավորի խնամակալուհին (Ք.ծ.ա. 810-806)։
Նուարդ - Արա Գեղեցիկի կինը։

Կարդոս – Իր ավանդախառն պատմական իրողությամբ համընկնում է Սարդուրի Բ կամ Սեդուր Բ Ուրարտացու գահակալման ժամանակաշրջանին։ Ըստ Մ. Խորենացու ՙՀայոց պատմության՚ վերլուծության. ներկայիս որոշ պատմաբաններ այն միտքն են հայտնել, որ Խորենացու աշխատությունում հիշատակված Արա Գեղեցիկի ավագ որդի Կարդոսը՝ հավանաբար, իրականում հանդիսանում է Արա Գեղեցիկի և Շամիրամի սիրային պատմության արդյունքում ծնված որդին, որը մոր սպանությունից հետո խնամվել և մեծացել է Հայոց արքունիքում։ Որովհետև Մ. Խորենացին պատմելով Շամիրամի և Հայոց պատերազմի մասին, ապա Արա Գեղեցիկին (կամ նրա տեղը, իբր թե, իր սիրեկաններից մեկին) հայերին վերադարձնելու դեպքերը՝ գրում է.  ՙԴրանից որոշ ժամանակ անց ունեցավ իր Կարդոս որդուն՚:

Արայան Արա -  Հավանաբար՝ Արգիշտի Բ Ուրարտացու անձի հետ կապված պատմական իրողությունների ավանդախառն արտացուլումն է։ Ըստ սեպագիր արձանագրությունների՝ Ռուսա Ա-ի որդին և հաջորդը, իսկ ըստ Մար-Աբաս Կատինայի ավանդախառն աղբյուրների. Արա Գեղեցիկի և նրա սիրելի կնոջ՝ Նվարդից ծնված կրտսեր որդին։ Համաձայն Մ. Խորենացու գրի առած պատմության վկայության՝ Արայան-Արան իր հոր մահից հետո Հայոց արքա է կարգվել Ասորեստանի տիրակալների համաձայնությամբ և ժողովուրդը դեպի Արա Գեղեցիկը տածած գորովի պատճառով՝ նրան կոչել է Արա։

նկատառում ̶ Մ. Խորենացու «Հայոց պատմության» մեջ տեղ գտած որոշ անձերի գործունեության հաջորդականության և ժամանակագրական անճշտությունները հիմնականում պայմանավորված են պատմահոր ժամանակաշրջանում՝ ներկայիս պատմական և հնեաբանական մեծ ծավալների տեղեկատվության բացակայությամբ։

Բովանդակություն

Ըստ Խորենացու՝ Ասորեստանի թագուհի Շամիրամը հրապուրվել է Հայոց թագավոր Արայի գեղեցկությամբ, ձգտել տիրել նրան։ Խոստումներն ու ընծաները արդյունք չեն տվել։ Շամիրամը վճռել է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Արայի դաշտում է տեղի ունեցել Ճակատամարտը։Հաղթությունից հետո Շամիրամը դիակապուտներ է ուղարկում ճակատամարտի վայրը՝ դիակների բազմության միջից գտնելու իր ցանկալի տարփածուին։ Արային գտնում են մեռած քաջամարտիկների մեջ.նա զոհվել էր։ Շամիրամը նրա մարմինը դրել է ապարանքի վերնատանը՝ կենդանացնելու հույսով, իբրև թե հարալեզները կամ իր աստվածները կկենդանացնեն։ Դիակը նեխել է։ Շամիրամը իր սիրեկաններից մեկին է հագցրել Արայի զգեստները, հայտարարել, թե նա կենդանացել է։Շամիրամի կատարած նենգությունների ու դավերի համար, որոնք վատ են անդրադարձել նաև Ասորեստանի և վերջինիս արքունիքի վրա, Շամիրամի որդին՝ Նինուասը, հալածել է մորը։Եվ Շամիրամը՝ փախչելով որդուց, կանխազգում է, որ անզոր է որդու դեմ և չի կարող կանգնեցնել նրան, նետում է իր ուլունքները ծովը և ասում." Հուռութք Շամիրամայ, ի ծով", և դրանից հետո, ըստ ավանդության՝ վերածվում է քարե արձանի։

Գրական և պատմական արժեք

Առասպելն արտացոլում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծո, բնության զարթոնքի, իսկ հետագայում նաև ընտանեկան առաքինության և ողջախոհության մասին։ Առասպելում արտացոլվել է ուրարտացիների պայքարն աշխարհակալ Ասորեստանի դեմ։

Այլ ստեղծագործություններ՝ նվիրված «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցին

Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին պատմող ասքը Մովսես Խորենացու գրի առած գեղեցիկ առասպելներից մեկն է։ Արա Գեղեցիկի և Շամիրամի կերպարներին իրենց բանաստեղծություններում, բալլադներում և պոեմներում անդրադարձել են Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Կոստան Զարյանը, Հովհաննես Շիրազը։

Տես նաև

Գրականություն

  • Աբեղյան Մանուկ, Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ, Վաղարշապատ, 1899։
  • Մարտիկյան Ա․, Արա Գեղեցիկ, Վիեննա, 1930։
  • Ղափանցյան Գրիգոր, Արա Գեղեցիկի պաշտամունքը, Երևան, 1944։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 666 Արա Գեղեցիկ Եւ Շամիրամ: Հայոց պատմություն, Վիպերգում գործող անձինք, Բովանդակություն 

Tags:

Արա Գեղեցիկ Եւ Շամիրամ Հայոց պատմությունԱրա Գեղեցիկ Եւ Շամիրամ Վիպերգում գործող անձինքԱրա Գեղեցիկ Եւ Շամիրամ ԲովանդակությունԱրա Գեղեցիկ Եւ Շամիրամ Գրական և պատմական արժեքԱրա Գեղեցիկ Եւ Շամիրամ Այլ ստեղծագործություններ՝ նվիրված «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցինԱրա Գեղեցիկ Եւ Շամիրամ Տես նաևԱրա Գեղեցիկ Եւ Շամիրամ ԳրականությունԱրա Գեղեցիկ Եւ ՇամիրամԱռասպելԱֆրոդիտեՄովսես Խորենացի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրգանդԿրեատինինՀայերԵրաժշտությունՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերSourՄարդու առնանդամՊարզ թիվՔառօրյա պատերազմՄերկուրի (մոլորակ)Շաքարային դիաբետՀրաչյա ԱճառյանԼեոնարդո դա ՎինչիՄակբայԵվրոպաՊատմություն Հայոց (Խորենացի)Լյարդի ցիռոզԿենդանակերպի նշաններՄակդիրՏրդատ ԱԱյրին (նորավեպ)ԿենդանիներՋուրԿոստանդնուպոլիսՐաֆֆու ստեղծագործությունների ցանկԱրամ ԽաչատրյանՍահմանական եղանակՀունաստանԲույսերՕվկիանոսԴվինՀայրենական մեծ պատերազմԼիմֆոմաՄովսես ԳորգիսյանԱրշակ ՔոչինյանՎարդգես ՍուրենյանցՄուրացանԿիրանց (Տավուշի մարզ)ՍպիրտԱրտաշատԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Կարսի պայմանագիրԵրիկամԱլկալիական մետաղներԿիրանց վանքՀասարակ հերպեսՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՇամշադինի շրջանԴավիթ ԱնհաղթԵրվանդունիների թագավորությունԿոնքի բորբոքային հիվանդությունՄիջին ականջի բորբոքումԲողոքի ցույցեր Տավուշում (2024)Ամբոխները խելագարվածԱրգանդի միոմաՏոլմաՄիավորված ազգերի կազմակերպությունՀայերենի բարբառներԷկզեմաՇվեդիաՆախադաշտանային համախտանիշՆարցիստիկ անձնային խանգարումՀավասարասրուն սեղանԱդրբեջանՄարսողական համակարգՀայաստանԱնալ սեքսԳեղարքունիքի մարզԹաթուլ ԿրպեյանԱշխարհի երկրներն ըստ տարածքիԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՈսկիԻլհամ ԱլիևՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՖեյսբուքԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՄարդու պապիլոմավիրուս🡆 More