Տրդատ Ա

Տրդատ Ա (մոտ 28 – 88), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 52 թվականից։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։

Տրդատ Ա
Մեծ Հայքի Արքա
Տրդատ Ա
Տրդատի արձանը Վերսալում
Իշխանություն5288
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝88
ԵրկիրՏրդատ Ա Մեծ Հայք
ՀաջորդողՍանատրուկ
ՏոհմԱրշակունիներ
քրմապետ և գերիշխան
ՀայրՎոնոն Բ Պարթև

Հռոմեա-պարթևական պատերազմ (54-64)

1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Հայաստանում գահին բազմել էր Հռադամիզդը, ով առանց երկմտելու սպանել էր իր հորեղբոր՝ Միհրդատի ամբողջ ընտանիքը։ Հայ ժողովուրդը չէր ցանկիանում ունենալ Հռադամիզդի նման թագավոր։ Իսկ Վաղարշ Ա-ի գահալակումը նոր հույսեր էր ներշնչում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80) իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թվականին մտնում է Մեծ Հայք՝ ունենալով հայ ավագանու աջակցությունը։ Պարթևները օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով սկզբում մեկնում է Հռոմ, ապա հռոմեական զորքերի օգնությամբ վերստին բազմում հայոց գահին։ Հայերի կազմակերպած դավադրության արդյունքում Հռադամիզդը փախչում է Վիրք՝ հոր մոտ և սպանվում վերջինիս կողմից։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր։

Տրդատ Ա 
Ներոն

Հռոմեական կայսրությունը պատերազմ սկսեց Պարթևաստանի և Տրդատի դեմ, որը որոշ ընդհատումներով տևեց 10 տարի (54-64)։ Առաջին փուլում Կորբուլոն զորավարը 58 թվականի գարնանը Կարին–Կարս–Արտաշատ ուղիով ներխուժել է Մեծ Հայք։ Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Հռոմեացիները հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։ Հայոց գահին է բարձրանում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ն, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով Կորբուլոնի հետ հեռանում է Հռոմ։ 61 թվականին Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է և մեկնում Հռոմ, ապա իր խնդրանքով՝ Ասորիք։

Արևելք է ուղարկվում նոր զորաբանակ՝ Պետոս զորավարի գլխավորությամբ։ 61 թվականի աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում՝ Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։ 62 թվականի գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հատկանշական է այն, որ Պետոսը նամակ է հղում Ներոնին՝ հայտնելով, որ ամեն ինչ իբրև թե կարգին է։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց անցնել երեք նիզակներով պատրաստված «անարգանքի լծի» տակով։

Հռոմը խայտառակությունից փրկելու համար՝ Ներոնը Հայաստան է ուղարկում Կորբուլոնին, և Հռանդեայում կնքվում է հաշտության պայմանագիր, համաձայն որի Տրդատը պետք է իր թագը գնար և ստանար Ներոնից։ Դրա համար Տրդատը իր գլխից թագը հանում և դնում է Ներոնի արձանի առջև՝ հետագայում այն Ներոնից ստանալու համար։ Ներոնի հաշվին նա մեկնում է Հռոմ, ճանապարհին առաջին կանգառը լինում է Նեապոլը։ Այստեղ Ներոնի հետ հանդիպելիս Տրդատը հանդգնում է իր մոտ սուր պահել, ինչը բացահայտ անարգանք էր Ներոնի նկատմամբ։

Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Տրդատը Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բացի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։

Տրդատի գահակալությունը

Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ և շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:

Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել էր 77 թվականին՝ Հռոմի Կոլիզեումից 3 տարի առաջ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Հելիոս-Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին : Այնտեղ կառուցվում է ամրոց ու բաղնիք։ Գառնիիում պահպանվել է հունարեն թողած հետևյալ արձանագրությունը

Տրդատ Ա  Հելիոս (արև) Տիրիդատես թագավոր Մեծ Հայքի, թագվորելով իբրև դեսպոտ կառուցեց պայծառափայլ թագուհու համար 11-րդ տարում իր թագավորության
- Տրդատ Ա
Տրդատ Ա 
Տրդատ Ա 
Գառնու հեթանոսական տաճար

Գառնու ամրոցի կառույցը ստեղծվել էր դեռ մ.թ.ա. 3-2-րդ դարերում։ Ռազմա-ամրաշինության այս ուշագրավ համակարգը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավարևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ։ Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32 մ հեռավորության վրա, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ դրված են 10-13,5 մ ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը։

Գառնու սյունազարդ տաճարից արևմուտք, հրվանդանի գրեթե եզրից բարձրացել է պալատական շենքի խոշոր կառուցվածքը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ, միմյանց հաջորդող չորս սենյակներից։ Առաջին սենյակը, շնորհիվ իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման (խճանկարով հատակ, կորագիծ խորշի մեջ ստեղծված ջրավազան և այլն), եղել է բաղնիքի նախասրահ-հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը, եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը եղել է տաք ջրի լողասենյակը։

Ամրոցի հյուսիսարևմտյան հատվածում գտնվել է ջրամբարը, հարավարևմտյան մասի հատակի տակ՝ կրակարանը ջուր տաքացնելու համար։ Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ։ Գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ (ներեիդներ), իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններ («Ծովի խորք», «Ծովային անդորր» և այլն) ու աստվածների անուններ (Գլավկոս, Թետիս, Էրոս և այլն)։

Տրդատ թագավորը 2 անգամ՝ 72 և 75 թվականներին, հակահարված տվեց հյուսիսից ներխուժած ալանական ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին։

Տրդատին հաջորդում է որդին՝ Սանատրուկ Արշակունին (88-110)։ Սանատրուկն հիմնադրում է դարձնում Մծուրք քաղաքը՝ Արածանիի ափին, Մշո դաշտում։ Սակայն հետագայում այն կործանվում է երկրաշարժից։ Սանատրուկի գահակալումն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում։

Արշակունիների հարստություն

Տրդատ Ա 
Արշակունիների դրոշ

Արշակունիները պարթևական արքայական դինաստիայի ներկայացուցիչներ էին, որոնց մի ճյուղը հաստատվել է Հայաստանում։ Առաջին Արշակունին Տրդատ Ա-ն էր՝ Պարթևստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նա հայոց գահին է բազմել 52 թվականին և ընդմիջումներով իշխել ավելի քան քառորդ դար՝ մինչև 88 թվականը։ Պաշտոնապես նրա թագավորության սկիզբը համարվում է 66 թվականը, երբ նա թագավոր է ճանաչվում Հռոմի կայսր Ներոնի կողմից։

Արշակունիները ընդհատումներով իշխել են մոտ 4 դար՝ մինչև 428 թվականը։ Նրանց անվան հետ է կապված ավատատիրական կարգերի հաստատումը, քրիստոնեության ընդունումը, Հայոց գրերի գյուտը։

Անունը Իշխել է Նշումներ
Տրդատ Ա 66 - 88 պարթև արքա Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը
Սանատրուկ 88 - 110 Տրդատ Ա-ի որդին
Աշխադար 110 - 113 Բակուր Բ Պարթևի որդին
Պարթամասիր 113 - 114 Բակուր Բ Պարթևի որդին
հռոմեական բռնազավթում 114 - 116
Վաղարշ Ա 117 - 144 Սանատրուկի որդին
Սոհեմոս 144 - 161, 164-186 Ասորիքի Էմեսա քաղաքի թագավոր
Բակուր Ա 161 - 163
Վաղարշ Բ 186 - 198 Վաղարշ Ա-ի հարազատներից
Խոսրով Ա 198 - 217 Վաղարշ Բ-ի որդի
Տրդատ Բ 217 - 252 Խոսրով Ա-ի որդի
Արտավազդ Ե 252 - 272 Տրդատ Բ-ի որդի
Խոսրով Բ 272 - 287 Արտավազդ Ե-ի որդի
Տրդատ Գ Մեծ 287 - 330 Խոսրով Բ-ի որդի
Խոսրով Գ Կոտակ 330 - 338 Տրդատ Գ-ի որդի
Տիրան Բ 338 - 350 Խոսրով Գ-ի որդի
Արշակ Բ 350 - 368 Տիրան Բ-ի որդի
թափուր 368 - 370
Պապ թագավոր 370 - 374 Արշակ Բ-ի որդի
Վարազդատ 374 - 378 Անոբի որդի, Արշակ Բ-ի թոռ
Արշակ Գ 378 - 389 Պապի որդի
Խոսրով Դ 387 - 389, 415-416
Վռամշապուհ 389 - 415 Խոսրով Դ-ի եղբայր
Շապուհ պարսիկ 416 - 420
թափուր 420 - 422
Արտաշես Գ 423 - 428 Վռամշապուհի որդի

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Գ․ Տ․ Սվետոնիոս, Տասներկու կեսարների կյանքը, Ե․, 1986:
  • Դիոն Կասսիոս, Հռոմեական պատմություն, Ե․, 1976
  • Աստարյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հոովմա, Վնտ․, 1912:
  • Մանանդյան Հ․, Երկ․, հ.1, Ե․, 1977:
Նախորդող
Հռադամիզդ, վրաց արքայազն, դրածո 51 - 52
Մեծ Հայքի արքա
Տրդատ Ա

52 - 88
Հաջորդող
Սանատրուկ Արշակունի 88 - 110
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 93 Տրդատ Ա 

Tags:

Տրդատ Ա Հռոմեա-պարթևական պատերազմ (54-64)Տրդատ Ա Տրդատի գահակալությունըՏրդատ Ա Արշակունիների հարստությունՏրդատ Ա ԾանոթագրություններՏրդատ Ա ԳրականությունՏրդատ Ա5288ԱրշակունիներՄեծ ՀայքՊարթևաստանՎաղարշ Ա ՊարթևՎոնոն Բ Պարթև

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկ և ԲելՀին ՀռոմՁեռնաշարժությունԱրցախի ՀանրապետությունԷսսեՏարերային աղետներՀեշտոցային արտադրությունԼուսինԱրյան ճնշումԿոտրվածքՎբեթՈսկեպարԱռնո ԲաբաջանյանՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներՄաշկի սնկային հիվանդություններՎարդանանց պատերազմԱրարատ Երևան ՖԱՄարդու առնանդամԱղերԴավիթ ԱնհաղթԱծանցյալԲարդիԲաղանիսՌափայել ՊատկանյանՊարբերական հիվանդությունՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Տրական հոլովԶատիկԼոռու մարզԼեոնարդո դա ՎինչիԾաղկեվանք (Արա լեռ)Ամբողջ թիվԱրյան շրջանառությունՇուշիի ազատագրումԱկացիաԱղիների բորբոքային հիվանդությունԱրտակ ՄախսուդյանԱռողջ ապրելակերպՎարդավառԱրշակունիների թագավորությունՄիքայել ՆալբանդյանՎերականգնվող էներգիաՀնդկաստանԼևոն ԲՀենրիկ ՍևանՎահանաձև գեղձի քաղցկեղՍտորոգյալԼյուդվիգ վան ԲեթհովենՆոյՆար-ԴոսՀայրենիք (հասկացություն)ԲառարանԳորշ արջՀարավային ԿովկասԹուղթ (նյութ)Հեշտոցի սնկային վարակՍամուրայՍեռական հերպեսԷջմիածնի Մայր ՏաճարՀայաստանում ֆրանսիական համալսարանՊետրոս ԴուրյանՄարդու իրավունքներԱրշիլ ԳորկիՀայաստանի գետերի ցանկՄամփրե արքանԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՂազախստանԿատուներԾնեբեկՇաղկապՄաշկ (մարդ)Հայաստանի զինված ուժերԾիրանՀնդեվրոպական լեզուներ🡆 More