Արա Գեղեցիկ

Արա Գեղեցիկ, Հայկի սերնդից սերող հայոց արքա Արամի որդին է։ Մարմնավորում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող և հառնող աստծու, բնության զարթոնքի, նաև ընտանեկան առաքինության և ողջամտության մասին։ Շարունակել է Ասորեստանի դեմ ուղղված հոր սկսած հայոց ազգային ազատագրական պայքարը։ Արայի պաշտամունքի վերջին և զարգացած փուլը տեղ է գտել «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում։ Արային նվիրված տոնախմբությունները կատարվում էին գարնանը և կապված էին բնության զարթոնքի հետ։ Արայի պաշտամունքի լայն տարածվածության մասին են վկայում Այրարատ, Արագած, Արայի լեռ, Արայի դաշտ, Արայի գյուղ և բազմաթիվ այլ տեղանուններ։ Արային էր նվիրված հայոց հեթանոսական տոմարի վեցերորդ ամիսը, որը կոչվում էր Արաց։

Արա Գեղեցիկ
Արա Գեղեցիկ, հայոց թագավոր
Արա Գեղեցիկ
«Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ»։ Նկարիչ՝ Վարդգես Սուրենյանց

Որոշ ուսումնասիրողներ, ինչպես Արամին նույնացնում են Արամե Ուրարտացու հետ, այնպես էլ ըհդհանուր պատմական զուգահեռներ են գտնում Արա Գեղեցիկի և Արգիշտի Ա Ուրարտացու միջև։

Արա Գեղեցիկի տեղը Մովսես Խորենացու հայ ժողովրդի ծննդաբանության շարքում

Կենսագրություն

Արա Հայոց Թագավորն ուներ կապույտ աչքեր։ Այստեղից էլ նրա անվանումը` Արա Գեղեցիկ։ Մարմնավորում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող և հարություն առնող Աստծուն։ Արան ամուսնացել է հայուհի կնոջ՝ Նուարդի հետ։ Արայի և Նուարդի սիրո ու նվիրվածության մասին հայտնի էր բոլորին։ Նուարդ թագուհու մասին տեղեկություները քիչ են, գրեթե չկան, սակայն պահպանվել են արտաքին նկարագրության մասին որոշ տեղեկություններ։ Նուարդն ուներ շագանակագույն աչքեր, սև մազեր և գեղեցիկ կազմվածք։ Նուրադ անունը պարսկական անվաննում է, այստեղից էլ ենթադրվում է, որ Թագուհին ինչ֊որ կապ է ունեցել Պարսկաստանի հետ։

Արան իր հայոց երկրի նվիրյալն էր ու պաշտպանը։ Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարված էր Արային։ Սակայն պարզվեց, որ թագուհու սերը Արայի հանդեպ խարդավանք էր Հայաստանին տիրելու համար։ Ըստ նկարագրության, Շամիրամը բարձրահասակ էր և ուներ փոքր քիթ։

Արան չէր ենթարկվում Շամիրամին, իսկ դա թագուհուն դուր չէր գալիս։ Շամիրամը պատերազմ է հայտարարում Հայաստանի դեմ։ Արայի դաշտում տեղի է ունենում ճակատամարտ, որի ընթացքում, կռվելով իր զորքի առջևի գծում, Արան զոհվում է հերոսի մահով։ Բայց Շամիրամի սպասելիքները չեն իրականանում, որովհետև զինվորներին հանձնարարվել էր պատերազմից հետո իր մոտ կենդանի հասցնել հայոց թագավորին։

Տես նաև

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 665 Արա Գեղեցիկ 

Tags:

Արա Գեղեցիկ ի տեղը Մովսես Խորենացու հայ ժողովրդի ծննդաբանության շարքումԱրա Գեղեցիկ ԿենսագրությունԱրա Գեղեցիկ Տես նաևԱրա Գեղեցիկ ԾանոթագրություններԱրա ԳեղեցիկԱյրարատԱրագածԱրայի լեռՀայկ նահապետՀեթանոսՇամիրամ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵնթակաՆոյյան տապանԵզդիներԿենդանիներԵվրոպայի դրոշներՍանահինի վանական համալիրՄիքայել ՆալբանդյանԿրոնՄեծապատիվ մուրացկաններԱմերիկաԲրոնխիալ ասթմաՍուրբ ծնունդՔարերի սիմֆոնիաՍատուրն (մոլորակ)ՀորոսկոպՌուսերենՀարավային ԱմերիկաԵրեքնուկՀնդկաստանԱնահիտԱմբերդ (ամրոց)Վահանաձև գեղձի քաղցկեղՄարդու պապիլոմավիրուսԱղբյուր ՍերոբՌոբերտ ՔոչարյանԳարունՀեպատիտ BՆահանջը առանց երգիԲայԱրաբական խալիֆայությունՏեղի պարագաԴերանունԲացատրական բառարանԲյուզանդական կայսրությունՃապոնիաԱպրիլի 23ԱստղԲուլղարիաՄաշկի սնկային հիվանդություններՀաստ աղիքների բորբոքումՎահագն ԴավթյանՄխիթարյան միաբանությունՏարերային աղետներԱնանիա ՇիրակացիՁիՎիտամին B12 անբավարարությունՀայաստանում ֆրանսիական համալսարանՍյունիքի մարզՆաիրի ՀունանյանԿապանՊարագաներՆորավանքՎահանավանքԾաղիկՌուսաստանի քաղաքների ցանկԿիստաԱռաքյալը (Մուրացան)ԲրուցելոզԱշունԼևոն ԱրոնյանԲիբլիական (պոեմ)Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՓոշոտումՀռոմեական կայսրությունՍիֆիլիսԿառավարում (տնտեսագիտություն)ԷնդոմետրիոզՄիհրան ՊողոսյանՑրված սկլերոզՀամաստեղություններՇառլ ԱզնավուրՀամախառն ներքին արդյունքՍարդարապատի հերոսամարտՎիտամին DՇաքիի ջրվեժԱլեքսանդր Շիրվանզադե🡆 More