Գեղարքունիքի Մարզ: մարզ Հայաստանում

Գեղարքունիք, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության արևելքում։ Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որտեղ գտնվում է Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սևանա լիճը։

Գեղարքունիք
զինանշան
Քարտեզ
դիրքը Հայաստանում
դիրքը Հայաստանում
Կառավարություն
Մարզկենտրոն Գավառ (քաղաք)
Մարզպետ Կարեն Սարգսյան
Մարզի կազմավորման թիվը՝ ապրիլի 12, 1995
Տարածաշրջանները Գավառ համայնք,
Ճամբարակ համայնք,
Մարտունի համայնք,
Սևան համայնք,
Վարդենիս համայնք
Քաղաքային համայնքների թիվ 5
Գյուղական համայնքների թիվ 87
Գյուղական բնակավայրերի թիվ 93
Վիճակագրություն
Տարածք
 - Ընդհանուր

5,348 կմ²
Բնակչություն
 - (01.01.2002)
 - խտություն

278․600
52.1/կմ² 
Հապավումներ
 - Փոստային ինդեքս
 - ISO 3166-2
 - FIPS 10-4

1201-1626
AM.GR
AM04
Կայք: gegharkunik.mtad.am

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

Գեղարքունիքի Մարզ: Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր, Վարչատարածքային բաժանում, Բնակչություն 
Գեղարքունիքի մարզի ռելիեֆային քարտեզ
Գեղարքունիքի Մարզ: Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր, Վարչատարածքային բաժանում, Բնակչություն 
Գեղարքունիքի մարզի քաղաքների հեռավորությունը Երևանից

Գեղարքունիքի մարզը սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արևմուտքում՝ Կոտայքի և Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արևելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի և Թովուզի շրջաններին, հարավ-արևելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին։

Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանի Հանրապետությունում։

Լեռնագրություն

Գեղարքունիքի մարզը բոլոր կողմերից շրջապատված է լեռնաշղթաներով կամ առանձին լեռներով։ Մարզի տարածքում գտնվող գլխավոր լեռնաշղթաներն են Գեղամա, Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի լեռները։ Բազմաթիվ են հրաբխային կոները, այդ թվում՝ Աժդահակը, Արմաղանը։

Կան նաև դաշտեր, որոնք ընդգրկում են Սևանի ավազանի արգավանդ հողերը։ Դրանցից հատկապես նշանակալի է Մասրիկի դաշտը, որը ծովի մակարդակից բարձր է 1900-2200 մ։

Ջրագրություն

Գեղարքունիքի մարզն իր մեջ է ընդգրկում Հայաստանի Հանրապետության ամենամեծ ջրային ավազանը՝ Սևանա լիճը, որը զբաղեցնում է մարզի շուրջ 1/4-ը։ Կան նաև բազմաթիվ լեռնային լճեր, այդ թվում՝ հրաբուխների խառնարաններում ձևավորված։ Գետերի ու աղբյուրների ցանցն ընդարձակ է, որոնցից հայտնիներից է Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետը։

Կլիմա

Կլիման բարեխառն լեռնային է. ձմեռները ցուրտ են, առաջանում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -5˚-10˚ է։ Ամառները տաք են, արևոտ։ Միջին ջերմաստիճանն հասնում է +18˚+20˚։ Տեղումները քիչ են՝ 400-450 մմ, իսկ բարձրադիր շրջաններում մինչև 1000 մմ։ Օգտակար հանածոներից մեծ արժեք են ներկայացնում ոսկու (Սոթք), քրոմիտի (Շորժա), բնական շինանյութերի, հանքային ջրերի (Լիճք) և այլ պաշարները։

Սևանա լիճը ամբողջությամբ գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում է գտնվում Սոթքի ոսկու խոշոր հանքավայրերը։

Վարչատարածքային բաժանում

Գեղարքունիքի մարզը կազմված է 4 համայնքներից, որոնք իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղական բնակավայրերից։ Գեղարքունիքի մարզի համայնքներն են՝ Գավառը, Ճամբարակը, Մարտունին, Սևանը և Վարդենիսը։

Բնակչություն

Գեղարքունիքի Մարզ: Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր, Վարչատարածքային բաժանում, Բնակչություն 
Գեղարքունիքի մարզի բնակչությունը՝ ըստ համայնքների

Գյուղական բնակավայրերում ապրում է բնակչության 67%-ը։

Սեռատարիքային բուրգ, 2021
% Տղամարդիկ Տարիք Կանայք %
n/d
 
85+
 
n/d
n/d
 
80–84
 
n/d
0,9
 
75–79
 
1,3
1,9
 
70–74
 
2,8
3,6
 
65–69
 
4,5
5,7
 
60–64
 
6,6
6,5
 
55–59
 
6,9
5,7
 
50–54
 
5,9
5,3
 
45–49
 
5,8
6,4
 
40–44
 
6,6
8,3
 
35–39
 
8,4
9,4
 
30–34
 
9,4
8,1
 
25–29
 
8,4
6,8
 
20–24
 
6,2
7,1
 
15–19
 
5,8
8,2
 
10–14
 
6,5
7,6
 
5–9
 
6,3
6,6
 
0–4
 
5,4

Ազգային կազմ

Ազգությունը 2001 թվականի Մարդահամարը Բնակչության մասնաբաժինը 2011 թվականի Մարդահամարը Բնակչության մասնաբաժինը
Ամբողջ բնակչությունը 237 650 100 % 235 075 100 %
Հայեր 236 804 99,64 % 234 474 99,74 %
Ռուսներ 430 0,18 % 328 0,14 %
Քրդեր 116 0,05 % 87 0,04 %
Եզդիներ 8 <0,01 % 57 0,02 %
Ուկրաինացիներ 56 0,02 % 43 0,02 %
Մյուսները նշված չեն 236 0,10 % 86 0,04 %

Տնտեսություն

Մարդկային ներուժի զարգացման ինդեքս

Ստորև ներկայացված է Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների։ Այն իրենից ներկայացնում է մարզի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկանի եկամուտների համախառն ցուցանիշ։ 2017 թվականին Գեղարքունիքի մարզը ըստ ՄՆԶԻ-ի Հայաստանի ամենացածր զարգացած մարզն է։

Տարի 1990 1995 2000 2005 2010 2015 2017
Ցուցանիշ 0.582 0.555 0.598 0.656 0.706 0.717 0.722

Մարզի վարչատարածքային կառավարում

Մարզպետներ

Ստորև ներկայացված է Գեղարքունիքի մարզի մարզպետների ցանկն ըստ կառավարման ժամանակահատվածների

Պատկերասրահ

Պատմական հուշարձաններ

Տես նաև

Նշումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Գեղարքունիքի Մարզ Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրԳեղարքունիքի Մարզ Վարչատարածքային բաժանումԳեղարքունիքի Մարզ ԲնակչությունԳեղարքունիքի Մարզ ՏնտեսությունԳեղարքունիքի Մարզ Մարզի վարչատարածքային կառավարումԳեղարքունիքի Մարզ ՊատկերասրահԳեղարքունիքի Մարզ Տես նաևԳեղարքունիքի Մարզ ՆշումներԳեղարքունիքի Մարզ ԾանոթագրություններԳեղարքունիքի Մարզ Արտաքին հղումներԳեղարքունիքի ՄարզՀայաստանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայկական լեռնաշխարհՍևանա լիճ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՇոկոլադՀիսուսի ծնունդՀապավումՏիգրան ՄեծԻլոն ՄասկԿոնֆլիկտՕսմանյան կայսրությունԵվրոպայի դրոշներՀարավային Ամերիկայի երկրների ցանկՀայաստանի քաղաքներըՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008Անդրանիկ ՕզանյանՇնչառությունՑորենՀուդայածառԳոյական անունԱվշային հանգույցների բորբոքումԱշտարակ (քաղաք)Վանի թագավորությունՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներՎիտամինԲրուցելոզՍտամոքսի քաղցկեղՄարդու խորիոնային գոնադոտրոպինԿանոնավոր եռանկյունՆորավանքՄենինգիտԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀեշտոցԱրշակունիների թագավորությունԳլաուկոմաԻրանՓսորիազՀատկացուցիչԵվրասիական տնտեսական միությունԶատկի ձուԱրտաշեսյաններԵրևանի կոնյակի գործարանՎանաձորՆապաստակներՊետրոս ԴուրյանՍուրճՍթրեսՄիավորված ազգերի կազմակերպությունՎահանագեղձՄուրացանՀայրենՍիրտԴեղանյութերԱկսել ԲակունցԱբու-Լալա Մահարի (պոեմ)Հայաստանի Ազգային ժողովՀնդեվրոպական լեզուներԱզոտԴուբայԳլխավոր էջԼևոն ԺամագործյանԼոռու մարզՄարտիրոս ՍարյանՍիրտ-անոթային հիվանդությունԲիզնես պլանավորումԱլմա-Աթայի հռչակագիրԿրեատինինՍտրեպտոկոկային ֆարինգիտՀայաստանի թռչունների ցանկՄտավոր հետամնացությունԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀրեաներԵրևանի փողոցների ցանկՄիջատներԹռչուններԿոստանդնուպոլիսՇիրակի մարզ🡆 More