Օվկիանոս

Օվկիանոս (հունարեն՝ Ωκεανός, Օկեա՛նոս), աղի ջրի ահռելի զանգված, ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70 %–ը (մոտ 361 միլիոն կմ²) ծածկված է օվկիանոսով՝ ջրային անընդհատ զանգվածով, որը պայմանականորեն տարաբաժանվում է մի քանի հիմնական օվկիանոսների և ավելի փոքր ծովերի։ Այս մակերեսի կեսից ավելին ունի 3.000 մետրից ավել խորություն։ Օվկիանոսային միջին աղիությունը կազմում է մոտ 3,5 %, և գրեթե ամբողջ ծովաջրի աղիությունը ընկած է 3,1 % և 3,8 %–ի միջև։

Օվկիանոս
Ամպերը Ատլանտյան օվկիանոսի վրա
Օվկիանոս
Ալիքներ օվկիանոսի ափին
Օվկիանոսը եղանակի և կլիմայի ձևավորման ուժ
Օվկիանոս
Աշխարհի օվկիանոսային ջրերը ցուցադրող անիմացիոն պատկեր: Երկրագունդը պարուրող ջրի անընդհատ զանգվածը՝ Համաշխարհային Օվկիանոսը, բաժանված է մի քանի հիմնական տարածքների։ Հինգ օվկիանոսային բաժանումներն են. Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական, Սառուցյալ և Հարավային: Վերջին երկուսը երբեմն ընդգրկվուն են նախորդ երեքի մեջ:

Արտերկրային օվկիանոսները կարող է բաղկացած լինեն քիմիական տարրերի և միացությունների լայն ցանկից։ Արտերկրային մակերեևույթի միակ հաստատված կայուն լուծույթով խոշոր մարմինները Տիտանի լճերն են, չնայած փաստեր կան արեգակնային համակարգում այլ օվկիանոսների գոյության մասին։ Տեսականորեն ենթադրվում է, որ իրենց երկրաբանական պատմության սկզբում Մարսն ու Վեներան ունեցել են խոշոր օվկիանոսներ։ Մարսի օվկիանոսային վարկածը ենթադրում է, որ Մարսի մակերևույթի մոտ երրորդ մասը մի ժամանակ ծածկված է եղել ջրով, չնայած Մարսի ջուրը այնքան էլ օվկիանոսային չէր և հնարավոր է գոլորշիացած լինի։ Այնպիսի միացություններ, ինչպիսիք աղերն են և ամիակը խառնված ջրին հայտնի են որպես ջրի սառցակալման ջերմաստիճանը իջեցնող, ինչը հնարավորություն է տալիս ջրային ռեսուրսներին մեծ քանակությամբ գոյություն ունենալ արտերկրային տարածքներում ծովի ջրի կամ սառույցի տեսքով։

Բաժանում

Չնայած ընդունված է տարանջատել օվկիանոսները, սակայն աղի ջրի ամբողջությունը երկրագնդի վրա կոչում են Համաշխարհային օվկիանոս։ Ջրի մասնիկների անընդհատ ազատ տեղաշարժը ունի ֆունդամնետալ նշանակություն օվկիանոսագիտության մեջ։

Օվկիանոսների բաժանման հիմք են հանդիսանում հիմնականում մայրցամաքները, կղզեխմբերը և այլ չափանիշներ։

Տեղը Օվկիանոս Նշումներ
1 Խաղաղ օվկիանոս Սկսվում է Ասիայից և Օվկիանիայից մինչև Ամերիկա
2 Ատլանտյան օվկիանոս սկսվում է Ամերիկայից մինչև Եվրասիա և Աֆրիկա
3 Հնդկական օվկիանոս Ողողում է Հնդկական թերակղզու ափերը և սահմանակից է Աֆրիկային և Ավստրալիային
4 Հարավային օվկիանոս Հաճախ համարվում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների մի մասը, որը շրջափակում է Անտարկտիդան։
5 Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս Հաճախ համարվում է ծով, որը փակում է Արկտիկան և ողողում է Հյուսիսային Ամերիկայի և Եվրասիայի հյուսիսային ափերը։

Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները հասարակածով բաժանվում են հյուսիսային և հարավային մասերի։ Ավելի փոքր ջրային տարածքները կոչվում են այլ կերպ, օրինակ ծով, նեղուց, ծոց և այլն։

Ֆիզիկական բնութագրիչներ

Ջրոլորտի ընդհանուր զանգվածը 1.400.000.000.000.000.000 տոննա է կամ 1.4×1021 կգ, որը կազմում է Երկրի ընդհանուր զանգվածի 0,023 տոկոսը։ Քաղցրահամ ջուրը 3 տոկոսից էլ քիչ է կազմում, մնացածը աղի ջուրն է, որը գտնվում է օվկիանոսներում։ Համաշխարհային օվկիանոսը 361 միլիոն կմ2 մակերևույթ ունի, ծավալը կազմում է մոտ 1,3 մլդ կմ3, միջին խորությունը՝ 3790 մ, առավելագույն խորությունը՝ 10923 մ Համաշխարհային ծովային ջրերի գրեթե կեսը 3000 մ խորություն ունեն։ Օվկիանոսները, որոնց խորությունը 200 մ էլ քիչ է կազմում, ծածկում են Երկրի մակերևույթի մոտ 66%։ Սրանց մեջ չեն մտնում այն ծովերը, որոնք կապված են Համաշխարհային օվկիանոսի հետ, ինչպիսին է օրինակ Կասպից ծովը։

Ջրի կապտավուն գույնը մի քանի բաղկացուցիչ նյութերի արդյունք է։ Հիմնական բաղկացուցիչներն են լուծված օրգանական նյութերը և քլորոֆիլը։

Նավաստիները և այլ ծովագնացներ զեկուցել են, որ օվկիանոսը հաճախ տեսանելի լուսարձակում է, որը գիշերը մղոններով տարածվում է։ 2005 թ գիտնականներն առաջին անգամ հայտարարեցին, որ նրանք ունեն այս լուսարձակման վկայությունը՝ մի լուսանկար։ Այն հավանաբար առաջանում է կենսալուսարձակումից։

Գոտիներ և խորություններ

Օվկիանոս
Հիմնական օվկիանոսային բաժանումները

Օվկիանոսագետները բաժանում են օվկիանոսը մի քանի գոտիների կախված ֆիզիկական և կենսաբանական պայմաններից։ Պելագիկ գոտին ներառում է բոլոր բաց օվկիանոսային տարածքները, և կարող է բաժանվել իր հերթին ըստ խորության և լույսի թափանցման։ Ֆոտիկ գոտին ընկած է օվկիանոսի մակերևույթից մինչև 200 մետր խորությամբ տարածքը։ Այս գոտում այն տարածքն է, որտեղ կարող է տեղի ունենալ ֆոտոսինթեզ, և հետևաբար այն ունի ամենամեծ կենսաբազմազանությունը։ Քանի որ բույսերին անհրաժեշտ է ֆոտոսինթեզ, այս մակարդակից ներքև գտնվող կյանքի տեսակները ստիպված են սնվել կամ վերևից սուզվող նյութերով (տես ծավային ձյուն), կամ գտնել այլ էներգիայի աղբյուրներ, հիդրոթերմալ գազանցքները այսպիսի էներգիայի հիմնական աղբյուրներն են ափոթիկ գոտում (խորությունը 200 մետրից ներքև)։ Ֆոտիկ գոտու պելագիկ մասը անվանում են էպիպելագիկ։ Ափոթիկ գոտու պելագիկ մասը կարող է բաժանվել շրջանների, որոնք ուղղահայաց իրար վրա են դասավորված ըստ ջերմաստիճանի։ Մեզոպելագիկը ամենավերին շրջանն է։ Նրա ներքևի սահմանն է հանդիսանում ջերմային թռիչքի շերտը 12 °C ջերմաստիճանով, որը արևադարձային գոտիներում սովորաբար ընկած է 700-1000 մ խորության վրա։ Հաջորդը բաթիպելագիկ շրջանն է՝ 10-4 °C միջակայքում, խորությունը սովորաբար լինում է 700-1000 մ։ Աբիսալ դաշտի վերևում է գտնվում Աբիսալպելագիկ շրջանը, որի ներքևի սահմանը ընկած է 6000 մ խորության վրա։ Վերջին շրջանը պարունակում է խորը իջվածքներ, և անվանվում է հադալպելագիկ շրջան։ Այն տարածվում է 6000-11000 մ միջակայքում և հանդիսանում է օվկիանոսի ամենախոր գոտին։

Պելագիկ ափոթիկ գոտիների հետ միասին կան նաև բենթիկ ափոթիկ գոտիներ։ Դրանք համապատասխանում են խորքային ծովի երեք ամենախորը գոտիներին։ Բենթիալ գոտին ծածկում է մայրցամաքային լանջը մինչև 4000 մ խորությունը։ Աբիսալ գոտին ծածկում է աբիսալ դաշտերը 4000 - 6000 մետր միջակայքում։ Դրանից ներքև ընկած է հադալ գոտին, որը համապատասխանում է հադալպելագիկ շրջանին և գտնվում է օվկիանոսային իջվածքներում։

Պելագիկ գոտին նաև կարող է բաժանվել ենթաշրջանների, ներիտիկ գոտի և օվկիանիկ գոտի։ Ներիտիկ գոտին ներառում է ջրային զանգվածները, որոնք ընկած են մայրցամաքային շելֆերի վրա, իսկ օվկիանիկ գոտին ներառում է ամբողջ մնացած բաց ջրերը։ Ի հակադրություն, ծովափնյա գոտին ընդգրկում է մակընթացության ցածր և բարձր սահմանների միջև ընկած շրջանը և իրենից ներկայացնում ծովային և ցամաքային տարածքների միջև անցումային շրջանը։ Այն հայտնի է նաև որպես միջմակընթացային գոտի։

Հետազոտություններ

Օվկիանոս
Մեծ ստորջրյա ձևավորումների քարտեզ (1995)

Նավերով ճանապարհորդությունները օվկիանոսի վրայով սկսվել են նախապատմական ժամանակներում, իսկ ստորջրյա ճանապարհորդությունները և հետազոտությունները հնարավոր են դարձել միայն համեմատաբար վերջերս։

Օվկիանոսում ամենախորը կետն է Մարիանյան իջվածքը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, Հյուսիսային Մարիանյան կղզիների մոտ։ Նրա առավելագույն խորությունն է 10 971 մ (± 11 մետր)։ Բրիտանական ծովային նավ Չելենջեր II հայտնաբերել է այն 1951 թվականին և անվանել է նրա ամենախորը կետը՝ "Չելենջերի անդունդ": 1960 թվականին երկու մարդկանց կողմից կառավարվող «Trieste» բատիսկաֆը հասել է իջվածքի հատակին։

Օվկիանոսի խորքային մասերի մեծ մասը դեռևս հետազոտված և նույնիսկ քարտեզագրված չէ։ 10 կիլոմետրից մեծ ձևավորումների ընդհանուր պատկերը ստեղծվել է 1995 հիմնվելով մոտ ընկած օվկիանոսի մակերևույթի գրավիտացիոն խանգարումների վրա։

Կլիմա

Օվկիանոս
Համընդհանուր ջերմային շրջանառության քարտեզ: Կապույտով նշված են խորքային ջրերի հոսանքները, իսկ կարմիրով՝ մակերևութային հոսանքները

Օվկիանոսային հոսքերը մեծապես ազդում են Երկրի կլիմայի վրա փոխանցելով ջերմությունը արևադարձային գոտուց բևեռային շրջաններ, և տեղափոխում են ջերմ կամ սառը օդը և տեղումները ափամերձ շրջաններ, որտեղ քամիները կարող դրնաք հասցնել ցամաքի ներքին մասերը։ Մակերևութային ջերմությունը և քաղցրահամ ջրերի հոսքերը ստեղծում են գլոբալ խտության գրադիենտ, որը և կառավարում է օվկիանոսի լայնածավալ շրջանառության ջերմային մասը։ Այն կարևոր դեր ունի բևեռային շրջաններին ջերմության մատակարարման մեջ, և հետևաբար ծովային սառույցի կարգավորման մեջ։ Ջերմային շրջանառության փոփոխությունները զգալի ազդեցություն ունեն Երկրի ռադիացիոն հավասարակշռության վրա։ Քանի որ, ջերմային շրջանառությունը կարգավորում է այն արագությունը, որով որ խորքային ջրերը հասնում են մակերևույթին, այն կարող է մեծապես ազդել նաև մթնոլորտում ածխաթթվի պարունակության վրա։

Ջերմային շրջանառության վրա համընդհանուր տաքացման հնարավոր ազդեցությունների մասին քննարկումը, տես ջերմային շրջանառության կանգնեցում։

Հաճախ նշվում է, որ ջերմային շրջանառության պատճառով է, որ Արևմտյան Եվրոպայի կլիման այդպիսի չափավոր է։ Մեկ այլ կարծիք պնդում է, որ դա բոլորովին այդպես չէ, և Եվրոպայի կլիման տաք է, քանի որ այն գտնվում է օվկիանոսային ավազանի քամհար ուղղության վրա, և մթնոլորտային ալիքները բերում են տաք օդ դեպի հյուսիս մերձարևադարձային շրջաններից։ Արկտիկական շուրջբևեռային հոսանքը շրջապատում է մայրցամաքը, ազդելով տարածաշրջանի կլիմայի վրա և միացնում է տարբեր օվկիանոսների հոսանքները։

Եղանակի առավել դրամատիկ ձևերից մեկը առաջանում է օվկիանոսների վրա, դա արևադարձային ցիկլոններն են (նույնպես անվանվում են "թայֆուններ" և "փոթորիկներ", կախված նրանից, թե որտեղ են նրանք առաջացել)։

Կենսաբանություն

Օվկիանոսն էականորեն ազդում է կենսոլորտի վրա։ Օվկիանոսային գոլորշիացումը, որպես ջրի շրջանառության փուլ, աղբյուր է հանդիսանում անձրևների մեծամասնության համար։ Ինչպես նաև, օվկիանոսների ջերմաստիճանը որոշիչ դեր ունի կլիմայի և քամիների ձևավորման համար, որոնք էլ իրենց հերթին ազդում են կյանքի վրա ցամաքում։ Կյանքը օվկիանոսում զարգացել է ցամաքում կյանքի առաջանալուց 3 միլիարդ տարի առաջ։ Օվկիանոսի խորությունը և հեռավորությունը ափից խստորեն ազդում է բույսերի և կենդանիների կենսաբազմազանության վրա տվյալ շրջանում։

Օվկիանոսային ծագման կյանքի տեսակներից են՝

Տնտեսական արժեք

Օվկիանոսները կարևոր դեր ունեն տրանսպորտային փոխադրումների համար։ Քանի որ աշխարհի ապրանքների մեծ մասը տեղափոխվում է նավերով, օվկիանոսները նույնպես հանդիսանում են նաև ձկնորսական արդյունաբերության հիմնական մատակարարման աղբյուր։ Առավել զարգացած է ծովախեցգետինների, ձկների, կրաբերի և օմարների արդյունահանումը։

Հետաքրքիր փաստեր

  • Առաջին կին օվկիանոսագետը ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ Անիտա Կոնտին (Կարագոշյան) է։
  • «Համաշխարհային օվկիանոս» եզրը 17-րդ դարում առաջարկել է օգտագործել նիդերլանդացի աշխարհագրագետ Բերնհարդուս Վարենիուսը։
  • Կարծիք է հայտնվել, թե Օվկիանոս հատող առաջին հայը եղել է Մարտիրոս Երզնկացին։ Բիսկայան ծովագնացների հետ Ատլանտյան օվկիանոսով նավարկություն է կատարել Քրիստափոր Կոլոմբոսի օրինակով «նոր երկրներ գնալու համար»։
  • Օվկիանոսագրական առաջին արշավախումբը սկսել է աշխատանքը 1872 թվականի դեկտեմբերի 22–ին հատուկ սարքավորված «Չելենջեր» կորվետով։
  • Օվկիանոսի ամենախոր իջվածքը՝ Մարիանյան իջվածքն է՝ 11022 մ։ Այնտեղ սուզվել են 1960 թվականին շվեյցարացի Ժակ Պիկարին և ԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան Դոն Ուոլշին «Trieste» բատիսկաֆով և մնացել 12 րոպե։ 2012 թվականին ստորջրյա հետազոտությունների համար նախատեսված հատուկ սարքով՝ «Deepsea Challenger»–ով սուզվել է հոլիվուդյան հանրահայտ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը և մոտ երեք ժամ ուսումնասիրել և պատկերել է Մարիանյան անդունդի խորքերը։

Արտերկրային օվկիանոսներ

Օվկիանոս 
Պատկերված են Եվրոպայի ներքին կառուցվածքի երկու տարբերակներ, որոնցից մեկով ենթադրվում է հսկայական անդրմակերևութային ջրի օվկիանոսի գոյությունը։ Նման մոդելներ են առաջարկվել Արեգակնային համակարգի այլ արտերկրային մարմինների համար:

Այս պահին Երկիրը միակ հայտնի մոլորակն է և միակը Արեգակնային համակարգում, որն ունի մեծ կայուն հեղուկ ջրի մարմիններ իր մակերևույթի վրա։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ մյուս երկնային մարմինները նույնպես կարող են ունենալ մեծ օվկիանոսներ։

Մոլորակներ

Գազային հսկաներ, Յուպիտերը և Սատուրնը, ըստ այսօրվա տվյալների, չունեն պինդ մակերևույթ, և դրա փոխարեն ծածկված են հեղուկ ջրածնի շերտով, այնուամենայնիվ նրանց երկրաբանությունը մինչև վերջ ուսումնասիրված չի։ Դրա փոխարեն սառցե հսկաներ, Ուրանը և Նեպտունը կարող են պարունակել հսկայական հեղուկ ջրի օվկիանոսներ մթնոլորտի խորքում, սակայն այս մոլորակների ներքին կառուցվածքը նույնպես բավարար չէ ուսումնասիրված։

Գիտական հանրությունը քննարկում է Մարս մոլորակի վրա, նրա հյուսիսային կիսագնդում, անցյալում օվկիանոսի գոյության հնարավորությունը, ինչպես նաև թե ինչ կարող էր պատահել նրա հետ։ Վերջերս Մարս Էքսփլորեյշն Ռովեռ մարսագնացը հաստատեց այն փաստը, որ գոնե մեկ վայրում Մարսի վրա եղել է երկարաժամկետ պահպանված ջրամբար, սակայն դրանից ավելին ոչ մի հաստատված տեղեկություններ չկան։

Աստղագետները համարում են, որ Վեներան ունեցել է հեղուկ ջուր և հնարավոր է նաև օվկիանոսներ իր պատմության վաղ ժամանակաշրջանում։ Եթե նույնիսկ դրանք գոյություն են ունեցել, հետագայում անհետացել են մակերևույթի փոփոխությունների հետևանքով։

Բնական արբանյակներ

Գիտնականները կասկածում են, որ Տիտան և Եվրոպա, ու ավելի քիչ հավանականությամբ Կալիստո, Գանիմեդ և Տրիտոն արբանյակների վրա գոյություն ունի հեղուկ ջրի համընդհանուր շերտ, որը բաժանում է կեղևը մանտիայից։ Կարծիք կա, որ Իոյի վրա գոյություն ունի մագմայի օվկիանոս։ Գեյզերներ են գտնվել Սատուրնի արբանյակ Էնցելադի վրա, սակայն դրանց առաջացման պատճառը դեռևս պարզ չէ։ Մյուս սառցե արբանյակները նույնպես կարող են ունենալ ընդերքային օվկիանոսներ, կամ հնարավոր է որ երբևէ ունեցել են, և այժմ դրանք սառցակալած են։

Հեղուկ հիդրոկարբոնատների հսկայական ծավալի մարմիններ կան Սատուրնի Տիտան արբանյակի վրա, չնայած նրանք այնքան մեծ չեն որպեսզի համարվեն օվկիանոսներ, սակայն երբեմն դրանք անվանում են լճեր կամ ծովեր։ Կասինի սարքի նախնական տվյալներով արբանյակի վրա հայտնաբերվել էին միայն չորացած գետերի հուներ և ջրամբարներ, որոնք խոսում էին այն մասին, որ Տիտանը կորցրել էր իր մակերևութայն հեղուկները։ Սակայն վերջերս կատարված Կասինիի մերձեցման ընթացքում հստակորեն պարզվեց, որ Տիտանի վրա գոյություն ունեն հեղուկ հիդրոկարբոնատների ջրամբարներ բևեռային շրջաններում։ Կարծիք կա, որ Տիտանը ունի ընդերքային ջրից կազմված օվկիանոս, որի վերին շերտը խառնված է հիդրոկարբոնատների հետ։

Գաճաճ մոլորակներ և տրանսնեպտունային մարմիններ

Օվկիանոս 
Պատկերը ցույց է տալիս Սերեսի հնարավոր ներքին կառուցվածքը

Ըստ առկա տվյալների Սերեսի ընդերքում ժայռային միջուկը շրջապատված է սառույցից կազմված մանտիայով և հնարավոր է, որ ունի հեղուկ ջրի օվկիանոս իր մակերևույթի տակ։

Խոշոր տրանսնեպտունային մարմինների մասին չկան բավարար տեղեկություններ, որպեսզի կարելի լինի ենթադրել նրանց ներքին կառուցվածքում բաժանիչ շերտի գոյությունը, որտեղ կարող է լինել օվկիանոս, այնուամենայնիվ Պլուտոնի, Էրիսի, Սեդնայի և Օրկի ռադիոակտիվ տրոհման մոդելները, ցույց են տալիս, որ նրանք ունեն օվկիանոսներ սառցե կեղևների տակ, մոտ 100-180 կմ հաստությամբ։

Արեգակնային համակարգից դուրս

Օվկիանոս 
Ենթադրյալ պատկեր, որտեղ պատկերված է խոշոր արտերկրային արբանյակ մակերևութային հեղուկ օվկիանոսով

Արեգակնային համակարգից դուրս գտնվող որոշ մոլորակները և բնական արբանյակները կարող են ունենալ օվկիանոսներ, մինչև իսկ հնարավոր է, որ դրանք լինեն ջրային օվկիանոսներ, ինչպես դա Երկրի վրա է։ Դրանք երկրանման մոլորակներ են, որոնք գտնվում են բնակելի գոտում կամ ինչպես դա անվանվում է «Հեղուկ ջրի գոտում»։ Սակայն դրանց վրա օվկիանոսների գոյության վերջնական ճշգրտումը չափազանց դժվար է և ոչ հավաստի, նույնիսկ սպեկտրային ուսումնասիրությունների օգտագործմամբ։

Տեսական մեթոդների կիրառմամբ ենթադրվել է, որ մեծ հավանականությամբ GJ 1214 b մոլորակի զանգվածի մոտ 75%-ը կազմում է հազվագյուտ սառույց VII-ը։

Բոլոր մյուս հնարավոր թեկնածուների մասին խոսակցությունները հիմնված են զուտ ենթադրությունների վրա՝ նրանց զանգվածից և բնակելի գոտում դիրքից ելնելով ընդգրկել, այնուամենայնիվ նրանց կառուցվածքի մասին չափազանց քիչ տեղեկություններ կան։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Կեպլեր-22b-ն «օվկիանոսանման» մոլորակ է։ Առաջարկվել է մոդել, ըստ որի Գլիսե 581 d-ն կարող է ունենալ մակերևութային օվկիանոս։ Գլիսե 436 b-ն ենթադրվում է, որ ունի "տաք սառույցի" օվկիանոս։ Արտերկրային արբանյակները որոնք պտտվում են բնակելի գոտում գտնվող գազային հսկաների շուրջ նույնպես տեսականորեն կարող են ունենալ մակերևութային օվկիանոսներ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Երկիր մոլորակի օվկիանոսներ

Tags:

Օվկիանոս ԲաժանումՕվկիանոս Ֆիզիկական բնութագրիչներՕվկիանոս Գոտիներ և խորություններՕվկիանոս ՀետազոտություններՕվկիանոս ԿլիմաՕվկիանոս ԿենսաբանությունՕվկիանոս Տնտեսական արժեքՕվկիանոս Հետաքրքիր փաստերՕվկիանոս Արտերկրային օվկիանոսներՕվկիանոս Տես նաևՕվկիանոս ԾանոթագրություններՕվկիանոսԾովՀամաշխարհային օվկիանոսՀունարենՋրոլորտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Իլհամ ԱլիևԿարմիր գիրքՎարդգես ՍուրենյանցԱրվեստՕքեյԲարդ ստորադասական նախադասությունՀրայր ԴժոխքՄերկուրի (մոլորակ)Հայ ֆիդայիներԼոռու մարզԿոնֆլիկտԵռանկյան միջնագիծՆար-ԴոսԴիկլոֆենակՀաղպատի վանական համալիրՀարավաֆրիկյան ՀանրապետությունԵս և նաՏիգրան Ասատրյան (երգիչ)ԱդրբեջանՄաշկաբորբԼյուդվիգ վան ԲեթհովենԿոմիտասPMID (identifier)ԲիլիռուբինԳարեգին ՆժդեհՎիտամին DԲրուցելոզՄուսուլմանԹիրեոտրոպ հորմոնԿոնքի բորբոքային հիվանդությունՎերարտադրողական համակարգՀարրի Փոթեր (վիպաշար)Երևանի թանգարանների ցանկՎարդան ՄամիկոնյանԴերենիկ ԴեմիրճյանԿոկորդի քաղցկեղՀեշտոցի սնկային վարակԳանձասարԹթվածնաքաղցԱնդրանիկ ՕզանյանԿապույտ հազՀաշվապահական հաշվառումՀայաստանի կենտրոնական բանկԽոսքի մասերԲորբոքումԲանակում (հեռուստասերիալ)Մարդու պապիլոմավիրուսՀաստ աղիքների բորբոքումՀայաստանի զինված ուժերԹատրոնԱմերիկայի Միացյալ ՆահանգներՍև ծովՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԳաստրիտԵրևանի կոնյակի գործարանԷպիլեպսիաՏիեզերքԷրիթրոցիտներԵրեք հրացանակիրներԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՀանցագործության հանցակազմԽորանարդԱրգանդի վզիկի քաղցկեղՎանո ՍիրադեղյանԿոտայքի մարզԲողոքականությունԴիլիջանՎազգեն ՍարգսյանԿաթնասուններՆորավանքԳևորգ ՍիմոնյանԹուրքիաԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՀեպատիտ B🡆 More