Քառօրյա Պատերազմ

Քառօրյա պատերազմ (հայտնի է նաև որպես Ապրիլյան պատերազմ), լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Քառօրյա պատերազմ
Արցախյան հակամարտություն
Քառօրյա Պատերազմ
Թվական Ապրիլի 2, 2016թ. - ապրիլի 5, 2016թ.
Վայր Արցախա-ադրբեջանական շփման գիծ,
Սահմանային բնակավայրեր հակամարտ 2 կողմերում
Պատճառ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից սահմանային լայնամասշտաբ հարձակում
Արդյունք • Ստատուս քվոն պահպանվեց
• Բարեփոխումներ իրականացվեցին Հայաստանի և Արցախի զինված ուժերում
Տարածքային
փոփոխություններ
Հայկական կողմը կորցրեց 800 հա տարածք, ներառյալ 2 բարձունք
Հակառակորդներ
Հայաստան Հայաստան
Արցախ Արցախ
Ադրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Ռազմական կորուստներ
Հայկական աղբյուրներ՝
  • 93 մահացած զինծառայող
  • 14 ոչնչացված տանկ

Ադրբեջանական պնդումներ՝

  • 320 մահացած, 500 վիրավոր զինծառայող
  • 30 տանկ և զրահամեքենա, 25 ոչնչացված հրետանի
Ադրբեջանական աղբյուրներ՝
  • 31-94 սպանված, 2 անհետ կորած և 39 վիրավոր զինծառայող
  • 6 զոհված, 26 վիրավոր խաղաղ բնակիչ
  • Կորած 1 Մի-24 ուղղաթիռ և 1 ԱԹՍ
  • 1 ոչնչացված տանկ

Հայկական պնդումներ՝

  • 300-1.500 զոհ, 2.000-2.700 վիրավոր
  • խոցված 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք
  • ոչնչացված 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 սակրավոր տանկ, 1 ՀԿՌՀ

Դեպքերի ժամանակագրություն

Ապրիլի 2

  • Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։
  • Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին։
  • Ժամը 10։00-ի կողմերը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։
  • Կեսօրին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ է տվել։

Ապրիլի 3

  • Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։
  • Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։
  • Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա։

Ապրիլի 4

  • Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։
  • Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։
  • Ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում նաև ՀԿՌՀ հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Հայկական զինված ուժերի այ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ։
  • ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են եղել նաև երկու գյուղապետ

Ապրիլի 5

  • Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։
  • Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները։ Զինադադար հայտարարելու համար ընթանում են բանակցային գործընթացներ։
  • Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։
  • Ըստ Հայաստանի, այդ թվում՝ Արցախի ԶԼՄ–ներում տարածված տեսակետների՝ Ապրիլյան պատերազմը կանգնեցրել է Ռուսաստանը։

Հրադադարի շրջան

Ապրիլի 6

  • Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը։
  • Ժամը 18։30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում Ադրբեջանի զինված ուժերի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը։

Ապրիլի 7

  • Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել։

Ապրիլի 8

Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել։

Ապրիլի 10

Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվել է 18 զինծառայողի մարմին։

Պատերազմի անակնկալությունը հայկական ռազմաքաղաքական ղեկավարության համար

Հայաստանի Երրորդ Հանրապետության (1991-2018 թթ․) ռազմաքաղաքական ղեկավարությունը իր դիրքորոշումն արտահայտելով Քառօրյա պատերազմի սկսման հնարավորության մասին, պնդել է, թե այն անակնկալ է եղել իր համար։ Մասնավորապես քաղաքական վերլուծաբաններից ոմանք արձանագրել են այդ փաստը՝ ըստ Հայաստանի ղեկավարների՝ Ապրիլյան Պատերազմի նախօրեին արված հայտարարությունների։

Քառօրյա Պատերազմ  Պատերազմից ուղիղ երկու շաբաթ առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսում, տեղի հայերի հետ հանդիպման ընթացքում գրեթե բացառել էր պատերազմի հավանականությունը։ Պատերազմից երկու օր առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնն կարծիքն էր հայտնել հայ ակադեմիականների հետ հանդիպման ժամանակ։ Քառօրյա Պատերազմ 

Ռուսաստանի քաղաքական դիրքորոշումը պատերազմող կողմերի նկատմամբ և քաղաքական նպատակները

Պատերազմից ընդամենը երկու շաբաթ անց՝ 2016 թվականի ապրիլի 18-ին ռուսական «Իզվեստիա» թերթը, հղում կատարելով դիվանագիտական անանուն աղբյուրի վրա, հրապարակեց Արցախի 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախյան կամ «ղարաբաղյան» հանգույցը լուծելու Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ, Ռուսաստանի Զինված Ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի «նոր» ծրագիրը։ Ընդ որում, Պուտինի անազնիվ խաղն ընդդեմ Ռուսաստանի ռազմաքաղաքական պաշտոնական դաշնակից Հայաստանի՝ հօգուտ Ռուսաստանի համար պաշտոնապես դաշնակից չհանդիսացող Ադրբեջանի՝ ներկայացված էր որպես հայ–ադրբեջանական հակամարտության հանգույցը թուլացնելու փորձ, իսկ իրականում դա Հայաստանի հաշվին Ադրբեջանին տարածքներ զիջելու ռազմական ագրեսիայի համատեղ փորձ էր։

Քառօրյա Պատերազմ  «Կարգավորման ռուսական ծրագիրը կայանում է նրանում, որպեսզի Ադրբեջանին վերադարձվի տարածքների մի մասը, հակամարտության գոտի մտցվեն խաղաղապահներ, վերադարձվեն փախստականներն ու լեգիտիմացվի Ղարաբաղը (այսինքն՝ ապահովվի սահմանների բացումը և վերականգնվեն տնտեսական կապերը), իսկ հետո, երբ կրքերը կհանդարտվեն, տարածաշրջանի պատկանելութան հանրաքվե անցկացվի։ Սակայն կողմերից ոչ մեկը չի ցանկանում համաձայնել այդպիսի ծրագրին, եթե հանրաքվեի ելքը կանխորոշված չլինի իր օգտին»։ Դրանից օրեր առաջ՝ ապրիլի 14-ին, ՌԴ նախագահ Վ.Պուտինն ավանդական ուղիղ կապի ժամանակ էր հայտարարել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ թե՛ միջազգային կառույցերի շրջանակներում, թե՛ երկկողմ կարգով Մոսկվայի ջանքերը շարունակելու մտադրության մասին։ Պուտինյան Ռուսաստանի այս անազնիվ խաղն ընդդեմ իր սեփական դաշնակցի Հայաստանի ի հայտ բերեցին մի շարք քաղաքական և ռազմաքաղաքական վերլուծաբաններ, մասնավորապես՝ Միջազգային և անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։[13] Քառօրյա Պատերազմ 

Այդ ժամանակ Ռուսաստանի դիրքորոշումն առավել թուրքամետ և ադրբեջանամետ դարձավ և Արևմուտքի դեմ իր ծրագրերում թուրք–ադրբեջանական երկյակին օգտագործելու համար Կրեմլը որոշեց հերթական անգամ զոհաբերել իր դաշնակից Հայաստանին։

Քառօրյա Պատերազմ  Ռուսաստանի համար այժմ «Ղարաբաղի ճանաչման հարցն ակտուալ չէ», և ռուսական աջակցությունը կարող է թեքվել դեպի Ադրբեջանի կողմը. «այժմ Ադրբեջանից ու Թուրքիայից շատ բան է կախված»՝ տարածաշրջանում «ատլանտյան ստրատեգիաները դուրս մղելու հարցում» և այդ գործում Մոսկվան ակնկալում է «նվազագույնը Թուրքիայի ռազմավարական չեզոքությունը և Ադրբեջանի հետ դաշինքը»։ Ըստ որում, հարաբերությունների այդպիսի նոր մոդելը Մոսկվայի համար «այժմ ավելի հեռանկարային է թվում, քան նախկինում», երբ «Ռուսաստանը պաշտպանում էր ստատուս-քվոն, խոսում էր խնդրի խաղաղ և իրավական կարգավորման մասին, սակայն, իհարկե, շեշտը դնելով հայկական կողմի վրա»։
- «Ռուսաստանի մեծ խաղը Կովկասում և ԼՂ խնդիրը (2008-2016)»։ Ստյոպա Սաֆարյան։ Միջազգային և անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար։[14]։ Անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։
Քառօրյա Պատերազմ 

Կորուստներ

Հայ-ադրբեջանական ապրիլյան պատերազմի ժամանակ երկկողմ կորուստների մասին առկա են իրարամերժ տեսակետներ։

Հայկական կողմի կորուստներ

Տարածքային կորուստներ

2016 թվականի ապրիլին օդանավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը ապրիլյան մարտերի հետևանքով կորցրել է 800 հեկտար տարածք։ Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների՝ հայկական կողմի տարածքային կորուստները կազմում են ավելի քան 2000 հեկտար, ինչպես նաև Ադրբեջանը վերահսկողության ներքո է անցել մարտավարական նշանակության ընդարձակ տարածք։

Մարդկային կորուստներ

Հայկական զինված ուժերի և քաղաքացիական անձանց շրջանում մարդկային կորուստների մասին շրջանառվում են տարբեր թվեր։ Հայկական մամուլի որոշ հրապարակումների համաձայն հայկական կողմից զոհվել կամ սպանվել է ավելի քան 100 մարդ։ Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ հայկական կողմը զինծառայողների շրջանում ունեցել է 320 զոհ և ավելի քան 500 վիրավոր։

Ռազմական տեխնիկայի և սպառազինության կորուստներ

Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ ռազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել է հայկական 30 տանկ, մինչև 15 հրետանային և ամրացված ինժեներական կառույցներ։

Ոչնչացված ենթակառուցվածքներ

Ադրբեջանական կողմի կորուստներ

Տարածքային կորուստներ

Համաձայն հակամարտող կողմերի տարածած տեղեկությունների՝ ապրիլյան պատերազմի հետևանքով Ադրբեջանը չի ունեցել տարածքային կորուստ։

Մարդկային կորուստներ

Ադրբեջանական կողմից մարտական գործողությունների հետևանքով զոհերի հստակ թվաքանակ չի հրապարակվում. առկա են իրար հակասող ցուցակներ, որոնցից է Ադրբեջանի զինուժի 14-ից մինչև 93 սպանված զինծառայող։ Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ հայկական զինված ուժերի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 6 քաղաքացիական անձ։

Հայկական լրատվամիջոցների հրապարակումներում ապրիլյան մարտերի ժամանակ ադրբեջանական կողմի կորուստների մասին շրջանառվում են մինչև 1000 սպանված և շուրջ 2000 վիրավոր։

Ոչնչացված ենթակառուցվածքներ

Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ հայկական զինված ուժերի կրակի հետևանքով Ադրբեջանը մեծ կորուստներ է կրել հասարակական և մասնավոր ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ ոչնչացվել է 232 տուն, 99 էլեկտրասյուն, 3 էլեկտրական կայան, ջրի և գազի մի քանի կիլոմետր երկարության խողովակներ։


Քառօրյա պատերազմը որպես վեցերորդ սերնդի պատերազմ վարելու փորձ

Ըստ էության Արցախի Ապրիլյան Քառօրյա պատերազմը առաջին 6-րդ սերնդի պատերազմն է, որը մղվել է Հայկական կողմի դեմ։ Դրա 6-րդ սերնդի պատերազմ լինելու տեսակետն առաջ են քաշել մի շարք ռազմաքաղաքական վերլուծաբաններ։ Դրա համար հիմք են հանդիսացել նոր տեսակի բարձրտեխնոլոգիական զինատեսակներով ռազմագործողությունների վարումը, որն իրականացվել է ագրեսիվ ադրբեջանական կողմից։

Հանրային կարծիք

Հայաստանի հասարակության տեսակետ

Հայաստանի հասարակության շրջանում ապրիլյան պատերազմի մասին ձևավորվել է առավել քննադատական մոտեցում՝ պայմանավորված հատկապես Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության, Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանական Հանրապետությանը հսկայական ծավալով ժամանակակից սպառազինություն վաճառելու և այլ գործոնների հետ։ Այդ տեսակետների լավագույն ձևակերպումները կարելի տեսնել Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներում, մասնավորապես, ուղղակի բացահայտում պարունակող հետևյալ հարցազրույցում՝ Նիկոլ Փաշինյան. «2016 Ապրիլյան պատերազմը հրահրված էր Ռուսաստանի կողմից։»։ Նույն կարծիքին են նաև մի շարք այլ վերլուծաբաններ և հասարակական գործիչներ, մասնավորապես՝ ռազմաքաղաքական վերլուծաբան, գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեանը։ Ավելին, հայ հասարակության մեջ և վերլուծական շրջանակներում ձևավորվել է տեսակետ, որ Ապրիլյան Քառօրյայում Հայաստանի կորուստների համար մեղավորները Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռանալուց հետո էլ մնում են անպատիժ։ Հայ հասարակության և մեջ քաղաքական շրջանակներում գնալով համոզմունք է ձևավորվում, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ևս ոչինչ չի անի Ապրիլյան Քառօրյայի մեղավորներին բացահայտելու և պատժելու ուղղությամբ, ինչը մասնավորապես պարզորոշ բարձրաձայնեց ժողովրդի մեջ գնալով ավելի մեծ համակրանք շահող «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավարներից իրավաբան, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Արայիկ Պապիկյանը։

Հակառուսական տրամադրություններ

Քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ հասարակության շրջանում արմատացավ այն տեսակետը, որ հայկական կողմի կորուստների պատճառ էր նաև Հայաստանի երկկողմ և բազմակողմ ռազմատնտեսական դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանի Հանրապետությանը մատակարարվող ժամանակակից մեծաքանակ ռազմական սպառազինությունը։ Այս տեսակետից հայ հասարակությունը խիստ բացասաբար է վերաբերվում Ռուսաստանին։ Նման տրամադրությունների արտահայտիչներ էին մի շարք հայ վերլուծաբաններ և փորձագետներ, մասնավորապես՝ քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը, իր «Ապրիլյան 4-օրյա պատերազմ. արդյունքներ, դասեր, առասպելներ» հոդվածում, բացահայտելով, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից վերածվել է վասալ պետութեան։

Քառօրյա Պատերազմ  Դաս երրորդ կամ ո՞ւմ բարեկամն է Ռուսաստանը։ Ադրբեջանում, բայց նաև միջազգային հանրության մոտ համոզմունք ու տպավորություն կար, որ Ռուսաստանը կանգնած է Հայաստանի և վերջինիս միջնորդությամբ՝ Արցախի թիկունքին, որ 1991-1994 թթ. պատերազմում Ադրբեջանը կռվել է ոչ թե Արցախի ու նրա ժողովրդի, ոչ անգամ Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ, և որ Ռուսաստանը զենքով ու զինամթերքով օգնել է հայերին՝ ընդդեմ ադրբեջանցիների։ Քառօրյա պատերազմը և դրան նախորդած ժամանակաշրջանը, երբ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք էր վաճառում Ադրբեջանին, ցույց տվեց, որ քաղաքականության մեջ չկան բարեկամներ ու թշնամիներ, որ քաղաքականության մեջ կան շահեր։ Մնում է, որ մենք խելքի գանք և Ռուսաստանի հետ հաստատենք գործընկերային հարաբերություններ, այսօրվա վասալայինի փոխարեն։ Հասկանանք, որ Ռուսաստանը մեր հովանավորը չէ և չի կարող լինել։
- Ապրիլյան 4-օրյա պատերազմ. արդյունքներ, դասեր, առասպելներ։ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ։ Ապրիլ 1, 2018թ։
Քառօրյա Պատերազմ 

:

Հայաստանում հակառուսական տրամադրություններին նպաստում է մասնավորապես այն իրողությունը, որ Ռուսաստանը Ադրբեջանին սպառազինության վիթխարածավալ մատակարարումներ է կատարել և շարունակում է կատարել։

Քառօրյա Պատերազմ  Փետրվարին Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտը հրապարակեց տարեկան զեկույց, որի համաձայն վերջին 5 տարիներին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը։ Ամենից շատ Ադրբեջանը զենք գնում է Ռուսաստանից, որը համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը։ Քառօրյա Պատերազմ 

Նույնիսկ ռուսական կողմը, ի դեմս որոշ քաղաքական վերլուծաբանների, անուղղակիորեն խոստովանում է Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վստահության կորստի իրողությունը։ Մասնավորապես, ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը, իր հոդվածներից մեկում հայտնում է հետևյալ կարծիքը․

Քառօրյա Պատերազմ  «Ռուսաստանը ապրիլյան պատերազմից ռազմական կամ տնտեսական վնաս չկրեց, բայց քաղաքական վնասն ակնհայտ է»։
- Ռուսաստանը քաղաքական վնաս է կրել Ղարաբաղում ապրիլյան պատերազմի հետևանքով․ Խրամչիխին։[15]
Քառօրյա Պատերազմ 

Ադրբեջանի հասարակության տեսակետ

Համաձայն Ադրբեջանի հասարակական որոշ շրջանակների կարծիքի՝ ապրիլյան պատերազմի արդյունքում Ադրբեջանը հաղթանակ է տարել։ Կան նաև ադրբեջանական կողմի հաղթանակին վերապահումներով ընդունողներ, որոնց կարծիքով Ադրբեջանի իշխանությունները թաքցնում են ադրբեջանական իրական կորուստները։

Քաղաքական ուղերձներ

  • Ապրիլի 4-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով․
Քառօրյա Պատերազմ  Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը և որ բոլոր զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները։
Որպես ԵԱՀԿ անդամ երկիր՝ Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել * ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում։
- Սերժ Սարգսյան
Քառօրյա Պատերազմ 
  • Ապրիլի 5-ին Մինսկի խմբի անդամ 9 երկրները տարածել են հայտարարություն՝
Քառօրյա Պատերազմ  Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բելառուսի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Թուրքիայի) ներկայացուցիչներս, ինչպես նաև Ավստրիայից ԵԱՀԿ-ում նախագահողը (2017) և Սերբիայից նախագահողը (2015), խստորեն դատապարտում ենք Շփման գծի երկայնքով բռնությունների աննախադեպ բռնկումը։ Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին։ Կողմերին հորդորում ենք անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը։ Հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Տեղում իրադրության վատթարացումը ցույց է տալիս անհետաձգելի բանակցությունների անհրաժեշտությունը` ՄԽ համանախագահների հովանու ներքո, համապարփակ կարգավորման շուրջ։ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ՌԴ-ի, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների միջնորդական ջանքերին և ողջունում են կողմերի հետ հնարավորինս արագ ուղիղ խորհրդակցություններ սկսելու նրանց ծրագրերը Քառօրյա Պատերազմ 

Անդրադարձ

Երկրներ

  • Քառօրյա Պատերազմ  Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա ընդգծել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ և խորհուրդ է տվել վերադառնալ բանակցությունների
  • Քառօրյա Պատերազմ  Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել բախումները։
Քառօրյա Պատերազմ  Երբ տարածաշրջանն ականատեսն է ծայրահեղական խմբավորումների ավերիչ գործողություններին և կարիք ունի խաղաղության ու կայունության, Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների էսկալացիայի մասին հաղորդագրուությունները Իրանի Իսլամական Հանրապետության համար խոր մտահոգության աղբյուր են։
- Հոսեյն Ջաբերի Անսարի, Իրանի ԱԳՆ խոսնակ
Քառօրյա Պատերազմ 
  • Քառօրյա Պատերազմ  Ղարաբաղյան շփման գծի երկայնքով հրադադարի լայնածավալ խախտումները խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։
Քառօրյա Պատերազմ  Կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, խուսափել իրավիճակի հետագա սրումից և խստորեն պահպանել հրադադարը…Կրկին շեշտում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Որպես համանախագահ երկիր` ԱՄՆ հանձնառու է կողմերի հետ աշխատանքին` բանակցային ճանապարհով տևական խաղաղության հասնելու համար։ Քառօրյա Պատերազմ 
  • Քառօրյա Պատերազմ  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել հրադադարի ռեժիմի պահպանման կոչով։ Նա նշել է, որ Արցախյան հակամարտությունը կարելի է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով։
Քառօրյա Պատերազմ  Բանակցայինից բացի` չկա այլ ուղի։ Քառօրյա Պատերազմ 
  • Քառօրյա Պատերազմ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կրած մարդկային կորուստների համար և աջակցություն էր հայտնել պաշտոնական Բաքվի գործողություններին։
  • Քառօրյա Պատերազմ  Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճը։ Դիդիե Ռեյնդերսը նաև զսպվածության և հրադադարը հարգելու կոչ է արել։
  • Քառօրյա Պատերազմ  Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին հայտնվել է, որ ադրբեջանական քաղաքականությանը սատարելը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Բելառուսի արտգործնախարարությունը ապրիլի 2-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր.
Քառօրյա Պատերազմ  Բելառուսի Հանրապետությունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շրջանում մարտական ակտիվ գործողությունների վերսկսմամբ` ծանր տեսակի սպառազինությունների կիրառմամբ։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր` հետևողականորեն հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին` համապատասխան համընդհանուր ճանաչում ունեցող սկբունքներին և միջազգային իրավունքի նորմերին, նախևառաջ` պետությունների սուվերենության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտության հարգման և ապահովման, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ համապատասխան որոշումների հիման վրա։ Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և խուսափել ցանկացած քայլից, որոնք հանգեցնում են լարվածության աճի և մարդկային կորուստների։ Հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ բոլոր երկրների աջակցությամբ, կօգտագործեն իրենց հեղինակությունն ու ազդեցությունը` լարվածությունը թուլացնելու և ղարաբաղյան խնդրի լուծման որոնումը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար Քառօրյա Պատերազմ 
  • Քառօրյա Պատերազմ  Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրլան Իդրիսովը հանդես գալով Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության անունից հանդես է եկել Արցախյան գծում տեղի ունեցողի մասին մեկնաբանելով։ Մասնավորապես նա ասել է՝
Քառօրյա Պատերազմ  Արտգործնախարարությունն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությանը։ Լուրջ մտահոգություն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման և մարդկային կորուստների վերաբերյալ հաղորդումների առնչությամբ։ Կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և խստորեն պահպանել կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները։ Սատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ջանքերին` ևս մեկ անգամ հաստատում ենք հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մեր դիրքորոշումը։ Ղազախստանի Հանրապետությունը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների որոնման գործընթացի ինտենսիվացման օգտին և հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հարցում շահագրգիռ կողմերի կառուցողական տրամադրվածության հույս ունի Քառօրյա Պատերազմ 
  • Քառօրյա Պատերազմ  Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին հեռախոսազանգ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Վրացի պաշտոնյան նշել է, որ երկուստեք կարևորվել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։
  • Քառօրյա Պատերազմ  Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բյորգե Բրենդեն անընդունելի է համարել լարվածության սրացումը Արցախում և կոչ արել կողմերին դադարեցնել կրակը։ Մասնավորապես նորվեգացի պաշտոնյան ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական անթույլատրելի սրացում է։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ ապահովեն ռազմական գործողությունների ավարտը և հետևեն կրակի դադարեցմանը։
  • Քառօրյա Պատերազմ  Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ և կոչ է արել հաստատել խաղաղություն։ Կնեսետի պատգամավորները նշել են, որ խնդրի միակ լուծումը խաղաղությունն է, որը երկարատև գործընթաց է։
  • Քառօրյա Պատերազմ  Հայաստանի Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով։
  • Քառօրյա Պատերազմ  Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը և դրա հետևանքով առաջացած մարդկային կորուստը։ Մասնավորապես Կիպրոսի Արտաքին գործերի նախարարը մեղադրել է Ադրբեջանի կառավարությանը՝ հրադադարի ռեժիմի խախտման համար և նշել․
Քառօրյա Պատերազմ  Կիպրոսի Հանրապետության կառավարությունն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում/Արցախում այս մտահոգիչ իրադարձությունների զարգացմանը, որոնք առաջ եկան Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ Քառօրյա Պատերազմ 

Կիպրոսի արտաքին գործերի նախարարը նաև հորդորել է Թուրքիային զերծ մնալ որևէ միջամտությունից։

Կազմակերպություններ

  • Քառօրյա Պատերազմ  Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել կողմերին անմիջապես դադարեցնել պայքարը և պահպանել հրադադարի ռեժիմը։
  • Քառօրյա Պատերազմ  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել անմիջապես դադարեցնել ղարաբաղա-ադրբեջանական գոտում ընթացող ռազմական գործողությունները և պահպանել հրադադարի ռեժիմը։
Քառօրյա Պատերազմ 
Հայաստանի եզդիները դատապարտում են ադրբեջանական բանակի գործողությունները
  • Արցախյան հիմնախնդրի փորձագետ, ամերիկյան Քարնեգի հիմնադրամից Թոմաս դե Վաալը այս դեպքերին առնչվող իր «Վտանգավոր օրեր Ղարաբաղում» հոդվածում գրել է՝
Քառօրյա Պատերազմ  Առավել հավանական է, որ հակամարտության երկու կողմերից մեկը, ավելի մեծ հավանականությամբ՝ Ադրբեջանը, որն ավելի մեծ շահագրգռվածություն ունի ռազմական գործողությունների վերսկսման հարցում, փորձում է իրավիճակը փոխել հօգուտ իրեն՝ սահմանափակ ռազմական գործողություններով։ Քառօրյա Պատերազմ 
Քառօրյա Պատերազմ  Մենք` հայաստանաբնակ եզդիներս, դատապարտում ենք Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները և կոչ ենք անում միջազգային հանրությանը ձգել Ադրբեջանի սանձերը, հակառակ պարագայում մեզ չմեղադրել Ադրբեջան հորինված պետության ոչնչացման մեջ։
- Սինջար եզդիների ազգային միավորում
Քառօրյա Պատերազմ 

Այլ

Անհատներ

  • Սոցիալական ցանցերի իրենց էջերում ռազմական գործողություններին են անդրադարձել ամերիկահայ հեռուստատեսային դեմքեր Քիմ, Քլոյի և Քորթնի Քարդաշյան քույրերը, ովքեր գրել են «Աղոթենք Հայաստանի համար» և «Աղոթում ենք բոլորի համար Հայաստանում»։ Նրանց եղբայրը՝ Ռոբը, նույնպես անդրադարձել է թեմային և գրել է․ «Աղոթում եմ իմ երկրի` Հայաստանի համար, մնա ուժեղ ու անվտանգ։ Խորին ցավակցությունս եմ հայտնում բոլոր այն ընտանիքներին, ովքեր տուժել են մեր այս սարսափելի կորուստներից»։

Բողոքի ցույցեր

Քառօրյա Պատերազմ  Ղարաբաղը անկախ պետություն է, և ադրբեջանական ոտնձգությունները չեն կարող ազդել ազգի ինքնորոշման վրա
- Հունահայ ցուցարարներ
Քառօրյա Պատերազմ 

Տես նաև

Նշումներ

Ծանոթագրություններ


Tags:

Քառօրյա Պատերազմ Դեպքերի ժամանակագրությունՔառօրյա Պատերազմ Պատերազմի անակնկալությունը հայկական ռազմաքաղաքական ղեկավարության համարՔառօրյա Պատերազմ Ռուսաստանի քաղաքական դիրքորոշումը պատերազմող կողմերի նկատմամբ և քաղաքական նպատակներըՔառօրյա Պատերազմ ԿորուստներՔառօրյա Պատերազմ Քառօրյա պատերազմը որպես վեցերորդ սերնդի պատերազմ վարելու փորձՔառօրյա Պատերազմ Հանրային կարծիքՔառօրյա Պատերազմ Քաղաքական ուղերձներՔառօրյա Պատերազմ ԱնդրադարձՔառօրյա Պատերազմ Տես նաևՔառօրյա Պատերազմ ՆշումներՔառօրյա Պատերազմ ԾանոթագրություններՔառօրյա Պատերազմ2016Ադրբեջանի զինված ուժերԱպրիլի 1Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակԱրցախի ՀանրապետությունՀադրութՄարտակերտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Լյարդի հիվանդություններԳորիսԼևոն Տեր-ՊետրոսյանՀայրենիք (հասկացություն)Այրին (նորավեպ)ԱնտարկտիդաԱնանիա ՇիրակացիԾաղկեվանք (Արա լեռ)ԱմերիկաՕկտավիանոս ՕգոստոսԿատուներՔարահունջՍրտի կծկումների հաճախականությունԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԱնուղղակի խնդիրՀայկական բանակ (1918-1920)ԱրգանդԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՍասնա ծռերՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՀաստ աղիքների բորբոքումՀայերեն հայհոյախոսությունՄեսրոպ ՄաշտոցԿոնքի բորբոքային հիվանդությունՀայոց ցեղասպանության ճանաչումԱլեքսանդրապոլի պայմանագիրԾնեբեկՍուրբ Յոթ ՎերքԱկանջի ցավՇնչառությունՀամո ՍահյանՕշինդրՏեսակարար ջերմունակությունՍրտային անբավարարությունՄիզուղիների ինֆեկցիաներԽորանարդԵրազահանՉակերտներԳյումրիՎանաձորՀատկացուցիչԴանիել ՎարուժանԱղիների բորբոքային հիվանդությունՍասունԳոյական անունԹաթուլ ԿրպեյանՎլադիմիր ԼենինԱլեքսանդր ԹամանյանԵս և նաԱկսել ԲակունցԲագրատաշենԱռնո ԲաբաջանյանԿենդանակերպի նշաններԱրա ԳեղեցիկՄակարիոս IIIՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիՇաղկապՎահան ՏերյանԱդրբեջանՎիտամին D-ի անբավարարությունՎայոց ձորի մարզՏիգրան ՄանսուրյանԱլպիական մանուշակ (պատմվածք)ՀամաչափությունԹոքաբորբԱրշակ ԿարապետյանՆարցիստիկ անձնային խանգարումԽրիմյան ՀայրիկՀայոց այբուբենի հուշարձանԱնալ սեքսՀայկական դիցաբանությունՍահմանների դեմարկացիա և դելիմիտացիա🡆 More