Ըղձական Եղանակ

Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման իղձ, ցանկություն, այսինքն՝ այնպիսի գործողություն, որի կատարումը (կամ չկատարումը) ցանկալի, սպասելի է խոսողի համար։ Ժամանակակից հայերենում ըղձական եղանակը կազմվում են առաջին հիմքով և համապատասխան դիմաթվային վերջավորություններով։ Ըղձական եղանակն ունի երկու պարզ ժամանակաձև՝ ըղձական ապառնի և ըղձական անցյալ։

Ըղձական ապառնի

Ըղձական ապառնին ցույց է տալիս կատարելի գործողության իղձ, ցանկություն։

  • Ե խոնարհման բայերի ըղձական ապառնին կազմվում է անորոշ դերբային -եմ, -ես, -ի, -ենք, -եք, -են վերջավորություններ ավելացնելով։

Եզակի երրորդ դեմքում Ե խոնարհիչը հնչյունափոխվում է Ի-ի։

  • Ա խոնարհման բայերի ըղձական ապառնին կազմվում է անորոշ դերբային -ամ, -աս, -ա, -անք, -աք, -ան վերջավորություններ ավելացնելով։
Եզակի թիվ Հոգնակի թիվ Եզակի թիվ Հոգնակի թիվ
1-ին դեմք տեսնեմ տեսնենք գնամ գնանք
2-րդ դեմք տեսնես տեսնեք գնաս գնաք
3-րդ դեմք տեսնի տեսնեն գնա գնան

Օրինակ՝

  • Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։
  • Գերեզմանըս անհայտ լինի,
  • Ա՜խ, և այս հոծ

Ըղձական անցյալ

Ըղձական անցյալը ցույց է տալիս անցյալում կատարելի իղձ, ցանկություն։

  • Ե խոնարհման բայերի ըղձական անցյալը կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով -եի, -եիր, -եր, -եինք, -եիք, -եին վերջավորությունները։
  • Ա խոնահման բայերի ըղձական անցյալը կազմվում է անորոշի հիմքին ավելացնելով -այի, -այիր, -ար, -այինք, -այիք, -ային վերջավորությունները։
Եզակի թիվ Հոգնակի թիվ Եզակի թիվ Հոգնակի թիվ
1-ին դեմք տեսնեի տեսնեինք գնայի գնայինք
2-րդ դեմք տեսնեիր տեսնեիք գնայիր գնայիք
3-րդ դեմք տեսներ տեսնեին գնար գնային

Օրինակ՝

  • Երնեկ դըրա ոտը կոտրեր՝ Չըգար հաներ մեզ մեր տանից։ (Հովհաննես Թումանյան)

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Ըղձական Եղանակ Ըղձական ապառնիԸղձական Եղանակ Ըղձական անցյալԸղձական Եղանակ Տես նաևԸղձական Եղանակ ԾանոթագրություններԸղձական ԵղանակՀայերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀոգեբանությունՄանդակԴիլիջանԱրեգակՓղերՌոլանդ ՇառոյանՓոքրիկ իշխանըԴՆԹՋրածինՍիլվա ԿապուտիկյանՄիքայել ՆալբանդյանՈրոշիչՎերնատունԱշխարհամասԿենսաբանական դասակարգումԱնալ սեքսԱրտաշեսյանների թագավորությունՄարքեթինգԵրկրորդ համաշխարհային պատերազմՀայաստանի Կարմիր գիրքՏեղերՍիբեխՊրենատալ զարգացումՍիֆիլիսՍայաթ-ՆովաՀայերենի կետադրությունՃարտարապետությունԱրյուն կղանքումՏիգրան Ասատրյան (երգիչ)Սուր բրոնխիտԱրեգակի խավարումՈրոտանի կիրճԳարեգին ՆժդեհՀառիճի վանքՀայկոԲյուրականի աստղադիտարանԿապույտ հազԲագրատունիներՀատկացուցիչԵղջերուՎբեթԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԱվետիք ԻսահակյանՀայաստանի գետերի ցանկՄԻԱՎՀովհաննես ԱդամյանԿապանՄասոնականությունԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԲուդդայականությունԴաշտանային ցիկլԿանադաՏոտոԳեյմինգՆոյյան տապանԽտությունԱլեքսանդր ՇիրվանզադեՏրանսպորտԱլեքսանդր ԹամանյանԳլխուղեղի ուռուցքՀին ՀունաստանԱշխարհի բնակչությունԵռանկյան մակերեսՀերպեսԲուլինգՀայոց պատմությունՊետությունՄագնեզիումԲերքաբերՉակերտներԱղմուկ ականջներումԿանաչ Ժամ եկեղեցիԱկնեՈւղիղ խնդիրՍպիտակուցներԳոյական անունԽոր ՎիրապՉինաստանԱրյուն🡆 More