Դաշտանային Ցիկլ

Դաշտանային ցիկլ (լատին․՝ menstruus - «լուսնային ցիկլ», ամսական), վերարտադրողական տարիքի կնոջ օրգանիզմում պարբերաբար կատարվող փոփոխություն է։ Դաշտանային ցիկլի առաջին օր է համարվում դաշտանի առաջին օրը։

Դաշտանային Ցիկլ
Հորմոնալ ֆոնի և էնդոմետրիումի (արգանդի լորձաթաղանթի) հյուսվածքաբանական հատկությունների փոփոխությունները դաշտանային ցիկլի ժամանակ

Դաշտանային ցիկլը բնորոշ է մարդուն, պրիմատներին պատկանող որոշ ձևերի և կետերին։ Դաշտանային ցիկլն ներառում է 3 փուլ՝ մենստրուալ, պրոլիֆերատիվ և սեկրետոր։

Կանանց մոտ 46-54 տարեկան հասակում, մոտ 500 ցիկլից հետո տեղի է ունենում դաշտանադադար՝ մենոպաուզա։ Դաշտանադադարի հետևանքով ձվարանները ֆոլիկուլոտրոպ և լյուտեինոտրոպ հորմոնների նկատմամբ դառնում են ոչ զգայուն։

Դաշտանային ցիկլի տևողությունը

Դաշտանային ցիկլի տևողությունը 28±7 օր է։ Դաշտանային ցիկլի տևողությունը պայմանավորված է կնոջ օրգանիզմում կատարվող ֆիզիոլոգիական փոփոխություններով։

Տերմինաբանություն

Մենարխեն՝ առաջին դաշտանը հանդիսանում է սեռական հասունացման առաջին նշանը, որ կինը պատրաստ է բեղմնավորման։ Միջինում մենարխեն սկսվում է 12-14 տարեկանում, նորման համարվում է 9-15 տարեկանը (9 տարեկանում վաղ մենարխե, 15 տարեկանում առաջնային ամենորեա)։ Առաջին դաշտանային ցիկլի ի հայտ գալը կապված է ժառանգականության, սննդակարգի և օրգանիզմի ընդհանուր վիճակի հետ։

Դաշտանային ցիկլի ավարտը սկսվում է 40-58 տարեկանում (միջինում 47-50 տարեկան), կլիմաքսի շրջանում տեղի է ունենում բեղմանավորման ունակության կորուստ։ Մենոպաուզայի սկիզբը (կլիմաքսի ժամանակ դաշտանային ցիկլը կա՛մ ոչ պարբերական է, կա՛մ լրիվ դադարած) կապված է հիմնականում ժառանգականության, մի քանի հիվանդությունների և որոշ բժշկական միջամտությունների հետ, որոնք կարող են վաղ մենոպաուզայի պատճառ հանդիսանալ։

Փուլերը

Դաշտանային Ցիկլ 
Մենստրուալ ցիկլի ժամանակ ձվարաններում կատարվող գործընթացները:
1 դաշտան
2 հասունացած ֆոլիկուլ
3 գրաֆյան ֆոլիկուլ
4 ձվազատում
5 դեղին մարմնիկ
6 դեղին մարմնիկը դադարում է գործել

Գործընթացները, որոնք տեղի են ունենում դաշտանային ցիկլի ժամանակ, բնութագրվում են, որպես ձվարաններում (ֆոլիկուլյար, օվուլյար և լյետեինային) և արգանդի լորձաթաղանթում (մենստրուալ, պրոիֆերատիվ և սեկրետոր) կատարվող փոփոխություններին բնորոշ փուլեր։

Ֆոլիկուլյար (մենստրուալ փուլ)

Մենստրուալ փուլն իրենից ներկայացնում է էնդոմետրիումի ֆունկցիոնալ շերտի շերտազատման հետևանքով արգանդային արյունահոսություն, որը տեղի է ունենում ձվարանային (օվուլյար) ցիկլի վերջում, բեղմնավորման բացակայության դեպքում։ Դաշտանի առաջին օր է համարվում ձվարանի ֆոլիկուլյար փուլի կամ արգանդի մենստրուալ փուլի սկզիբը։ Ֆոլիկուլյար փուլի տևողությունը, որի ընթացքում տեղի է ունենում դոմինանտ ֆոլիկուլի հասունացում, յուրաքանչյուր կնոջ համար անհատական է, 7-22 օր, միջինում 14 օր։

Ֆոլիկուլային փուլը (նաև օվարիալ փուլը) սկսվում է հիպոթալամուսում գոնադոլիբերինների արտազատմամբ, որը խթանում է ադենոհիպոֆիզում ֆոլիկուլխթանիչ և լյուտեինացնող հորմոնների սեկրեցիան։ Էստրադիոլի սեկրեցիայի ցածր մակարդակը ճնշում է ֆոլիկուլխթանիչ հորմոնի և լյուտեինացնող հորմոնի սեկրեցիան, պահպանելով այս հորմոնների սեկրեցիայի ցածր մակարդակը։ Ֆոլիկուլխթանիչ հորմոնի ազդեցությամբ ձվարաններում սկսում են զարգանալ մի քանի ֆոլիկուլներ, որոնցից մեկը դառնում է դոմինանտ ֆոլիկուլ և պարունակում է ՖԽՀ-ի և ԼՀ-ի ընկալիչների ավելի մեծ քանակ, իսկ մնացած ֆոլիկուլները ենթարկվում են ատրեզիայի։ Այս փուլում տեղի է ունենում ֆոլիկուլների աճ, զարգացում և հասունացում։ Էստրադիոլի քանակն աստիճանաբար աճում է, բայց չնայած նրան, որ էստրադիոլի ցածր քանակը ճնշում է գոնադոտրոպ հորմոնների սեկրեցիան, էստրադիոլի բարձր կոնցենտրացիան հակառակը՝ խթանում է գոնադոտրոպ հորմոնների սեկրեցիան, քանի որ այն բերում է հիպոթալամուսում գոնադոլիբերինների արտազատման մեծացմանը։ Այս երևույթն ավելի ակնառու է լյուտեինացնող հորմոնի համար, քանի որ էստրադիոլի բարձր կոնցենտրացիան բարձրացնում է ադենոհիպոֆիզի լյոտեինացնող հորմոն արտազատող բջիջների զգայունությունը գոնադոլիբերինների նկատմամբ։ Ֆոլիկուլները ունեն լյուտեինացնող հորմոնի բազմաթիվ ընկալիչներ, որով էլ պայմանավորված է նրանց բարձր զգայունությունը լյուտեինացնող հորմոնի նկատմամբ։ Ֆոլիկուլը չափերով մեծանում է այնքան ժամանակ, քանի դեռ ադենոհիպոֆիզից լյուտեինացնող հորմոնի կտրուկ արտազատում չի լինում։ Սրանով ավարտվում է ֆոլիկուլյար փուլը և սկսվում է ձվարանային փուլը։

Ձվազատման փուլ

Դաշտանային ցիկլի մոտավորապես 7-րդ օրը ձևավորվում է դոմինանտ ֆոլիկուլը, որը շարունակում է մեծանալ և արտազատել էստրադիոլ, իսկ մյուս ֆոլիկուլները ենթարկվում են հետզարգացման։ Հասունացած և օվուլյացիայի ենթակա ֆոլիկուլը կոչվում է գրաֆյան բուշտ։ Ձվազատման փուլը տևում է մոտավորապես 3 օր, այս ընթացքում տեղի է ունենում լյուտեինացնող հորմոնի արտազատում։ 36-48 ժամվա ընթացքում տեղի է ունենում լյուտեինացնող հորմոնի մի քանի անգամյա արտազատում և դրա կոնցենտարցիան պլազմայում մեծանում է։ Լյուտեինացնղ հորմոնի արտազատումը նպաստում է ֆոլիկուլի վերջնական հասունացմանը, խթանում է պրոստագլանդինների և պրոտեոլիտիկ ֆերմենտների արտադրությունը, անհրաժեշտ է ֆոլիկուլի պատի պատռման և հասուն ձվաբջջի դուրս բերման համար։ Այդ ժամանակ նվազում է էստրադիոլի քանակը, որը երբեմն ուղեկցվում է ձվազատման սինդրոմով։ Ձվազատումը սովորաբար տեղի է ունենում լյուտեինացնող հորմոնի մեծ քանակի արտազատումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում։ Ձվազատման ընթացքում տեղի է ունենում 5-10 մլ քանակով, ձվաբջիջ պարունակող ֆոլիկուլյար հեղուկի արտադրում։

Լյուտեինային փուլ

Լյուտեինային փուլը (դեղին մարմնիկի փուլ) ձվազատման և դաշտանային արյունահոսության միջև ընկած ժամանակահատվածն է, որը բնորոշվում է դեղին մարմնիկի զարգացումով։ Լյուտեինային փուլի տևողությունը 13-14 օր է (± 2 օր)։ Գրաֆյան բշտի պատռվելուց հետո բջիջներում կուտակվում են լիպիդներ և լյուտեինային պիգմենտ, որով էլ պայմանավորված է նրա դեղին գույնը։ Փոփոխության ենթարկված գրաֆյան բուշտը սկսվում է կոչվել դեղին մամնիկ։ Լյուտեինային փուլի տևողությունը կախված է դեղին մարմնիկի ֆունկցիոնալ շրջանից (10-12 օր), այդ ընթացքում դեղին մարմնիկն արտադրում է պրոգեստերոն, էստրադիոլ և անդրոգեններ։ Էստրոգենի և պրոգեստերոնի ազդեցությամբ էնդոմետրիումի գեղձերը հասունանում են, ենթարկվում են պրոլիֆերացիայի և սկսում արտադրել սեկրետ (արտազատական փուլ), արգանդը պատրաստվում է բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիային։ Էստրոգենի և պրոգեստերոնի արտադրումն իր գագաթնակետին է հասնում լյուտեինային փուլի կեսերում, և ի պատասխան դրան նվազում է լյուտեինացնող և ֆոլիկուլ խթանող հորմոնների արտադրությունը։

Հղիության առկայության պայմաններում դեղին մարմնիկը սկսում է արտադրել պրոգեստերոն այնքան ժամանակ մինչև ընկերքըը պատռվի և սկսվի պրոգեստերոնի ու էստրոգենի սինթեզը։

Հղիության բացակայության պայմաններում դեղին մարմնիկը դադարում է իր ֆունկցիոնալ գործունեությունը, նվազում է էստրոգենի և պրոգեստերոնի քանակը, որը բերում է էնդոմետրիումի այտուցվածության և նեկրոտիկ փոփոխությունների։ Պրոգեստերոնի քանակի նվազման հետևանքով ուժեղանում է պրոստագլանդինների սինթեզը։ Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, ապա որոշ ժամանակ անց դեղին մարմնիկը ենթարկվում է լյուտեոլիզի[en], այսինքն քայքայման կամ սեկրետոր խանգարման, և անկարող է դառնում արտազատել պրոգեստերոն և էստրադիոլ։ Լյուտեոլիզի հետևանքով այլևս չի ճնշվում ֆոլիոտրոպ և լյուտեինոտրոպ հորմոնների արտազատումը, բացասկան հետադարձ կապի բացակայության հետևանքով, և այդ հորմոնների սեկրեցիան սկսում է աճել, խթանելով նոր ֆոլիկուլի առաջացումը։ Էստրոգենի և պրոգեստերոնի քանակի նվազումը նպաստում է լյուտեինացնող և ֆոլիկուլ խթանող նոր հորմոնների սինթեզին և նոր մենստրուալ ցիկլի առաջացմանը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Դաշտանային Ցիկլ Դաշտանային ցիկլի տևողությունըԴաշտանային Ցիկլ ՏերմինաբանությունԴաշտանային Ցիկլ ՓուլերըԴաշտանային Ցիկլ Ֆոլիկուլյար (մենստրուալ փուլ)Դաշտանային Ցիկլ Ձվազատման փուլԴաշտանային Ցիկլ Լյուտեինային փուլԴաշտանային Ցիկլ Տես նաևԴաշտանային Ցիկլ ԾանոթագրություններԴաշտանային ՑիկլԴաշտանԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎաղարշապատՀեշտոցՄաշկի սնկային հիվանդություններԹթվածինՍասունՍպիտակուցներՄարդու ատամԱզատի ջրամբարԳետԵգիպտոսՄշակույթԴարձվածքՎարդանանք (պատմավեպ)ՄաշկաբորբԿանադաԿռունկներԴերբայԼեյկոցիտՀյուսիսային Ամերիկայի երկրների ցանկԱրծվաշենԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՎարդՇուշիի ազատագրումՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներԵրկկենցաղներԵրևանՍտենտավորումՄեսրոպ ՄաշտոցԽորանարդՀայաստանի զինանշանԱրգենտինաԵռանկյունԲացահայտիչԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԹբիլիսիԻտալիաՀայկական գամփռՓղերՄովսես ԳորգիսյանՓոքր ՄհերՀովհաննես ԲաղրամյանԵղևնիՆյարդային համակարգՀայկական դրամՀնդկաստանԱվշային հանգույցԳրիգոր ԶոհրապԱնգլերենԿապ (խոսքի մաս)ԲուլինգԱղիների բորբոքային հիվանդությունՍիլվա ԿապուտիկյանԺողովրդավարությունԱլեքսանդր ՄակեդոնացիՏրական հոլովՉինաստանՏիգրան ՄեծՀայաստանի կենտրոնական բանկՀայկական դիցաբանությունԱռողջ ապրելակերպՎերք Հայաստանի (վեպ)ԴերանունՌուսաստանի քաղաքների ցանկԱրծիվներՎարդան ՄամիկոնյանԲացատրական բառարանՑրված սկլերոզԱբել ԱբելյանԱրյան ճնշումՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Արա Գեղեցիկ և ՇամիրամԱնանիա ՇիրակացիԱնասնապահությունԱպրիլի 23Հովհաննես ՇիրազԲուդդայականություն🡆 More