Արձան, Երևան Սասունցի Դավիթ

«Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սասունցի Դավիթ
Արձան, Երևան Սասունցի Դավիթ
«Սասունցի Դավիթ» արձան
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.5/16
Համայնք Էրեբունի
Գտնվում է Սասունցի Դավթի հրապարակ
Բարձրություն 9,3 մ
Քանդակագործ(ներ) Երվանդ Քոչար
Ճարտարապետ(ներ) Միքայել Մազմանյան
Հիմնադրում 1959
Նյութ կոփածո պղինձ, բազալտ
Շինարարության ավարտ դեկտեմբերի 3, 1959
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակներ

Տվյալներ

Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, չափսերը՝ 6,5x2,2x9,3 մետր։

Պատմություն

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբ են առել դեռ 1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերոհիշյալ նկարաշարին զուգընթաց։ Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը, որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից հանձն առավ կարճ ժամանակահատվածում իրականացնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի։ 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա...», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։

1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը։

Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ)։ Իշխանությունները արել էին ամեն ինչ, որպեսզի արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության, ինչպես գրում է ականատեսը՝ կատարվածը հնարավոր չէ նկարագրել....

Հետաքրքրաշարժ փաստեր

  • «Սասունցի Դավիթ» արձանը պատկերված է 1991 թվականին Խորհրդային Միության կենտրոնական բանկի թողարկած 5 ռուբլի անվանական արժեքով հոբելյանական մետաղադրամին, ինչպես նաև 1994 թվականին ՀՀ ԿԲ-ի թողարկած 25 դրամ անվանական արժեքով «Սասունցի Դավիթ» արծաթե հուշադրամին։
  • ԽՍՀՄ փոստը 1968 թվականին թողարկել է Երևանի 2750-ամյակին նվիրված փոստային նամականիշ (12 կոպեկ), որին ևս պատկերված է «Սասունցի Դավիթ» արձանը։
  • «Սասունցի Դավիթը» պատկերված է Երևանի մետրոպոլիտենի ժետոններին։
  • «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։
  • «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։
  • Արձանի փոքր պատվանդանը խորհրդանշում է Հայաստանը։
  • Ձիու ոտքերի տակի թասը խորհրդանշում է ժողովրդի համբերությունը։
  • Էպոսի հերոսները ջրածին են, այդ պատճառով արձանը տեղադրված է ջրավազանում, այսկերպ Քոչարն անդրադարձել է  էպոսի ծագումնաբանությանը։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արձան, Երևան Սասունցի Դավիթ  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.5/16

Tags:

Արձան, Երևան Սասունցի Դավիթ ՀեղինակներԱրձան, Երևան Սասունցի Դավիթ ՏվյալներԱրձան, Երևան Սասունցի Դավիթ ՊատմությունԱրձան, Երևան Սասունցի Դավիթ Հետաքրքրաշարժ փաստերԱրձան, Երևան Սասունցի Դավիթ ՊատկերասրահԱրձան, Երևան Սասունցի Դավիթ Տես նաևԱրձան, Երևան Սասունցի Դավիթ ԾանոթագրություններԱրձան, Երևան Սասունցի Դավիթ1959Երվանդ ՔոչարԵրևանԷրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Երևան)Սասունցի Դավթի հրապարակ (Երևան)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄԻԱՎ/ՁԻԱՀԵրկաթԲուրգ (երկրաչափություն)Մարտիրոս ՍարյանՃապոնիաՄարսողական համակարգՇաքիի ջրվեժԼևոն ԱրոնյանՓարիզի խաղաղության վեհաժողովՎերածնունդՄաշկային հիվանդություններՔրիստափոր ԿոլումբոսԲողոքի ցույցեր Տավուշում (2024)Համբարձում (տոն)ԿռունկներՏաթևի վանքՀարավային ԱմերիկաՍասունցի ԴավիթՀայաստանի զինանշանՐաֆֆիԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՔաղաքակրթությունՀեպատիտ CՓղերԱնգլերենՎիտամինԱնիԱլբերտ ԱյնշտայնՍիրտՑորենՀայերՍտրեպտոկոկային ֆարինգիտՈզնիներՄուրացանԿենդանակերպի նշաններՄարսողությունՀեշտոցային արտադրությունՀամաստեղություններԱրյունՕձերՇունԲաքուՍպիտակ ձին (պատմվածք)Գլխուղեղի ուռուցքՄեքսիկաԱքիլեսյան գարշապարԱլեքսանդր ՍպենդիարյանԱպրիլի 24Հաղթանակի օրՀայաստանի թռչունների ցանկԿատուներՀիսուսՀայոց ցեղասպանության ճանաչումՍողոմոն ԹեհլիրյանԱլկալիական մետաղներԳևորգ ԷմինԿարսի պայմանագիրԱղիների բորբոքային հիվանդությունԵրկիրԵրաժշտությունՁկներԼեհաստանԽուստուփԲույսերԱնտանտՌոբերտ ՔոչարյանՀայաստանի Հանրապետության նախագահՏրդատ ԳՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԵրևանի պետական համալսարանԱրտավազդ և ԱրտաշեսՄայր Հայաստան հուշահամալիրՖարինգիտԱլբերտ ԱզարյանՀայաստանի Սահմանադրություն🡆 More