Սուրբ Յոթ Վերք

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։

Սուրբ Յոթ Վերք
Սուրբ Յոթ Վերք
տաճարի հարավային ճակատը
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳյումրի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՇիրակի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1884
Ներկա վիճակկանգուն
Մասն էԱրգելոց «Կումայրի»
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1874
Կառուցման ավարտ1886
Հիմնադրված1884
Գմբեթ4
Սուրբ Յոթ Վերք Holy Mother of God Cathedral, Gyumri Վիքիպահեստում

Անվան ստուգաբանություն

Սուրբ Յոթ Վերք 
Մարիամ Աստվածածնի յոթ վերքերը

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 19-րդ դարի երկրորդ կեսին վարդապետ Կարապետ Քոթանջյանի կողմից։ 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում։

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

  • Հիսուսի տաճարին հանձնելը
  • Եգիպտոս փախչելը
  • տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը
  • խաչը տանելը
  • Հիսուսի մահը խաչին
  • Հիսուսի մարմնի ստանալը
  • Հիսուսի գերեզման դնելը

Պատմություն

Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։

Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։

Սպիտակի երկրաշարժը

1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից եկեղեցին քիչ է տուժել։ Երկու փոքր գմբեթները ամբողջությամբ պոկվել և ընկել են վար։ Այդ գմբեթները հիմա դրված են եկեղեցու բակում։

Հայաստանի անկախությունից հետո

Հայաստանի անկախացումից հետո եկեղեցին բարեկարգվել է։ Նախ վերացվել եկեղեցու դիմացը գտնվող բնակելի շենքը, որը փլվել էր երկրաշարժի պատճառով։ Արդյունքում եկեղեցին տեսանելի է դարձել հրապարակից և Գյումրվա երկու եկեղեցիները՝ Յոթ Վերքն ու Սուրբ Ամենափրկիչը նայում եմ միմյանց։

Կառուցվածք

Յոթ Վերք եկեղեցին ըստ հատակագծի ասիմետրիկ է, սակայն եկեղեցու հետաքրքիր լուծման պատճառով այն արտաքնապես սիմետրիկ է երևում։ Յոթ Վերք եկեղեցին արտաքուստ ուղղանկյունաձև, իսկ ներքուստ խաչաձև գմբեթավոր շինություն է։ Եկեղեցին ունի զանգակատուն, որը գտնվում է արևմտյան մուտքի դիմաց։ Ունի երեք աղոթասրահ, որոնք կից են հյուսիսային և արևմտյան պատերին։ Եկեղեցին ունի մի գլխավոր և 3 լրացուցիչ գմբեթներ։ Լրացուցիչ գմբեթներն ավելի փոքր չափերի են։

Յոթ Վերք եկեղեցու ներքին հարդարանքն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ։ Ի տարբերություն հայկական եկեղեցիների, որոնց ճգնավոր խորանները զուրկ են որևէ զարդարանքից, Յոթ Վերքը միակ հայկական եկեղեցին է, որի խորանն ունի պատկերակալ։ Հավանաբար այն կառուցվել է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։

Եկեղեցու պատերը զարդարված են բարձր գեղարվեստական արժեք ունեցող որմնանկարներով։ Եկեղեցին ունի 4 զարդանկար, որոնք պատկերված են գմբեթի տակ՝ 12 մ բարձրության վրա։ Աջ պատին պատկերված է Հիսուս Քրիստոսի պատկերով կոմպոզիցիա, իսկ ձախ պատին՝ Հարության տեսարանը (XVII դար)։ Խորանի կենտրոնում պատկերված է Սուրբ Աստվածածինը Մանկան հետ, որի հեղինակն է Սուրենյանցը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Սուրբ Յոթ Վերք Անվան ստուգաբանությունՍուրբ Յոթ Վերք ՊատմությունՍուրբ Յոթ Վերք ԿառուցվածքՍուրբ Յոթ Վերք ՊատկերասրահՍուրբ Յոթ Վերք ԾանոթագրություններՍուրբ Յոթ Վերք Արտաքին հղումներՍուրբ Յոթ Վերք18741886ԳյումրիՀայաստանՇիրակի մարզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրիկամՄարդու պապիլոմավիրուսԱշխարհի երկրներն ըստ տարածքիԵս և նաՀայկական դիցաբանությունԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՀայաստանի Հանրապետության բնակչությունՄենինգիտՔվարցԱրծվաշենԼիբանանի ճգնաժամ (1958)Հայաստանի հանրային հեռուստաընկերությունՍտորակետՍերգեյ ՓարաջանովԱշխարհի մայրաքաղաքների ցանկԿապույտ հազԱրտաշես Ա ԲարեպաշտԿլիմաքս (ֆիզիոլոգիա)Արաբական Միացյալ ԷմիրություններՍտրեպտոկոկային ֆարինգիտԽոյ (կենդանակերպի նշան)ԼիպոմաԱստվածաշունչԵրվանդ ՔոչարԿենդանակերպի նշաններՈւիլյամ ՇեքսպիրԱնկլավ և էքսկլավԻսլամՄինչամուսնական սեքսՀայերենՄեր հայրենիքԽոսքի մասերՀասարակությունՄուշեղ ԳալշոյանՄերկուրի (մոլորակ)Մարդ բանականՆախադաշտանային համախտանիշԷպիլեպսիաԵրևանի պետական համալսարանԿուսությունՄանթաշի ջրամբարՀուդայածառՄհեր ՄկրտչյանԿիստաԿռունկներՀոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունՀայկական ատոմային էլեկտրակայանԿաթվածՌոբերտ ԱբաջյանԿախվածություն (գիրք, Սյունե Սևադա)ՍտենտավորումՀոգեբանությունԹատրոնԵվրոպական միությունԱրցախի հերոսՈսկու պաշարներԳևորգ ՍիմոնյանՋիլիզաՊատվի համար (դրամա)ԲիլիռուբինԼևոն ԺամագործյանԱրցախի ՀանրապետությունԽաչակրաց արշավանքներՇիզոֆրենիաՍիրտԱնթառամԵրևանի վարչական բաժանումԳուրգեն ՋանիբեկյանՎանի թագավորության արքաների ցանկՎահան ՏերյանԿախարդանքՄագնեզիումԿառլես ՊուչդեմոնԵրվանդունիների թագավորությունՀավասարասրուն սեղան🡆 More