Վեպ Գևորգ Մարզպետունի: Մուրացանի պատմավեպը

«Գևորգ Մարզպետունի», հայ անվանի գրող Մուրացանի (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) պատմավեպը։ Հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է։ Պատմավեպը գրվել և առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին, Թիֆլիսի «Արձագանք» ամսագրում։ Առանձին գրքով այն լույս է տեսել 1912 թվականին։

Գևորգ Մարզպետունի
ՀեղինակՄուրացան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Աշոտ Բ Երկաթ, Աբաս Ա, Սահակ Սևադա և Սահականույշ
Ստեղծման տարեթիվ1896
Նկարագրում էԲագրատունիների թագավորություն
ԵրկիրՎեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ Հայաստան
Հրատարակիչ«Արձագանք» ամսագիր
Հրատարակման տարեթիվ1896 թվական
ՎիքիդարանԳևորգ Մարզպետունի
ՎիքիքաղվածքԳևորգ Մարզպետունի

Հեղինակը վեպում պատկերում է Հայաստանը 10-րդ դարում՝ արքա Աշոտ Բ Երկաթին, իշխան Գևորգ Մարզպետունուն, հայ-արաբական պատերազմը, երկրի ներսում տիրող իրավիճակը, տարբեր իշխանների ու նախարարների քաղաքականությունը և այլն։ Վեպը հիմնված է իրական պատմական փաստերի վրա։

Ստեղծման պատմություն

Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ 
Մուրացան

Նախքան գիրքը գրելը Մուրացանը քրտնաջան ուսումնասիրել է վեպում ներկայացված ժամանակաշրջանին վերաբերող հիմնական պատմական աղբյուրները։ Հեղինակի նպատակն էր վեպը հնարավորինս հիմնել իրական պատմական փաստերի վրա։ Միաժամանակ Մուրացանը ցանկանում էր ընթերցողին փոխանցել «իր մտքերը, բարոյականությունը, համոզմունքները և կարծիքը»։ Արդյունքում Մուրացանին հաջողվում է ստեղծագործությունը դարձնել հայրենասիրական և հերոսական պատմական վեպ, որն իր մեջ ռոմանտիզմի մասնիկներ է պարունակում։ Մուրացանը ցանկանում էր Գևորգ Մարզպետունու կերպարի միջոցով ժողովրդին փոխանցել իր սերը հայրենիքի նկատմամբ։ Շատ քննադատներ կարծում են, որ Գևորգ Մարզպետունու շուրթերով խոսում է ինքը՝ հեղինակը։ Այս ստեղծագործությամբ Մուրացանը ցուցադրեց հայ ժողովրդի հայրենասիրական ծրագրերը։ Հեղինակը նշում է.

Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ  Ամեն մի գործ ստեղծելու ժամանակ իմ աչքի առաջ ունեցել եմ հայ ժողովուրդը, նրա անցյալը, նրա պատմությունը, նրա տխուր ներկան։ Լավ եմ գրել, թե վատ, նրա համար եմ գրել, նրան եմ կամեցել իմ մտքերն ու զգացմունքները հաղորդել... Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ 
Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ  Թշնամու դեմ կռվելը, հայրենիքի ազատության համար մեռնելը սրբազան պարտք է, այդ պարտքից ոչ ոք չպիտի փախչի։ Հարկավոր է միայն անկեղծությամբ սիրել հայրենիքը, անձնվիրաբար գործել և վտանգներն արհամարհել։
- Մուրացան
Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ 

Պատմական շրջան

Մուրացանը նկարագրում է Հայաստանը 10-րդ դարում։ Երկիրը կառավարում է «հաղթանդամ» արքա Աշոտ Բ Երկաթը՝ Բագրատունիների արքայատոհմի ներկայացուցիչը։ Ժողովրդի մեջ նա անմահացավ այն ժամանակ, երբ աշխույժ զինված պայքար սկսեց երկար տարիներ Հայաստանը ասպատակող արաբների դեմ։ Պատերազմում հաղթում է Յուսուֆ ամիրային։ Աշոտ Բ-ն կարողացավ վրեժխնդիր լինել որոշ «հագարացի» (արաբ) զորապետերից, որոնք մասնակցել էին իր հոր Սմբատ Ա-ի սպանությանը։ Վրեժը չի հասնում միայն դավաճան Գագիկ Արծրունուն, ում օգնությամբ «հագարացիք» մահապատժի ենթարկեցին Սմբատ Բագրատունուն։ Արծրունին վերջիվերջո Վասպուրականի թագավոր է հռչակվում։

Սակայն խաղաղ կյանքը երկար չի տևում։ Դարձյալ սկսվում են արաբ ժողովրդի ասպատակությունները դեպի հայ հողեր։ Հայաստանը նորից ընկնում է արաբական լծի տակ։ Երկրի ներսում թշնամական իրավիճակ է տիրում։ Իշխաններ Սահակ Սևադան և Ցլիկ Ամրամը, անձնական տարաձայնություններից ելնելով, ապստամբություն են բարձրացնում արքայի դեմ։ Համարյա բոլոր իշխաններն ու նախարարները փակվում են իրենց ամրոցներում և սպասում, թե ինչով կավարտվի ընդվզումը։

Այս ամենը տեսնելով՝ ոտքի է ելնում խիզախ ու հայրենասեր իշխան Գևորգ Մարզպետունին։ Մարտնչելով թշնամիների դեմ՝ նա միաժամանակ փորձում է խելքի բերել ապստամբներին, փորձում է համախմբել բոլոր հայ զորապետերին, նախարարներին։ Մարզպետունին ոգևորում է արքա Աշոտ Երկաթին, երբ մարտի դաշտ է իջնում ընդամենը քսան հոգով և խորամանկությամբ կարողանում է հաղթել թշնամուն։ Դրանից հետո Աշոտը, որ առաջ հոգեպես ծանր վիճակում էր գտնվում, կազմակերպում է հայտնի Սևանի ճակատամարտը։

Աստիճանաբար երկրում ազատության և խաղաղ կյանքի հույսեր են հայտնվում։

Գլխավոր հերոսներ

Սյուժե

Առաջին մաս

Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ 
Աշոտ Բ Երկաթ

Հայաստան, 10-րդ դար։ Երկրում պատերազմ է ընթանում հայերի և արաբների (հագարացիներ) միջև։ Շարունակվում է հագարացիների զավթողական քաղաքականությունը Հայաստանում։ Իսկ երկրի ներսում թշնամական մթնոլորտ է տիրում հայ իշխանական տոհմերի միջև։ Արքա Աշոտ Բ Երկաթի դեմ ապստամբություն են բարձրացրել արքայի աներ՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան և Ուտիքի իշխան Ցլիկ Ամրամը։

Գառնու ամրոցում բնակվում է Հայաստանի թագուհին՝ Սահականույշը։ Այստեղ բնակվում են նաև իշխան Գևորգ Մարզպետունու կինն ու որդին՝ իշխան Գոռը։ Սահականույշը շատ է սիրում իր դայակին՝ Սեդային։ Մի օր նա Սեդային խնդրում է պատմել անցած տարիների իրադարձությունների ու Աշոտ Բագրատունու երիտասարդության մասին։ Դայակը պատմում է անցած տարիների նշանավոր դեպքերի մասին, թե ինչպես է նախկին արքա Սմբատ Ա-ն պայքարել արաբների, Յուսուֆ ամիրայի դեմ, թե ինչպես են հագարացիները մահապատժի ենթարկել Սմբատ Բագրատունուն, ինչպես է Աշոտ Բ-ն վրեժխնդիր լինում արաբ զորապետերից իր հոր համար և ինչպես է վաստակել «Երկաթ» անվանումը, ինչպես է որոշում ամուսնանալ Սահականույշի հետ և այլն։ Հետո Սեդան խոստովանում է նաև, որ Աշոտը երկար տարիներ շարունակ դավաճանել ու թաքուն սիրել է իշխան Ցլիկ Ամրամի կնոջը՝ Ասպրամին։ Պարզվում է, որ թագուհին տեղյակ էր դրա մասին, ով նույնիսկ մի անգամ տեսել էր Աշոտին Ասպրամի հետ համբուրվելիս։

Իշխան և զորապետ Գևորգ Մարզպետունին այցելում է ապստամբ, կույր Սահակ Սևադային։ Վերջինիս և նրա որդուն կուրացրել էր արքա Աշոտ Երկաթը նրանց կազմակերպած առաջին ապստամբության պատճառով։ Այդ օրվանից նա միայն նպատակադրել էր հաշվեհարդար տեսնել արքայի հետ։ Իշխան Մարզպետունին ցանկանում է ամեն գնով մտափոխել Սևադային, որովհետև, ըստ իր խոսքերի, այս դժվար տարիներին ապստամբությունը և ներքին պառակտումները միայն մեծ չարիքի, ողբերգության ու կործանման կհասցնեն։ Նա համարյա թե ծնկաչոք համոզում է Սևադային հրաժարվել ապստամբության շարունակումից ու ներել արքային։ Սևադան հասկանում է իշխանին, համաձայնում է և ներում Աշոտին։ Ոգևորված Մարզպետունին բազմաթիվ անգամ շնորհակալություն է հայտնում Սահակ Սևադային և ուղևորվում իշխան Ցլիկ Ամրամի մոտ, որպեսզի նրան էլ մտափոխի։

Ցլիկ Ամրամը շատ է զարմանում և հիասթափվում, երբ իմանում է Սահակ Սևադայի որոշման մասին։ Ամրամի կինը՝ Ասպրամը, դավաճանել էր ամուսնուն Աշոտ Երկաթի հետ։ Այդ հանգամանքը պատճառ էր դարձել Ամրամի կազմակերպած ապստամբությանը։ Նա երազում էր ամեն գնով ոչնչացնել արքային ու վրեժ լուծել իր ընտանիքը քանդելու համար։

Մարզպետունու աղիողորմ խնդրանքները չեն ազդում Ցլիկ Ամրամի վրա։ Նա շատ էր հարգում հին ընկեր իշխան Մարզպետունուն, սակայն չի համաձայնում և հրաժարվում է դադարեցնել ապստամբությունը։

Դրանից հետո Գևորգ Մարզպետունին գնում է արքայի մոտ։ Ճանապարհին նա հանդիպում է աբխազաց իշխան Բերին, որը եկել էր Ցլիկ Ամրամին օժանդակելու համար։ Նրանց նպատակները նույնն էին։ Այս ամենի մասին Աշոտ Բ-ին է տեղեկացնում Մարզպետունին։ Արքան որոշում է զորք հավաքել և մարտի դաշտ իջնել ապստամբների դեմ։

Նրանք զորք են հավաքում ու ճամփա ընկնում։ Աշոտն ու իր կողմնակիցները չեն հանդիպում ոչ մի ապստամբի։ Նրանք փակվում են Ավերակ բերդում, այնտեղ գիշերելու համար, սակայն գիշերը բերդը հանկարծակի շրջապատում են Ցլիկ Ամրամն ու Բերը։ Մարզպետունին և ուրիշ քաջեր հերոսաբար դիմադրում են ապստամբներին։ Աշոտ Երկաթը մի խորամանկ քայլի է դիմում. նա իր ձիով և երկու ձիավորով անսպասելիորեն առաջ է սլանում խավարի միջով՝ դիմադրելով դիմացը հայտնվող ապստամբներին ու կարողանում է դուրս պրծնել շրջապատումից։ Իսկ Ցլիկ Ամրամը առանց դժվարության բերդ է խուժում և իմանալով, որ Աշոտը փախել է, սաստիկ զայրանում է, սակայն բաց է թողնում Մարզպետունուն և նրա զինվորներին։

Երկրորդ մաս

Երկրորդ մասը սկսվում է՝ Այրիվանք բերդի իրադարձություններով։ Այստեղ իր կողմնակիցների հետ ապաստան է գտել Հայաստանի կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին։ Նա փախել է մայրաքաղաք Դվինից՝ արաբ ոստիկան Նսերից՝ թողնելով իր կաթողիկոսական գահը։ Այրիվանքում կաթողիկոսն ու մնացած հոգևորականները շարունակում են իրենց եկեղեցական կյանքը։

Մի օր լուր է հասնում, որ արաբ զորապետ Բեշիրն իր զորքի հետ մոտենում է Այրիվանքին։ Կաթողիկոս Հովհաննեսը որոշում է փախչել Գառնի։ Որոշ հոգևորականներ հեռանում են նրա հետ, մյուսները մնում են՝ իբր պատվով ընդունելու թշնամուն։ Նրանք թաքցնում են բերդի բոլոր հարստություններն ու գանձերը և առանց որևէ դիմադրության ներս թողնում զորապետ Բեշիրին։ Վերջինս ծանր տանջանքների է ենթարկում հոգևորականներին՝ պահանջելով, որ նրանք խոստովանեն գանձերի տեղը։ Սակայն նրանք կտրուկ հրաժարվում են, ինչից հետո Բեշիրը հրամայում է մահապատժի ենթարկել բոլորին։ Ողջ են թողնում միայն ոմն վարդապետ Մովսեսի, ով պետք է գնար կաթողիկոսի մոտ և ցույց տար իր վերքերը։

Գևորգ Մարզպետունին ժամանում է Գառնի։ Նա պատմում է թագուհի Սահականույշին Ավերակ բերդում կատարվածի մասին և հայտնում, որ արքան որոշ ժամանակով մեկնել է Կաքավաբերդ։

Գառնի է այցելում նաև կաթողիկոս Հովհաննեսը Մովսես վարդապետի և եպիսկոպոս Սահակի հետ։ Նրանք պատմում, են թե ինչ է կատարվել Այրիվանքում։ Մարզպետունին կշտամբում է կաթողիկոսին նրա փախուստի համար և խորհուրդ է տալիս վերադառնալ Դվին ու չվախենալ ոստիկան Նսերից։ Կաթողիկոսը սկզբում համաձայնում է, սակայն մի քանի օր անց փոշմանում է ու մեկնում Սևանա կղզի։ Դրանից հետո նա ուղևորվում է Բյուրական։

Աշոտ Երկաթը նույնպես Սևանա կղզի է հեռանում։ Հոգեկան ծանր ցնցումների մեջ նա որոշում է մշտապես այնտեղ մնալ։ Արքան ծանր է տանում Ավերակի մոտ իր կրած պարտությունը, իսկ Սահականույշին դավաճանելու փաստը նրան հանգիստ չի տալիս։ Վերջինս իմանալով, որ Աշոտը Սևանում է գտնվում, ուղևորվում է ամուսնու մոտ։

Բյուրականում խաղաղ կյանք է տիրում։ Կաթողիկոս Հովհաննեսը գոհ է տեղի իրավիճակից։ Սակայն շատ շուտով լուր է հասնում, որ արաբ զորապետ Բեշիրը իր զորքերի հետ մոտենում է քաղաքին։

Կաթողիկոսը այս անգամ էլ որոշում է փախուստի դիմել։ Այդ փաստը պետք է թաքուն պահվեր քաղաքի բնակիչներից։ Քաղաքում մնում են կաթողիկոսի մտերիմներ՝ Մովսես վարդապետը և եպիսկոպոս Սահակը։

Բյուրականի բոլոր բնակիչները դիմադրության են պատրաստվում։ Նրանց է միանում դրսից եկած Սողոմոն ճգնավորի զորքը։

Եվ ահա Բեշիրի զինվորները հարձակվում են Բյուրականի պարիսպների վրա։ Երկար օրեր կատաղի մարտեր են ընթանում։ Քաղաքի բնակիչները աշխույժ դիմադրություն են ցույց տալիս, և արաբների ամբողջ ռազմական կարողությունները ապարդյուն են անցնում։ Հաղթանակը հայերի կողմն էր։

Մի օր ծեծկռտուք է տեղի ունենում Սողոմոն ճգնավորի, երկու զինվորի, և Բյուրականի մի քանի բնակիչների միջև։ Երկու զինվորները որոշում են բողոքել կաթողիկոսին, սակայն իմանալով, որ վերջինս երկչոտորեն փախչել է՝ հիասթափվում են ու շատ զայրանում։ Նրանք որոշում են դավաճանել իրենց հավատարիմներին և Բեշիրի հետ թաքուն գործարք են կնքում։ Գիշերով երկու զինվորները բացում են քաղաքի դարպասներն ու ներս թողնում թշնամիներին։ Արաբները սպանում են քաղաքում գտնվող բոլոր մարդկանց և ոչնչացնում Բյուրականը։ Սպանվածների շարքում էին նաև Մովսես վարդապետը, եպիսկոպոս Սահակը, Սողոմոն ճգնավորը, հերոս հոգևորականներ Դավիթն ու Մովսեսը, նրանց եղբայր Սահակը և այլն... Այս դեպքը տեղի ունեցավ 924 թվականի ապրիլի 17-ին։

Այն երկու հայ դավաճաններին՝ Բեշիրն ուղեկցեց ոստիկան Նսերի մոտ։ Վերջինս հրամայում է գլխատել երկուսին էլ՝ ասելով, որ եթե իրենք կարողացան դավաճանել հայրենակիցներին, ապա հագարացիներին առավել ևս հավատարիմ չեն մնա։

Գևորգ Մարզպետունին՝ իմանալով Բյուրականի ողբերգական դեպքի մասին, լրջորեն մտածում է նոր ազատական տարբերակների մասին։ Իշխանը հավաքում է Գառնո ամրոցի բոլոր բնակիչներին և կոչ է անում ժողովրդին իր հետ կռվի դաշտ իջնել, սակայն իրեն է միանում միայն տասնինը զինվոր։ Նրանց շարքում էին Մարզպետունու մոտիկ ընկեր Վահրամ Սեպուհը, և որդին՝ Գոռը։ Նրանք հանդիսավոր երդվում են նախկին կաթողիկոս Մաշտոցի գերեզմանի մոտ, որ կպայքարեն մինչև վերջ։ Մարզպետունին երդվում է, որ չի վերադառնալու Գառնի, մինչև երկրում մնա թեկուզ մեկ հագարացի։

Դրանից հետո Մարզպետունին ու իր քաջերը մեկնում են Սևանա կղզի, որպեսզի Աշոտ Երկաթի օրհնությունը ստանան։

Նրանք որոշում են գիշերն անցկացնել Գեղի ամրոցում։ Մարզպետունին նկատում է, որ կողքի լեռան լանջերին գիշերում է արաբ զորապետ Բեշիրի բանակը։ Իշխանը ցանկանում է սկսել ճակատամարտը և կոչ է անում Գեղիի բնակիչներին շարվել լեռան տակ ու կատաղի գոռոցներ արձակել, որպեսզի արաբները մտածեն, թե հայ զինվորների քանակը մեծ է։ Իսկ Մարզպետունին իր տասնինը քաջերի հետ, թշնամու ճամբար է ներխուժում ու թաքուն հրկիզում այն։ Քնից հենց նոր արթնացած հագարացիք, խուճապահար սկսում են այս ու այն կողմ փախչել։ Մարզպետունին ու իր զինվորները հասցնում են բազմաթիվ թշնամիների ոչնչացնել։ Բեշիրը փախչում է։ Սա փառահեղ հաղթանակ էր։

Աշոտ Երկաթը, իմանալով Մարզպետունու հերոսությունների մասին, ոգևորվում է և որոշում ոտքի ելնել։

Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ 
Սևանավանք

Կատաղած Բեշիրը որոշում է սպանել Հայաստանի արքային։ Նա իր նոր բանակի հետ գալիս է Սևանա լճի ավազան և արքային հասնելու խորամանկ քայլերի է դիմում։

Աշոտ Երկաթը, ըմբռնելով իրավիճակի լրջությունն ու վտանգը, գնում է կտրուկ քայլերի։ Իր հարյուր զինվորներից նա առանձնացնում է յոթանասունին և նրանց տասը լաստերի մեջ տեղավորում՝ ամեն լաստի մեջ յոթ զինվոր։ Ինքը՝ Աշոտը, գտնվում էր մի փոքր լաստի վրա, իր մի քանի թիկնապահների հետ։ Այդպես նրանք թիավարում են դեպի հագարացիների ափը և Աշոտի հրամանով սկսում նետահարել թշնամիներին։ Հագարացիք նույնպես սկսում են նետեր արձակել, բայց ապարդյուն, որովհետև նրանց խանգարում էր հայերի լաստերի ետևից կուրացնող վառ արևի շողքերը։ Բեշիրի բանակի մոտ կեսը զոհվում է, մնացածը փախուստի են դիմում զորապետի հետ միասին։ Հաղթանակը Աշոտ Երկաթի կողմն էր։ Դա հայտնի՝ Սևանի ճակատամարտն էր։

Մարտի ժամանակ Աշոտ Երկաթին նետ է խոցում, որը ըստ բժշկի թունավորված էր և Աշոտի կյանքին վտանգ էր սպառնում։

Բեշիրի փախչող զորքին է դիմավորում Գևորգ Մարզպետունու նոր կազմավորած հազարանոց բանակը, և նրանք ևս մեկ անգամ պարտության են մատնում հագարացիներին, սակայն Բեշիրին այս անգամ էլ է հաջողվում փախչել։ Նա հրաշքով փրկվում է։

Երրորդ մաս

Գևորգ Մարզպետունին գալիս է Բագարան, ուր թագավորում է՝ Աշոտ Երկաթի հորեղբայրը՝ Աշոտ Բռնավոր սպարապետը։ Այստեղ է ապաստան գտել հայոց կաթողիկոսը։ Վերջինիս իշխան Մարզպետունին համոզում է վերադառնալ Դվին և երաշխավորում է, որ ոստիկան Նսերը չի համարձակվի վնաս պատճառել հայոց վեհափառ տիրոջը, քանի դեռ հայ զինվորները կանգնած կլինեն Դվինի պարիսպների տակ։ Կաթողիկոս Հովհաննեսը համաձայնվում է, սակայն Մարզպետունու հեռանալուց հետո, նրան մտափոխում է Աշոտ Բռնավորը, ով իրականում իր խարդախ ծրագրերն ու նպատակներն ուներ։ Աշոտ սպարապետը թաքուն գործարք էր կնքել ոստիկան Նսերի հետ։ Աշոտը խորամանկության է դիմում և արդյունքում կաթողիկոսը մեկնում է Վասպուրական՝ Գագիկ Արծրունու մոտ։

Դրանից հետո Գևորգ Մարզպետունին ուղևորվում է Երազգավորս, որտեղ բնակվում էր արքայի հարազատ եղբայրը Աբասը։ Եղբայրները արդեն երկար տարիներ գժտված են և չեն շփվում միմյանց հետ։ Իշխան Մարզպետունին խնդրում ու համոզում է Աբասին ներել եղբորն ու հաշտվել իր հետ։ Ըստ իշխանի՝ այդ հանգամանքը կստիպի Աշոտին լքել Սևանը և վերադառնալ նախկին գործերին։ Աբասը համաձայնվում է և նրանք երկուսով ուղևորվում են Սևան։ Արքան ընդունում է ու հաշտվում եղբոր հետ։ Աշոտ Բ-ն արդեն համարյա ապաքինվել է թունավոր նետի ազդեցությունից։

Նրանք բոլորով մեկնում են Երազգավորս և մի քանի օր ճոխ խնջույքի են մասնակցում։ Հանկարծ ժամանում է ոստիկան Նսերի սուրհանդակը։ Նրա հետ է լինում իշխան Բաբկենը, որին հագարացիք բանտից ազատ են արձակել։ Ազատել են նաև Բաբկենի երկրորդ եղբորը, իսկ երրորդ եղբորը Սահակին՝ ըստ սուրհանդակի խոսքերի, պահում են Դվինի ամրոցներից մեկում։ Սուրհանդակը փոխանցում է, որ Նսերը ցանկանում է հաշտության պայմանագիր կնքել։ Աշոտը ստորագրում է պայմանագիրը, իսկ ավելի ուշ խոստանում է Բաբկենին, որ կազատի իր եղբորը, որին ըստ հավանակության իրականում, սովորական պատանդի պես են պահում։

Արդեն ավարտվում էր 925 թվականը։ Երկրում դեռ խաղաղ կյանք էր տիրում, սակայն Գևորգ Մարզպետունին միևնույն է չէր կարող հարազատ տուն վերադառնալ, որովհետև հավատարիմ էր մնում իր տված երդումին։ Երկրում ապրում էին անմեղ ու սովորական հագարացի բնակիչներ, որոնց պատճառով իշխանը չէր վերադառնում Գառնի՝ իր կնոջ ու որդու մոտ։

Մարզպետունին և Աշոտ Երկաթը որոշում են ստիպել Հովհաննես կաթողիկոսին վերադառնալ Դվին ու տիրել կաթողիկոսարանը։ Սակայն, երբ իշխանը ճամփա է ընկնում Վեհափառ տիրոջ մոտ, լուր է հասնում, որ կաթողիկոսը հանկարծամահ է եղել՝ Վասպուրականում։ Աշոտը հաշտության պայմանագիր է կնքում՝ Գագիկ Արծրունու հետ և նրանք միասին նոր կաթողիկոս են ընտրում։

Որոշ ժամանակ անց՝ բոլորին հայտնի է դառնում, որ Ցլիկ Ամրամը, հանձնել է հյուսիսային նահանգներ՝ Գուգարքը, Տայքը և Ուտիքը աբխազաց իշխան Բերին։

Մարզպետունին այցելում է Ամրամին, ցանկանալով իմանալ, թե ինչու է վերջինս այդպես վարվել։ Իշխանի հարցերից հետո, Ամրամը պատմում է իր ողբերգական պատմությունը։ Պատմում է, թե ինչ է պատահել իր կնոջ՝ Ասպրամի հետ։ Երբ իմացավ, որ Ասպրամը դավաճանում է իրեն արքայի հետ, հրամայեց իր ծառաներին կնոջը բանտարկել մութ ամրոցում, այդպիսով Ամրամը ցանկանում էր դաժան կերպով պատժել դավաճան կնոջը։ Որոշ ժամանակ անց Ամրամը խղճաց Ասպրամին և որոշեց ևս մեկ հնարավորություն տալ իրեն։ Սակայն երբ բաց է անում ամրոցի դուռը տեսնում է, որ տանջված Ասպրամը դժբախտությունից կախվել է։ Դրանից հետո նա զայրացած վիճակում հանձնում է հյուսիսային նահանգները Բերին։

Մարզպետունին ընկալում է Ցլիկ Ամրամի ամբողջ ցավն ու նրա ծանր դրության մեջ է մտնում։

Հանկարծ լուր է հասնում, որ արքան ծանր հիվանդ է։ Վաղուց խոցված նետի թույնը՝ թողեց իր ազդեցությունը։

Մարզպետունին արագորեն Երազգավորս է մեկնում և վերջին անգամ զրուցում է արքայի հետ։ Շուտով Աշոտ Երկաթը վախճանվում է։ Գահին է բարձրանում Աշոտի եղբայր՝ Աբաս Ա-ն։

Աշոտ Երկաթին որոշում են թաղել Բագարանում։ Հուղարկավորությունը մի քանի օր էր շարունակվում։ Այնտեղ էր հավաքվել Երազգավորսի ողջ ժողովուրդն ու բոլոր կարևոր անձինք։

Բագարանի թագավոր՝ Աշոտ Բռնավոր սպարապետը օգտագործում է Աշոտի հուղարկավորությունը իր մութ ու դաժան նպատակների համար։ Նա որոշել է պատանդ վերցնել Գևորգ Մարզպետունուն, Աբաս Ա-ին, որպեսզի հետագայում ոստիկան Նսերի օգնությամբ՝ Հայաստանի արքա հռչակվի։

Հուղարկավորությունից հետո Բռնավորը հրամայում է իր զինվորներին հարձակվել և գերեվարել Մարզպետունուն ու Աբասին։ Վերջիններս սկսում են հերոսաբար դիմադրել, մինչև նրանց են միավորվում իշխանի որդին՝ Գոռը իր մարտիկներով։ Աշոտ Բռնավորի նպատակը ձախողվում է և նա փախուստի է դիմում։

Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ 
Դվինի մայր եկեղեցին: Նկարված է Ա. Պատրիկայի կողմից՝ վերակառուցված Ա. Քոչինյանի գծագրերից

Հայ զորավարների հաջորդ նպատակը մայրաքաղաք Դվինի ազատագրումն էր։ Իշխան Բաբկենը իր զորքով կարողանում է նվաճել Դվինի գլխավոր ջրամբարը։ Ոստիկան Նսերի հրամանով, Բեշիրի զորքը դիմադրություն է ցույց տալիս։ Նրանց օգնության է հասնում զորավար՝ Վահրամ Սեպուհի զորքը։ Հաղթանակը հայերի կողմն էր։ Նսերը ստիպված հայերին է հանձնում մայրաքաղաքը։ Դրա համար հայ հրամանատարները պահպանում են հագարացիների կյանքը։

Անցնում է տասնհինգ տարի։ Երկրում ամեն ինչ հանգիստ է։ Հայաստանը դեռ կառավարում է Աբաս Ա-ն։ Նոր մայրաքաղաք է հռչակվել՝ Կարսը։ Հայ-արաբական պատերազմը կարծես թե ավարտվել էր, սակայն Գևորգ Մարզպետունին հավատարիմ էր մնում վաղուցվա երդումին։ Երկրում դեռ ապրում էին խաղաղ հագարացիներ։

Իր մասին իմաց է տալիս Աբխազաց իշխան Բերը, ով իր բանակով արշավում է Հայաստան, որպեսզի իրեն վերադարձնի հյուսիսային գավառները։ Դրանք իբրև նվիրել է Բերին, արդեն վախճանված՝ Ցլիկ Ամրամը։ Այն ժամանակ հայերը կարողացան վտարել Բերին։

Աբասն ու Մարզպետունին մեծ բանակ են հավաքում և ջարդում են Բերի զորքին։ Աբասը հրաման է տալիս կուրացնել Բերին։

Անցնում է ևս մի քանի տարի։ Արդեն ծերացած իշխան Գևորգ Մարզպետունին վախճանվում է։ «Հայրենիքի բարերարին» հուղարկավորում են Բագարանի մոտակայքում։

Հայրենասիրական շունչը վեպի մեջ

«Գևորգ Մարզպետունի» պատմավեպում առկա է հայրենասիրական մեծ ոգի և շունչ։ Գրքի հեղինակը՝ Մուրացանը, իր ընթերցողներին հայրենասիրություն ու խիզախություն է ուսուցանում։ Հենց դա է ստեղծագործության հիմնական գաղափարն ու իմաստը։ Բացի այդ հեղինակը վեպի միջոցով հաղորդում է իր անծայրածիր սերը հայրենիքի նկատմամբ։ Գրքի բովանդակությունը կարծես յուրօրինակ պատգամ լինի երիտասարդ սերունդներին, ովքեր պետք է դաստիարակվեն գրքի դրական հերոսների նման։

Վեպում շատ կան հայրենասիրական ու հերոսական տեսարաններ։ Օրինակ այն տեսարանը, երբ Գևորգ Մարզպետունին կույր իշխան ու ապստամբ Սահակ Սևադային համոզում է հրաժարվել ապստամբությունից և Աշոտ Երկաթից վրեժ լուծելու մտքից՝ հանուն հայրենիքի, հարազատ ժողովրդի և սուրբ հավատքի։ Սևադան ներում է վերջինիս իր և իր որդու դեմ արված ոճրագործությունը։ Այդ քայլի համար Մարզպետունին Սահակ Սևադային «մեծ հայրենասեր» է կոչում։

Մեծ հայրենասիրական շունչ է պարունակում նաև այն տեսարանը, երբ Գևորգ Մարզպետունին երդվում է հին կաթողիկոս Մաշտոցի գերեզմանի վրա, որ չի վերադառնա հարազատ օջախ, եթե երկրում մնա գոնե մեկ հագարացի։ Մինչև իր կյանքի վերջը նա այդպես էլ տուն չի վերադառնում, որովհետև երկրում դեռ բնակվում էին անմեղ, սովորական հագարացիներ։ Այսինքն երդումն ու հայրենիքն իր համար միշտ մնում են առաջին տեղում, իսկ մնացած ամեն ինչը երկրորդական է։ Ըստ Մարզպետունու՝ հայրենիքը սրբությունների սրբությունն է։ Հանուն նրա չի կարելի խնայել բացարձակապես ոչ մի բան։ Զուր չէ, որ Մարզպետունու հայրենասիրական ու հերոսական կերպարը անմահացել է հայ ժողովրդի մեջ, և որոշ մարդիկ մինչ այսօր էլ հավատում են այդ հաղթանդամ կերպարի հզորությանը։

Կամ տեսարանը, որտեղ Գևորգ Մարզպետունին կռվի դաշտ է իջնում տասնինը զինվորներով։ Չվախենալով մահից՝ հայ քաջերը պատրաստ էին զոհաբերել սեփական կյանքը հանուն հայրենիքի փրկության։ Արդյունքում նրանց խիզախությունը պսակվում է հաղթանակով։

Հրատարակություն

«Գևորգ Մարզպետունի» վեպը հրատարակվել է բազմիցս։ Թարգմանվել է արտասահմանյան երկրներում։ Վեպի հայկական հրատարակչություններից են.

  • Երկերի ժողովածու։ 5 հտ. / Մուրացան; Կազմ. և ծանոթագր.՝ Վ. Պարտիզունի; Խմբ.՝ Քր. Թափալցյան, Հր. Թամրազյան. - Երևան։ Հայպետհրատ, 1951 1954. - 5 հ. : նկ. ; 20 սմ. Ծանոթագր. - Հ. 1 (1951, 552 էջ) Գևորգ Մարզպետունի - Հ. 4 (1953, 382 էջ)։
  • Գևորգ Մարզպետունի։ Սեղմավեպ / Մուրացան; Վերամշակ.՝ Ա. Ավետիսյան. - Երևան։ Գիտանք, 2007. - 63 էջ։ նկ., դիմանկ. ; 17 սմ. - (Ուսուցողական գրադարան ; 1) 978-99941-822-0-6 Ավետիսյան, Ա. վերամշակ. Սեղմավեպ։

Քննադատություն

Հայ նշանավոր գրող՝ Ավետիք Իսահակյանը, Մուրացանի մասին իր հուշերի մեջ, այսպես է հիշատակել «Գևորգ Մարզպետունի» վեպը.

Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ  Ես մնում էի մի տեղական տարեց դասատուի մոտ։ Նրա մոտ կային «Արձագանք» ամսագրի համարները, որի մեջ այն ժամանակ հրատարակվում էր Մուրացանի հիանալի «Գևորգ Մարզպետունի» վեպը։ Իմ տերը ոգևորվածությամբ ինձ համար կարդում էր բարձրաձայն՝ հատկապես իրեն դուր եկած էջերը։ Նախկինում նա կարդում էր այդ վեպն իր համագյուղացիներին, որոնք իր խոսքերով՝ հիացմունքով լսում էին... Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ 

«Գևորգ Մարզպետունի» ստեղծագործության մասին այսպես է գրել է հայ գրականագետ Սերգեյ Սարինյանը.

Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ  Հայ դասական պատմավեպի գեղարվեստական մնայուն արժեքներից է Գևորգ Մարզպետունի (1896) վեպը, ուր ամբողջական ու վերջավորված արտահայտություն է գտել Մուրացանի պատմափիլիսոփայության գեղագիտական կոնցեպցիան։ 1894-95 թվականներին Թուրքիայում սանձազերծված հայկական ջարդերի անմիջական արձագանքը կա վեպի ստեղծագործական մղումներով, և նրա առաջադրած էթիկական դրույթը միանգամայն ուղղակիորեն է առնչվում ազգային-ազատագրական պայքարի նորագույն գաղափարախոսության հետ։ Վեպի նյութը առնված է 10-րդ դարի Բագրատունիների թագավորական հարստության իրադարձություններից։ Վերակերտելով պատմական Հայաստանի ռոմանտիկական բնանկարը՝ Մուրացանը հանգամանքների դրամատիկ հանգույցի մեջ է առնում Աշոտ Երկաթ թագավորի կերպարը և նրա անձի մեջ ստուգում ընդհանուրի ու մասնավորի էթիկական սկզբունքը...
- Սերգեյ Սարինյան
Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ 

«Գևորգ Մարզպետունիի» մասին գրել է նաև ռուս բանաստեղծուհի՝ Յուլիա Վարշամը.

Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ  Վեպի թեման է՝ հայ ժողովրդի պայքարը արաբական լծից ազատվելու համար, որը կազմված է իրական իրադարձությունների հիման վրա։ Աշոտ Բ Բագրատունին (915-928) կոչված՝ «Երկաթ», աշխույժ ու համատեղ պայքար է տանում հայրենասեր իշխանների հետ, արաբական զորքերի դեմ։ Մուրացանը կարողացել է նշել Աշոտ Երկաթի առաջնային դերը Հայաստանի համախմբման մեջ։ Գրողը լավ հասկանում էր, որ երկրի համախմբման գաղափարը՝ նույնիսկ միապետական իշխանության, այն ժամանակվա համար պրոգրեսիվ էր։ Աշոտ Երկաթի պայքարը չէր սահմանափակվում միայն ազգային խնդիրներով։ Նա օգնում էր նաև հարևան Վրաստանին վռնդել զավթիչներին հարազատ երկրից...
- Յուլիա Վարշամ
Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ 

Հայտնի մեջբերումներ

Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ  Կույր աչքը կներե, կույր սիրտը չի ներիլ։ Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ 
Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ  «Մի ձեռը ծափ կտա» և «մի ծաղկով գարուն կգա»։ Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ 

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Մուրացան, Գևորգ Մարզպետունի։ Վեպ. - Եր.: Լույս, 1988. - 367 էջ։
  • Հայ ժողովրդի պատմություն, խմբագրությամբ պրոֆ. Մ. Գ. Ներսիսյանի, Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան - 1985

Արտաքին հղումներ

Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Վեպ Գևորգ Մարզպետունի: Ստեղծման պատմություն, Պատմական շրջան, Գլխավոր հերոսներ 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Tags:

Վեպ Գևորգ Մարզպետունի Ստեղծման պատմությունՎեպ Գևորգ Մարզպետունի Պատմական շրջանՎեպ Գևորգ Մարզպետունի Գլխավոր հերոսներՎեպ Գևորգ Մարզպետունի ՍյուժեՎեպ Գևորգ Մարզպետունի Հայրենասիրական շունչը վեպի մեջՎեպ Գևորգ Մարզպետունի ՀրատարակությունՎեպ Գևորգ Մարզպետունի ՔննադատությունՎեպ Գևորգ Մարզպետունի Հայտնի մեջբերումներՎեպ Գևորգ Մարզպետունի Տես նաևՎեպ Գևորգ Մարզպետունի ԾանոթագրություններՎեպ Գևորգ Մարզպետունի ԳրականությունՎեպ Գևորգ Մարզպետունի Արտաքին հղումներՎեպ Գևորգ Մարզպետունի18961912ԳիրքԳրողԹիֆլիսՀայՀայ գրականությունՄուրացան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մաշկային հիվանդություններՄաշկի սնկային հիվանդություններՀայաստանի դրոշՀապավումԱրկադի Տեր-Թադևոսյան44-օրյա պատերազմՄարսողական համակարգԵրեքնուկԲրուցելոզՀին ՀռոմԻբուպրոֆենՕրգազմՍայաթ-ՆովաՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԷկոհամակարգՆիդերլանդներԵրվանդ ՔոչարԱգաթանգեղոսՈւրան (մոլորակ)Ղարաքիլիսայի ճակատամարտԾաղիկՀարցական և հարաբերական դերանուններԵվրասիական տնտեսական միությունՎահագնԱնուղղակի խնդիրՄողեսներՇունԳլխավոր էջՈրոշիչՍակավարյունությունԾաղկեվանք (Արա լեռ)ՀացՄատենադարանՏեղի պարագաԳեղարդի վանքՀետգրությունՀայկական մանրանկարչությունՔաոս (վեպ)Երվանդունիների թագավորությունՓայտԱրուԺենգյալով հացԽաչատուր ՍուքիասյանԱրեգակնային համակարգԱլկալիական մետաղներՂազարոս ԱղայանԲանակում (հեռուստասերիալ)ՖուտբոլՇաղկապենաբորբՔրիստոնեությունՄարի ԱնտուանետԺողովրդավարությունՊոլ ՄորֆիԷյֆելյան աշտարակՁիԹվաբանական պրոգրեսիաՓոխաբերությունՀիսուսԼիմֆոմաԱնգլերենԷպոսԿենդանակերպի նշաններԺառանգական փոփոխականությունԿանդիդոզԵրիկամի քրոնիկ հիվանդությունՊահանջարկՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՖերմենտՉինգիզ խանԻնքնապաշտպանական մարտեր (1915)ԵրազահանԼոռու մարզԵրիկամաքարային հիվանդությունԲույսերՄիջին ականջի բորբոքումՄարտիրոս Սարյան🡆 More