Դերմատիտ կամ մաշկաբորբ, հայտնի է նաև որպես էկզեմա, հիվանդությունների մեծ խումբ, որոնց բնորոշ է մաշկի բորբոքումը։ Առաջանում է մաշկի քոր, կարմրածություն (էրիթեմա) և մաշկի ցանավորում։ Սուր դեպքերում արտահայտվում է մանր բշտիկավոր ցանավորումով, իսկ քրոնիկ դեպքերում մաշկը կարող է հաստանալ։ Ցանավորումը կարող է լինել տեղայնացված, կամ տարածվել ամբողջ մարմնով։
Մաշկաբորբ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | ընտանեկան բժշկություն |
ՀՄԴ-9 | 692.9 |
Dermatitis Վիքիպահեստում |
Մաշկաբորբը մաշկային հիվանդությունների խումբ է, որի մեջ ներառված են հիմնականում ատոպիկ մաշկաբորբը, ալերգիկ կոնտակտային մաշկաբորբը և իրիտանտ կոնտակտային մաշկաբորբը։ Հիվանդության բուն պատճառը հաճախ անհայտ է։ Հիմնականում առաջանում է էկզոգեն և էնդոգեն ազդակների ազդեցությամբ։ Մաշկաբորբի տեսակը պայմանավորված է հիվանդության պատմության և ցանի տեղակայումից։ Օրինակ՝ ձեռքերի իրիտանտ կոնտակտային մաշկաբորբը հաճախ հանդիպում է այն անձանց մոտ , ովքեր շատ են կոնտակտ ունենում ջրի հետ։ Իսկ ալերգիկ կոնտակտատային մաշկաբորբը հանդիպում է այն անձանց մոտ ովքեր ունեն գերզգայունություն գրգռիչների նկատմամբ։
Ատոպիկ մաշկաբորբի բուժումը իրակամացվում է տեղային ստերոիդային և խոնավացնող քսուքներով։ Նշանակվում է 2 շաբաթից ոչ ավել տևողությամբ կողմնակի բարդություններից խուսափելու համար։ Երկրորդային ինֆեկցիայի միացության դեպքում կիրառվում են հակաբիոտիկներ։ Կոնտակտային մաշկաբորբի դեպքում հայտնաբերել և բացառել կոնտակտը ալերգենից։ Հակահիստամինները նվազեցնում են քորը և նպաստում են լավ քնելուն։
2015 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է 245 միլիոն դերմատիտի հիվանդացության դեպք։ Ատոպիկ մաշկաբորբը ամենատարածվածն է և հիմնականում հիվանդությունը սկսվում է վաղ մանկական հասակից։ Կոնտակտային մաշկաբորբը կրկնակի անգամ ավելի հաճախ հանդիպմում է կանանց քան տղամարդկանց մոտ։ Ալերգիկ կոնտակտային մաշկաբորբը հանդիպում է 7% մարդկանց մոտ ողջ կյանքի ընթացքում։ Հատկապես հանդիպում է որոշակի մասնագիտություն ունեցող անձանց մոտ։
Մաշկաբորբի ախտանիշները բազմազան են։ Չնայած, որ մաշկաբորբի յուրաքանչյուր տեսակ ունի իրեն բնորոշ կլինիկական պատկերը, այնուամենայինվ, կան ախտանիշներ, որոնք բնութագրում են բոլոր մաշկաբորբներին, որոնցից են մաշկի կարմրածությունը , այտուցվածությունը, քորը և քերծվածքները։ Բացի այդ, մաշկաբորբի յուրաքանչյուր տեսակ ունի իրեն բնորոշ ցանի տեղակայումը։ Հիմնականում առաջանում են պարանոցի, վերին և ստորին վերջույթներին։ Հիվանդության առաջացման առաջին ախտանիշներից է քորը։ Հազվադեպ ցանավորումը կարող է առաջանալ սեռական օրգանների շրջանում։ Վարոնշյալ հատվածում հիվանդության ընթացքը սուր է և կարող է լինել անցողիկ։ Իրիտանտ կոնտակտային մաշկաբորբի ժամանակ ցավը գերակշռում է քորին։
Ատոպիկ մաշկաբորբի ախտանիշները յուրաքանչյուրի մոտ տարբեր ձև է դրսևորվում։ Տարածված ախտանիշներից են մաշկի չորությունը, կարմրածությունը և քորը։ Բնորոշ տեղակայումն է ՝ վերջույթների ծալիչ մակերեսները, անութափոսերը, ձեռքերը և դեմքը։ Հարբերանային մաշկաբորբ է կոչվում կարմիր, ոչ հստակ եզրերով ցանավորումը բերանի շուրջ։
Հեպեսանման մաշկաբորբը բնորոշվում է հանգույցիկավոր և բշտիկավոր ցանավորումով, ինչպես նաև այրոցի և քորի զգացումով։ Ցանավորման տարրերը ունեն 1 սմ տրամագիծ, կարմիր երանգով, խմբավորված և տեղակայվում են գոտկատեղի, աճուկների, ծնկների, ուսերի, և հետույքի շրջանում։ Երբեմն ցանավորումը կարող է առաջանալ բերանի խոռոչում կամ գլխի մազածածկ հատվածներում։
Սեբորեային մաշկաբորբը զարգանում է որպես օրենք աստիճանաբար, առաջանում է չոր կամ ճարպոտ թեփուկներ հիմնականում գլխի մազածածկ հատվածում, մազաթափություն չի լինում, երբեմն կարող է անհանգստացնել քորը։ Նորածինների մոտ դրսևորվում է դեղնավուն և խոշոր թեփուկներով գլխի մազածածկ հատվածում, հաճախ զուգորդվում է բարուրային մաշկաբորբով։ Բարդացած դեպքերում ցանավորումը կարող է տարածվել ականջերի, կոպերի, քթի, կրծքավանդակի և մեջքի շրջանում։
Մաշկաբորբի առաջացման պատճառը անհայտ է, բայց ենթադրյալ պատճառներից է գենետիկ նախատրամադրվածությունը և արտաքին միջավայրի ազդեցության համադրությունը։
Ըստ հիգիենայի տեսության ասթմայի, էկզեմայի և այլ ալերգիկ հիվանդությունների առաջացման պատճառներից է արտաքին միջավայրի աղտոտվածությունը։ Այս տեսությունը հաստատվում է նաև ասթմայի համաճարակաբանության վերաբերյալ ուսումնասիրությունները։ Ասթմայի և ալերգիկ հիվանդությունների առաջացմանը նպաստում են նաև իմուն համակարգի խանգարումները և բակտերիալ ֆլորայի խանգարումները օրգանիզմում։
Էկզեմայի զարգացման պատճառ են հանդիսանում նաև տնային փոշու տիզը, մարդկանց մինչև 5 մոտ կան հակամարմիններ փոշու տզի նկատմամբ, որը դեռ ուսումնասիրության և հաստատման կարիք ունի։
Գենետիկական գործոնները կարևոր դեր ունեն էկզեմայի զարգացման գործում, մասնավորապես OVOL1, ACTL9 և IL4-KIF3A և ֆիլագրին կոդավորող գենը։
Էկզեման 3 անգամ հաճախ է հանդիպում ցելիակիա հիվանդություն ունեցող անձանց մոտ և 2 անգամ հաճախ ցելիակիա հիվանդություն ունեցողների հարազատների մոտ։
Էկզեմաներին բնորշ է սպոնգիոզը ։ Էկզեմայի զարգացմանը կարևոր դեր ունեն դենդրիտային բջիջների ենթատեսակներից ինչպիսիք են Լանգերհանսյան բջիջները, էպիդերմալ բորբոքային դենդրիտային բջիջների և պլազմոցիտոիդ դենդրիտային բջիջները։
Ախտորոշումը անց է կացվում հիվանդության պատմության և կլինիկական պատկերի հիման վրա Անհասկանալի դեպքերում մաշկի բիոպսիա է կատարվում։ Էկզեմայով հիվանդները երբեմն սխալմամբ ախտորոշվում են սննդային ալերգիա։
Փատչ թեստը կիրառվում է ալերգիկ կոնտակտային մաշկաբորբի ախտորոշման համար։
Դասակարգումը կատարվում է ըստ ՀՄԴ10-ի դասակարգման։
«Էկզեման» որպես տերմին գործածվում է մի շարք կլինիկական բնութագրերին։
Մաշկաբորբի տեղայնացված տեսակներից որպես օրինակ՝ ձեռքերի էկզեման է, իսկ բնութագրող տեսակ՝ սկավառակաձև էկզեման է, կամ ըստ հնարավոր պատճառի՝ վարիկոզ էկզեմա։
Շատ երկներում մաշկաբորբը և էկզեման գործածվում են որպես հոմանիշներ, կամ ատոպիկ դերմատիտը նկարագրվում է որպես սուր վիճակ, իսկ էկզեման ՝ քրոնիկ։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մաշկաբորբ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.