Հարթագյուղ Սուրբ Հովհաննես Մատուռ

Սուրբ Հովհաննես մատուռ, (Ծաղկաբերի Սուրբ Հովհաննես), Հայ առաքելական եկեղեցու մատուռ Հայաստանի Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի մոտակայքում, Փամբակի լեռնաշղթայի Սրբի լեռան դժվարամատչելի բարձունքի վրա։ Գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում, լինում են երկրաշարժեր և սաստիկ քամիներ։ Մատուռը գրանցված է Ծաղկաբեր գյուղի մշակութային անշարժ հուշարձանների ցանկում։

Սուրբ Հովհաննես մատուռ
Հարթագյուղ Սուրբ Հովհաննես Մատուռ
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և մատուռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԼոռու մարզ, Ծաղկաբեր
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Հիմնական ամսաթվերը1958
Ներկա վիճակԿանգուն, Կարիք ունի՝ վերականգնման և աղճատված տեսքը վերափոխման։
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Հիմնադրված1958
Հարթագյուղ Սուրբ Հովհաննես Մատուռ St. Hovhannes chapel, Hartagyugh Վիքիպահեստում

Պատմություն

Ըստ ավանդության այստեղ ամփոփված է Հովհաննես Մկրտչի մասունքներից, որը այստեղ է բերվել 13-րդ դարում։

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Սրբի լեռան գագաթին։ Այնտեղ հասնել հնարավոր է Հարթագյուղ, Ծաղկաբեր, Մեծ Պարնի, գյուղերից մոտ 3 կմ ոտքով լեռը բարձրանալով։

Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել հարթագյուղցիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թվականին։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է, հիշատակում է Ղևոնդ Ալիշանը (Վենետիկի Ս. Ղազար կղզի

Մատուռի մասին իր նամակներում և բանաստեղծություններում անդրադարձել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։ Մատուռի մասին տեղեկություններ է հաղորդում նաև 20-րդ դարի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը իր «Հայտնի մարդկանց հետ» գրքում։ Անցյալ դարերի ընթացքում մատուռը եղել է Ալեքսանդրապոլի գավառի վարդավառյան ամենանշանավոր ուխտավայրերից մեկը։

2005 թվականից մատուռի տարածքում սկսել են խաչքարեր տեղադրել։ Չնայած, որ խաչքարեր եղել են նաև մինչև առաջին պայթեցումը՝ 1930-ականներ։ Ըստ ականատեսների ներքևում կարելի էր տեսնել բազմաթիվ բեկորներ։ Այժմ այնտեղ հարյուրավոր խաչքարեր կան տեղադրված։ Ներսում խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Հարթագյուղ Սուրբ Հովհաննես Մատուռ ՊատմությունՀարթագյուղ Սուրբ Հովհաննես Մատուռ ՊատկերասրահՀարթագյուղ Սուրբ Հովհաննես Մատուռ Տես նաևՀարթագյուղ Սուրբ Հովհաննես Մատուռ ԾանոթագրություններՀարթագյուղ Սուրբ Հովհաննես ՄատուռԼոռու մարզԾաղկաբերՀայ առաքելական եկեղեցիՀայաստանՄատուռՓամբակի լեռնաշղթա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՊրիզմաԽաչատուր ԱբովյանՆիդերլանդներՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՊետրոս ԴուրյանԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՀակոբ ՊարոնյանՀայաստանի Ազգային ժողովՀայկական դիցաբանությունԵրիկամԵվրոպական միությունՀովհաննես ԲաղրամյանՔրիստոնեությունՓորկապությունԱնմոռուկ (խորհրդանիշ)Ամբերդ (ամրոց)Սերժ ՍարգսյանՄեսրոպ ՄաշտոցԲջիջԿապարԱրտույտների ագարակըԳրիգոր ԶոհրապՀամաչափությունՀայաստանի լճերՀայաստանի անկախության հռչակագիրՈրոշիչՏոլմաՑեղակրոնությունԱրցախի պատմությունԱրցախյան ազատամարտԿոմիտասՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԳայանե (բալետ)Առաքյալը (Մուրացան)ՍակավարյունությունԱրարատ (ֆիլմ)Ռևմատոիդ արթրիտԱրտաշեսյաններՌուսաստանի քաղաքների ցանկԳոշավանքԱվշային հանգույցՊարագաներԱնիՎարդՀովհաննես ԱդամյանՎահագն ԴավթյանԼևոն Տեր-ՊետրոսյանԴավիթ ԲեկԳյումրիՄոմիկԵրկրորդ համաշխարհային պատերազմԿատարակտՄոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (1921)Արեգակնային համակարգԴաջվածքԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԿրեատինինՀայկական հարցՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՏերմինՀայկական կամավորական շարժում (1914-1918)Ջահերով երթԲուլղարիաԻնքնաթիռԳեղարդի վանքԾխախոտԱմենայն Հայոց ԿաթողիկոսԱրայի (լեռ)ԵրկիրԹվաբանական պրոգրեսիաԿրոնՎիքիԿենդանիներՈրդանման ելունի բորբոքումՄիջին ականջի բորբոքումԱնկախ պետությունների դրոշներՔիմիական ռեակցիաներ🡆 More