Որոշիչ

Որոշիչը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի որակական և քանակական հատկանիշ։

Օրինակ՝ Լուսավոր երազների գրկում ճախրում էին սիրահարված պատանու հոգու թևերը։

Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով

1. գոյականով

Օրինակ՝ Բժիշկ Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։

Օրինակ՝ Արամի ձեռքի ժամացույցը մեխանիկական է։

2. ածականով

Օրինակ՝ Աղջկա հրե աչքերը խելքահան էին արել տղային։

3. դերանունով

Օրինակ՝ Այս հոդվածը շատերին կստիպի խոսել։

4. հարակատար և ենթակայական դերբայներով

Օրինակ՝ Կարդացած գրքերը դրել էր արկղում։

Ինձ ժպտացող աղջիկը դեռ դպրոցում է սովորում։

5. թվականով

Օրինակ՝Հինգ աշակերտ մտավ դասարան։

6. մակբայով

Օրինակ՝ Արագ քայլքը կարող է վնասակար լինել։

Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ։ Որոշիչը հիմնականում գտնվում է որոշյալից առաջ և չի տրոհվում։ Այդպիսի որոշիչի շարադասությունը առաջադաս է և համարվում է սովորական կամ ուղիղ։ Որոշիչը կարող է գտնվել նաև որոշյալից հետո։ Այդպիսի շարադասությունը կոչվում է հետադաս կամ շրջուն և տրոհվում է բութով։ Եթե հետադաս որոշչից հետո նախադասությունը շարունակվում է, ապա որոշիչը տրոհվում է նաև ստորակետով, որպեսզի անջատվի նախադասության մյուս անդամներից։

Օրինակ՝ Դա մի փոքրամարմին կին էր՝ տարօրինակ, ծեր, առողջությունից զրկված, անհրապույր տեսքով և շատախոս:

Որոշյալը հաճախ ունենում է մեկից ավելի որոշիչներ, որոնք կոչվում են բազմակի անդամներ և տրոհվում են ստորակետերով։ Եթե բազմակի որոշիչներից մեկն արտահայտված է հարաբերական ածականով, իսկ մյուսը՝ որակական, ապա նրանց միջև ստորակետ չի դրվում, և միշտ հարաբերական ածականը գտնվում է որակական ածականից առաջ։

Օրինակ՝ Փայտե դեղին նստարանին նստել էին ծերունիները։

Որոշչի տեսակ է հետադաս ծավալուն որոշիչը։

Այն դրվում է ենթակայից հետո, տրոհվում է բութով և ստորակետով։ Օրինակ՝

Թագավորը՝ խիզախ, քաջ, իմաստուն, դիմեց ժողովրդին։

Գրականություն

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՑեղակրոնությունՄշակույթԼյարդի ցիռոզՓոքրիկ իշխանըՀաշվապահական հաշվառումՀամբարձում (տոն)Խրիմյան ՀայրիկՀայաստանի պետական սահմանԱրյունԱռողջ ապրելակերպԿոնքի բորբոքային հիվանդությունՀայկական մանրանկարչությունԵրևանի համալսարանների ցանկՌափայել ՊատկանյանԵրազահանԻնքնապաշտպանական մարտեր (1915)ՊողոսյանԾաղկած փշալարերՀատկացուցիչԱնմոռուկԱրգանդԴաշտանային ցիկլՀեշտոցային արտադրությունԱրտաշես Ա ԲարեպաշտՀայաստանի Ազգային ժողովՈւղիղ խնդիրԱրշակունիներՍարգսյանԿիլիկիաԶանգվածի պահպանման օրենքԹաջ ՄահալԵրկաթ պակասորդային սակավարյունությունԵրկիրՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունՍահմանական եղանակԱմբերդ (ամրոց)Միհրան ՊողոսյանՋահերով երթԱղավնիներԿոսինուսների թեորեմՀերհերի ձորՄոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (1921)Հայկ նահապետՕրգանական միացություններԷնվեր փաշաԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԿենդանակերպԴերենիկ ԴեմիրճյանԱլեքսանդր ՄակեդոնացիԳառնու հեթանոսական տաճարԲանաստեղծությունՀայերենի կետադրությունԿիստաԿարսի պայմանագիրՑրված սկլերոզԳևորգ ՄկրտչյանՀակոբ ՊարոնյանՔիմիական ռեակցիաներՀաշվապահական հաշվեկշիռԹարախակույտՀայկական առածներ և ասացվածքներՏողադարձԳորշ արջՍպիտակ ձին (պատմվածք)ԼենկթեմուրԸղձական եղանակԱրցախի պատմությունԱզատի ջրամբարԳլխուղեղի ուռուցքՍունկՀայրենական մեծ պատերազմՀովհաննես ՔաջազնունիՁեռնաշարժությունՍյունիքի մարզՐաֆֆիՀայկ և Բել🡆 More