Տողադարձ, գրության մեջ կիրառվող այն միջոցը (եղանակը), երբ նախորդ տողում տեղ չլինելու պատճառով բառի մի մասը տեղափոխվում է հաջորդ տողի սկիզբ, և նախորդ տողում մնացած (թողնված) մասի վերջում դրվում է կետադրական հատուկ նշան՝ ենթամնա, որ կոչվում է նաև տողադարձի նշան։
Տողադարձի հիմքում ընկած է վանկատման սկզբունքը։ Երբեմն տողադարձ կատարվում է նաև բառակազմական սկզբունքով։
Լեզուների մեծ մասում տողադարձը կատարվում է պարզապես բառը երկու մասի բաժանելով ու կետադրական հատուկ նշան դնելով։ Սակայն որոշ լեզուների մի շարք բառերում տողադարձի ժամանակ որոշակի փոփոխությունների են ենթարկվում որոշ տառեր կամ դիակրիտիկ նշաններ, օրինակ՝
Ժամանակակից հայերենում կիրառվող տողադարձի հիմնական կանոններն ամփոփված են Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուում (լույս է տեսել 2006 թվականին)։
Հայերենում տողադարձն ավելի հաճախ կատարվում է վանկատման սկզբունքով, ըստ որի՝
Բառակազմական սկզբունքով տողադարձելիս գաղտնավանկի ը-ն չի գրվում ոչ նախորդ տողի վերջում, ոչ էլ հաջորդ տողի սկզբում, օրինակ՝ ան-կշռություն, արև-մտյան, դարա-գլուխ, ան-վնաս։ Բացառությամբ այն դեպքերի, երբ նախորդ տողում մնացած բառամասը գաղտնավանկի ը-ից բացի այլ ձայնավոր չունի. տվյալ դեպքում ը-ն գրվում է, օրինակ՝ թըր-թիռ, ձկըն-կուլ։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Տողադարձ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.