Փոքրիկ Իշխանը

«Փոքրիկ իշխանը» (ֆր.՝ Le Petit Prince), ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպը, որը հրատարակվել է 1943 թվականին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։

Փոքրիկ իշխանը
ֆր.՝ Le Petit Prince
Փոքրիկ Իշխանը
ՀեղինակԱնտուան դը Սենտ-Էքզյուպերի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրlyrical novel?, փիլիսոփայական գեղարվեստական գրականություն և պատմազրույց
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)փոքրիկ իշխանը և վարդը
Ստեղծման տարեթիվ1943
ՆախորդՌազմական օդաչու
ՀաջորդՆամակ պատանդին
ՆկարազարդողԱնտուան դը Սենտ-Էքզյուպերի
ԵրկիրՓոքրիկ Իշխանը ԱՄՆ և Փոքրիկ Իշխանը Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվապրիլի 6, 1943
OCLC22583605
Պարգև(ներ)
ՎիքիքաղվածքՓոքրիկ իշխանը
Փոքրիկ Իշխանը Le Petit Prince Վիքիպահեստում

Հրատարակություններ, թարգմանություններ ու ուսումնասիրություններ

«Փոքրիկ իշխանը» հեղինակի առաջին մանկական գիրքն է։ Հեքիաթը գրվել է 1942 թվականին, Նյու Յորքում եղած տարիների ընթացքում։ Առաջին անգամ հրատարակվել է գրողի մահից որոշ ժամանակ առաջ՝ 1943 թվականի ապրիլի 6-ին Նյու Յորքի «Reynal & Hitchcock» հրատարակչությունում։ Սկզբում լույս է տեսել վեպի անգլերեն թարգմանությունը՝ «The Little Prince» անունով, իսկ ֆրանսերեն հրատարակվել է արդեն 1946 թվականին՝ Editions Gallimard հրատարակչության կողմից։ «Փոքրիկ իշխանը» առաջին անգամ հրապարակվել է ռուսերեն 1958 թվականին «Մոսկվա» ամսագրում Նորա Գալի կողմից։

Համարվում է ֆրանսերենով գրված գրքերից ամենաշատ կարդացվող և թարգմանված գիրքը։ Թարգմանվել է ավելի քան 250 լեզուներով և բարբառներով, այդ թվում՝ կույրերի համար նախատեսված Բրայլի այբուբենով։ 1943 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 140 միլիոն օրինակ և համարվում է աշխարհում ամենավաճառված գրքերից մեկը։

Գիրքը թարգմանվել է նաև հայերեն։ Նրա մասին հետաքրքիր մի ուսումնասիրություն է գրվել՝ Լուսինե Ավետիսյան «Հավերժամանուկը»(Երևան, 2008)։

Հերոսներ

Հեքիաթի բոլոր հերոսները իրական կերպարներ են։

Փոքրիկ իշխան

Փոքրիկ իշխանի կերպարը հեղինակն ինքն է։ Այս կերպարը խորապես ինքնակենսագրական է. հեղինակն էլ ինքը հեռացել էր մեծահասակներից։ Հերոսը ծնունդ է առել տխրությունից և իր մեջ մեռնող «փոքրիկ Տոնիոյից»՝ աղքատ ազնվական ընտանիքի միակ հետնորդից, ում ոսկեհեր մազերի համար մանկության տարիներին ընտանիքում կոչել են «Արև-թագավոր», իսկ քոլեջում նրան կոչել են «Լուսնորդ», այն բանի համար, որ նա սովորություն է ունեցել երկար ժամանակ նայել երկնքին։

«Փոքրիկ իշխան» արտահայտությունն առաջին անգամ հանդիպում է նրա «Մարդկանց երկիրը» պատմվածքում։ Այդ ստեղծագործության մեջ կան նաև այլ մտքեր և գաղափարներ, որոնք հանդիպում են «Փոքրիկ իշխան» հեքիաթում։ 1940 թվականին նացիստների հետ պատերազմական գործողությունների ժամանակ (նա մասնակցել է պատերազմին) Էքզյուպերին հաճախ է թղթի վրա նկարել տղայի, ով թռչում է ամպերի միջով, ով թևեր ունի։ Ժամանակի ընթացքում թևերին փոխարինելու է գալիս երկար շարֆը, որն, ի դեպ, կրել է հենց ինքը հեղինակը։ Իսկ ամպերը փոխարինվում են Б-612 աստերոիդով։

Վարդ

Վարդի քմահաճ և հուզիչ կերպարը նույնպես լավ ծանոթ է ընթերցող-ուսումնասիրողներին. դա հեղինակի կնոջ՝ Կոնսուելայի կերպարն է՝ իմպուլսիվ լատինոամերիկուհին, ում կոչում էին «Փոքրիկ սալվադորյան հրաբուխ»։

Աղվես

Աղվեսի կերպարի վերլուծության հետ կապված մասնագետների միջև անհամաձայնություններ կան։ Ռուս թարգմանչուհի Նոռա Գալն (ռուս.՝ Элеоно́ра Я́ковлевна Гальпе́рина) իր «Սենտ Էքսի աստղի տակ» հոդվածում ասում է՝

Փոքրիկ Իշխանը  Երբ Առաջին անգամ հրատարակվեց «Փոքրիկ իշխան» գիրքը, մեզ մոտ թեժ բովանդակությամբ քննարկումներ սկսեցին հասկանալու համար հեքիաթում արու, թե` էգ աղվես է (Лис թե Лиса): Մի մասը պնդում էր, որ Աղվեսը Վարդի հակառակորդն է։ Այստեղ արդեն վեճը ոչ թե մեկ բառի, այլ մի ամբողջական գաղափարի մեջ էր։ Իսկ ավելի լայն իմաստով դա վերաբերում է հեքիաթին։ Բայց ես համոզված եմ՝ կենսագրական ուսումնասիրությունները Էքզյուպերիի կյանքում՝ կնոջ ունեցած դերի մասին, հեքիաթը հասկանալուն չի օգնում և առհասարակ գործին չի վերաբերում։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ֆրանսերեն le renard բառը արական սեռի բառ է։ Գլխավորը, հեքիաթում Աղվեսն ընկեր է։ Վարդը սեր է, իսկ Աղվեսն՝ ընկերություն։ Եվ հավատարիմ ընկերը Փոքրիկ Իշխանին հավատարմություն, սովորեցնում է ընդմիշտ պատասխանատու լինել ընկերների և հարազատների հանդեպ։ Փոքրիկ Իշխանը 

Հատկանշական է նաև այն փաստը, որ հեքիաթի հերոս Աղվեսի ականջները անսովոր մեծ են, ամենայն հավանականությամբ դա անապատային փոքրիկ աղվես է՝ ֆենեկ տեսակի՝ մեկն այն բազմաթիվ արարածներից, որոնց գրողը հանդիպել է Մարոկկոյում՝ ծառայության տարիներին։

Փառասեր

Փառասերը, չնայած մենակ էր իր մոլորակի վրա, բայց կարծում էր, որ բոլորը պիտի երկրպագեն իրեն, իր մասին բավականին մեծ կարծիք ուներ, չնայած, որ այդ կարծիքը հիմնավորված չէր։

Հարբեցող

Սա այն հետաքրքիր կերպարներից է, որի մեջ կա սեփական թուլության գիտակցումը, անզորությունը և թույլ կամքը։ Նա հարբում էր, որ մոռանար, որ ամոթ է խմելը։ Այս տարբերակով փորձում էր փախչել, որովհետև ամաչում էր ինքն իրենից ու իր թուլությունից։

Գործարար

Կերպարը ներկայացնում է կարիերիստ մարդկանց բնավորության գիծը, քանի որ մարդիկ տարվում են աշխատանքով, մոռանում են շրջապատին ու ամեն ինչ. փորձում են ձգտել ավելիին՝ այդ ընթացքում կորցնելով իրենց նպատակը.

Փոքրիկ Իշխանը  – Իսկ ինչի համար ես տիրում աստղերին։

– Որպեսզի հարուստ լինեմ։
– Իսկ ինչու ես ուզում հարուստ լինել։
– Որպեսզի էլի նոր աստղեր առնեմ…

Փոքրիկ Իշխանը 

Հեղինակը փորձել է ցույց տալ, որ աշխատանքով չպետք է տարվել այնքան, որ մոռանանք նույնիսկ ինքներս մեզ, մեր սիրելիներին։

Լապտերավառ

Փոքրիկ Իշխանի հանդիպած 5-րդ մոլորակն ամենից փոքրն էր ու զվարճալին։ Նրա վրա միայն մի լապտեր ու մի լապտերավառ էր տեղավորվում։ Այս մոլորակում լապտերավառի աշխատանքի մեջ իմաստ կար, քանի որ երբ նա վառում էր լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ էր ծնվում։ Այստեղ նշվում էր, որ աշխատանքն օգտակար է, քանի որ գեղեցիկ է, սակայն իրական կյանքում ամեն գեղեցիկ բան չէ, որ օգտակար է։ Լապտերավառն այն միակն էր, ով միայն իր մասին չէր մտածում, այլ նաև ուրիշների։ Եվ սա հենց կյանքի կարևոր նախապայմաններից մեկն է, որ ապրես ոչ միայն քո, այլ նաև ուրիշների համար և կյանքում եսասեր չլինես։

Աշխարհագրագետ

Վեցերորդ մոլորակը նախորդից 10 անգամ մեծ էր, և նրա վրա մի ծերունի էր ապրում՝ աշխարհագրագետ։ Այս մոլորակի թերևս ամենակարևոր խոսքն այն է, որ պետք է խոսքդ ապացուցես, այսինքն՝ այն ամենի մասին, ինչի մասին որ խոսում ես, փորձիր ապացուցել, այլ ոչ թե միայն ասես այն, ինչ խելքիդ փչում է։

Բաոբաբներ

Բաոբաբները խորհրդանշում են մեր գիտակցության մեջ եղած բացասական մտքերը։ Փոքրիկ Իշխանն է ասում, որ մինչև մեծանալը բաոբաբները փոքր են եղել, և գառնուկը հեշտությամբ կարող է դրանք ուտել։ Դա նշանակում է, որ մարդկանց մեջ ծնված վատ, չար մտքերը սկզբնական շրջանում հեշտությամբ կարելի է «արմատախիլ անել», հակառակ դեպքում դրանք կվերածվեն «մեծ ու հսկա բաոբաբների»։

Փոքրիկ Իշխանը  Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը։
- Փոքրիկ Իշխան
Փոքրիկ Իշխանը 

Սլաքավար

Սլաքավարին Փոքրիկ իշխանը հանդիպում է աղվեսին ճանաչելուց ու նրանից կյանքի փոքրիկ գաղտնիքն իմանալուց հետո։ Սլաքավարը խորհրդանշում է մեծահասակների կյանքի իմաստն ու նրանց ժամանակի զգացումը։ Ներկայացնում է այն մարդկանց, ովքեր անընդհատ շտապում են։ Նրանք անընդհատ ժամանակ են խնայում։

Ուշագրավ փաստեր

  • 2003 թվականին (45) Էուգենիա աստերոիդի լուսնին շնորհվել է «Փոքրիկ իշխան» անունը։ Միաժամանակ այդ անունը կապված է երիտասարդ տարիքում զոհված Նապոլեոն-Էժեն (Նապոլեոն IV) արքայազնի հետ, ում մոր՝ կայսրուհի Եվգենյայի անունով էր նույն այդ աստերոիդը։
  • 2003 թվականին լուսնի աստերոիդներից մեկն անվանվել է «Փոքրիկ Իշխան» անունով։
  • Ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆրանսիական գիրքը։
  • Ճապոնական Հակոն քաղաքում գտնվում է Փոքրիկ Իշխանի թանգարանը, որն ունի տարեկան ավելի քան 200.000 այցելու։

Մեջբերումներ «Փոքրիկ Իշխան»-ից

  • Չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձանից... Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը։
  • Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում։
  • Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն։
  • Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին։
  • Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս։
  • Միայն սիրտն է սրատես։ Ամենագլխավորը աչքով չես տեսնի։
  • Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես։
  • Գնա և մի անգամ ևս վարդերին նայիր։ Այն ժամանակ կհասկանաս, որ քոնը միակն է աշխարհում։
  • Շատ տխուր է, երբ մոռանում են ընկերներին։ Մանավանդ որ՝ բոլորը չէ,որ կարողանում են ընկեր ունենալ։
  • Փառասերները միայն գովեստներ են լսում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Փոքրիկ Իշխանը 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Փոքրիկ իշխանը հոդվածին
Փոքրիկ Իշխանը Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրիկ իշխանը» հոդվածին։
Փոքրիկ Իշխանը Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրիկ իշխանը» հոդվածին։

Tags:

Փոքրիկ Իշխանը Հրատարակություններ, թարգմանություններ ու ուսումնասիրություններՓոքրիկ Իշխանը ՀերոսներՓոքրիկ Իշխանը Ուշագրավ փաստերՓոքրիկ Իշխանը Մեջբերումներ «Փոքրիկ Իշխան»-իցՓոքրիկ Իշխանը Տես նաևՓոքրիկ Իշխանը ԾանոթագրություններՓոքրիկ Իշխանը Արտաքին հղումներՓոքրիկ Իշխանը1943Անտուան դը Սենտ-ԷքզյուպերիԳրողՎեպՕդաչուՖրանսերենՖրանսիացի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՓողՄիջին ականջի բորբոքումԿապանՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՔառօրյա պատերազմԱռակԳոշավանքՔիմիական ռեակցիաներՍահմանական եղանակԹլպատումՄայիսյան հերոսամարտերԿռունկներԿենտրոնական ԱսիաՄարդու առնանդամԿենդանակերպի նշաններԴվինՍուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)ՆավթՀամո ՍահյանՀեպատիտ BԿունիլինգուսՍևան (ազգային պարկ)Սուր բրոնխիտԳերմանիաԴՆԹԴեղանյութերՁայնավորներՄարդու անատոմիաԱրտանիշՀրանտ ՄաթևոսյանՊատվի համար (դրամա)Արամ ԽաչատրյանԱննա ՎարդապետյանՕսմանյան կայսրությունՀայերենի կետադրությունՈւրալ (գետ)Մեսրոպ ՄաշտոցԾնեբեկԵռանկյունՎերաբերական (խոսքի մաս)ԳնարբուկԿարմիր գիրքԱյրին (նորավեպ)ՕվկիանոսԱստիգմատիզմՄեծ ՀայքՊրենատալ զարգացումՀայաստանի ազգային հերոսԿապույտ հազՈւսուցման մեթոդներԵրիկամների սուր վնասումԿենդանիներԿրեատինինՍրտի կծկումների հաճախականությունԱրյան ընդհանուր հետազոտությունՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՌուսաստանի քաղաքների ցանկԼիբանանԳլխուղեղԻրանԱպրիլի 14ԴերանունԴաշտանային ցիկլԵվրասիաԻրաքԱռնանդամի քաղցկեղՂազարոս ԱղայանՄանրանկարչությունՀյուսիսային ԿորեաԱմոքսիցիլին🡆 More