Հարթագյուղ: գյուղ Հայաստանի Լոռու մարզում

Հարթագյուղ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում։

Գյուղ
Հարթագյուղ
Հարթագյուղ: Պատմություն, Բնակլիմայական պայմաններ, Բնակչություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Սպիտակ համայնք
Հիմնադրված է1820 թ.
Այլ անվանումներՂալթախչի
ԲԾՄ1730 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1035 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքbager.am
Հարթագյուղ (Հայաստան)##
Հարթագյուղ (Հայաստան)
Հարթագյուղ: Պատմություն, Բնակլիմայական պայմաններ, Բնակչություն
Հարթագյուղ (Լոռու մարզ)##
Հարթագյուղ (Լոռու մարզ)
Հարթագյուղ: Պատմություն, Բնակլիմայական պայմաններ, Բնակչություն

Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։ Հետո մտել է Ղարաքիլիսայի գավառի մեջ։ Հետո՝ Լենինականի գավառի։ Գտնվում էր Փամբակի շրջանում։ 1937 թ. Սպիտակի շրջանի գյուղերից էր։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մետր։ Գյուղի վարչական տարածքը կազմում է 23.59 հա։ Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 45 կմ։ Սպիտակից և Գյումրիից հեռավորությունը՝ 25 կմ է։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի, կտավատի, տարբեր գյուղատնտեսական կուլտուրաների մշակությամբ և այգեգործությամբ։ Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (19-րդ դար), իսկ 1 կմ արևելք՝ Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ) Ծաղկաբեր գյուղի վարչական տարածքում։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել է գյուղացիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թ-ին։ Վերջին տարիներին՝ ուխտավորների կողմից, մատուռի շուրջը տեղադրվել են հարյուրավոր խաչքարեր։ Ամենայն հավանականությամբ մատուռը եղել է մինչև արևմտահայերի այստեղ հաստատվելը։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է, հիշատակում է Ղևոնդ Ալիշանը/Վենետիկի Ս. Ղազար կղզ/։ Ավելի հին աղբյուր դեռևս չկա։

Մատուռի մասին իր նամակներում և բանաստեղծություններում անրադառնում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։

Մատուռի մասին տեղեկություններ է հաղորդում նաև 20-րդ դարի խոշորագույն միստիկ-իմաստասեր Գեորգի Գյուրջիևը իր Հայտնի մարդկանց հետ գրքում։

Անցյալ դարերի ընթացքում մատուռը եղել է Ալեքսանդրապոլի գավառի վարդավառյան ամենանշանավոր ուխտավայրերից մեկը։

Պատմություն

Հարթագյուղ: Պատմություն, Բնակլիմայական պայմաններ, Բնակչություն 
Ամառը՝ Հարթագյուղում

Հարթագյուղը պատմական վկայագրերի համաձայն հիմնադրվել է 1801֊1828 թթ-ին։ Գյուղը հիմնադրել են Ռշտունիքից, Մուշից, Բասենից, Էրզրումից և Ալաշկերտից գաղթած արևմտահայերը։ Հետագայում գյուղը համալրվել է փոքրաթիվ վանեցիներով և կարսեցիներով։ Գաղթականներով համալրման վերջին փուլը 1918-1922 թթ էր։ Որոշ արխիվային փաստաթղթերում Ալեքսանդրապոլի գավառի Ղալթախչի գյուղը հիշատակվում է որպես գործող բնակավայր դեռևս 1820 թվականից։ Կաթողիկոսական դիվաններից մեկում հիշատակվում է նույնանուն գյուղը որտեղ բնակություն են հաստատել կարսեցի ընտանիքներ։ Առաջին արևմտահայերը եկել են այստեղ 1801-թվին։ Մյուսները եկել են Ադրիանապոլսի պայմանագրի կնքումից հետո (1829֊1931 թթ)։ Գյուղը հայաբնակ է եղել մինչև Շահ Աբասի կողմից տեղահանվելը (մինչև 1603-1604 թթ)։ Հարթագյուղի և Մեծ Պարնիի միջև կային 7-8 ջրաղացների հետքեր, իսկ գյուղի կենտրոնական մասում հինավուրց ձիթհանն էր։ Այն վիթխարի կառույց է եղել հազարաշեն ծածկով, որը քանդվել է խորհրդային տարիներին, դպրոցի բակը բարեկարգելու նպատակով։ Գյուղի տարածքում կան մի շարք հինավուրց մատուռներ՝ Սուրբ Ճգնավոր, Սուրբ Խաչեր, Սուրբ Նշան և այլն։ Ամենայն հավանականությամբ, 1800 ականներին հիմնադրված գյուղը հիմնադրվել է նախկին բնակավայրի հիմքերի վրա, որը հիմնովին ավերվել էր նաև Հասան խանի արշավանքների ժամանակ։ Գյուղի բնակիչների զբաղմունքն իր արտահայտությունն է գտել գյուղի թուրքերեն անվան մեջ։ Անցյալ դարերի ընթացքում Ալեքսանդրապոլի գավառում շատ տարածված էր մասնագիտությունների, արհեստի և զբաղմունքի նաև թուրքերեն անվանումները և արևմտահայ բարբառներում ինտենսիվ գործածումը։ Թամբի փայտե կմախքը պատրաստողները կոչվել են ղալթախչի։

Հարթագյուղը, որպես հնագույն բնակավայր գոյություն ունի վաղնջական ժամանակներից։ Այդ մասին են վկայում գյուղի տարածքում հայտնաբերված հնագույն ամրոցատեղին(մ.թ.ա 2֊1 հազ.) և հնագույն դամբարանադաշտը՝ մ․թ․ ա. 4-1 հազարամյակ։ Հարթագյուղից հայտնաբերված հնագիտական նյութերը, Հայկական լեռնաշխարհի այլ անկյուններից հայտնաբերված նյութերի հետ միասին ներկայացնում են նախաբնիկների մեկ միասնական, ծագումնաբանորեն շաղկապված և երկարատև զարգացող մշակույթը։ Հարթագյուղից հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան բազմաթիվ նյութեր։ Բացի վաղ բրոնզեդարյան նյութերից, Հարթագյուղում կան նաև վաղ երկաթի, ուրարտական և անտիկ շրջանի գտածոներ։ Հարթագյուղի տարածքում է Խոյի՝ հսկայական քարե կերտվածքը, գյուղից 5 կիլոմետր հարավ գտնվում է «Բագեր» հնագույն բնակատեղին, «Խարաբեք» միջնադարյան բնակատեղին և «Ցից քարերը», որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արագած լեռը։

Բնակլիմայական պայմաններ

Կլիման խիստ է, ձմռանը լինում է ցուրտ, գարունը սովորաբար ուշացած է գալիս, ամառը զով է՝ հաճախակի քամիներով։ Տարեկան տեղումների քանակը ցածր է։ Վերջին տարիներին նկատվում է ձնածածկույթի խիստ պակաս։ Լինում է կարկտահարություն, սելավներ։ Գյուղը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում, լինում են երկրաշարժեր։ Աղետալի են եղել 1926 թ. և 1988 թ. երկրաշարժերը։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հարթագյուղի մշտական բնակչությունը կազմել է 1035, առկա բնակչությունը՝ 957 մարդ։ 1831 թվականից ի վեր բնակեցված է հայերով։ Հարթագյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 195 1000 1514 969 1507 1620 1722 1344 936 1226 1035

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Հարթագյուղ ՊատմությունՀարթագյուղ Բնակլիմայական պայմաններՀարթագյուղ ԲնակչությունՀարթագյուղ ՊատկերասրահՀարթագյուղ Տես նաևՀարթագյուղ ԾանոթագրություններՀարթագյուղԼոռու մարզՀայաստանՍպիտակ (համայնք)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱնտառՊարզ թիվԱդոլֆ ԱնդերսենՄիջնադարյան ՉինաստանՔութեշՉինական մեծ պարիսպՄարդու առնանդամԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՈրդանման ելունի բորբոքումԺառանգական փոփոխականությունՓարիզԿենդանակերպԼիտրԼեոնարդո դա ՎինչիԲեզոարյան այծԱյրին (նորավեպ)Դավիթ ԲեկԱզատի ջրամբարԱրիստոտելՍպիտակուցներՏեղերի վանքՆորավանքՀարցական և հարաբերական դերանուններՅուրի ՎարդանյանԱնանիա ՇիրակացիՄանկական և պատանեկան հանրագիտարաններԱրաբական խալիֆայությունԵրեխայի իրավունքներԵրևանՀայաստանի խորհրդանիշներԽտությունԸնկերությունՀովհաննես ՇիրազԵղնջացանՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԲառակապակցությունՀայաստանի առաջին հանրապետությունԿարմիր գիրքԿիպրոսՈւրբաթագիրքՔիմիական ռեակցիաներԲուլինգԿոմիտասԾծմբական թթուԱրցախի ՀանրապետությունԽոնարհումԲուդդայականությունԱվանդությունՎրաստանԴարձվածքՇաղկապՎիտիլիգոՀայաստանի ձկների ցանկՄեծ ՀայքՍպարտակի ապստամբությունՄարմնի զանգվածի ինդեքսՋրածինՔաոս (վեպ)Փավստոս ԲուզանդՄեջքի ցավՖրանսիայի պատմությունՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՍասնա ծռերՈսկեպարՀայաստանի կենդանական աշխարհՀիսուսի ծնունդՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՎիտամին EԹոքաբորբՀացահատիկային բույսերՉակերտներԾիր Կաթին🡆 More