Մոմիկ: հայ քանդակագործ, ձեռագրերի նկարազարդող, ճարտարապետ

Մոմիկ (անհայտ, Ուլգյուր - 1333, Նորավանք, Հայաստան), հայ հայտնի մանրանկարիչ, ճարտարապետ և քանդակագործ։ Գործել է Վայոց ձորում։

Մոմիկ
Մոմիկ: Կենսագրություն, Ավանդազրույց, Գործեր
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՈւլգյուր
Մահացել է1333
Վախճանի վայրըՆորավանք, Հայաստան
ՔաղաքացիությունՄոմիկ: Կենսագրություն, Ավանդազրույց, Գործեր Կիլիկիայի Հայկական Թագավորություն և Մոմիկ: Կենսագրություն, Ավանդազրույց, Գործեր Վրաց թագավորություն
Ազգությունհայ
ԿրթությունԳլաձորի համալսարան
Ստեղծագործություն(ներ)Նորավանք և Սուրբ Աստվածածին Եկեղեցի
ՈճԳլաձորի մանրանկարչության դպրոց
Մասնագիտությունմանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ
Մոմիկ: Կենսագրություն, Ավանդազրույց, Գործեր Momik Վիքիպահեստում

Կենսագրություն

Մոմիկը ծնվել է Սյունիք նահանգի, Վայոց ձոր գավառի Ուլգյուր գյուղում։ Ապրել ու գործել է XIII-XIV դարերում, Հայաստանում (Սյունյաց աշխարհում)։ Ապրել է Երիցակ վարպետի հետ, որին նա իր պապն էր համարում՝ սակայն նրա պապը չէր։ Երիցակի հետ նա փախել է Անիից և ապրել մի գյուղում շատ աղքատ։

Ենթադրվում է, որ նա իր գործունեությունը սկսել է Կիլիկիայում՝ 1283 թվականին Կեռան թագուհու պատվերով մի Ավետարան է ծաղկում, որի շնորհիվ հայտնի է դառնում։ Եղել է Օրբելյան տան նկարիչ-ճարտարապետը։ Մի անգամ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Նորավանք է հրավիրում քառասուն քարգործների՝ ամենաարագը մի մատնաչափ խաչ քանդակելու, ուր հաղթում է տասնվեցամյա Մոմիկը, որի արդյունքում Ստեփանոս Օրբելյանն ասում է, «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և առաջին մրցանակը տանք և Մոմիկ մականունը»։

Իր որոշ աշխատանքների տակ նա դրել է «Մոմիկ վարպետ» ստորագրությունը, որով էլ հայտնի է եղել։

Մահացել է 1333 թվականին Վայոց ձորի Ամաղու գյուղի մոտ գտնվող Նորավանքում։

Ավանդազրույց

Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը։ Իշխանը խոստանում է աղջկան վարպետին կնություն տալ այն պայմանով, եթե Մոմիկը կարողանա սեղմ ժամկետում մի հոյակերտ տաճար կառուցել։ Երբ վանքի շինարարությունը մոտեցել էր իր ավարտին, իշխանը իր ծառային հրամայում է ամեն գնով խոչընդոտել, որպեսզի Մոմիկը չկատարի իր պայմանը։ Ծառան գաղտնի բարձրանում է վանքի գմբեթի վրա աշխատող վարպետի մոտ, հրում և վայր գցում նրան։ Վարպետին թաղում են ընկած տեղում՝ իր կառուցած վանքի բակում, իսկ գմբեթի շինարարությունը ավարտին են հասցնում նրա աշակերտները։

Գործեր

Մոմիկ: Կենսագրություն, Ավանդազրույց, Գործեր 
Նորավանքի գավիթի «Աստված և հայր» քանդակը

Նրա գործերից մնացել են՝

  • Գրքեր
  • Քանդակագործություններ
    • 1308 թվականի խաչքարը Նորավանքում, Արենիի եկեղեցու Աստվածամոր և մանկան պատկերը (1321), Նորավանքի գավթի Աստվածամոր և Հայր Աստծո պատկերաքանդակները։
  • Ճարտարապետական կառույցներ
    • Նորավանքի եկեղեցու գավիթը, Արենիի եկեղեցին, Նորավանքում Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին, նրան են վերագրվում նաև Եղեգիսի Զորաց, Տաթևի Սուրբ Գրիգոր եկեղեցիները։
  • Ենթադրյալ՝
    • Բուրթելաշեն եկեղեցու նախագիծը և մասամբ կառուցումը

Պատկերասրահ

Մատենագիտություն

  • Jannic Durand, Ioanna Rapti et Dorota Giovannoni (dir.), Armenia sacra — Mémoire chrétienne des Arméniens (IV-XVIII), Somogy / Musée du Louvre, Paris, 2007 978-2-7572-0066-7.
  • (անգլերեն) Thomas F. Mathews et Avedis Krikor Sanjian, Armenian Gospel Iconography: The Tradition of the Glajor Gospel, Dumbarton Oaks, Washington, 1991 978-0-8840-2183-4.
  • (անգլերեն) Matenadaran Mashtots Institute of ancient Manuscripts, Miniaturist Momik, introduction de Karen Matevosyan & Lilit Zakaryan, dirigé par Hrachya Tamrazyan, trad. en anglais Gohar Muradyan, éd. Nairi, Erevan 2010 (format 60 x 84, 66 pages) 978-5-550-01635-0.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մոմիկ: Կենսագրություն, Ավանդազրույց, Գործեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոմիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 698 Մոմիկ: Կենսագրություն, Ավանդազրույց, Գործեր 

Tags:

Մոմիկ ԿենսագրությունՄոմիկ ԱվանդազրույցՄոմիկ ԳործերՄոմիկ ՊատկերասրահՄոմիկ ՄատենագիտությունՄոմիկ ԾանոթագրություններՄոմիկ Արտաքին հղումներՄոմիկ1333ՀայաստանՃարտարապետությունՄանրանկարչությունՆորավանքՈւլգյուրՎայոց ձոր (գավառ)Քանդակագործություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սատուրն (մոլորակ)Պարբերական հիվանդությունԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկԵրաժշտական գործիքներՓղերՄովսես ԽորենացիՎիքիպահեստՁայնավորներՄաշկաբորբՀայերՀայերեն հայհոյախոսությունԲանաստեղծությունԳեղարդի վանքՕյկոֆոբիաՌուսաստանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՀայաստանի քաղաքներըՍահմիՄխիթարյան միաբանությունՏիգրան ՀամասյանՑեղասպանությունԴիլիջանՍուր բրոնխիտՏավուշի մարզՕձերՊապ թագավորԱլեքսանդր ԹամանյանԻսպանիաԱվստրալիաԿանադաՀայոց այբուբենի հուշարձանԵզդիներՀայաստանի կենդանական աշխարհԹալեաթ ՄեհմեդԼևոն Տեր-ՊետրոսյանԲարդիՄիջատներՇունԹթենու մետաքսագործՔարահունջՎազգեն ՍարգսյանՄայիսի 1 (տոն)Աշխարհի երկրներն ըստ բնակչությանԸնձառյուծԴեքսամետազոնԿուսաթաղանթԴերբայական դարձվածՀայաստանՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Աքբար ՄեծՀարցական նշանԿառլես ՊուչդեմոնԱլեքսանդր ՄակեդոնացիՖրանսիաՀոգեբանական մանիպուլյացիաԹաթուլ ԿրպեյանՄարդու ատամՌևմատոիդ արթրիտԱլեքսանդր ՇիրվանզադեՄուսա լեռան հերոսամարտԱմբերդ (ամրոց)Վանի թագավորությունԲրազիլիաՔամիՌոբերտ ՔոչարյանՍպիտակ ձին (պատմվածք)Ադրբեջանի ներխուժում Արցախ (2023)ԶատիկՔարերի սիմֆոնիաԵրվանդ ՔոչարԳոյական անունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Արամ ԵրկանյանՎիտամին B12 անբավարարությունԱրաքսՊրիզմաԴաշտանՎիրուսներՂարաքիլիսայի ճակատամարտ🡆 More