Հայերեն Հայհոյախոսություն

Հայերեն հայհոյախոսություն, որը հայտնի է նաև պարզապես որպես քֆուր, հայերենում օգտագործվող անպարկեշտ, արտահայտիչ և արգելված բառեր և արտահայտություններ։

Հայերեն Հայհոյախոսություն
Մուլտֆիլմերում և կոմիքսներում հայհոյախոսությունները սովորաբար ներկայացված են փոխարինող սիմվոլների և բառերի տեսքով

Քֆուր բառի ստուգաբանություն

Համաձայն Ստեփան Մալխասյանցի Հայերենի բացատրական բառարանի (1944) քֆուր բառը ծագում է արաբերեն كُفْر (քուֆր) բառից, որը նշանակում է հայհոյանք։ Նույն բառից, իրենց հերթին, առաջացել են հայերենի բայերը՝ քֆուր տալ, քրֆել և քֆրտել, որոնք կրում են հայհոյել իմաստը։

Պատմություն

Ծագում և դիցաբանական ժամանակաշրջան

Հայերեն Հայհոյախոսություն 
Հեթանոսական Հայաստանում տարածված վիշապները՝ մեգալիթյան քարակոթողները հանդիսացել են պտղաբերություն խորհրդանիշ

Համաձայն Էլիզաբեթ Մուրադյանի հայհոյախոսությունն մարդկանց խոսքում ի հայտ է եկել շատ վաղ ժամանակներից, գործածվելով տարբեր ոլորտներում։ Ինչպես հայերենի, այդպես էլ բազմաթիվ այլ լեզուների պարագայում, հայհոյախոսության ծագումը կապված է նախնիների հավատալիքների հետ, որոնք վերաբերվում են պտղաբերության պաշտամունքներին, որոնցում աստվածացվում էր հողը, սեռական օրգաններն ու սեռական ակտը։ Սա կապված էր բնության ուժերից մարդկանց մեծ կախվածության հանգամանքի հետ։

Փաստացի, ըստ Մուրադյանի, «սկզբնապես հայհոյանքն առաջացել է որպես ծիսակարգային սրբազան լեզու, որով մոգերն արտասանում էին իրենց կախարդություններն ու սպասում առատ բերքի։ Այդ լեզվի հիմնական հասկացությունները կապված էին արական ու իգական սկիզբերի և նրանց սեռական բնույթի հարաբերությունների հետ։ Այսպիսով, նշված շրջանում հայհոյանքները սեռական ակտի և բեղմնավորման գործընթացի՝ մոգության նպատակներով իրականացվող սիմվոլիկ նմանակումներ էին և հիմնականում կապված էին հողագործության հետ»։

Էթնոերաժշտագետ, պատմական գիտությունների թեկնածու Հռիփսիմե Պիկիչյանը նշում է.

Հայերեն Հայհոյախոսություն  ...հայհոյանքը ծիսական բնույթ ունի և պարտադիր տեղ է գրավել պտղաբերություն և ծնունդ ակնկալող բոլոր ծեսերում՝ հարսանեկան, Նոր տարվա, երկրագործական և այլն։ Երկրագործական ծիսակարգում հայհոյողը կերպավորվում է իբրև աստվածային վարող, աստվածային ցանող հերոս և զուգավորվում հողի հետ։ Սրանով էլ հաճախ բացատրվում են ծիսական հայհոյանքի մյուս գործառույթները՝ ընկալվելով իբրև չարխափան ուժ, աղոթք, հմայանք։ Հայերեն Հայհոյախոսություն 

Քրիստոնեության ընդունումից հետո

Հայաստանում քրիստոնեության տարածման հետ, ինչպես նշում է Էլիզաբեթ Մուրադյանը, հայհոյախոսությունները անցան արգելված երևույթների գոտի և ստացան բացասական երանգավորում, քանի որ մարմնական հաճույքները սկսվեցին համարվել անբարո երևույթներ։ Սակայն, ինչպես հեթանոսական ավանդույթներն ու դրանց տարրերը, որոնք ժամանակի հետ կարծրացել էին ժողովրդի մեջ, այնպես էլ հայհոյանքները այնքան էլ հեշտ չէր ջնջել մարդկանց հիշողությունից։ Սա է պատճառը, որ հայհոյանքները մնացին ժողովրդական բանահյուսության մեջ և սկսեցին լայնորեն կիրառվել որոշ տոնակատարությունների ժամանակ՝ որպես լիցքաթափող արարողակարգային տարրեր, որոշ դեպքերում էլ պահպանելով նախնական նշանակությունը։ Օրինակ, Հռիփսիմե Պիկիչյանը վկայում է հորովելների մեջ գործածվող հայհոյանքների մասին, որոնք դեռևս պահպանում էին իրենց մոգական նշանակությունը.

Հայերեն Հայհոյախոսություն  Հորովելների հրատարակված բանաստեղծական տեքստերը դիտարկելիս ես նկատեցի տարբեր հատվածներում հանդիպող կախման կետերի։ Հաճախ դրանց նախորդող և հաջորդող խոսքերը չեն կապվում միմյանց հետ, առկա են աշխատանքի գործընթացի հետ ուղղակի առնչություն ունեցող՝ սեռական վարքագիծ ակնարկող բառեր կամ արտահայտություններ, կնոջ մարմնի նկարագրություններ, անգամ հայհոյական խոսքեր։ Ամենատարածվածը երիտասարդ կնոջը գրկելու, համբուրելու, մոտակա ակոսները տանելու, «միտքը ծռելու», «ճիժ վաստակելու» մոտիվներն են, որոնք և՛ ակնառու են ու կարդացվում են տողերից, և՛ բխում են ենթատեքստից։ Կան նաև գութանավարի մասնակիցներին «հաց բերող» և «հացը ուշացնող» կանանց հայհոյելու մասին ակնարկներ, և ուշագրավ է, որ նման արտահայտություններից հետո կրկնվում են «Զորանա՜ս, հոտաղ, զորանա՜ս...» բացականչությունները։ Հայերեն Հայհոյախոսություն 

Պիկիչյանը շարունակում է.

Հայերեն Հայհոյախոսություն  ...երբ հաց բերող կինը կամ աղջիկը բավականաչափ հեռանում էր, սակայն դեռևս հողագործների տեսադաշտից չէր անհետանում, մաճկալը նայում էր նրա հետևից ու հայհոյում։ Կինը չէր լսում ասված խոսքերը, այլ ընկալում էր խոսքի ընդհանուր բովանդակությունը։ Ի տարբերություն նրա, մաճկալի կողմից իբրև հայհոյանք ձևակերպվող սեռական ցանկությունը պարզորոշ լսում էին վարի բոլոր մասնակիցները, որոնք էլ արձագանքում, ձայնակցում էին նրան։ Եվ այս երևույթի նկատմամբ ավանդապահ գյուղացու խաղաղ վերաբերմունքից, հատկապես մաճկալին ձայնակցող արյունակից տղամարդկանց վարքից պարզորոշ է, որ խոսքը ոչ թե կենցաղային միջադեպի, այլ կարգաբերված ծիսական իրողության մասին է։ Ուշագրավ է, որ հայհոյանքը լսած կինը քթի տակ «Տեր Աստված, մեղա՜...» կանչելով հեռանում է, իսկ հայհոյանքի չարժանանալու դեպքում զայրանում և վիրավորվում է, որ Հայաստանի տարբեր շրջաններում ուղեկցվում է նույնակերպ բանաձևային առանցք ունեցող տեքստով, զորօրինակ. «Ալ գութա՜ն, ալ գութա՜ն հոտաղ, մաճկալ լա՛լ գութան…» (Լոռի)։ Եվ «լալ» բառն ունի ոչ միայն համրի, այլ այստեղ ձեռք է բերում նաև առնականությունից զուրկ լինելու նշանակությունը։ Հայերեն Հայհոյախոսություն 

Այդպիսով, եզրահանգում է Մուրադյանը, հայոց լեզվում այսօր առօրեական խոսքում գործածվող հայհոյանքների երանգի ու ընկալման բացասականացումը քրիստոնեական մշակույթի արդյունք է։

1788 թվականին հնդկահայ հասարակական գործիչ Շահամիր Շահամիրյանի կողմից հրատարակած Հայաստանի սահմանադրության նախագծում՝ Որոգայթ փառացում, 129-րդ հոդվածի համաձայն արգելված էր հայհոյել որևէ մեկին, ով էլ նա լինի.

Թող ոչ ոք չհամարձակվի նախատինքով և հայհոյությամբ բացել իր բերանը որևէ մարդու պատվի ու պաշտոնի դեմ, ով էլ որ սա լինի:

Խորհրդային ժամանակաշրջան

Ինչպես վկայակոչում է Էլիզաբեթ Մուրադյանը, Հայաստանում խորհրդային տարիներին հայհոյախոսությունն սկսեց գործածվել երկրի ղեկավար շրջանակների կողմից՝ ժողովրդին և նրա լեզվին մոտ լինելու նպատակով։ Դրա հետ զուգահեռ, հայհոյախոսությունները ծառայում էին որպես ամբողջատիրական ռեժիմի լարվածությունը թուլացնելու մեթոդ։ Ընդհանրապես, ըստ Մուրադյանի, «հայհոյանքը թույլ է տալիս լեզվական մակարդակում լիցքաթափել ճնշող սոցիալական, հոգեբանական, քաղաքական իրադրությունից եկող լարվածությունը։ Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ հայհոյանքների չափավոր գործածությունը նպաստում է հիվանդների արագ ապաքինմանը։ Եթե զուգահեռ անցկացնենք կանոնավոր սեռական կյանք վարող անձանց հետ իրականացված նույնատիպ հետազոտությունների հետ, ապա նկատելի է դառնում, որ հայհոյանքների գործածության դեպքում պարզապես տեղի ունի իրական երևույթի փոխարինումը սիմվոլիկով»։

Տեսակներ

Համաձայն Էլիզաբեթ Մուրադյանի, ընդունված է տարբերակել կյանքում և գրականության մեջ գործածվող սեռական բնույթի հայհոյախոսությունների երեք հիմնական տեսակ։

  • Առաջին տեսակ: Հայհոյվողին ուղարկում են դեպի իգական սեռական օրգաններ։ Մուրադյանի վկայությամբ, «հոգեվերլուծական դպրոցի ներկայացուցիչների մեկնաբանությամբ հեշտոցն ու արգանդը ոչ միայն ծննդյան, այլև մահվան սիմվոլներ են։ Բացի այդ, հաշվի առնելով այն, որ հայհոյանքները մեր օրերում գերազանցապես խոսքային ագրեսիայի դրսևորման ձևեր են, նման տիպի հայհոյանքն արտահայտում է հայհոյվողի մահվան սիմվոլիզացիան»։
  • Երկրորդ տեսակ: Հայհոյվողին ուղարկում են դեպի արական սեռական օրգաններ, ինչն անարգանք է՝ ուղղված հայհոյվողի արժանապատվությանը՝ հաշվի առնելով այն փաստը, որ հայհոյվողն իր կամքով չէ, որ մասնակցում է այդ սիմվոլիկ արարողությանը։ Հակառակ դեպքում հայհոյանքը չի ընկալվում որպես բացասական երանգավորում ունեցող երևույթ և ասես պահպանում է իր սկզբնական դրական երանգը։
  • Երրորդ տեսակ: Նշվում է հայհոյողի կողմից հայհոյվողի ծնողին ուղղված սեռական գործողության մասին, ինչը սիմվոլիկ մակարդակում հայհոյվողին ծնողի պաշտպանությունից ու հովանավորությունից զրկելն է՝ ցույց տալով հայհոյողի ուժն ու առավելությունը։

Բացի այդ, ըստ Մուրադյանի, թվարկված երեք տեսակներն էլ կարող են գործածվել ինքնահայհոյման տեսքով, ինչն արդեն կարող է լինել ինքնանվաստացման կամ ինքնաագրեսիայի արտահայտում։

Ըստ արտահայտման ոլորտի

Էլիզաբեթ Մուրադյանը առանձնացնում է հայերենի մեջ հայհոյախոսության արտահայտման մի շարք ոլորտներ՝ տղամարդկանց խմբերում գործածվող հայհոյախոսություն, ղեկավարների, անկողնային, բոհեմական, առօրեական և այլ։

  • Տղամարդկանց խմբերում հայհոյանքները ստեղծում են լիցքաթափման ու մտերմիկ ընկերական միջավայր, որը հեշտացնում է շփումը։
  • Ղեկավարների հայհոյախոսությունը մրցակիցների նկատմամբ կենդաբանական միասեռական ճնշման դրսևորում է։
  • Կենդանիների խմբերում դոմինանտ արուն խաչասերվում է ոչ միայն էգերի, այլև արուների հետ՝ նրանց ճնշելու նպատակով։
  • Անկողնային հայհոյախոսությունը կատարում է երկու հիմնական գործառույթ՝ վերացնում է շփման խոչընդոտները և բարձրացնում պոտենցիան (նաև օրգանիզմում արական սեռական հորմոնների՝ անդրոգենների մակարդակը), սակայն կախված զույգի առանձնահատկություններից, կարող է և անընդունելի լինել։
  • Բոհեմական հայհոյախոսությունը տարածված է դերասանների, նկարիչների, լրագրողների և այլ ստեղծագործական մասնագիտությունների շրջանում։ Ըստ Մուրադյանի, «նման միջավայրում հաճախ են հանդիպում հոգեբանության մեջ առանձնացվող ցուցադրական-թատերական կամ հիստերոիդ տիպի տղամարդիկ, ովքեր ունեն բնավորության կանացի գծեր։ Դրանք փոխհատուցելուն էլ հենց միտված է նրանց խոսքում գործածվող հայհոյախոսությունը։ Առօրեական հայհոյանքների առատ կիրառությունը վկայում է հասարակության վիճակի մասին։ Դա կարող է լինել քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեբանական անորոշության ու ճգնաժամի արդյունք։ Այս դեպքում ի հայտ է գալիս տեղի-անտեղի հայհոյելու միտում»։

Ըստ ծագման

Ժամանակակից հայերենի հայհոյախոսությունները ըստ ծագման լեզվի կարելի է բաժանել մի քանի խմբի. բնիկ հայկական ծագում ունեցող, վրացական և թուրքական։

Հիմնական հայհոյախոսություններ

Հայերենում, ինչպես նաև որոշ այլ լեզուներում, հայհոյախոսության հիմքն է հանդիսանում այսպես կոչված անպարկեշտ եռյակը՝ արական սեռական օրգանը (կլիր), իգական սեռական օրգանը (պուց), սեռական ակտը նկարագրող բայ (քունել

Պուց

Պուց, միջին հայերենից, կրում է բունոց, համք, իմաստը։ Համաձայն Հրաչյա Աճառյանի Հայերեն արմատական բառարանի, բնիկ հայերեն է՝ հնխ. bul-sk հոմանիշ ձևից, ծագում է bul - ուռչել արմատից, որի ժառանգն է պղպջակ բառը։

Կլիր

Կլիր, միջին հայերենից, կրում է առնի անդամ իմաստը, որն, ըստ Ստեփան Մալխասյանցի, «ընդարձակ գործածություն ունի գռեհիկ լեզվում՝ հայհոյաբանությունների մեջ, իբրև արտահայտություն աներկյուղության, տղամարդկության, արհամարհանքի, մերժման, «ոչինչ» նշանակությամբ»։ Համաձայն Հրաչյա Աճառյանի Հայերեն արմատական բառարանի, բառը պատահական նմանություն ունի քրդերեն qəlir (աղտոտ, աղտոտություն) բառի հետ։ Համաձայն Աճառյանի, բառը ունի տարբեր հնչյունաբանական տեսակներ հայերենի մի շարք բարբառներում։

Քունել

Քունել, կրում է սեռական գործողություն կատարել իմաստը։ Համաձայն Ստեփան Մալխասյանցի, «ժողովրդի գռեհիկ տարրերի մեջ շատ ընդհանրացած հայհոյական բառ է, որը գործածվում է ոչ միայն անձանց, այլ նաև իրերի և վերացական հասկացողությունների վերաբերյալ»։

Հայհոյախառն այլ բառեր

Բոզ

Բոզ (կամ բօզ), ժամանակակից հայերենի բառ, հայերենում կրում է անբարոյական, պոռնիկ իմաստը։ Հավանաբար, ծագում է լազերեն ბოზი (բոզի) կամ ბოზო (բոզո) բառից, որը նշանակում է աղջիկ, կույս, դուստր, որից էլ ծագում ბოზობა (բոզություն, այսինքն՝ պոռնկություն)։ Հայերենում տարածված է նաև բառի յուրօրինակ գրելաձևն ու ստուգաբանությունը, համաձայն որի ճիշտ տարբերակն է՝ բօզ, որը հապավում է հանդիսանում բարոյական օրենքներից զուրկ արտահայտությունից։

Գյոթ

Գյոթ (կամ գյոթվերան, հայերեն ծագման հոմանիշ՝ ոռատու), ժամանակակից հայերենի բառ, ծագում է թուրքերեն göt (հետույք) բառից։ Հայերենում նեղ իմաստով կրում է պասիվ դերակատարությամբ սրբանային սեքսով զբաղվող տղամարդ, լայն իմաստով՝ նույնասեռական տղամարդ նշանակությունը։

Սիկտիր

Սիկտիր (բայ, անորոշ դերբայ), ժամանակակից հայերենում կրում է խիստ բացասական հեռացիր իմաստը՝ խիստ բացասական և հրամայողական երանգով։ Ծագում է թուրքերեն siç (առնանդամ) բառից։

Հանրային դաշտում հայհոյախոսության օգտագործման օրենսդրական արգելքը Հայաստանում

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրությունը ներառում է Հայաստանի Սահմանադրությունը, Հեռուստատեսության և ռադիոյի մասին, «Զանգվածային լրատվության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, տեղեկատվության բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերը և Հայաստանի միջազգային պայմանագրերը։

Համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի օրենքի 5-րդ հոդվածի «հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը»։ Համաձայն նույն օրենքի 35-րդ հոդվածի, «հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը, ինչպես նաև հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության վերահսկումը» ապահովում է օրենսդրորեն անկախ մարմին հանդիսացող Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ)։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն, ՀՌԱՀ-ը Համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի օրենքի «խախտման կամ լիցենզիայի պայմանները և(կամ) իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է օրենքով սահմանված վարչական տույժեր»։ Նույն օրենքի 8-րդ գլուխը սահմանում է օրենքը պատասխանատվության տեսակները՝ օրենքը խախտելու դեպքում։

Հայհոյախոսությունները մշակույթում

Գրականություն

Էլիզաբեթ Մուրադյանը հայ գրողներին հայհոյախոսության գործածության և դրանց հանդեպ ունեցած վերաբերմունքի տեսանկյունից պայմանականորեն բաժանում է հինգ հիմնական խմբերի։

  1. Հայ գրողների առաջին խումբը բացարձակապես զերծ է մնում հայհոյանքների գործածությունից, քանի որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում կդժվարանա դրանք կիրառել՝ զուտ իր գրականության տեսակից ելնելով (որպես օրինակ՝ մանկագիրները)։
  2. Երկրորդ խումբն աշխատում է բացարձակապես չկիրառել հայհոյանքներ՝ իր լեզվական գործիքները սահմանափակելով՝ հանուն լեզվի մաքրության։
  3. Երրորդ խմբի ներկայացուցիչները գրում են հայհոյանքներով լի տեքստեր՝ ելնելով իրենց ստեղծագործությունների բնույթից ու ոճական առանձնահատկություններից։
  4. Չորրորդ խմբի հեղինակները պարզապես հայհոյանքներով են «զարդարում» տեքստերը՝ նորաձև երևալու, կյանքի լեզվին մոտ լինելու նպատակով կամ այլ կերպ չկարողանալով արտահայտվել։
  5. Հինգերորդ խմբի ներկայացուցիչները ունեն և հայհոյախոսությամբ, և առանց դրանց տեքստեր՝ կախված նյութի յուրահատկությունից։

Ժամանակակից հայ գրականության մեջ հայհոյախոսություններով ստեղծագործություններ կարելի է հանդիպել դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանի, բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի, վտարանդի գրող Վահե Ավետյանի մոտ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Հայերեն Հայհոյախոսություն Քֆուր բառի ստուգաբանությունՀայերեն Հայհոյախոսություն ՊատմությունՀայերեն Հայհոյախոսություն ՏեսակներՀայերեն Հայհոյախոսություն Հիմնական հայհոյախոսություններՀայերեն Հայհոյախոսություն Հայհոյախառն այլ բառերՀայերեն Հայհոյախոսություն Հանրային դաշտում հայհոյախոսության օգտագործման օրենսդրական արգելքը ՀայաստանումՀայերեն Հայհոյախոսություն Հայհոյախոսությունները մշակույթումՀայերեն Հայհոյախոսություն ԾանոթագրություններՀայերեն Հայհոյախոսություն Արտաքին հղումներՀայերեն ՀայհոյախոսությունՀայերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վազգեն ՍարգսյանԱրտադրյալԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀայաստանի ամերիկյան համալսարանՍինուսիտ44-օրյա պատերազմԴերբայԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Օլիմպիական խաղերԽորանարդԾիծեռնակներԱղավնիներԶանգվածի պահպանման օրենքԽոր ՎիրապՏիգրան ՄեծՍերո ԽանզադյանՍասնա ծռերում գործող անձանց անուններՍակուրաՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱնալ սեքսՄեծ ՄհերՀակոբ ՊարոնյանԻտալիաՍալոմեՊարբերական աղյուսակՊետությունՀայկ և ԲելԼենկթեմուրԱշոտ Բ ԵրկաթԴավիթ ՄուրադյանՎերք Հայաստանի (վեպ)Լեռնային ՂարաբաղՏավուշի մարզՇառլ ԱզնավուրԿրծքավանդակի ցավՄարդու իրավունքներՍաղմոսավանքԲանաստեղծությունՄարսողությունԽոսքի մասերԿիստաԵրկիրՍրտի ռիթմի խանգարումներԱզատի ջրամբարԲագրատունիներՀայկյան տոմարՕպերաԲարդ համադասական նախադասությունՀարավաֆրիկյան ՀանրապետությունԵվրասիական տնտեսական միությունՌասաՀայկական խոհանոցՀաշվապահական հաշվառումՍեռական հարաբերությունԿոմիտասԱրամ ԽաչատրյանԱրյան ընդհանուր հետազոտությունՎարակիչ հիվանդություններԱնդրանիկ ՔոչարյանՆեպտունՎինսենթ վան ԳոգՁեռնաշարժությունՀանգՄարս (մոլորակ)ԼիտրԿենաց ծառԴվինԴավիթ ԲեկԹոմաս ԷդիսոնՍևանի իշխանԿարմրուկԱնկլավ և էքսկլավՀայաստանի առաջին հանրապետությունԼևոն ԱրոնյանՍիլվա ԿապուտիկյանՖրանսիաՄոսկվա🡆 More