Պրիզմա (լատին․՝ prisma, հին հունարեն՝ πρίσμα «սղոցվածք» բառից, նաև՝ հատվածակողմ), բազմանիստ։ Պրիզմայի նիստերից երկուսը զուգահեռ հարթություններում ընկած հավասար բազմանկյուններ են, իսկ մյուս բոլոր նիստերը՝ այդ բազմանկյունների հետ ընդհանուր կողմեր ունեցող զուգահեռագծեր։ Այդ երկու հավասար բազմանկյունները կոչվում են պրիզմայի հիմքեր, իսկ մյուս նիստերը, այսինքն՝ զուգահեռագծերը՝ կողմնային նիստեր։ Յուրաքանչյուր կողմնային նիստի երկու հանդիպակաց կողերը գտնվում են հիմքերի վրա, իսկ մյուս երկու կողերը միացնում են հիմքերի գագաթները։ Այդ կողերը կոչվում են կողմնային կողեր։
Պրիզմայի հիմքում ընկած բազմանկյունով էլ որոշվում է նրա տեսակը՝ եռանկյուն, քառանկյուն, հնգանկյուն (պենտապրիզմա) պրիզմա և այլն։
Պրիզման գլանի մասնավոր դեպք է ընդհանուր իմաստով։
Պրիզման, որի հիմքը զուգահեռագիծ է, կոչվում է զուգահեռանիստ։
Ուղիղ պրիզման այն պրիզման է, որի կողմնային կողերն ուղղահայաց են հիմքի հարթությանը, որտեղից հետևում է, որ նրա կողմնային նիստերն ուղղանկյուններ են։ Մյուս պրիզմաները կոչվում են թեք։ Ուղիղ ուղղանկյուն պրիզման կոչվում նաև ուղղանկյուն զուգահեռանիստ։ Այդպիսի պրիզմայի Շլեֆլի կոդն է՝ { }×{ }×{ }։ Ուղիղ պրիզմայի բարձրությունը հավասար է նրա կողին։
Կանոնավոր պրիզման այն ուղիղ պրիզման է, որի հիմքերը կանոնավոր բազմանկյուններ են։ Կանոնավոր պրիզմայի կողմնային նիստերը հավասար ուղղանկյուններ են։ Կանոնավոր պրիզման, որի կողմնային նիստերը քառակուսիներ են (որոնց բարձրությունը հավասար է հիմքի կողմին) համարվում է կիսականոնավոր բազմանիստ։ Այդպիսի պրիզմայի Շլեֆլի կոդն է՝ t{2,p}:
Կանոնավոր հիմքերով և կողերի նույն երկարությամբ ուղիղ պրիզմաները կազմում են կիսականոնավոր բազմանիստերի երկու անվերջ հաջորդականություններից մեկը, որոնցից երկրորդը կազմում են անտիպրիզմաները։
Հատած պրիզման ոչ զուգահեռ հիմքերով պրիզման է։
Անվանում | Սահմանում | Գծագրի վրա նշում | Գծագիր |
---|---|---|---|
Հիմքեր | Երկու նիստեր, որոնք համընկնող բազմանկյուններ են և ընկած են զուգահեռ հարթություններում։ | , | |
Կողմնային նիստեր | Բոլոր նիստերը, բացի հիմքերից։ Յուրաքանչյուր կողմնային նիստ անպայման զուգահեռանիստ է։ | , , , , | |
Կողմնային մակերևույթի մակերես | Կողմնային նիստերի մակերևույթների մակերեսների գումարը։ | ||
Լրիվ մակերևույթի մակերես | Հիմքային և կողմնային նիստերի մակերևույթների մակերեսների գումարը։ | ||
Կողմնային կողեր | Կողմնային նիստերի ընդհանուր կողմերը։ | , , , , | |
Բարձրություն | Հատված, որը միացնում է այն հարթությունները, որոնցում ընկած են պրիզմայի հիմքերը, և ուղղահայաց է այդ հարթություններին։ | ||
Անկյունագիծ | Պրիզմայի՝ նույն նիստին չպատկանող երկու գագաթներ միացնող հատված։ | ||
Անկյունագծային հարթություն | Հարթություն, որն անցնում է պրիզմայի կողմնային կողով և հիմքի անկյունագծով։ | ||
Անկյունագծային հատույթ | Պրիզմայի՝ նույն նիստին չպատկանող երկու կողմնային կողերով անցնող հարթությամբ հատույթ, պրիզմայի և անկյունագծային հարթության հատում։ Առաջանում է զուգահեռագիծ, այդ թվում նաև նրա մասնավոր դեպքերը՝ շեղանկյուն, ուղղանկյուն և քառակուսի։ | ||
Ուղղահայաց հատում | Պրիզմայի և հարթության հատումը, որն ուղղահայաց է նրա կողմնային կողին։ |
Կանոնավոր պրիզմայի կողմնային մակերևույտի մակերեսը հավասար է հիմքի պարագիծ անգամ բարձրություն
S կողմնային=Pհիմք x h
Ընթերցե՛ք «պրիզմա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիզմա» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Պրիզմա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.