Ծիածան

Ծիածան, անձրևից հետո երկնքում հայտնվող բազմերանգ կամարի տեսքով մթնոլորտի տեսողական երևույթ է։

Ծիածան
Կրկնակի ծիածան։ Ներքևում երևացող լուսանկարչի գլխի ստվերի տեղում գտնվում է ծիածանի աղեղի կենտրոնը։
Ծիածան
Վերևից երևացող շրջանաձև ծիածանը։
Ծիածան
Ծիածանի ծայրը։

Բոլոր ծիածաններն ունեն ամբողջական շրջանագծի ձև, սակայն նայողը տեսնում է այդ շրջանագծի միայն հորիզոնից վերև գտնվող կեսը։ Ամբողջությամբ ծիածանը կարելի է տեսնել երկնքից։
Ծիածան չի երևում այն ժամանակ, երբ Արեգակը գտնվում է հորիզոնից 42°-ից ավելի բարձրության վրա։
Աստվածաշնչում նշվում է, որ ծիածանը հայտնվել է համաշխարհային ջրհեղեղից հետո, որպես մարդկությանը ներելու նշան։ Հայերենում այս երևույթն ունեցել է նաև ծիրանի գոտի, տիրկան կամ տիրական գոտի (Տիր աստծու անունով), աստվածակամար (ըստ Անանիա Շիրակացու), Աստվածածնի գոտի անունները։

Ծիածան
Ջրի կաթիլի մեջ մտնելուց հետո սպիտակ լույսը դիսպերսիայի շնորհիվ բաժանվում է մասերի։

Առաջացումը

Սովորաբար, ծիածանն առաջանում է այն ժամանակ, երբ անձրևից հետո օդում դեռևս մնացած և ճախրող ջրի մանր կաթիլները լուսավորում է բացված արևը։ Ծիածանը երևում է այնքան ժամանակ, քանի դեռ Արևի ջերմությունից օդը բավարար չափով չի տաքացել և անձրևի փոշին չի գոլորշացել։ Դա տևում է մի քանիսից մինչև մի քանի տասնյակ րոպե։

Ծիածանին նման երևույթ կարելի է դիտել նաև ջրվեժներից և շատրվաններից գոյացած շաղերում։

Ծիածանի կենտրոնը գտնվում է Արևի սկավառակով և դիտորդի աչքով անցնող ուղղի վրա։ Ծիածանը երևում է այն ժամանակ, երբ մարդը մեջքով կանգնած է դեպի արևի կողմը։
Ինքնաթիռից ծիածանը կարելի է տեսնել ամբողջությամբ, կենտրոնում այդ նույն ինքնաթիռի ստվերով։

Ծիածանի առաջացումը բացատրվում է անձրևի գնդաձև կաթիլներում Արեգակի ճառագայթների բեկման, անդրադարձման երևույթներով, որոնք ուղեկցվում են ալիքի տարբեր երկարության ճառագայթների դիֆրակցիայով և ինտերֆերենցիայով։ Որքան կաթիլները խոշոր են, այնքան մաքուր և հագեցած են ծիածանի գույները։

Ծիածանի լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ առաջնային ծիածանի ներսում երկինքն ավելի վառ է, քան նրա դրսի կողմինը։ Դա նրանից է, որ անձրևի կաթիլները գնդաձև են և նրանցից յուրաքանչյուրը լույսը ցրում է և ամբողջությամբ գունավորվում է երկնքում գտնվող սկավառակը, սակայն այդ սկավառակի միայն եզրային մասն է ստանում այն տեսքը, որին մենք ասում ենք ծիածան։

Գույները

Ընդունված է համարել, որ ծիածանն ունի յոթ գույն`

Կարմիր Նարնջագույն Դեղին Կանաչ Երկնագույն Կապույտ Մանուշակագույն

Իրականում այդ գույներն առանձնացված չեն, և մի գույնից մյուսին անցման տեղում լինում են բազմաթիվ միջանկյալ երանգներ։
Առաջնային ծիածանի կարմիր գույնը շրջանի դրսի կողմից է, իսկ մանուշակագույնը՝ ներսի։ Երբեմն առաջինի շուրջը որոշ հեռավորության վրա կարելի է տեսնել երկրորդային ծիածան, որի գույներն ավելի աղոտ են և դասավորված են հակառակ կարգով, մանուշակագույնը դրսի կողմից է, կարմիրը՝ ներսի։

Բառակազմություն

Հին հունարեն ἶρις՝ (իրիս) ծիածան բառից է առաջացել իրիդիում քիմիական տարրի անունը։

Տես նաև

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 124 Ծիածան 
Ծիածան  Ընթերցե՛ք «ծիածան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Ծիածան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծիածան» հոդվածին։

Tags:

Ծիածան ԱռաջացումըԾիածան ԳույներըԾիածան ԲառակազմությունԾիածան Տես նաևԾիածան Արտաքին հղումներԾիածանԿամարՄթնոլորտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՋրծաղիկՍամվել (վեպ)Դաունի համախտանիշՍպիտակ ձին (պատմվածք)Հայոց պատմությունՖայլ (այլ կիրառումներ)Գլխավոր էջԿառլես ՊուչդեմոնՄարս (մոլորակ)Կասկադ համալիրՀայկական ազգային հագուստ (տարազ)Ալբերտ ԱյնշտայնԹթենու մետաքսագործԽոյ (կենդանակերպի նշան)Գուլիվերի ճանապարհորդություններըԻնդոնեզիաՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՆիկոլ ՓաշինյանՄակարավանքՀովհաննես ԱյվազովսկիՎլադիմիր ԼենինԿոկորդիլոսներՇեղանկյունՍեռական հերպեսԵրազահանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վարդան ՄամիկոնյանՔառօրյա պատերազմԱնուղղակի խնդիրՍևանա լիճՀեշտոցՎանա լիճՓսորիազՇոկոլադՔարՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄաշկի սնկային հիվանդություններԱմերիկայի Միացյալ ՆահանգներԵրիկամաքարային հիվանդությունՎբեթ1915Տիգրան ՊետրոսյանՓղերԱլեքսանդր ՍպենդիարյանԳորշ արջԹութքՆԱՏՕԱմբերդ (ամրոց)ՀինդուիզմՄեղրատու մեղուՎիլհելմ ՍտեյնիցՑեղասպանությունՀայոց լեզվի պատմությունԵռաբլուր պանթեոնԻսլամԱղերՄեքսիկաՀարավային ԱմերիկաՄարգինալՀայկյան տոմարՀարադրությունՕյկոֆոբիաԵվրասիաԹալեաթ փաշաԲուլղարիաԳրիգոր ԶոհրապԹռչնագիրԱպրիլի 24Մեսրոպ ՄաշտոցԱրթուր ՉիլինգարովՎարդՕրգազմԻլհամ ԱլիևՄաշկային հիվանդություններՏատիկիս դաջվածքները🡆 More