Արմավիրի Մարզ Ծիածան: գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում

Ծիածան (նախկին անվանումը՝ Գրամփա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Վերանվանվել է Ծիածան 1978 թ.

հունվարի 25-ին։

Գյուղ
Ծիածան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի մարզ
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՎաչիկ Գրիգորյան
Մակերես3.2 կմ²
ԲԾՄ890 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1056 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունծիածանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)
Փոստային ինդեքս1134
Ծիածան (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Ծիածան (Արմավիրի մարզ) (Հայաստան)
Արմավիրի Մարզ Ծիածան: Աշխարհագրություն, Բնակչություն, Տնտեսություն

Error: Must specify an image in the first line.

Արմավիրի Մարզ Ծիածան: Աշխարհագրություն, Բնակչություն, Տնտեսություն

Աշխարհագրություն

Հեռավորությունը Վաղարշապատից՝ 2 կմ, մարզկենտրոնից 21 կմ հեռավորության վրա։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, Քասաղ գետի հովտում, ծովի մակարդակից ունի 880մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Գյուղում պահպանվել են Սբ. Աստվածածին եկեղեցու ավերակները։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծիածանի մշտական բնակչությունը կազմել է 1056, առկա բնակչությունը՝ 1012 մարդ։ Մինչև 1918 թ. գյուղն ունեցել է խառը հայ-ադրբեջանական բնակչություն, այնուհետ եղել հայաբնակ։ Ծիածանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 115 մարդ
1873 393 մարդ
1897 530 մարդ
1926 440 մարդ
1939 512 մարդ
1959 587 մարդ
1970 825 մարդ
1979 872 մարդ
1989 1062 մարդ
2001 1110 մարդ
2011 1056 մարդ


Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանից և Պարսկահայաստանից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1190 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 31%, աշխատունակներ՝ 62%, հետաշխատունակներ՝ 7%։

Տնտեսություն

Գյուղն ունի 225 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Զանգվի ջրանցքի և Քասաղ գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (161 հա), պտղատու (12 հա) և խաղողի այգիները (3 հա)։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներ

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղատնտեսական մթերքների իրացումը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Արմավիրի Մարզ Ծիածան ԱշխարհագրությունԱրմավիրի Մարզ Ծիածան ԲնակչությունԱրմավիրի Մարզ Ծիածան ՏնտեսությունԱրմավիրի Մարզ Ծիածան Համայնքի հիմանխնդիրներԱրմավիրի Մարզ Ծիածան Տես նաևԱրմավիրի Մարզ Ծիածան ԾանոթագրություններԱրմավիրի Մարզ Ծիածան Արտաքին հղումներԱրմավիրի Մարզ Ծիածան1978Արմավիրի մարզՀայաստանի ՀանրապետությունՀունվարի 25ՎաղարշապատՎաղարշապատի տարածաշրջան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միրհավ (պատմվածք)ԳյումրիՀայկ և ԲելԱվարայրի ճակատամարտՄիքայել ԱջապահյանՀայկական ճարտարապետությունԲուլինգԱտոմՏաթևի վանքԵրիկամաքարային հիվանդությունՍպանված աղավնի (վիպակ)ՀեքիաթՄիքայել ԱլիմյանԱյրին (նորավեպ)ՆապաստակներԱրա Գեղեցիկ և ՇամիրամՀուլիոս ԿեսարՄոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (1921)ՖուտբոլՀովհաննես ՇիրազԱրքեպիսկոպոսԳրիգոր ՆարեկացիԴաշտանային ցիկլՈրոշիչՍերգեյ Խաչատրյան (ջութակահար)ՄասոնականությունԲրոնխիալ ասթմաՀայաստանի տնտեսությունՀոգեբանական սթրեսՎիտամին DԱրցախի պատմությունՀայաստանի պատմական մայրաքաղաքներՄայիսի 7ԴիլիջանԱնալ սեքսՌուսական հեղափոխությունՏավուշի մարզՏիգրանակերտ (մայրաքաղաք)Հրամայական եղանակԲագրատունիներՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԷլեկտրական հոսանքԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ԱրծվաշենԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՎերաբերական (խոսքի մաս)Մարտիրոս ՍարյանՏիգրան ՄանսուրյանՎարդան Ղուկասյան (Դոգ)ՍիրտՀայաստանի պետական խորհրդանիշներՏրանսպորտԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Ջերմոցային էֆեկտՈսկիՀայկական դիցաբանությունԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԿանոնավոր եռանկյունԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Երկաթ պակասորդային սակավարյունությունՀամբարձում (տոն)ՄարսողությունԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՄիջին ականջի բորբոքումՑորենԽորեն Ա ՏփղիսեցիՃանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյՏաշիրԱռյուծԲայկալ լիճՀինգերորդ շարասյունԺառանգական հիվանդություններ🡆 More