Էլեկտրական հոսանքը, լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում։ Նման մասնիկները կարող են լինել օրինակ մետաղներում - էլեկտրոնները, էլեկտրոլիտներում - իոնները (կատիոններե և անիոններր), գազերում - իոնները և էլեկտրոնները, վակուումում որոշակի պայմանների դեպքում - էլեկտրոնները, կիսահաղորդիչներում էլեկտրոնները և խոռոչները (էլեկտրոնա-խոռոչային հաղորդականություն)։ Երբեմն էլեկտրական հոսանք է կոչվում նաև շեղման հոսանքը, որը առաջանում է էլեկտրական դաշտի փոփոխությունների ժամանակ։
Ինչ-որ նյութի մեջ էլեկտրական հոսանքի առկայության համար անհրաժեշտ է իրագործել երկու պայմաններ.
Սակայն որպեսզի էլեկտրական հոսանք անցնի, պետք է հոսանքի աղբյուր։ Հոսանքի աղբյուրը հատուկ «սարք» է, որի միջոցով հաղարդչում էլեկտրական դաշտ է առաջանում։
Հաղորդչում շարժվող էլեկտրոններն անհնար է տեսնել։ Հոսանքը հայտնաբերվում է նրա ազդեցությամբ։ Հոսանք հայտնաբերելու 4 եղանակներն են.
Ամենառաջին մարդը, ով հոսանքը իր վրա ստուգեց, հոլանդացի ֆիզիկոս Մուշենբրուկն էր։ Երբ որ հոսանքի հարված ստացավ՝ նա աշխարհին հայտարարեց, որ երբեք չի համաձայնի այսպիսի փորձության ենթարկվել, նույնիսկ եթե ֆրանսիական գահը իրեն տրվի։
Բայց այս նոր երևույթի գյուտը շատ արագ տարածվեց եվրոպական մի շարք երկրներում և արդեն մարդկանց մարմնով էլեկտրական հոսանք անցկացնելու կարելի էր տեսնել ոչ միայն անվանի ֆիզիկոսների փորձասենյակներում, այլ նաև՝ Եվրոպայի խոշոր քաղաքների ազնվանական հավաքույթներում։
Հոսանքի առաջին աղբյուրը ստեղծել է Ալեսսանդրո Վոլտան 1800 թվականին։ Նա վերցրել է արծաթե ու ցինկե մի քանի տասնյակ զույգ կլոր թիթեղներ և նրանց միջև աղաջրի մեջ թրջված ստվարաթղթի կլոր միջադիրներ դնելով, այդ ամենը դասավորում է սյան տեսքով։ Հետո վերին և ներքևի թիթեղներին հաղորդալար ամրացնելով, Վոլտան ստանում է հաստատուն հոսանքի առաջին աղբյորը։ Այս հոսանքի աղբյուրը կոչում են վոլտյան սյուն։
Էլեկտրական հոսանքի ունի հետևյալ հատկանիշները
Երբ լիցքավորված մասնիկները տեղափոխվում են մակրոսկոպիկ միջավայրի ներսում մարմինների հետ կապված ապա այդպիսի հոսանքը կոչվում էլեկտրական հաղորդման հոսանք;
Տարբերակվում են ՝
Հաստատուն հոսանք-որի մեծությունը և ուղղությունը ժամանակի ընթացքում չի փոփոխվում։
Փոփոխական հոսանք-որի մեծությունը և ուղղությունը ժամանակի ընթացքում փոփոխվում են, լայն իմաստով նշանակում է ցանկացած հոսանք որը հաստատուն չէ։
։ Փոփոխվող հոսանքներից հիմնականը այն հոսանքներն են, որոնք տատանվում են սինուսոիդային օրենքով։
Այս դեպքում հաղորդչի յուրաքանչյուր ծայրի պոտենցյալը փոփոխվում է համեմատած մյուս ծայրի պոտենցյալի հետ, դրականից բացասական և հակառակը, որի հետևանքով առաջանում է անընդհատ ուղղությունը և մեծությունը փոփոխվող հոսանք։ Շարժվելով մի ուղղությամբ նրա արժեքը մեծանում է հասնելով իր գագաթնակետին, որը կոչվում է ամպլիտուդային արժեք, ապա նվազում է և ինչ - որ պահի դառնում է զրո, իսկ հետո ավելացնում է, բայց մի այլ ուղղությամբ ինչպես նաև հասնում է նվազագույն արժեքի և ցիկլը փոփոխությունը շարունակվում է.
Ներկայիս միջազգային համակարգի միավորների հոսանքի ուժը չափվում է ամպերներով, լարումը վոլտերով; Ըստ Օհմ ի օրենքի շղթայի հոսանքի ուժը ուղիղ համեմատական լարմանը U և հակադարձ համեմատական է դիմադրության R։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 14)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Էլեկտրական հոսանք, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.