Էլեկտրական Դաշտ

էլեկտրամագնիսական դաշտի երկու բաղադրիչներից մեկը էլեկտրական դաշտն է։

էլեկտրական լիցքերը իրենց շրջապատող  տարածությունը ենթարկում են որոշակի ֆիզիկական փոփոխության։ Այդ փոփոխությունը  արտահայտվում է այն բանում, որ տվյալ տարածաթյան մեջ երևան են գալիս էլեկտրական ուժեր։

Այն տարածությունը, որտեղ գործում են էլեկտրական ուժերը, կոչվում են էլեկտրական դաշտ: Վեկտորական դաշտ է, առաջանում է լիցքավորված մարմինների կամ մասնիկների շուրջ, ինչպես նաև մագնիսական դաշտի փոփոխության ժամանակ։ Անմիջականորեն չի դիտվում (տեսանելի չէ), սակայն հնարավոր է հայտնաբերել լիցքավորված մարմինների վրա իր թողած ազդեցության միջոցով։

Էլեկտրական դաշտը քանակապես բնութագրվում է իր ուժային բնութագիրով՝ էլեկտրական դաշտի լարվածությամբ, որը վեկտորական ֆիզիկական մեծություն է, հավասար է տարածության տվյալ կետում տեղադրված փորձնական լիքցի վրա ազդող ուժի հարաբերությանը, այդ լիցքի մեծությանը։ Էլեկտրական դաշտի լարվածության վեկտորը տարածության յուրաքանչյուր կետում համընկնում է դրական փորձնական լիցքի վրա ազդող ուժի ուղղության հետ։

Դաշտի բնութագրերից է նաև պոտենցիալային արժեքը։ Դա այն աշխատանքն է,որ պետք է կատարել,միավոր դրական լիցքն անվերջությունից տվյալ կետ բերելու համար:Այն սկալյարն մեծություն է:Եթե սահմանափակվենք միայն դատարկության մեջ հետազոտություն անելով,ապա միայն իմանալը տարածության ամեն կետում բավական է։ Բայց նյութական որևէ միջավայրում(օրինակ դիելեկտրկում) էլեկտարամագնիսկան ալիքի նկարագրումը պահանջում է երկրորդ դաշտի իմացություն՝,որը կոչվում է էլեկտրական շեղման (կամ էլեկտրական ինդուկցիայի) վեկտոր։Ֆ/մ

-վակումի դիելկտրիկական թափանցելիություն

-միջավայրի բացարձակ դիելեկտրիկ թափանցելիություն [Ֆ/մ]

-միջավայրի հարաբերական դիէլեկտրիկ թափանցելիություն

Դասական ֆիզիկայում, որը կիրառվում է խոշարամասշտաբ (ատոմի չափերից մեծ) փոխազդեցությունների դիտարկման ժամանակ, էլեկտրական դաշտը դիտարկվում է որպես միասնական էլեկտրամագնիսական դաշտի բաղադրիչներից մեկը և էլեկտրամագնիսական փոխազդեցության դրսևորումը։ Քվանտային էլեկտրադինամիկայում այն էլեկտրաթույլ փոխազդեցության բաղադրիչ է։

Մաքսվելի հավասարումներով դասական ֆիզիկայում նկարագրվում են էլեկտրական և մագնիսական դաշտերի փոխազդեցությունները և լիցքերի ազդեցությունը այդ դաշտերի համակարգի վրա։

Էլեկտրական դաշտի հիմնական ազդեցությունը ուժային փոխազդեցությունն է դիտորդի նկատմամբ անշարժ լիցքավորված մարմինների կամ մասնիկների վրա։ Շարժվող լիցքերի վրա ուժային ազդեցություն է թողնում նաև մագնիսական դաշտը (Լորենցի ուժի երկրորդ բաղադրիչը)։

Էներգիան

Էլեկտրական դաշտն օժտված է էներգիայով։ Այդ էներգիայի խտությունը որոշվում է դաշտի մեծությամբ և կարող է տրվել

    Էլեկտրական Դաշտ 

Բանաձևով, որտեղ E-ն էլեկտրական դաշտի լարվածությունն է, D-ն՝ ինդուկցիան։

Դասակարգում

Համասեռ դաշտ

Էլեկտրական Դաշտ 
Illustration of the electric field between two parallel conductive plates of finite size (known as a parallel plate capacitor). In the middle of the plates, far from any edges, the electric field is very nearly uniform.

Համասեռ էլեկտրական դաշտը այն դաշտն է, որում էլեկտրական դաշտի լարվածությունը տարածության ցանկացած կետում ունի նույն մեծությունը և ուղղությունը։ Մոտավորապես համասեռ կարելի է համարել տարանուն լիցքավորված թիթեղների միջև գտնվող էլեկտրական դաշտը։ Համասեռ էլեկտրական դաշտում լարվածության գծերը զուգահեռ են միմյանց։

էլեկտրական դաշտը գրաֆիկորեն պատկերելու համար օգտվում են ուժագծերի գաղափարից, որը գիտության մեջ մտցրել է Մայքլ Ֆարադեյը։

Ուժագծերը կամ լարվածության գծերը կոչվում են այն գծերը, որոնց յուրաքանչյուր կետում դաշտի լարվածությունը ունի այդ կետից տարված շոշոփողի ուղղությունը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Էլեկտրական Դաշտ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեկտրական դաշտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 14 Էլեկտրական Դաշտ 

Tags:

Էլեկտրական Դաշտ ԷներգիանԷլեկտրական Դաշտ ԴասակարգումԷլեկտրական Դաշտ Տես նաևԷլեկտրական Դաշտ ԾանոթագրություններԷլեկտրական ԴաշտԷլեկտրամագնիսական դաշտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ջոան ՌոուլինգԱռիթմիաՔանդակագործությունԴաունի համախտանիշՊահքԳլաուկոմաԷներգիաՄարտիրոս ՍարյանՀայաստանի պատմական մայրաքաղաքներՄարդու առնանդամՀայաստանի կենդանական աշխարհՍտամոքսԱնանիա ՇիրակացիԲրյունետ (երգչուհի)«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԱրյան խումբԶատիկՔառակուսի մետրՄոսկվաՀեկտարԱվարայրի ճակատամարտՍերժ ՍարգսյանՆիկոլա ՏեսլաՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԻսրայելՎանաձորՔաղցկեղՀայերենՄոնթե ՄելքոնյանՄոլորակՍասնա ծռերՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BՀեմոգլոբինԱկսել ԲակունցՆշիկաբորբՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունԱծանցյալԵվրոպական միությունՏիգրան ԵրվանդյանԱռաջին համաշխարհային պատերազմԵռանկյունԱլբանիաՀամակարգիչValve CorporationՍրտի ռիթմի խանգարումներՊատվաստումներԺողովրդավարությունԽաչակրաց արշավանքներՀոգեբանությունՎիժում (հղիության կրելախախտ)ԵվրոպաԱղանդավորությունՍտորակետԱվետիք ԻսահակյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՖոտոսինթեզԱբորտԳնաճԿոմս Մոնտե-ՔրիստոԶինվորական կոչումներԱստվածաշունչՎահագնՀայաստանի ձկների ցանկԿիպրոսԽոյ (կենդանակերպի նշան)Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱրագիլներԽորվաթիաՀինգերորդ շարասյունԱնտարկտիդաԱրագածՄիավորված ազգերի կազմակերպությունԲեթմեն։ ՍկիզբըԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԻլոն ՄասկՍրբանային սեքսՀայ Յեղափոխական Դաշնակցություն🡆 More