Մոլորակ

Մոլորակ (անգլ.՝ planet, հուն․՝ πλανήτης, այլ ձև՝ հին-հունարեն՝ πλάνης - «ճանապարհորդ»), երկնային մարմին է, որը պտտվում է ուղեծրով աստղի կամ նրա մնացորդների շուրջ, բավարար զանգվածով, որպեսզի դառնա շրջանաձև սեփական ձգողականության ազդեցության տակ, բայց ոչ բավարար, որպեսզի սկսվի ջերմամիջուկային ռեակցիա, և որը կարողացել է մաքրել իր շրջակայքը պլանետեզեմալներից։

Մոլորակ
Մոլորակի չափեր ունեցող մարմիններ
Վերևում։ Ուրան և Նեպտուն; ներքևում։ Երկիր, սպիտակ թզուկ Սիրիուս Բ, Վեներա:

Մոլորակները կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի՝ մեծ, ցածր խտություն ունեցող գազային հսկաներ և ավելի փոքր Երկրային խմբի մոլորակներ, որոնք ունեն պինդ մակերևույթ։ Համաձայն Միջազգային աստղագիտական միության սահմանմանը՝ Արեգակնային համակարգում կա 8 մոլորակ։ Նրանք են՝ (Արեգակից ունեցած հեռավորության) - չորս երկրանման՝ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, ապա չորս գազային հսկաներ՝ Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն։ Արեգակնային համակարգում կան նաև առնվազն 5 գաճաճ մոլորակներ՝ Պլուտոն (մինչև 2006 թվականը համարվում էր մոլորակ), Մակեմակե, Հոմեա, Էրիս և Սերես։ Բացի Մերկուրիից և Վեներայից բոլոր մոլորակների շուրջ պտտվում է առնվազն մեկ արբանյակ։

Սկսած 1992 թվականից, երբ գիտնականները սկսեցին հայտնաբերել հարյուրավոր այլ մոլորակներ այլ աստղերի շուրջ, որոնք անվանվեցին էկզոմոլորակներ, ապացուցվեց, որ գոյություն ունեն ամբողջ գալակտիկայում և դրանցից շատերի առանձնահատկությունները նման են Արեգակնային համակարգի մոլորակների առանձնահատկություններին։ 2011 թվականի նոյեմբերի վերջի տվյալներով արդեն հայտնաբերվել է 695 էկզոմոլորակ, ինչպես գազային հսկաներ, այնպես էլ երկրային խմբի մոլորակներ։

Արեգակնային համակարգ

Մոլորակ
Արեգակնային համակարգի մոլորակները

Ժամանակակից «մոլորակ» եզրույթի սահմանման համաձայն, որը տրված է ՄԱՄ-ի կողմից, համակարգում կա 8 մոլորակ և 5 թզուկ մոլորակ (փակագծերում տրված է մոլորակների հին հայկական անունները)։

  1. ☿Մերկուրի (Փայլածու)
  2. ♀ Վեներա (Արուսյակ)
  3. 🜨 Երկիր
  4. ♂ Մարս (Հրատ)
  5. ♃ Յուպիտեր (Լուսնթագ)
  6. ♄ Սատուրն (Երևակ)
  7. ♅ Ուրան
  8. ♆ Նեպտուն

Ամենամեծը Յուպիտերն է (318 երկրային զանգված), իսկ ամենափոքրը Մերկուրին (0,055 երկրային զանգված)։

Մոլորակների և թզուկ մոլորակների համեմատման աղյուսակ

Մոլորակների և թզուկ մոլորակների համեմատման աղյուսակ
Անուն Հասարակածային տրամագիծ[a] Զանգված[a] Ուղեծրային շառավիղ[a] Պտտման պարբերություն
(տարի)[a]
Թեքությունը Արեգակի հասարակածի նկատմամբ Ուղեծրի շեղվածությունը Պտտման պարբերություն
(օրը)
Արբանյակներ[c] Օղակներ Մթնոլորտ Հայտնագործում
Երկրային խումբ Մերկուրի 0,382 0,06 0,39 0,24 3,38 0,206 58,64 0 չունի նվազագույն
Վեներա 0,949 0,82 0,72 0,62 3,86 0,007 −243,02 0 չունի CO2, N2
Երկիր[b] 1,00 1,00 1,00 1,00 7,25 0,017 1,00 1 չունի N2, O2
Մարս 0,532 0,11 1,52 1,88 5,65 0,093 1,03 2 չունի CO2, N2
Գազային հսկաներ Յուպիտեր 11,209 317,8 5,20 11,86 6,09 0,048 0,41 67 ունի H2, He
Սատուրն 9,449 95,2 9,54 29,46 5,51 0,054 0,43 62 ունի H2, He
Ուրան 4,007 14,6 19,22 84,01 6,48 0,047 −0,72 27 ունի H2, He 13 մարտի 1781
Նեպտուն 3,883 17,2 30,06 164,8 6,43 0,009 0,67 14 ունի H2, He 23 սեպտեմբեր 1846
Գաճաճ մոլորակներ
Ցերերա 0,08 0,0002 2,5—3,0 4,60 10,59 0,080 0,38 0 չունի չունի 1 հունվար 1801
Պլուտոն 0,19 0,0022 29,7—49,3 248,09 17,14 0,249 −6,39 5 չունի ժամանակավոր[d] 18 փետրվար 1930
Հոմեա 0,37×0,16 0,0007 35,2—51,5 282,76 28,19 0,189 0,16 2 չունի չունի 28 դեկտեմբեր2004
Մակեմակե ~0,12 0,0007 38,5—53,1 309,88 28,96 0,159 ? 1 չունի չունի 31 մարտ 2005
Էրիդա 0,19 0,0025 37,8—97,6 558,0 44,19 0,442 ~0,3 1 չունի չունի 5 հունվար 2005

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Մոլորակ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլորակ» հոդվածին։

Tags:

Մոլորակ Արեգակնային համակարգՄոլորակ ների և թզուկ մոլորակների համեմատման աղյուսակՄոլորակ ՊատկերասրահՄոլորակ ԾանոթագրություններՄոլորակwikt:πλανήτηςԱնգլերենԱստղՀունարենՁգողականությունՈւղեծիրՊլանետեզեմալՋերմամիջուկային ռեակցիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աշտարակ (քաղաք)Սպիտակի երկրաշարժՀարցական նշանԶոլի ԱդոկՇեշտՍուրբ ծնունդՀայաստանի զինանշանԶուգահեռագիծՔրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիաՀապավումԿաթվածԱլեքսանդր ՍպենդիարյանՍևանի իշխանԿոալաՀայկական ԽՍՀ շրջաններԼիբանանԹութքՍպիտակուցներՄարդու պապիլոմավիրուսՁգողականությունԽուստուփՐաֆֆիԱրգանդի միոմաԵրազԲեղմնավորումԱրարատ-73-ին նվիրված արձանախումբՍիրտ-անոթային հիվանդությունԲրոնխիալ ասթմաՔրիստոնեությունԹոքաբորբՀամեմատությունԱլեքսանդր ՇիրվանզադեԱպրիլի 22ՀամացանցԿիստաՍիֆիլիսԱրագածոտնի մարզԶվարթնոցի տաճարԲողոքի ցույցեր Տավուշում (2024)ԱնտանտՀնդկաստանՀնձանԿոտայքի մարզԴերբայՀայաստանի առաջին հանրապետությունՄագաղաթՄիջատներԱծանցյալԿենսաբանական դասակարգումՄԱՄՈՒԼ․ամՀիսուսՎարդան ՄամիկոնյանԿիրանց (Տավուշի մարզ)ՋուրՀատապտուղԱշխարհի երկրներն ըստ տարածքիԹվաբանական պրոգրեսիաՀայկական դիցաբանությունԱռողջ ապրելակերպՀեքիաթՎլադիմիր ԼենինՌուբեն ՍևակՕղակ գործողությունԱրտազատական համակարգԼիլիթ ՀովհաննիսյանԲարդ համադասական նախադասությունԻսլամԷկոհամակարգՀայաստանի քաղաքներըԱվետիք ԻսահակյանՓոխաբերությունԺառանգական հիվանդություններՈւրբաթագիրքՀայկական ճարտարապետությունԵվրոպայի դրոշներՀայկական առածներ և ասացվածքներ🡆 More