Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան, հունիսի 25 (հուլիսի 7), 1899, հունիսի 13, 1889(1889-06-13) կամ 1899, Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 8, 1937(1937-07-08), Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Ակսել Բակունց | |
---|---|
Ծննդյան անուն | Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան |
Ծնվել է | հունիսի 25 (հուլիսի 7), 1899, հունիսի 13, 1889 կամ 1899 |
Ծննդավայր | Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 8, 1937 |
Վախճանի վայր | Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր, սցենարիստ, թարգմանիչ, գրող, ուսուցիչ և բանասեր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1917) և Խարկովի ազգային ագրարային համալսարան (1923) |
Ուշագրավ աշխատանքներ | Մթնաձոր, Սպիտակ ձին, Սև ցելերի սերմնացանը, Ալպիական մանուշակ (պատմվածք), Միրհավ և Նամակ ռուսաց թագավորին |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | դպրոց, Մաճկալ և Նոր ուղի |
Զավակներ | Սևադա Բակունց |
Ակսել Բակունց Վիքիքաղվածքում | |
Ակսել Բակունց Վիքիդարանում | |
Axel Bakunts Վիքիպահեստում |
Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կես ճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։
Ծնվել է 1899 թվականին հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918 թվականներին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։
1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։
Հայաստանում կա մի գրող, որի բառերը երգում են կոմիտասյան հանգով և փայլատակում Սարյանի կտավների բոլոր գույներով։ Դա Ակսել Բակունցն է։ Նա մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է |
Քո «Մթնաձորում» թախիծ է ծորում Եվ կարոտ մանկութ հարազատ ձորի, Աշխատիր սակայն, որ այդ մութ ձորում Քո պայծառ ուղին անդարձ չկորի։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 245)։ |
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակսել Բակունց» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակսել Բակունց» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակսել Բակունց» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ակսել Բակունց, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.