Քաղցկեղ: ուռուցք, որը վտանգ է ներկայացնում օրգանիզմի կյանքի համար

Քաղցկեղ, հիվանդությունների խումբ, որի հիմքում բջջի չկանոնակարգված բազմացումն է և դեպի այլ օրգաններ տարածվելու պոտենցիալ ունակությունը։ Ի հակադրություն քաղցկեղի՝ բարորակ ուռուցքների մեծամասնությունը չի տարածվում օրգանիզմի այլ մասեր (բացառ.՝ արգանդի բարորակ լեյոմիոմա)։ Հնարավոր ախտանիշներն են՝ արյունահոսություն, ձգձգվող հազ, առանց ակնհայտ պատճառի քաշի կորուստ և այլն։ Այս ախտանիշները կարող են ի հայտ գալ ինչպես քաղցկեղի, այնպես էլ այլ հիվանդությունների դեպքում։ Մարդկանց շրջանում հանդիպում է քաղցկեղի ավելի քան 100 տեսակ։

Քաղցկեղ
Cancer
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ
Բջջի չկանոնակարգված բազմացման հետևանքով առաջացած ուռուցք, որը կարող է մետաստազավորվել օրգանիզմի այլ հատվածներ
Տեսակհիվանդության կարգ
ՊատճառԺառանգական նախատրամադրվածություն, միջավայրի վնասակար գործոններ, ապրելակերպ
Փոխանցման ձևոչ վարակիչ
Հիվանդության ախտանշաններՑավ, արյունահոսություն, թուլություն, քաշի կորուստ
Հետևանքքաղցկեղային ցավ
Վնասում էՈւռուցքի տեղակայման օրգանը, մետաստազների տեղակայման օրգանները, ընդհանուր օրգանիզմը
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
ՀՄԴ-10C00-C97
Անվանվել էcrab? և խեցգետնանմաններ
Հոմանիշներչարորակ ուռուցք, չարորակ նորագոյացություն
Ռիսկի գործոններտարիք, ծխել, ալկոհոլի չարաշահում, ֆիզիկական ակտիվության բացակայություն, սննդակարգում մրգերի ու բանջարեղենի աղքատություն
ԱխտորոշումՌենտգեն հետազոտությու, ուլտրաձայնային հետազոտություն, ՀՇ, ՄՌՇ, էնդոսկոպիա, բիոպսիա
Տարբերակիչ ախտորոշումԲարորակ նորագոյացություններից
Բուժումքիմիոթերապիա, ճառագայթային թերապիա, հորմոնալ թերապիա, թիրախային թերապիա, վիրահատություն
Բարդություններարյունահոսություն, աղիքային անանցանելիություն, ուռուցքային էմբոլիա
ԿանխարգելումՖիզիկական ակտիվությու, խուսափել ծխելուց և ալկոհոլից, առողջ սնունդ
Հաճախություն90.5 միլիոն (2015 թ.)
Մահացություն8.8 միլիոն (2015 թ.)
Կանխատեսում5 տարվա ապրելիությունը՝ 66%

Ծխախոտի օգտագործումը քաղցկեղից մահացության 22 %-ի պատճառն է։ Եվս 10 % մահացության պատճառն է ճարպակալումը, ոչ ռացիոնալ սննդակարգը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի չարաշահումը։ Այլ գործոններից են՝ ինֆեկցիաները, իոնիզացնող ճառագայթումը և միջավայրի աղտոտվածությունը։ Արդի աշխարհում քաղցկեղի 15 %-ի պատճառը այնպիսի կենսաբանական ախտածիններն են, ինչպիսիք են՝ հելիկոբակտեր պիլորին (Helicobacter pylori), հեպատիտ B-ն, հեպատիտ-C-ն, մարդու պապիլոմա վիրուսը (Human papillomavirus infection), Էպշտեյն-Բարր վիրուսը (Epstein-Barr virus), մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ, HIV)։ Այս գործոններն իրենց ազդեցությունը թողնում են՝ փոփոխելով բջջի գեները։ Գենետիկ փոփոխությունները տեղի են ունենում նախքան քաղցկեղի զարգանալը։ Մոտ 5-10 % դեպքերում գենետիկ փոփոխույթունները ժառանգված են լինում ծնողներից։ Քաղցկեղը կարող է հայտնաբերվել նշաններով, ախտանիշներով և հետազոտություններով։ Ախտորոշմանը նպաստում են նաև բժշկական տեսանակարահանող միջոցները և բիոպսիան։

Քաղցկեղով կարող են տառապել անգամ չծխող, նորմալ քաշ ունեցող, ալկոհոլը չչարաշահող, մրգեր ու բանաջարեղեն օգտագործող, քաղցկեղածին ինֆեկցաների դեմ պատվաստված մարդիկ։ Սկրինինգի օգնությամբ քաղցկեղի ախտորոշումը կիրառելի է արգանդի վզիկի և ուղիղ աղու քաղցկեղի դեպքում։ Սկրինինգ թեստերի նպատակահարմարությունը կրծքագեղձի քաղցկեղի դեպքում հաստատված չէ։ Քաղցկեղը հաճախ բուժվում է ճառագայթային թերապիայի, վիրաբուժական միջամտության, քիմիոթերապիայի և թիրախային թերապիայի համակցության միջոցով։ Ցավի և այլ ախտանիշների թեթևացումը հիվանդի խնամքի կարևոր բաղադրիչն են։ Պալիատիվ խնամքը կարևոր է հիվանդության ծանր ընթացքի դեպքում։ Ապրելիությունը կախված է քաղցկեղի տեսակից և բուժման սկզբում հիվանդության փուլից։ Քաղցկեղ ունեցող 15 տարեկանից ցածր երեխաների 5 տարվա ապրելիության ցուցանիշը գերազանցում է 80 %-ը։ ԱՄՆ-ում քաղցկեղ ունեցողների 5 տարվա ապրելիության ցուցանիշը 66 % է։

2015 թվականին քաղցկեղով էր տառապում 90,5 միլիոն մարդ։ Տարեկան գրանցվում է 14,1 միլիոն նոր դեպք (այս թիվը մաշկային քաղցկեղներից ներառում է միայն մելանոման)։ Քաղցկեղի պատճառով տարեկան մահանում է 8,8 միլիոն մարդ (ընդհանուր մահացության 15,7 %-ը)։ Տղամարդկանց մոտ քաղցկեղի ամենահաճախ հանդիպող տեսակներն են թոքի քաղցկեղը, շագանակագեղձի քաղցկեղը, հաստ աղու և ուղիղ աղու քաղցկեղը, ստամոքսի քաղցկեղը։ Կանանց մոտ ամենահաճախ հանդիպող տեսակներն են կրծքագեղձի քաղցկեղը, հաստ աղու և ուղիղ աղու քաղցկեղը, թոքի քաղցկեղը և արգանդի վզիկի քաղցկեղը։ Եթե մաշկային քաղցկեղի բոլոր տեսակները ներառվեին քաղցկեղի նոր դեպքերի տարեկան ցուցանիշում, ապա դեպքերը կաճեին 40 %-ով։ Երեխաների մոտ սուր լիմֆոբլաստային լեյկեմիան և գլխուղեղի ուռուցքներն ամենահաճախն են հանդիպում (բացառությամբ Աֆրիկայի, որտեղ ոչ-Հոջկինի լիմֆոման հանդիպում է ավելի հաճախ)։ 2012 թվականին 15 տարեկանից ցածր 165․000 երեխայի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Քաղցկեղի ռիսկն աճում է տարիքի հետ, և քաղցկեղի շատ տեսակներ ավելի հաճախ հանդիպում են զարգացած երկրներում։ Հաճախականությունն ավելանում է մարդկանց կյանքի տևողության ավելացման և զարգացած երկրներում ապրելակերպի փոփոխության հետ։ Քացկեղի հետ կապված ֆինանսական ծախսերը 2010 թվականին աճել են մինչև 1,16 տրիլիոն դոլար։

Հայաստանն աշխարհում առաջինն է քաղցկեղից մահացածների թվով։

Սահմանումներ

Քաղցկեղները հիվանդությունների մեծ ընտանիք են, որոնք ներառում են բջջի չկարգավորված աճն ու օրագանիզմի այլ հատվածներ տարածվելու ունակությունը։ Քաղցկեղի ժամանակ առաջանում են զանազան նորագոյացություններ։ Նորագոյացությունը կամ ուռուցքը բջիջների խումբ է, որոնք անվերահսկելիորեն բազմանում են և ունակ են ձևավորելու ուռուցք կամ դիֆուզ կերպով տարածվել։

Բոլոր քաղցկեղային բջիջներին բնորոշ է 6 առանձնահատկություն։ Չարորակ ուռուցքի առաջացման համար անհրաժեշտ են հետևյալ առանձնահատկությունները․

  • Բջջի աճ և կիսում արտաքին ազդանշանման բացակայությամբ
  • Շարունակական աճ և բազմացում անգամ երբ կա հակառակ ազդանշանում
  • Բջջի ծրագրավորված մահվան բացակայություն
  • Բջջի բաժանման անսահման քանակ
  • Արյունատար անոթների առաջացման խթանում
  • Հյուվածքների ներսփռանք և մետաստազների առաջացում

Նորմալ բջջից չարորակ ուռուցքի առաջացումը ներառում է բազմաթիվ քայլեր, որոնք հայտնի են չարորակացում անվամբ։

Նշաններ և ախտանիշներ

Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ
Քաղցկեղի ապտանիշները կախված են ուռուցքի տեղակայումից

Քաղցկեղի առաջացման սկզբնական փուլերում ախտանիշներ չկան։ Նշաններն ու ախտանիշները հայտնվում են, երբ ուռուցքը մեծանում և/կամ խոցոտվում է։ Դրանք կախված են քաղցկեղի տեսակից և տեղակայումից։ Շատերն առաջանում են նաև այլ հիվանդությունների դեպքում։ Քաղցկեղին յուրահատուկ ախտանիշները քիչ են։ Քաղցկեղը «մեծ նմանակող» է, քանի որ կարող է կրկնել այլ հիվանդությունների ախտանիշները։ Քաղցկեղ ունեցող շատ մարդիկ նախ բուժում են ստացել այլ հիվանդության համար, որը կարող էր իրենց ախտանիշների պատճառ հանդիսանալ։

Ախտորոշումից հետո մարդիկ կարող են դառնալ մտահոգ և դեպրեսիվ։ Քաղցկեղով տառապող մարդկանց մոտ ինքնասպանությունների հաճախականությունը կրկնակի աճում է։

Տեղային ախտանիշներ

Տեղային ախտանիշները կարող են պայմանավորված լինել ուռուցքի զանգվածով և խոցոտման առկայությամբ։ Օրինակ` թոքի քաղցկեղի դեպքում ուռուցքը կարող է ճնշել բրոնխը առաջացնելով հազ և թոքաբորբ։ Կերակրափողի քաղցկեղը կարող է նեղացնել դրա լուսանցքը և կուլ տալը դարձնել դժվար ու ցավոտ։ Հաստ աղու քաղցկեղը կարող է առաջացնել աղու լուսանցքի նեղացում կամ խցանում, որը կբերի աղիքի ֆունկցիաների խանգարման։ Կրծքագեղձի և ամորձիների քաղցկեղը կարող է առաջացնել տեսանելի կույտ մաշկի տակ։ Խոցոտման հետևանքով կարող է առաջանալ արյունահոսություն, որը եթե լինի թոքերում կառաջանա արյունախառն հազ։ Աղիներում տեղակայվելու դեպքում արյունահոսության հետևանքով կառաջանա սակավարյունություն, միզապարկի դեպքում՝ արյունամիզություն, արգանդի դեպքում՝ հեշտոցային արյունահոսություն։ Տեղային ցավը առաջանում է հիվանդության առավել ուշ փուլերում։ Քաղցկեղի որոշ տեսակներ կարող են հանգեցնել հեղուկի կուտակման կրծքավանդակի կամ որովայնի խոռոչում։

Համակարգային ախտանիշներ

Համակարգային ախտանիշները անմիջականորեն պայմանավորված չեն ուռուցքով և մետաստազներով։ Դրանք կարող են ներառել անհայտ պատճառով քաշի կորուստ, տենդ, ճարպակալում, մաշկային փոփոխություններ։ Հոջկինի լիմֆոման, սպիտակարյունությունները և լյարդի կամ երիկամի քաղցկեղները կարող են ուղեկցվել կայուն տենդով։

Որոշ քաղցկեղներ կարղ են հարուցել սպեցիֆիկ համակարգային ախտանիշներ, որոնք ստացել են «պարանեոպլաստիկ համախտանիշ» անվանումը։ Օրինակ՝ միասթենիա գրավիսի առաջացումը թիմոմայի դեպքում։

Մետաստազներ

Քաղցկեղը կարող է տարածվել հարևան օրգանների վրա անմիջականորեն, իսկ ավշային հանգույցների միջոցով և արյունային ճանապարհով դեպի հեռադիր օրգաններ։ Այս երևույթը կոչվում է մետաստազավորում։ Երբ քաղցկեղը տարածվում է արյան միջոցով այն ախտահարում է ամբողջ օրգանիզմը։ Մետաստատիկ քաղցկեղի ախտանիշները կախված են ուռուցքի տեղակայումից և կարող են ներառել ավշային հանգույցների մեծացում (որոնք հաճախ շոշափվում են մաշկի տակից և ունեն կոշտացած կազմություն), լյարդի մեծացում, փայծաղի մեծացում, որոնք կարող են շոշափվել որովայնում, ախտահարված ոսկրերի ցավ կամ կոտրվածքներ, նյարդաբանական ախտանիշներ։

Պատճառներ

Քաղցկեղների 90-95%-ը միջավայրի գործոնների ազդեցությամբ առաջացած գենային մուտացիաների հետևանք են։ Մնացած 5-10%-ը ժառանգվել են ծնողների գեներից։ Միջավայրի գործոն է համարվում ցանկացած գործոն, որը չի ժառանգվել ծնողներից։ Միջավայրի ամենատարածված քաղցկեղային գործոններն են ծխախոտը (25-30%), սննդակարգը և ճարպակալումը(30-35%), ինֆեկցիաները (15-20%), ճառագայթումը (և՛ իոնիզացնող, և՛ ոչ-իոնիզացնող, մինչև 10%), սթրեսը, ֆիզիկական ակտիվության պակասը և աղտոտվածությունը։

Ընդհանուր առմամբ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ տվյալ քաղցկեղն ինչից է առաջացել, քանի որ քաղցկեղածին ոչ մի գործոն չունի իր սպեցիֆիկ նշանը։ Օրինակ՝ եթե տվյալ մարդը ծխում է և ունի թոքի քաղցկեղ, ապա մեծ հավանականությամբ քաղցկեղն առաջացել է ծխախոտի հետևանքով, սակայն յուրաքանչյուր մարդ էլ ունի թոքի քաղցկեղի առաջացման հավանականություն միջավայրի աղտոտվածության, ռադիացիայի և այլ պատճառներով, հետևաբար հնարավոր է, որ այդ մարդու քաղցկեղը պայմանավորված լինի այլ պատճառներով ևս։ Քաղցկեղը վարակիչ հիվանդություն չէ։

Քիմիկատներ

Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ 
Թոքի քաղցկեղի հաճախականությունը ուղիղ համեմատական է ծխախոտի օգտագործմանը

Թոքի քաղցկեղի զարգացումը սերտորեն կապված է ծխելու հետ։

Այն նյութերը որոնք առաջացնում են քաղցկեղի որոշակի տեսակներ կոչվում են քաղցկեղածին նյութեր (կանցերոգեններ)։ Օրինակ` ծխախոտի ծուխը պայմանավորում է թոքի քաղցկեղի դեպքերի 90%-ը։ Այն առաջացնում է նաև կոկորդի, ստամոքսի, միզապարկի, կերակրափողի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 50 քաղցկեղածին նյութ, ներառյալ նիտրոզոամինները և պոլիցիկլիկ արոմատային ածխաջրածինները։

Ծխախոտի ծուխը «պատասխանատու է» քաղցկեղի հետևանքով մահվան յուրաքանչյուր 5 դեպքից 1-ի համար և 3-ից 1-ի համար՝ զարգացած երկրներում։ Թոքի քաղցկեղից մահվան դեպքերը հայելային կերպով արտացոլում են ծխախոտի օգտագործման մասշտաբներն ԱՄՆ-ում։ Ծխողների թվաքանակի ավելացմանը զուգընթաց ավելանում է նաև թոքի քաղցկեղից մահացությունը և հակառակը։

Արևմտյան Եվրոպայում տղամարկանց քաղցկեղի 10%-ը և կանանց քաղցկեղի 3%-ը պայմանավորված են ակոհոլի չարաշահմամբ։ Ալկոհոի չարաշահումից մեծանում է լյարդի և աղեստամոքսային ուղու քաղցկեղի հավանականությունը։ Աշխատանքի հետ կապված նյութերի հետևանքով առաջացող քաղցկեղը կազմում է դեպքերի 2-20%-ը, հանգեցնելով 200,000-ից ավել մահվան դեպքերի։ Թոքի քաղցկեղը և մեզոթելիոման կարող են առաջանալ ծխախոտի ծխի ներշնչումից և ասբեստից, սպիտակարյունությունը կարող է առաջանալ բենզենից։

Սննդակարգ և մարմնամարզություն

Սննդակարգը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը և ճարպակալումը մեծացնում են քաղցկեղից մահացությունը 30-35%-ով։ Միացյալ նահանգներում մարմնի ավելորդ քաշը ռիսկի գործոն է հանդիսանում քաղցկեղի շատ տեսակների զարգացման համար և մեծ դեր է խաղում 14-20% մահացության մեջ։ Միացյալ թագավորությունում արված հետազոտությունը, որը ներառել է 5 միլիոն մարդ, ցույց է տվել, որ մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացումը ռիսկի գործոն է քաղցկեղի 10-ից ավելի տեսակների համար և պայամանավորում է տարեկան 12,000 նոր դեպք այդ երկրում։ Ֆիզիկական ակտիվության բացակայությունը ևս նպաստում է քաղցկեղի զարգացմանը ոչ միայն ազդելով մարմնի զանգվածի վրա, այլ նաև իմունային և էնդոկրին համակարգերի վրա ունեցած բացասական ազդեցության շնորհիվ։ Սննդակարգի բացասական էֆեկտների կեսից ավելին բաժին է ընկնում գերսնուցմանը (չափից դուրս շատ ուտել), ավելի հազվադեպ եմ հանդիպում չափից դուրս քիչ բուսական սննդամթերքի և այլ առողջարար սննդի օգտագործումը։

Որոշ սննդատեսակներ կապված են քաղցկեղի կոնկրետ տեսակի հետ։ Աղի մեծ քանակությունն ասոցացված է ստամոքսի քաղցկեղի հետ, մեծ քանակությամբ սննդային հավելումներն առաջացնում են լյարդի քաղցկեղ։ Սննդակարգերի ազգային առանձնահատկությունները կարող են մասնակիորեն բացատրել քաղցկեղի դրսևորումների տարբերությունները տարբեր ազգերի մոտ։ Օրինակ՝ ստամոքսի քաղցկեղն առավել տարածված է Ճապոնիայում, որտեղ սննունդը պարունակում է մեծ քանակությամբ աղ, իսկ հաստ աղու քաղցկեղն առավել տարածված է Միացյալ Նահանգներում։ Էմիգրանտների քաղցկեղային պրոֆիլը սկսում է կրկնօրինակել իրենց նոր երկրի քաղցկեղային պրոֆիլին անգամ առաջին սերնդի մոտ։

Ինֆեկցիա

Քաղցկեղից մահացության 18 % դեպքերը պայմանավորված են վիրուսային ինֆեկցիայով։ Սակայն վիրուսային ինֆեկցիայից քաղցկեղի առաջացման հաճախականությունը տատանվում է ըստ աշխարհագրական դիրքի։ Աֆրիկայում այն հասնում է 25 %-ի, իսկ զարգացած երկրներում չի գերազանցում 10 %-ը։ Քաղցկեղ կարող են առաջացնել նաև բակտերիաներն ու պարազիտները։

Օնկովիրուսների (քաղցկեղածին վիրուսների) թվին են պատկանում մարդու պապիլոմավիրուսը (Human papillomavirus), արգանդի վզիկի քաղցկեղը, Էպշտեյն-Բարր վիրուսը (B-բջջային լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություն և քթըմպանային կարցինոմա), հերպես-վիրուսը (Կապոշիի սարկոմա և լիմֆոմա), հեպատիտ-B և հեպատիտ-C վիրուսները (լյարդաբջջային կարցինոմա) և մարդու T-բջջային լեյկեմիայի վիրուս-1-ը (T-բջջային լեյկեմիաներ)։ Բակտերիալ ինֆեկցիաները նույնպես մեծացնում են քաղցկեղի ռիսկը (հելիկոբակտեր պիլորին մեծացնում է ստամոքսի կարցինոմայի հավանականությունը)։ Քաղցկեղ առաջացնող պարազիտներից են շիստոսոմիա հեմատոբիումը (Schistosoma haematobium) (միզապարկի եղջրացող-ջջային կարցինոմա), լյարդի ծծանը (liver flukes), օպիստորխիս վիվերինին (Opisthorchis viverrini) և կլոնորխիս սինենզիսը (լեղուղիների կարցինոմա)։

Ճառագայթում

Մետաստազավորվող քաղցկեղի ավելի քանի 10 %-ը կապված է ճառագայթման հետ, որը ներառում է ինչպես իոնիզացնող, այնպես էլ ոչ-իոնիզացնող ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Իոնացնող ճառագայթման աղբյուր են բժշկական պատկերումը և ռադոն գազը։ Իոնացնող ճառագայթումը առանձնապես հզոր մուտագեն չէ։ Օրինակ՝ բնակչության վրա ռադոն գազի քաղցկեղածին ազդեցությունը համարժեք է պասիվ ծխելուն։ Ճառագայթումը դառնում է ավելի հզոր քաղցկեղածին գործոն, երբ միավորվում է այլ քաղցկեղածին գործոնների հետ։ Օրինակ՝ ռադոն + ծխել։

Ճառագայթումը կարող է առաջացնել քաղցկեղ օրգանիզմի բոլոր հատվածներում, ցանկացած կենդանատեսակի մոտ և ցանկացած տարիքում։ Երեխաների և ծերերի շրջանում ռադիացիայի հետևանքով սպիտակարյունության զարգացման ռիսկը կրկնակի մեծ է հասուն մարդկանց համեմատ։ Նախածննդյան շրջանում ճառագայթման ենթարկվելը տասնապատկում է քաղցկեղագոյացման ռիսկը։

Բժշկության մեջ օգտագործվող իոնացնող ճառագայթները փոքր, սակայն գնալով աճող դեր ունեն քաղցկեղի առաջացման գործում։ Իոնացնող ճառագայթումը կարող է օգտագործվել այլ տեսակի քաղցկեղի բուժման համար, սակայն որոշ դեպքերում կարող է հանգեցնել երկրորդ տեսակի ուռուցքի առաջացման։ Իոնացնող ճառագայթումն օգտագործվում է նաև տեսապատկերող հետազոտության մեթոդների համար։

Արևի ճառագայթների երկարատև ազդեցությունը կարող է հանգեցնել մելանոմայի և մաշկի այլ չարորակ նորագոյացությունների առաջացման։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կարճալիք ուլրտրամանուշակագույն ճառագայթները մաշկի ոչ-մելանոմային չարորակ ուռուցքների հիմնական պատճառն են։

Ոչ իոնիզացնող ռադիոալիքներով ճառագայթումը բջջային հեռախոսներից, էլեկտրաէներգիայի փոխարկիչներից և այլ համանման սարքերից, նկարագրվել է որպես քաղցկեղածին գործոն Առողջապահության համաշխարհային կազմակերպության քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության կողմից։ Այնուամենայնիվ, գիտությունը դեռ չի ապացուցել բջջային հեռախոսների և քաղցկեղագոյացման ռիսկի միջև առկա կապը։

Ժառանգականություն

Քաղցկեղների գերագույն մեծամասնությունը ժառանգական չեն։ Ժառանգական քացկեղները պայմանավորված են ժառանգաբար փոխանցվող գենտիկ դեֆեկտով։ Պոպուլյացիայի 0,3%-ը կրում է գենետիկ մուտցիա, որը մեծապես ազդում է քաղցկեղագոյացման ռիսկի վրա և պայմանավորում քաղցկեղի 3-10%-ը։ Դրանցից մի քանիսն են․ BRCA1 և BRCA2 գեների ժառանգվող մուտացիա, որը 75%-ով մեծացնում է կրծքագեղձի և ձվարանի քաղցկեղի առաջացման հավանականությունը, հաստ աղու ժառանգական ոչ-պոլիպային քաղցկեղ (HNPCC կամ Լինչի սինդրոմ), որը հանդիպում է հաստ աղու քաղցկեղ ունեցող մարդկանց 3%-ի մոտ և այլն։

Ամենամահացու քաղցկեղների ստատիստիկան․ հաստ աղու քաղցկեղի առաջացման հարաբերական ռիսկը, եթե առաջին աստիճանի հարազատի մոտ (ծնող, քույր, եղբայր, երեխա) ախտորոշվել է հիվանդությունը, կազմում է 2։ Նույն ռիսկը թոքի քաղցկեղի համար՝ 1,5 և 1,9՝ շագանակագեղձի քաղցկեղի համար։ Կրծքագեղձի քաղցկեղի հարաբերական ռիսկը 1,8 է, եթե առաջին աստիճանի հարազատի մոտ այն ախտորոշվել է 50 տարեկանում կամ ավելի ուշ, և 3,3 է, եթե այն ախտոտորշվել է ավելի շուտ։

Բարձրահասակ մարդկանց մոտ քաղցկեղի զարգացման ռիսկն ավելի մեծ է, քան ցածրահասակների մոտ, քանի որ նրանք ավելի մեծ թվով բջիջներ ունեն։ Քանի որ հասակը ժառանգականությամբ պայմանավորված լայնորեն տատանվում է, բարձրահասակ մարդկանց մոտ քաղցկեղի զարգացման ռիսկն ավելի մեծ է։

Ֆիզիկական գործոններ

Որոշ նյութեր առաջացնում են քաղցկեղ ավելի շատ իրենց ֆիզիկական հատկությունների պատճառով, քան՝ քիմիական։ Սրա վառ օրինակն է ասբեստի երարատև ազդեցությունը, որն առաջացնում է հանքային թելիկներ, որոնք մեզոթելիոմայի (շճային թաղանթների քաղցկեղի) առաջացման գլխավոր պատճառն են։ Մեզոթելիոմա առավել հաճախ ախտահարում է թոքերը պատող շճային թաղանթը։ Այս դասի մուս նյութերը, բնական և արհեստական ասբեստանման նյութերը, ևս ունեն համանման ազդեցություն։ Թելիկային կազմ չունեցող քաղցկեղածին նյութերից են փոշիացված մետաղական կոբալտը, նիկելը և բյուրեղային սիլիցիումը (կվարց, կրիստոբալիտ, տրիդիմիտ)։ Ֆիզիկական քաղցկեղածինները պետք է հայտնվեն մարդու օրգանիզմում (օրինակ՝ ներշնչման միջոցով) և տարիներ շարունակ կուտակվեն այնտեղ, որպեսզի առաջացնեն քաղցկեղ։

Քաղցկեղի առաջացման հանգեցնող ֆիզիկական տրավմաները հազվադեպ են։ Չեն հայտնաբերվել տվյալներ, որ օրինակ՝ ոսկրի կոտրվածքի հետևանքով առաջանա ոսկրային քաղցկեղ։ Ֆիզիկական տրավման նաև չի համարվում արգանդի վզիկի, կրծքագեղձի, գլխուղեղի քաղցկեղի պատճառ։ Ընդունված է տաք առարկաների քացկեղածին ազդեցությունը։ Հնարավոր է, որ մարմնի նույն հատվածում կրկնվող այրվածքները կարող են առաջացնել մաշկի քաղցկեղ, հատկապես, եթե առկա են նաև քաղցկեղածին քիմիական նյութեր։ Շատ տաք թեյի հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել կերակրափողի քաղցկեղ։ Ընդհանուր առմամբ կարծիք կա, որ քաղցկեղն առաջանում է ոչ թե անմիջականորեն վնասվածքի, այլ դրա բուժման հետևանքով։ Ամեն դեպքում նույն հյուսվածքի կրկնվղ վնասումը կարող է նպաստել փոփոխված բջիջների առաջացման, բազմացման և չարորակացնող մուտացիաների առաջացման։

Քրոնիկ բորբոքումը համարվում է մուտացիաների անմիջական պատճառ։ Բորբոքումը կարող է նպաստել բջիջների բազմացմանը, գոյատևմանը, արյունատար անոթների առաջացմանը և քաղցկեղային բջիջների տարածմանը։ Օնկոգենները ստեղծում են բորբոքային, նախաուռուցքային միկրոմիջավայր։

Հորմոններ

Մի շարք հորմոններ կարևոր դեր ունեն քաղցկեղագոյացման գործում, քանի որ առաջացնում են բջիջների բազմացում։ Ինսուլինանման աճի գործոնները և այն կապող սպիտակուցները որոշիչ դեր են խաղում բջջի բազմացման, տարբերակման, ապոպտոզի հարցում հնարավոր դարձնելով քաղցկեղագոյացումը։

Հորմոնները կարևոր գործոններ են սեռով պայմանավորված քաղցկեղների համար։ Օրինակ՝ կրծքագեղձի, էնդոմետրիումի, շագանակագեղձի, ձվարանների, ամորձիների քացկեղ, վահանագղձի քաղցկեղ, ոսկերի քաղցկեղ։ Օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց դուստրերի մոտ էստրոգենների և պրոգեստերոնի մակարդակն ավելի բարձր է, քան կրծքագեղձի քաղցկեղ չունեցող կանանց դուստրերի։ Այդ հորմոնների բարձր քանակը կարող է բացատրել նրանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ավելի բարձր հավանականությունը, անգամ եթե առկա չէ կրծքագեղձի քաղցկեղը պայմանավորող գենի մուտացիան։ Նմանապես Աֆրիկյան ծագման տղամարդիկ ունեն տեստոստերոնի ավելի բարձր մակարդակ, քան Եվրոպական ծագում ունեցող տղամարդիկ և համապատասխանաբար ունեն շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ավելի մեծ հավանականություն։ Ասիական ծագում ունեցող տղամարդիկ ունեն տեստոստերոն-ակտիվացնող հորմոնի՝ անրոստենդիոլ գլյուկուրոնիդի ցածր մակարդակ և շագանակագեղձի աղցկեղի զարգացման ամենացածր ռիսկ։

Առկա են այլ գործոններ ևս․ ճարպակալում ունեցող մարդիկ ունեն որոշ հորմոնների ավելի բարձր մակարդակ և քաղցկեղի զարգացման ավելի մեծ հավանականություն։ Մյուս կողմից մարդիկ, ովքեր մարզվում են շատ ավելի շատ, քան ուրիշները, ունեն այդ հորմոնների ցածր մակարդակ և քաղցեղի ցածր ռիսկ։ Օստեոսարկոման կարող է հարուցվել աճի հորմոնի կողմից։ Բուժման որոշ եղանակների ժամանակ արհեստականորեն իջեցնում են այս հորմոնների մակարդակը՝ դրանով նպաստելով հորմոն-զգայուն ուռուցքների բուժմանը։

Աուտոիմուն հիվանդություններ

Գոյություն ունի կապ ցելիակիայի և բոլոր տեսակի քաղցկեղների առաջացման միջև։ Չբուժված ցելիակիայով մարդիկ ունեն քաղցկեղի առաջացման ավելի բարձր ռիսկ, բայց այդ ռիսկն իջնում է ախտորոշումից և գլյուտեն չպարունակող սննդակարգի միջոցով բուժումից հետո, որն ունի պաշտպանական նշանակություն ցելիակիա ունեցող մարդկանց մոտ չարորակ նորագոյացությունների առաջացումից։ Բուժման ուշացումը մեծացնում է քաղցկեղի ռիսկը։ Ստամոքսաղիքային քաղցկեղների հավանականությունը մեծանում է Կրոնի հիվանդություն և խոցային կոլիտ ունեցողների մոտ՝ քրոնիկ բորբոքման պատճառով։ Այս հիվանդությունների բուժման համար կիրառվող իմունոմոդուլյատորները և կենսաբանական ագենտները կարող են հանգեցնել արտաստամոքսաղիքային քաղցկեղների առաջացման։

Ախտաֆիզիոլոգիա

Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ 
Քաղցկեղի պատճառ կարող են հանդիսանալ մուտագեն վիրուսները: Յուրաքանչյուր մուտացիա վնասում է բջջի ԴՆԹ-ն և բջջին տալիս նոր հատկություններ.

Գենետիկա

Քաղցկեղը հյուսվածքի աճի խանգարման հիվանդություն է։ Որպեսզի նորմալ բջիջը դառնա քաղցկեղային, պարտադիր պայման է բջջի աճն ու տարբերակումն ապահովող գեների վնասումը։

Վնասված գեները բաժանվում են 2 խմբի։ Օնկոգեներն այն գեներն են, որոնք կագավորում են բջջի աճն ու բազմացումը։ Ուռուցքաճնշիչ (սուպրեսոր) գեներն այն գեներն են, որոնք արգելակում են բջջի բաժանումն ու «կյանքը»։ Չարորակացումը տեղի է ունենում նոր օնկոգեների առաջացման, նորմալ օնկոգեների գերարտահայտման, կամ ուռուցքաճնշիչ գեների թերարտահայտման կամ «անջատման» հետևանքով։ Նորմալ բջջի քաղցկեղային տրանսֆորմացիայի համար անհրաժեշտ են մի քանի մուտացիաներ։

Գենետիկ փոփոխությունները կարող են լինել բջջի զարգացման տարբեր փուլերում և տարբեր մեխանիզմներով։ Մեկ ամբողջական քրոմոսոմի կորուստը կամ ավելացումը կարող է լինել միտոզի խանգարման հետևանքով։ Ավելի հաճախակի են գենոմային ԴՆԹ-ի նուկլեոտիդային հաջորդականության փոփոխությամբ ընթացող մուտացիաները։

Մեծամասշտաբ մուտացիաները ներառում են քրոմոսոմի հատվածի կորուստը կամ կրկնապատկումը։ Գենի ամպլիֆիկացիա է կոչվում քրոմոսոմի որոշակի հատվածի ու դրա հարևան մասերի մի քանի պատճենների առաջացումը (հաճախ 20-ից ավելի)։ Դրանք կարող են նաև պարունակել օնկոգեներ։ Տրանսլոկացիան 2 քրոմոսոմների որոշակի հատվածի «սոսնձումն» է միմյանց։ Սովորաբար դա տեղի է ունենում որևէ տիպիկ տեղում։ Սրա հայտնի օրինակ է Ֆիլադելֆիան քրոմոսոմը (9-րդ և 22-րդ քրոմոսոմների տրանսլոկացիա, որը հանգեցնում է քրոնիկ միելոգենային սպիտակարյունության, որի արդյունքնում արտադրվում է BCR-abl կոչվող կապակցող պրոտեին և օնկոգեն թիրոզին-կինազ)։

Փոքրամասշտաբ մուտացիաները կետային մուտացիաներ են, դելեցիաները և ինսերցիաները, որոնք կարող են լինել քրոմոսոմի պրոմոտեր կոչվող հատվածում և ազդել դրա բազմացման վրա, կամ կարող են լինել գենի կոդավորող հատվածներում և ազդել դրա կոդավորած սպիտակուցի ֆունկցիայի և կայունության վրա։ Եզակի գենի վնասում կարող է լինել նաև բջջի ԴՆԹ-ի մեջ վիրուսային ԴՆԹ-ի կամ ռետրովիրուսի գենի ներդրման հետևանքով, որը հանգեցնում է տվյալ բջջում իր նորմալ սպիտակուցի փոխարեն վիրուսային սպիտակուցի արտադրությանը, վիրուսների բազմացմանը ախտահարված բջջում և դրա «մահվանը»։

ԴՆԹ-ում կոդավորված ինֆորմացիայից սպիտակուցի սինթեզի գործընթացում կա սխալների առաջացման հավանականություն։ Սխալների կանխարգելման և շտկման մեխանիզմները պաշտպանում են նորմալ բջջին քաղցկեղային դառնալուց։ Եթե տեղի է ունենում նշանակալի սխալ, բջիջը կարող է «ինքնասպան լինել»՝ գործարկելով բջջի ծրագրավորված մահվան մեխանիզմը։ Եթե սխալների հսկողության մեխանիզմը չբավականացնի, մուտացված բջիջները կշարունակել կենսագործել և մուտացիան փոխանցել դուստր բջիջներին։

Միջավայրի մի շարք գործոնների ազդեցության հետևանքով մուտացված բջիջների «ապրելու» հավանականությունը մեծանում է։ Այդ գործոններից են ուռուցքածինները, կրկնվող ֆիզիկական վնասվածքները, շոգը, իոնացնող ճառագայթումը, հիպօքսիան։

Քաղցկեղածին սխալները ինքնուրույն բազմապատկվում են և կուտակվում օրինակ․

  • սխալները շտկող մեխանիզմների մուտացիան կարող է հանգեցնել դուստր բջիջների մոտ սխալների ավելի արագ կուտակմանը
  • Օնկոգենի հետագա մուտացիաները կարող են հանգեցնել բջիջների առավել արագ բազմացմանը
  • Այնուհետև, մուտացիայի հետևանքով բջիջը կարող է ազատվել ուռուցքաճնշիչ գեներից, խաթարելով ապոպտոզի ազդանշանային ուղին և դառնալով «անմահ»
  • Ազդանշանային մեխանիզմի մուտացիայի հետևանքսվ բջիջը կարող է սխալներ առաջացնող ազդանշաններ ուղարկել հարևան բջիջներին

Նորմալ բջջից քաղցկեղայինի առաջացումը շղթայական ռեակցիա է, որն առաջանում է որևէ կոնկրետ սխալի պատճառով, որից հետո առաջանում ու կուտակվում են նորանոր, ավելի ծանր սխալներ, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս բջջին ավելի ու ավելի խուսափել հյուսվածքների աճը սահմանափակող մեխանիզմներից։ Քաղցկեղի առաջացումից հետո այս պրոցեսը, որն անվանում են կլոնալ էվոլյուցիա, ընթանում է ավելի ու ավելի ինվազիվ փուլի առաջացման ուղղությամբ։ Կլոնալ էվոլյուցիան հանգեցնում է ներուռուցքային հետերոգենության (ուռուցքի ներսում տարբեր բջիջներ ունեն տարբեր մուտացիաներ), որը հանգեցնում է էֆեկտիվ բուժման մեթոդների ստեղծման դժվարությանը։

Քաղցկեղի յուրահատուկ հատկանիշները բաժանվում են խմբերի․ խուսափում ապոպտոզից, աճի ազդանշանման ինքնաբավություն, աճը ճնշող ազդանշանների հանդեպ անընկալունակություն, խթանված անոթագոյացում, անսահմանափակ բազմացման ունակություն, մետաստազավորում, էներգիայի փոխանակության վերածրագրավորում և իմուն համակարգը խաթարելու ունակություն։

Էպիգենետիկա

Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ 
ԴՆԹ-ի վերականգնման համակարգի գեների վնասումների և էպիգենետիկ դեֆեկտների կենտրոնական դերը քաղցկեղագոյացման մեջ

Քաղցկեղը դիտվում է որպես հիվանդությունների խումբ, որոնք զարգանում են ուռուցքաճնշիչ գեների, օնկոգեների և քրոմոսոմների մուտացիաների հետևանքով։ Էպիգենետիկ վնասումների դերը բացահայտվել է ավելի ուշ։

էպիգենետիկ վնասումները ֆունկցիոնալ ակտիվ մուտացիաներ են, որոնք փոխում են բջջի հատկությունները, առաց սպիտակուց կոդավորող գեների փոփոխության։ Դրա օրինակ են ԴՆԹ-ի մեթիլացման փոփոխությունները (հիպերմեթիլացում, հիպոմեթիլացում), հիստոնների մոդիֆիկացիան և քրոմոսոմի կառուցվածքի փոփոխությունները (HMGA1 կամ HMGA2 սպիտակուցների անհամապատասխան էքսպրեսիայի պատճառով)։ Սրանք բոլորն էլ ազդում են գենից սպիտակուցի սինթեզի վրա, սակայն բուն գենի կառուցվածքը չեն շոշափում։ Այս փոփոխությունները կարող են ազդել բջջի բաժանման վրա նաև տվյալ բջջի սերունդներում։ Այս մուտացիաները հայտնի են որպես էպիմուտացիաներ։

Էպիգենետիկ մուտացիաները հաճախ են առաջանում քաղցկեղագոյացման պրոցեսում։ Մի հետազոտություն բացահայտել է սպիտակուցներ, որոնց մեթիլացման խանգարումները կապված են հաստ աղու քաղցկեղի հետ։ Այդ խանգարումները ներառում են 147 հիպերմեթիլացում և 27 հիպոմեթիլացում։ Իպերմեթիլացված գեների 10-ը հայտնաբերվել են հաստ աղու քաղցկեղի 100% դեպքերում, իսկ մյուս հիպերմեթիլացվածները հայտնաբերվում են ավելի քան 50% դեպքերում։

Մինչ էպիգենետիկ վնասումները հայտնաբերվում են քաղցկեղի ժամանակ, էպիգենետիկ վնասումները ԴՆԹ-ռեպարատիվ համակարգի գեներում, որոնք հանգեցնում են ԴՆԹ-ն վերականգնող սպիտակուցների սինթեզի նվազմանը հատկապես կարևորվում են։ Կարծում են որ այդպիսի վնասումները տեղի են ունենում քաղցկեղագոյացման վաղ փուլերում և դառնում են քաղցկեղային բջջին բնորոշ գենային անկայունության պատճառը։

ԴՆԹ-ն վերականգնող սպիտակուցների նվազած սինթեզը խաթարում է ԴՆԹ-ի վերականգնման գործընթացը։ Երբ ԴՆԹ-ի վերանորոգումը չի բավարարում, ԴՆԹ-ի վնասվածքները կուտակվում են գերազանցելով նորման և դառնում մուտացիաների և էպիմուտացիաների հաճախացման։ Քրոմոսոմալ փոփոխություններն ու անեուպլոիդիան ևս մեծացնում են վնասված գենետիկայով անկայուն բջիջներում։

ԴՆԹ-ի վնասվածքների մեծ թիվը հանգեցնում է մուտացիաների և էպիմուտացիաների ավելացման։ ԴՆԹ-ի կրկնակի շղթաների կամ ԴՆԹ-ի վնասվածքների վերականգնման ժամանակ ոչ լրիվ վերանորոգված մասերը կարող են հանգեցնել էպիգենետիկ եղանակով գենի լռեցման։

Ժառանգական մուտացիայի պատճառով ԴՆԹ-ն վերականգնող սպիտակուցների ցածր մակարդակը կարող է նպաստել քաղցկեղի զարգացման։ Այն մարդիկ, ովքեր ունեն ԴՆԹ-ն վերականգնող 34 սպիտակուցներից մեկի դեֆեկտ, ունեն քաղցկեղագոյացման մեծացած ռիսկ։ Որոշ դեֆեկտներ անգամ պայմանավորում են կյանքի ընթացքում քաղցկեղագոյացման 100% հավանականություն (օրինակ՝ p53-ի մուտացիաները)։

Քաղցկեղի առանձին դեպքերում ԴՆԹ-ի վերականգնման անբավարարությունը պայմանավորված է ոչ թե ԴՆԹ-ն վերանորոգող սպիտակուցի գենի վնասմամբ, այլ էպիգենետիկ վնասումով, որը հանգեցնում է այդ սպիտակուցի սինթեզի նվազման կամ դադարեցման։ Ծանր մետաղներով հարուցված քաղցկեղագոյացման դեպքերի հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ մետաղներն առաջացնում են ԴՆԹ-ն վերանորոգող սպիտակուցների սինթեզի նվազում, երբեմն էպիգենետիկ մեխանիզմներով։ ԴՆԹ-ի վերանորոգման արգելակումը ծանր մետաղներով հարուցված քաղցկեղի գլխավոր մեխանիզմն է։ Մի շարք էպիգենետիկ մուտացիաների թիրախ են ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք կոդավորում են միկրո-ՌՆԹ։ Միկրո-ՌՆԹ-երը սպիտակուց չեն կոդավորում, բայց կարող են կապվել սպիտակուց կոդավորող գեների հետ և ընկճել դրանց ակտիվությունը։

Քաղցկեղը զարգանում է մուտացիաների շնորհիվ, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել քաղցկեղային բջջի համար կենսական կարևոր այն հատկանիշները, որոնք թույլ կտան անվերջ բազմանալ և ձեռք բերել իրենց բնորոշ բոլոր առանձնահատկությունները։ Գեների մուտացիաները այնքան հաճախ տեղի չեն ունենում, որքան էպիգենետիկ վնասումները։ Կրծքագեղձի կամ հաստ աղու քաղցկեղի դեպքում կարող է առկա լինել 60-70 մուտացիա, որոնցից 3-4-ը գեների մուտացիաներ են, իսկ մնացածը՝ քպիգենետիկ մուտացիաներ։

Մետաստազներ

Մետաստազավորումը քաղցկեղի սփռումն է օրգանիզմի այլ մասեր։ Հիմնական ուռուցքը, որն առկա էր սկզբում կոչվում է առաջնային, իսկ դրա տարածումից առաջացածները՝ մետաստատիկ ուռուցքներ։ Ըստ էության բոլոր քաղցկեղները կարող են մետաստազավորվել։ Մահացության ավելի բարձր ցուցանիշներ ունեն մետաստազավորված քաղցկեղները։

Մետաստազավորումն առավել բնութագրական է քաղցկեղի ուշ փուլերին և կարող է տեղի ունենալ արյան և/կամ ավշի միջոցով։ Մետաստազավորման փուլերն են.

  • տեղային տարածում
  • անցում արյունատար կամ ավշային անոթ
  • շրջանառում մարմնով
  • անցում անոթից դեպի նոր հյուսվածք
  • բազմացում և անոթագոյացում

Քաղցկեղի տարբեր տեսակներ հակված են մետաստազավորվելու այս կամ այն օրգանում, բայց առավել հաճախ ախտահարվում են թոքերը, լյարդը, գլխուղեղը և ոսկրերը։

Ախտորոշում

Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ 
Կրծքավանդակի ռենտգեն նկար, որը ցույց է տալիս ձախ թոքում տեղակայված ուռուցք

Քաղցկեղի դեպքերի մեծամասնությունը հայտանաբերվում են կա՛մ ախտանիշների ի հայտ գալուց հետո, կա՛մ սկրինինգային հետազոտությունների ժամանակ։ Դրանց հաջորդում է տարբերակիչ ախտորոշումը, որն անպայման պետք է ներառի քաղցկեղի հյուսվածքի հետազոտությունը հյուսվածաբանի կողմից։ Այն մարդիկ, ում մոտ կասկածում են քաղցկեղի առկայություն, ենթարկվում են բազմաթիվ բժշկական հետազոտությունների։ Դրանք ներառում են արյան հետազոտություններ, ռենտգեն հետազոտություն, կոնտրաստային համակարգչային շերտագրություն (ՀՇ, CT), էնդոսկոպիա և այլն։

Բիոպսիոն հյուսվածքի հետազոտությունը հնարավորություն է տալիս որոշել բազմացող բջջի տեսակը, տարբերակման աստիճանը, գենետիկ փոփոխությունները և այլ կրիտերիաներ, որոնք միասին հնարավորություն են տալիս ճիշտ կանխատեսում անել և որոշել բուժման լավագույն եղանակը։

Ցիտոգենետիկան և իմունոհիստոքիմիան ևս հյուսվածքի հետազոտության եղանակներ են։ Այս թեստերը տալիս են տեղեկություն բջջի մոլեկուլյար փոփոխությունների մասին (մուտացիաներ, գեների միաձուլում, քրոմոսմների թվաքանակի փոփոխություններ) և նույնպես օգտագործվում են կանխատեսման և բուժման մեթոդի ընտրության համար։

Դասակարգում

Քաղցկեղները դասակարգվում են ըստ այն բջիջների տեսակի, որոնք կազմավորում են ուռուցքը։ Քաղցկեղի տեսակներն են.

  • Կարցինոմա. Քաղցկեղ, որն առաջացել է էպիթելիալ բջիջներից։ Այս խումբը ներառում է քաղցկեղի այնպիսի տարածված տեսակներ, ինչպիսիք են կրծքագեղձի, շագանակագեղձի, թոքերի, հաստ աղու, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղները և այլն։
  • Սարկոմա. Շարակցական հյուսվածքի (ոսկոր, աճառ, ճարպ...) քաղցկեղն է։ Սրա յուրաքանչյուր տեսակ առաջանում է ոսկրածուծից դուրս գտնվող մեզենքիմալ բջիջներից։
  • Լիմֆոմա և լեյկեմիա. Այս 2 տեսակներն առաջանում են արյունագոյացնող բջիջներից, որոնք տեղակայված են ոսկրածուծում և հասունանում են ավշային հանգույցներում ու արյան մեջ։
  • Սաղմնային բջիջների ուռուցք. Զարգանում է պլյուրիպոտենտ բջիջներից, ամենից հաճախ տեղակայվում է ամորձիներում և ձվարաններում (սեմինոմա, դիսհերմինոմա)։
  • Բլաստոմա. Առաջանում է սաղմի չտարբերակված բջիջներից։

Քաղցկեղները սովորաբար անվանվում են -կարցինոմա, -սարկոմա կամ -բլաստոմա վերջավորություններով, սկզբում ավելացնելով այն օրգանի լատիներեն կամ հունարեն անվանումը, որտեղ տեղակայված է քաղցկեղը։ Օրինակ՝ լյարդի պարենքիմայի չարորակ ուռուցքը, որն առաջացել է չարորակ էպիթելային բջիջներից, կոչվում է հեպատոկարցինոմա, իսկ լյարդի ծլական բջիջներից առաջացող քաղցկեղը՝ հեպատոբլաստոմա։ Ճարպային հյուսվածքից առաջացած քաղցկեղը կոչվում է լիպոսարկոմա։

Բարորակ ուռուցքները (չեն համարվում քաղցկեղ) իրենց անունը ստանում են տեղակայման օրգանի անվանն ավելացնելով -ոմա վերջավորությունը։ Օրինակ՝ ճարպային հյուսվածքի բարորակ ուռուցքը կոչվում է լիպոմա։ Քաղցկեղի որոշ տեսակներ ունեն -նոմա վերջավորությունը (մելանոմա, սեմինոմա)։

Կանխարգելում

Քաղցկեղի կանխարգելումը ակտիվ միջոցառումների խումբ է, ուղղված քաղցկեղագոյացման ռիսկի նվազեցմանը։ Քաղցկեղի դեպքերի 70-90%-ը միջավայրի վնասակար գործոնների ազդեցության հետևանք են։ Այդ գործոններից շատերը մարդու կողմից կառավարելի են ցանկության դեպքում։ Հետևաբար քաղցկեղը պոտենցիալ կանխարգելելի է։

Քաղցկեղից մահացության 30%-ը հնարավոր է կանխարգելել բացառելով հետևյալ ռիսկի գործոնները. ծխախոտ, ավելորդ քաշ/ճարպակալում, սխալ սննդակարգ, ֆիզիկական ակտիվության բացակայություն, ալկոհոլ, սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ և միջավայրի աղտոտվածություն։ Միջավայրի բոլոր վնասակար գործոնները չէ, որ կառավարելի են։ Օրինակ՝ երկրագնդի ընդերքից եկող ճառագայթումը կամ ժառանգական գենային խանգարումների հետևանքով առաջացող քաղցկեղները։ Սրանք անձի կենսակերպով պայմանավորված չեն։

Սննդակարգ

Գոյություն ունեն բազմաթիվ խորհուրդներ քաղցկեղը կանխարգելող սննդակարգի վերաբերյալ, սակայն դրանցից ոչ մեկի արդյունավետությունը վերջնական ապացուցված չէ։ Առաջնային քաղցկեղածին սննդային գործոնները ճարպակալում առաջացնող մթերքներն են և ալկոհոլը։ Մրգերով ու բանջարեղենով աղքատ և կարմիր մսով հարուստ սննդակարգը ևս համարվում է պոտենցիալ քաղցկեղածին, սակայն հետազոտողներն այս հարցում վերջնական համաձայնության չեն եկել։ 2014թվականին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մրգերի ու բանջարեղենի օգտագործման և քաղցկեղագոյացման միջև ուղիղ կապ չկա։ Սուրճն ասոցացվում է լյարդի քաղցկեղի ռիսկի մեծացման հետ։ Ապացուցվել է կապը կարմիր և գործարանային մշակում անցած մսի օգտագործման և կրծքագեղձի քաղցկեղի, հաստ աղու քաղցկեղի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի միջև, որը կարող է հետևանք լինել ջերմային մշակում անցած մսի մեջ քաղցկեղածին նյութերի առկայության։ 2015թվականին քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալությունը (IRAC) հաղորդեց, որ գործարանային մշակում անցած միսը (բեկոն, նրբերշիկ և այլն) և կարմիր միսը մեծացնում են մի քանի տեսակի քաղցկեղների առաջացման ռիսկը։

Քաղցկեղագոյացման ռիսկը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում բանջարեղենի, մրգերի, ամբողջական հացահատիկի և ձկնամթերքի վրա հիմնված սննդակարգ և խուսափում գործարանային մշակում անցած և կարմիր մսից, կենդանական ճարպերից, մարինացված սննդից և ռաֆինացված ածխաջրերից։

Դեղորայք

Որոշ դեպքերում դեղորայքը կարող է նպաստել քաղցկեղի կանխարգելմանը:Ընդհանուր պոպուլյացիայում ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցների (ՈՍՀԲԴ) օգտագործումը նվազեցնում է հաստ աղու քաղցկեղի հավանականությունը, սակայն աղեստամոքսային և սիրտանոթային կողմնակի էֆեկտների պատճառով դրանք չեն կարող օգտագործվել քաղցկեղի կանխարգելման համար, քանի որ վնասն օգուտից մեծ կլինի։ Ասպիրինը նվազեցնում է քաղցկեղից մահացության ռիսկը 7%-ով։ ՑՕԳ-2-ի պաշարիչները նվազեցնում են պոլիպառաջացման ռիսկը ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզ ունեցողների մոտ, սակայն դրանք ունեն նույն կողմնակի էֆեկտները ինչ ՈՍՀԲԴ-ները։ Տամոքսիֆենի կամ ռալոքսիֆենի ամենօրյա կիրառումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը։ 5-ալֆա-ռեդուկտազի ինհիբիտորի կիրառման դրական և բացասական կողմերի փոխհարաբերությունը դեռ պարզ չէ։

Վիտամինների օգտագործումը կարծես թե էֆեկտիվ չէ քաղցկեղի կանխարգելման համար։ Դրան հակառակ, վիտամին D-ի ցածր մակարդակն արյան մեջ մեծացնում է քաղցկեղի հավանականությունը, սակայն ապացուցված չէ վիտամին D-ի ընդունման միջոցով քաղցկեղագոյացման ռիսկի իջեցումը։

Բետա-կարոտինների հավելյալ ընդունումը մեծացնում է թոքի քաղցկեղի հավանականությունը ռիսկի խումբ հանդիսացող մարդկանց մոտ։ Ֆոլաթթվի ընդունումը չի նվազեցնում քաղցկեղի ռիսկը, բայց մեծացնում է հաստ աղում պոլիպների առաջացման հավանականությունը։ Դեռ պարզ չէ սելենի օգտագործումը էֆեկտիվ է, թե ոչ։

Պատվաստում

Պատվաստման միջոցով հնարավոր է կանխել քաղցկեղածին վիրուսներով վարակումը։ Մարդու պապիլոմավիրուսի պատվաստանյութը (Գարդասիլ կամ Ցերվարիքս) կանխարգելում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը։ Հեպատիտ-Բ-ի դեմ պատվաստումը նվազեցնում է հեպատիտ-Բ-ով պայմանավորված լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Եթե առկա են համապատասխան ռեսուրսներ, ապա հեպատիտ-Բ-ի և մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումները խորհուրդ է տրվում իրականացնել քաղցկեղագոյացումը կանխելու համար։

Սկրինինգ

Սկրինինգի նպատակը քաղցկեղի հայտնաբերումն է դրա առաջացումից հետո, սակայն նախքան դրա նկատելի ախտանշանների առաջացումը։ Այն կարող է ներառել ֆիզիկալ զննում, արյան կամ մեզի հետազոտություն կամ բժշկական պատկերավորման միջոցներ։

Սկրինինգը հասանելի չէ քաղցկեղի շատ տեսակների համար և ցուցված չէ բոլորին։ Այն լինում է 2 տեսակի. ունիվերսալ կամ մասսայական սկրինինգ, որը նախատեսված է բոլորի համար, կամ ընտրողական, որը վերաբերվում է բարձր ռիսկի խմբում ընդգրկված անձանց, ինչպիսիք են ժառանգական նախատրամադրվածություն ունեցողները։ Հաշվարկելու համար արդյոք սկրինինգի ռիսկերն ու ծախսերը գերակշռում են օգուտին, թե ոչ, հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ։ Այդ գործոններն են.

  • Սկրինինգ թեստի հնարավոր վնասը։ Օրինակ՝ ռենտգեն հետազոտությունը իոնացնող ճառագայթման է ենթարկում հետազոտվողին
  • Քաղցկեղը ճիշտ տարբերակելու թեստի ունակությունը
  • Քաղցկեղի առաջացման հավանականությունը. սկրինինգը պիտանի չէ քաղցկեղի հազվագյուտ տեսակների հայտնաբերման համար
  • Սկրինինգին հաջորդող իրադարձությունների հնարավոր վնասը
  • Պոտենցիալ հայտնաբերվելիք հիվանդության բուժման հասանելիությունը
  • Արդյոք վաղ հայտնաբերումը նպաստում է բուժման առավել արդյունավետությանը
  • Արդյոք քաղցկեղի տվյալ տեսակը ենթակա է բուժման
  • Արդյոք թեստը ընդունելի է մարդկանց համար։ Օրինակ՝ սկրինինգ թեստի ցավոտ լինելու հետևանքով մարդիկ կարող են հրաժարվել մասնակցությունից
  • Արժեքը

Ցուցումներ

ԱՄՆ-ի կանխարգելիչ ծառայությունների օպերատիվ խումբ

ԱՄՆ-ի կանխարգելիչ ծառայությունների օպերատիվ խումբը (USPSTF) ստեղծել է ցուցումներ տարբեր տեսակի քաղցկեղների համար.

  • Խիստ ցուցված է արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգ սեքսուալ ակտիվ կանանց համար, առնվազն մինչև 65 տարեկանը։
  • Ամերիկացիներին խորհուրդ է տրվում իրականացնել հաստ աղու քաղցկեղի սկրինինգ կղանքի թաքնված արյան հետազոտությամբ, սիգմոիդոսկոպիայով կամ կոլոնոսկոպիայով սկսած 50 տարեկանից մինչև 75 տարեկանը։
  • Բավարար ապացույցներ չկան մաշկի, բերանի խոռոչի, թոքի կամ 75 տարեկանից երիտասարդ տղամարդկանց շագանակագեղձի քաղցկեղի սկրինինգ իրականացնելու կամ ընդհակառակը՝ չիրականացնելու համար։
  • Պարտադիր սկրինինգ ցուցված չէ միզապարկի, ամորձիների, ձվարանների, ենթաստամոքսային գեղձի։
  • Խորհուրդ է տրվում մամոգրաֆիա յուրաքանչյուր 2 տարին մեկ 50-74 տարեկանում։ Սակայն մամոգրաֆիայի սկրինինգային հետազոտության հետևանքով հնարավոր են հիպերդիագնոստիկայի դեպքեր։

Ճապոնիա

Ճապոնիայում իրականացնում են ստամոքսի քաղցկեղի սկրինինգ ֆոտոֆլյուորոգրաֆիայի միջոցով, քանի որ քաղցկեղի այդ տեսակն այնտեղ շատ տարածված է։

Գենետիկ հետազոտություն

Գենետիկ հետազոտությունները խորհուրդ են տրվում բարձր ռիսկի խմբում գտնվող անձանց։ Այս մուտացիաների կրողները հետագայում կարող են անցնել ուժեղացված վերահսկողության, կամ կատարել կանխարգելիչ վիրահատություն՝ նվազեցնելով քաղցկեղագոյացման ռիսկը։

Գեն Քաղցկեղի տեսակ
BRCA1 BRCA2 կրծքագեղձի, ձվարանների, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ
HNPCC, MLH1, MSH2, MSH6, PMS1, PMS2 հաստ աղու, միզապարկի, արգանդի, բերանի խոռոչի, միզուղիների քաղցկեղ

Բուժում

Գոյություն ունեն քաղցկեղի բուժման բազմաթիվ տարբերակներ։ Դրանցից առաջնայիններն են վիրահատությունը, քիմիաթերապիան, ճառագայթային թերապիան, հորմոնալ թերապիան, թիրախային թերապիան և ամոքիչ խնամքը։ Բուժման տեսակի ընտրությունը կախված է քաղցկեղի տեսակից, տեղակայումից և ստադիայից, ինչպես նաև պացիենտի ընդհանուր վիճակից և նախընտրությունից։

Քիմիաթերապիա

Քիմիաթերապիան քաղցկեղի բուժման տեսակ է՝ ցիտոտոքսիկ դեղամիջոցներով։ Այն ներառում է դեղանյութերի տարբեր տեսակներ, որոնցից են ալկիլացնող ագենտներն ու հակամետաբոլիտները։ Դասական քիմիոթերապևտիկ միջոցները սպանում են արագ բազմացող բջիջները, ինչը հատկանշական է քաղցկեղային բջիջներին։

Թիրախային թերապիան քիմիաթերապիայի տեսակ է, որի թիրախն են այն մոլեկուլները, որոնցով քաղցկեղային բջիջները տարբերվում են նորմալ բջիջներից։

Թիրախային թերապիայի առաջին դեղերը պաշարում էին էստրոգենային ընկալիչները՝ կանխարգելելով կրծքագեղձի քաղցկեղի աճը։ Այլ օրինակ en BCR-ABL-ի պաշարիչները, որոնք օգտագործվում են քրոնիկ միելոիդային լեյկեմիայի բուժման համար (CML): Ներկայումս թիրախային թերապիա գոյություն ունի քաղցկեղի առավել տարածված տեսակներից շատերի համար։ Օրինակ՝ միզապարկի, կրծքագեղձի, հաստ աղու և ուղիղ աղու, երիկամի, լյարդի, թոքերի, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի, մաշկի, վահանագեղձի քաղցկեղի, լեյկեմիայի և լիմֆոմայի համար։

Քիմիոթերապիայի արդյունավետությունը կախված է քաղցկեղի տեսակից և ստադիայից։ Վիրահատական բուժման հետ համատեղ, քիմիոթերապիան արդյունավետ է կրծքագեղձի, հաստ աղու և ուղիղ աղու, ենթաստամոքսային գեղձի, ամորձու, ձվարանի, թոքի քաղցկեղի և օստեոգեն սարկոմայի համար։ Քիմիոթերապիան քաղցկեղի մի շարք տեսակների համար (օրինակ՝ լեյկեմիաներ) վերջնական բուժման եղանակ է։ Հիմնականում ոչ էֆեկտիվ է գլխուղեղի ուռուցքների համար և անօգուտ է մաշկի ոչ-մելանոմային քաղցկեղների համար։ Քիմիոթերապիայի արդյունավետությունը երբեմն սահմանփակվում է մարմնի այլ հյուսվածքների վրա թունավոր ազդեցությամբ։ Եթե անգամ քիմիոթերապևտիկ պրեպարատը չի կարող հասցնել վերջնական բուժման, այն կարող է օգտակար լինել ցավային ախտանիշները թեթևացնելու կամ վիրահատության չենթակա ուռուցքի չափերը փոքրացնելու համար այն հույսով, որ դրանից հետո վիրահատությունը հնարավոր կդառնա։

Ճառագայթային թերապիա

Ճառագայթային թերապիան օգտագործում է իոնիզացնող ճառագաթները քաղցկեղի բուժման կամ ախտանիշների նվազեցման համար։ Հիմքում ընկած է քաղցկեղածին բջիջների ԴՆԹ-ն վնասելու միջոցով դրանց սպանելը։ Քանի որ ճառագայթները մինչև ուռուցքին հասնելը պետք է անցնեն մաշկով և այլ օրգաններով, դրանք ուղղվում են տարբեր անկյունների տակ այնպես, որ դրանց հատման կետը համընկնի ուռուցքի հետ՝ այդպիսով ապահովելով մաքսիմալ մեծ դոզա ուռուցքի համար, սակայն պաշտպանելով մաշկն ու օրգանները ճառագայթային վնասումից։ Քիմիոթերապիայի հետ համակցելիս քաղցկեղային հյուսվածքը փոխում է զգայունությունը ճառագայթային թերապիայի հանդեպ։

Ճառագայթային թերապիան օգտագործվում է քաղցկեղի դեպքերի գրեթե կեսի համար։ Այն կիրառում է ցածր ինտենսիվության ռենտգեն ճառագայթ մաշկային քաղցկեղի բուժման համար և բարձր ինտենսիվության ռենտգեն ճառագայթ՝ այլ օրգանների քաղցկեղների բուժման համար։ Ճառագայթումը հիմանակնում կիրառվում է վիրահատական բուժման և/կամ քիմիոթերապիայի հետ համատեղ։ Քաղցկեղի որոշ տեսակների համար (գլխի և պարանոցի վաղ ստադիայի քաղցկեղ) այն կարող է օգտագործվել միայնակ։ Ոսկրային ցավոտ մետաստազների դեպքում ճառագայթային թերապիան օգնում է պացիենտների 70%-ին։

Վիրահատական բուժում

Վիրահատությունը բուժման առաջնային եղանակ է մեկուսացված, «ամուր» ուռուցքների համար, սակայն կարող է նաև կիրառվել որպես ամոքիչ և հիվանդի կյանքը երկարաձգող բուժում։ Այն խիստ կարևոր նշանակություն ունի ուռուցքի տարբերակիչ ախտորոշման և ստադիայի որոշման համար, քանի որ դրանք արվում են բիոպսիայի միջոցով։ Մեկուսացված քաղցկեղի դեպքում վիրահատության միջոցով հնարավոր է հեռացնել ամբողջ ուռուցքային զանգվածն ու եթե անհրաժեշտ է նաև շրջակա ավշային հանգույցները։ Քաղցկեղի որոշ տեսակներ «արմատախիլ» անելու համար սա պարտադիր է։

Ամոքիչ խնամք

Ամոքիչ բուժման նպատակը հիվանդի ինքնազգացողությունը լավացնելն է։ Այն կարող է համատեղվել քաղցկեղի արմատական բուժման պրոցեսի հետ։ Ամոքիչ խնամքը ներառում է հիվանդի ֆիզիկական, էմոցիոնալ, հոգեկան և սոցիալական դիսթրեսի դեմ պայքարը։ Ի տարբերություն քաղցկեղի բուժման, որի նպատակն է «արմատախիլ անել» քաղցկեղը, պալիատիվ բուժման նպատակը հիվանդի կյանքի որակի բարձրացումն է։

Սովորաբար ցանկացած փուլի քաղցկեղով տառապող մարդիկ բուժման ամբողջ ընթացքում ստանում են որոշակի պալիատիվ խնամք։ Որոշ դեպքերում բժիշկները խորհուրդ են տալիս ենթարկվել միայն պալիատիվ բուժման։ Ամոքիչ բուժման ենթակա են․

  • Սեփական անձի խնամքի հնարավորությունների սահմանափակում ունեցող հիվանդները
  • Բուժման արդյուքում դեպի բարելավում չգնացող հիվանդները
  • Չեն հանդիսանում որևէ կլինիկական փորձարկման ենթարկվող
  • Չկան հավաստի տվյալներ բուժման արդյունավետության մասին

Պալիատիվ խնամքը կարող է կազմակերպվել հոսպիսներում, ինչը ցուցված է արդեն կյանքի ավարտին մոտ գտնվող հիվանդների համար։ Պալիատիվ և հոսպիսային խնամքները նախատեսված են հիվանդի կարիքները հոգալու և հարմարավետությունն ապահովելու համար։ Ի տարբերություն հոսպիսային խնամքի, պալիատիվ խնամքը չի ենթադրում բուժման դադարեցում։

Մի շարք ուղեցույցներ խորհուրդ են տալիս սկսել հիվանդի պալիատիվ խնամքը, որբ հիվանդի մոտ առաջանում են սթրեսային ախտանիշներ և հիվանդության հաղթահարման դժվարություններ։ Մետաստազներ ունեցող մարդկանց պալիատիվ խնամքն սկսվում է անմիջապես։ Ամոքիչ խնամքը ցուցված է այն պացիենտներին, որոնց մնացել է 12 ամսից քիչ կյանք անգամ ագրեսիվ թերապիայից հետո։

Իմունաթերապիա

Բուժման մի շարք ծրագրեր օգտագործում են իմունաթերապիան՝ խթանելով կամ օգնելով իմունային համակարգին պայքարել քաղցկեցի դեմ։ Այս մեթոդն օգտագործվում է 1997 թվականից։ Իմունաթերապիայի միջոցներն են հակամարմինները, «ստուգման կետերի» թերապիան և ընկալունակ բջիջների փոխադրումը։

Լազերային թերապիա

Լազերային թերապիան օգտագործում է բարձր ինտենսիվության լուսային ճառագայթները՝ քայքայելու համար ուռուցքները և նախաքաղցկեղային գոյացությունները։ Լազերային ճառագայթները հիմնականում օգտագործվում են մարմնի մակերեսին գտնվող քաղցկեղի բուժման համար։ Այն կարող է օգտագործվել մաշկի բազալ բջջային քաղցկեղի և արգանդի վզիկի, առնանդամի, հեշտոցի վաղ ստադիայում գտնվող քաղցկեղների, ինչպես նաև թոքերի խոշոր-բջջային քաղցկեղի բուժման համար։ Այն սովորաբար զուգակցվում է բուժման մյուս մեթոդների հետ։ Լազեր-ասոցացված ինտերստիցիալ թերմոթերապիան (LITT), կամ ինտերստիցիալ լազերային ֆոտոկոագուլյացիան օգտագործվում է քաղցկեղի որոշ տեսակներ բարձր ջերմության ազդեցությամբ բուժելու համար։ Լազերն ավելի ճշգրիտ է և ավելի քիչ վնաս, ցավ, արյունահոսություն և սպիներ է առաջացնում, քան վիրահատությունը։ Թերություններից է այն, որ բժիշկները պետք է հատուկ մասնագիտացում անցնեն և լազերային բուժումն ավելի թանկ արժե, քան վիրաբուժական միջամտությունը։

Այլընտրանքային բժշկություն

Քաղցկեղի բուժման ալտերնատիվ եղանակները ընդգրկում են բուժման մեթոդների մեծ խումբ, որոնք չեն մտնում ապացուցողական բժշկության մեջ։ Ավանդական բժշկությունը օգտվում է ապացուցողական բժշկության մեթողներից և նյութերից, սակայն ալտերնատիվ բժշկությունը օգտվում է միայն սեփական մեթոդներից։ Ավանդական և ալտերնատիվ բժշկության մեթոդներն ու արդյունավետությունը ապացուցված չեն գիտական հետազոտություններով։ Մի շարք այլընտրանքային մեթոդներ հետազոտվել են, և ապացուցվել է դրանց անարդյունավետությունը քաղցկեղի բուժման համար, սակայն դրանք շարունակում են գովազդվել և վաճառվել։ Քաղցկեղի հետազոտող Էնդրյու Ջ. Վիքերսը ասել է.««Չապացուցված» պիտակը այլևս տեղին չէ, ժամանակն է հաստատել, որ շատ այլընտրանքային միջոցների արդյունավետությունը հերքված է»։

Կանխատեսում

Ապրելիության մակարդակը փոփոխվում է կախված քաղցկեղի տեսակից, տեղակայումից և ստադիայից։ Եթե քացկեղը մետաստազավորվել է, կանխատեսումը վատանում է։ Ինվազիվ քաղցկեղի կապակցությամբ բուժում ստացող պացիենտների կեսը մահանում է այդ հիվանդությունից, կամ բուժման բարդություններից։

Զարագացող երկրներում ապրելիությունն ավելի ցածր է, մասամբ այն պայմանավորված է նրանով, որ այդ երկրներում քաղցկեղի առավել տարածված տեսակներն ավելի վատ են ենթարկվում բուժման, քան զարգացած երկրներում տարածվածները։

Նրանք, ովքեր վերապրել են քաղցկեղ, ունեն երկրորդ անգամ քաղցկեղի առաջացման կրկնակի մեծ ռիսկ, քան այն մարդիկ, ովքեր երբեք քաղցկեղ չեն ունեցել։ Դա պայմանավորված է առաջին քաղցկեղի ժամանակ բուժման կողմնակի էֆեկտներով և այլ գործոններով։ Այդ մարդիկ պետք է անցնեն սկրինինգ հետազոտություններ։

Ապրելիության կարճատև և երկարատև կանխատեսումները կախված են շատ գործոններից։ Ամենակարևորները քաղցկեղի տեսակը, հիվանդի տարիքը և ուղեկցող հիվանդություններն են։ Նրանք, ովքեր ունեն այլ առողջական խնդիրներ ևս, ունեն ավելի ցածր ապրելիություն։ Մարդիկ, ովքեր ունեն կյանքի ավելի բարձր որակ, ավելի երկար են ապրում։ Կյանքի ցածր որակ ունեցող մարդիկ ավելի հակված են սթրեսների և այլ հիվանդությունների, որոնք բարդացնում են քաղցկեղի բուժման ընթացքը և նվազեցնում ապրելիությունը։ Վատ կանխատեսում ունեցող պացիենտներից շատերը մտածում են, որ դատապարտված են մահվան և ենթարկվում են դեպրեսիայի վնասակար ազդեցությանը, որը ևս նվազեցնում է կյանքի տևողությունը։

Քաղցկեղով տառապող մարդիկ ունեն անոթներում թրոմբագոյացման ավելի բարձր ռիսկ։ Հեպարինի օգտագործումը կանխում է թրոմբագոյացումը և լավացնում ապրելիության մակարդակը։

Մահացությունն աշխարհում՝ ըստ պատճառների, 2019
պատճառ միլիոն մարդ
Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
18,56
Քաղցկեղ
10,08
Շնչառական համակարգի ախտահարումներ
3,97
Մարսողական համակարգի ախտահարումներ
2,56
Ստորին շնչուղիների վարակներ
2,49
Նեոնատալ ախտաբանություններ
1,88
Դեմենցիա
1,62
Շաքարային դիաբետ
1,55
Փորլուծություն
1,53
Լյարդի ախտահարումներ
1,47
Երիկամների ախտահարումներ
1,43
Ճանապարհային պատահարներ
1,2
Տուբերկուլոզ
1,43
ՄԻԱՎ/ՁԻԱՀ
0,86
Ինքնասպանություն
0,76

Աղբյուրը՝ ourworldindata.org

Համաճարակաբանություն

Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ 
Քաղցկեղից մահացությունը 1 միլիոն մարդու հաշվով 2012թ.-ին

2018 թվականին քաղցկեղի 18.1 միլիոն նոր դեպք է գրանցվել և 9.6 միլիոն մահ՝ քաղցկեղի հետևանքով։ Տղամարդկանց 20%-ը և կանանց 17%-ը կյանքի ընթացքում երբևէ կունենան քաղցկեղ։ Տղամարդկանց 13%-ը և կանանց 9%-ը կմահանան դրա հետևանքով։

2008 թվականին ախտորոշվել էր քաղցկեղի 12.7 միլիոն դեպք, 2010թ.-ին 7.98 միլիոն մարդ մահացել են դրանից։

Քաղցկեղից մահացությունը կազմում է ընդհանուր մահացության 16%-ը։ 2018 թվականի տվյալներով ամենատարածվածներն են թոքի քաղցկեղը (1.76 միլիոն մահ), հաստ աղու քաղցկեղը (860.000 մահ), ստամոքսի քաղցկեղը (780.000 մահ), լյարդի քաղցկեղը (780.000 մահ) և կրծքագեղձի քաղցկեղը (620.000 մահ)։

1990թվականին գրանցվել է քաղցկեղից մահվան 5.8 միլիոն դեպք։ Մահվան դեպքեը շարունակական աճ են արձանագրում կյանքի երկարացման և զարգացող երկրներում ապրելակերպի փոփոխությունների հետ կապված։ Քաղցկեղագոյավման ամենանշանակալի գործոնը տարիքն է։ Չնայած քաղցկեղը ունակ է թիրախավորել ցանկացած տարիքի մարդու, չարորակ ուռուցք ունեցողների մեծ մասը 65-ն անց են։ Ըստ քաղցկեղի հետազոտող Ռոբերտ Ա. Վեյնբերգի. «Եթե մենք ապրենք բավականաչափ երկար, ապա վաղ թե ուշ բոլորս էլ քաղցկեղ կունենանք»։ Տարիքի և քաղցկեղի միջև առկա կապի բացատրություններից են իմունային համակարգի փոփոխությունները, տարիների ընթացքում ԴՆԹ-ում կուտակված վնասումները և էնդոկրին համակարգի տարիքից կախված փոփոխությունները։ Քաղցկեղագոյացման գործում տարիքի դերը խիստ բարդ է և ներառում է ԴՆԹ-ի վնասումներն ու դրանք առաջացնող բորբոքային գործոնները, ինչպես նաև անոթային ու էնդոկրին վերակառուցումները։

Որոշ դանդաղ աճող քաղցկեղներ տարածված են, սակայն հաճախ մահացու չեն։ Եվրոպայում և Ասիայում դիահերձման ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց 36%-ը մահանալու պահին ունեցել է վահանագեղձի չախտորոշված և ըստ երևույթին առողջությանը վնաս չհասցրած քացկեղ և որ 80 տարեկանում տղամարդկանց 80%-ն ունի շագանակագեղձի քաղցկեղ։ Քանի որ այդ քաղցկեղները չեն առաջացնում պացիենտի մահ, դրանց հայտնաբերումն ու ախտորոշումը ավելի ճիշտ է համարել հիպերդիագնոստիկա, քան օգտակար բժշկական միջամտություն։

Ամենատարածված մանկական քաղցկեղներն են լեյկեմիան (34%), գլխուղեղի ուռուցքները (23%) և լիմֆոմաները (12%)։ ԱՄՆ-ում քաղցկեղն ախտահարում է յուրաքանչյուր 285 երեխայից 1-ին։ Այնտեղ 1975-2002 թվականներին դիտվել է մանկական քաղցկեղի 0.6% աճ յուչաքանչյուր տարի, իսկ Եվրոպայում տարեկան աճը 1978-1997 թվականներին կազմել է 1.1%: Մանկական քաղցկեղից մահացությունը կիսով չափ կրճատվել է Միացյալ Նահանգներում 1975-2002 թվականներին։

Քաղցկեղից մահացությունները` ըստ տեսակների (2019)
Հիվանդության տեսակները Ցուցանիշներ
Շնչափողի, բրոնխի և թոքերի քաղցկեղի մահեր
2 042 640
Ստամոքսի քաղցկեղի մահեր
957 185
Էզոֆագի քաղցկեղից մահեր
498 067
Լյարդի քաղցկեղից մահեր
484 577
Լեյկոզ մահացություններ
334 592
Արգանդի վզիկի քաղցկեղի մահեր
280 479
Ոչ Հոջկինի լիմֆոմադաթներ
254 614
Ուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի քաղցկեղից մահեր
246 253
Միզապարկի քաղցկեղից մահեր
228 735
Շրթունքների և բերանի խոռոչի քաղցկեղից մահեր
199 398
Ձվարանների քաղցկեղից մահեր
198 412
Լեղապարկի և լեղուղիների քաղցկեղից մահեր
172 441
Երիկամների քաղցկեղի մահվան դեպքեր
166 438
Լարինքս քաղցկեղից մահեր
123 356
Ֆարինքս քաղցկեղի այլ մահեր
114 207
Բազմաթիվ միելոմադաթներ
113 474
Արգանդի քաղցկեղի մահվան դեպքեր
91 641
Կրծքագեղձի քաղցկեղից մահեր
70 066
Մաշկի չարորակ մելանոմատներ
62 844
Այլ քաղցկեղից մահեր
56 833
Մաշկի քաղցկեղից ոչ մելանոմային մահեր
56 054
Վահանաձև գեղձի քաղցկեղից մահեր
45 576
Մեզոթելիոմահեր
29 251
Հոջկինի լիմֆոմադաթներ
27 552
Ամորձիների քաղցկեղի մահեր
10 842
Քթի խոռոչի քաղցկեղից մահեր
7161

Աղբյուր՝ Our World in Data

Քաղցկեղից մահացության դեպքերը՝ ըստ երկրների (2020)

Ընդհանուր թիվ 100,000 հոգու հաշվով
Աշխարհ 9,894,402 100.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Մոնղոլիա 4,465 175.9
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Սերբիա 27,82 150.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Հունգարիա 32,637 148.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Չեռնոգորիա 1,752 144.5
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Սլովակիա 16,192 140.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Սամոա 218 139.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Զիմբաբվե 10,517 137.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Լեհաստան 118,309 136.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Խորվաթիա 14,216 132.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ֆրանսիական Պոլինեզիա 479 131.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ռումինիա 53,974 130.9
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Չինաստան 2,992,600 129.0
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Մոլդովա 8,289 127.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Բոսնիա և Հերցեգովինա 9,142 127.3
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ուրուգվայ 8,534 127.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Հայաստան 6,038 125.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Պապուա Նոր Գվինեա 7,006 124.9
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Լատվիա 5,768 123.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Բարբադոս 742 121.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Լիտվա 8,114 121.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Թուրքիա 125,788 119.9
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ճամայկա 4,571 119.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Նոր Կալեդոնիա 463 119.5
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Բուլղարիա 19,322 119.0
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Բելառուս 21,175 117.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Լաոս 6,17 117.0
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Գուամ 287 116.9
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Էստոնիա 3,98 115.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Սլովենիա 6,55 115.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Դանիա 17,27 113.3
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ռուսաստան 310,528 113.2
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Հյուսիսային Մակեդոնիա 4,192 112.9
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Նամիբիա 1,823 112.2
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Մալավի 12,303 111.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Կուբա 26,759 111.5
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ուգանդա 22,819 111.5
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Սինգապուր 12,106 111.3
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Վրաստան 8,041 111.3
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Հարավաֆրիկյան Հանրապետություն 56,259 110.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Հյուսիսային Կորեա 39,827 110.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Կաբո Վերդե 488 107.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ֆրանսիա 184,636 107.5
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Նիդերլանդներ 48,868 107.5
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Եգիպտոս 88,063 107.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Բրունեյ 432 107.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Հունաստան 33,007 107.0
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Մալի 10,1 105.9
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Չեխիա 27,302 105.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Վիետնամ 122,279 105.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Արգենտինա 69,563 105.5
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Իռլանդիա 10,295 104.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Հայիթի 9,205 103.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Պորտուգալիա 29,951 103.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Տրինիդադ և Տոբագո 2,236 103.3
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Պաղեստին 2,879 102.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Բուրունդի 5,645 102.5
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Քենիա 26,872 102.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Կիպրոս 2,433 102.3
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Զամբիա 8,597 102.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Գերմանիա 250,937 102.0
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ուկրաինա 83,608 101.9
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Սուրինամ 658 101.5
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Բելգիա 29,954 101.0
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Թաիլանդ 123,883 99.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Բահամյան Կղզիներ 467 99.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Միացյալ Թագավորություն 177,628 99.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ֆիլիպիններ 92,165 99.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ֆիջի 825 98.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Դոմինիկյան Հանրապետություն 11,929 98.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Մոզամբիկ 17,639 97.9
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ղազախստան 20,82 97.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Մյանմա 52,276 97.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Նոր Զելանդիա 10,328 97.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ռեյունյոն 1,52 97.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Կամբոջա 12,534 96.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ավստրիա 22,353 95.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Պարագվայ 6,496 94.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Սիրիա 12,807 94.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Իրան 78,646 93.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Վենեսուելա 30,567 93.2
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Տանզանիա 26,679 93.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Կանադա 86,053 92.9
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Նորվեգիա 11,929 91.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Իտալիա 173,469 90.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Բրազիլիա 256,954 90.2
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ադրբեջան 10,333 90.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Իսպանիա 112,335 90.0
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Իսրայել 12,896 89.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Գվինեա 5,807 89.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Լիբերիա 2,572 89.3
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Սոմալի 7,301 89.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Հորդանան 6,143 87.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Լիբիա 4,728 87.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Լյուքսեմբուրգ 1,167 87.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ֆրանսիական Գվիանա 219 87.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Մարոկկո 35,096 87.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ղրղզստան 4,639 87.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Կոտ դ'Իվուար 11,663 87.3
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Շվեդիա 24,38 87.0
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Չիլի 28,323 86.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Մալայզիա 29,332 86.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Սենեգալ 7,793 86.2
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Մադագասկար 13,601 86.0
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  ԱՄՆ 607,636 85.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Կամերուն 13,096 85.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Գվադելուպա 844 85.3
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Պերու 34,57 84.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Սան Տոմե և Պրինսիպի 103 84.5
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Իրաք 19,683 84.3
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Անգոլա 12,349 84.3
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ինդոնեզիա 232,302 84.2
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ֆինլանդիա 13,34 84.0
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Լիբանան 6,302 84.0
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Իսլանդիա 641 84.0
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Կոլումբիա 54,272 83.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Շվեյցարիա 18,903 82.9
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Բուրկինա Ֆասո 8,559 82.9
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Թուրքմենստան 4,296 82.9
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Սենտ Լյուսիա 232 82.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ավստրալիա 47,452 82.2
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Գվինեա Բիսաու 824 82.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Բոլիվիա 9,845 81.5
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ճապոնիա 418,978 81.3
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Հոնդուրաս 6,34 80.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ռուանդա 5,981 80.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Էսվատինի 601 80.3
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Գանա 15,714 80.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Աֆղանստան 15,796 79.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Մալթա 963 79.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Կոստա Ռիկա 5,965 79.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Մարտինիկա 880 79.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Թունիս 11,742 78.0
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Նիկարագուա 4,517 77.2
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Մավրիտանիա 2,094 77.2
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Տոգո 3,383 77.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Կոմորյան Կղզիներ 403 76.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Չադ 6 76.2
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն 1,94 76.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Սիերա Լեոնե 3,337 75.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Էկվադոր 14,909 75.5
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Եմեն 11,969 75.5
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Հարավային Կորեա 88,262 75.3
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Հասարակածային Գվինեա 587 75.3
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ալժիր 32,407 75.2
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Բանգլադեշ 108,47 75.0
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 34,185 74.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ալբանիա 3,935 74.2
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Նիգերիա 77,755 73.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Եթովպիա 50,778 73.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Լեսոթո 1,237 73.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Պուերտո Ռիկո 5,523 73.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Պակիստան 114,862 72.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Մալդիվներ 264 72.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Մավրիկիոս 1,502 72.3
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ուզբեկստան 20,746 72.0
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Հարավային Սուդան 4,569 71.2
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Գաբոն 1,024 71.0
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Էրիթրեա 1,642 70.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Գվատեմալա 9,46 69.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Պանամա 3,733 69.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Վանուատու 149 69.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Բենին 4,607 68.5
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Սողոմոնյան Կղզիներ 308 68.5
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Գայանա 565 67.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Բելիզ 213 66.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Սալվադոր 5,244 66.2
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Բութան 454 66.2
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Գամբիա 809 65.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Կատար 703 64.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Բահրեյն 592 64.2
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Օման 2,019 64.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Ջիբութի 519 64.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Տաջիկստան 3,825 63.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Քուվեյթ 1,718 63.5
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Հնդկաստան 846,96 62.7
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Մեքսիկա 89,172 62.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Սուդան 16,794 62.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Բոտսվանա 1,094 62.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Արևելյան Թիմոր 539 61.9
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Նիգեր 7,212 60.8
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Շրի Լանկա 16,52 56.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 1,593 56.6
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  ԱՄԷ 1,877 55.1
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Նեպալ 13,523 54.4
Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ  Սաուդյան Արաբիա 12,986 50.9

Աղբյուր՝ Our World in Data

Պատմություն

Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ 
Փորագրված է հոլանդացի կնոջ 2 պատկեր՝ պարանոցի ուռուցքի հեռացումից առաջ և հետո (1689թ.)

Քաղցկեղը գոյություն է ունեցել մարդկության ողջ պատմության ընթացքում։ Քաղցկեղի մասին առաջին գրավոր տեղեկությունը մեզ է հասել ՔԱ 1600 թվականից՝ եգիպտական Էդվին Սմիթ պապիրուսում։ Այն նկարագրում է կրծքագեղձի քաղցկեղ։ Հիպոկրատը (ՔԱ 460-370թթ.) նկարագրել է քաղցկեղի մի քանի տեսակներ, տալով նրանց հունարեն καρκίνος (խեցգետին) անունը։ Այս անունը նա տվել նմանեցնելով ուռուցքի հատած մակերեսը խեցգետնի, քանի որ «երակները պատել են ուռուցքի շուրջ բոլորն այնպես, ինչպես խեցգետինն իր ոտքերով բռնում է զոհին»։ Գալենը գրել է, որ կրծքագեղձի քաղցկեղը ստացել է «խեցգետին» անվանումը, քանի որ ուռուցքը տվել է կողմնային ճյուղավորումներ այնպես, ինչպես խեցգետնի ոտքերն են դուրս գալիս մարնի կողմնային մակերեսներից։ Ցելսիուսը (ՔԱ 25-50 ՔՀ թթ.) թարգմանել է հունարեն καρκίνος-ը լատիներեն՝ քաղցկեղ, որը նույնպես նշանակում է խեցգետին։ Նա նաև որպես բուժման եղանակ խորհուրդ է տվել վիրահատությունը։ Գալենը (ՔՀ 2-րդ դար) ժխտում էր վիրահատության օգտակարությունն ու խորհուրդ տալիս կիրառել լուծողականներ։ Այս խորհուրդները լայնորեն կիրառվել են ավելի քան 1000 տարի։

15-17 դդ. բժիշկներին թույլատրվեց կատարել դիահերձումներ, պարզելու համար մահվան պատճառը։ Գերմանացի պրոֆեսոր Վիլհելմ Ֆաբրին կարծում էր, որ կրծքագեղձի քաղցկեղն առաջանում է կաթնագեղձի ծորաննում մնացած կաթից։ Հոլանդացի պրոֆեսոր Ֆրանկոիս դե լա Բոե Սիլվիուսը գտնում էր, որ բոլոր հիվանդությունները քիմիական փոփոխությունների արդյունք էն, և որ քաղցկեղն առաջանում է ավշի թթվայնացման պատճառով։ Նրա ժամանակակիցներից Նիկոլաս Տուլպը կարծում էր, որ քաղցկեղը թույն է, որը դանդաղորեն տարածվում է մարմնով և եզրակացնում էր, որ այն վարակիչ է։

Բժիշկ Ջոն Հիլլը 1761թվականին բացահայտել է, որ ծխախոտի ծուխը քթի քաղցկեղի առաջացման պատճառն է։ Սրան հաջորդեց 1775 թվականին բրիտանացի վիրաբույժ Փերսիվալ Փոթթի բացահայտումն առ այն, որ ամորձապարկի կարցինոման խիստ տարածված է ծխնելույզ մաքրողների մոտ։ Մանրադիտակի կիրառման միջոցով 18-րդ դարում հայտնաբերվեց, որ ուռուցքի բջիջները ավշային համակարգի միջոցով տարածվում են մարմնով մեկ և առաջացնում են մետաստազներ։ Այս տեսակետը հիվանդության մասին առաջին անգամ ձևակերպվել է անգլիացի վիրաբույժ Քեմփբել Դե Մորգանի կողմից 1871-1874 թվականներին։

Հասարակություն և մշակույթ

Չնայած շատ հիվանդություններ (օրինակ՝ սրտային անբավարարությունը) ունեն ավելի վատ կանխատեսում, քան քաղցկեղի դեպքերից շատերը, այն հանդիսանում է համատարած վախի և տաբուների պատճառ։ Նիգերիայում քաղցկեղ հիվանդության անվանումը թարգմանվում է որպես «անբուժելի հիվանդություն»։ Քաղցկեղի՝ բարդ և մահացու հիվանդություն լինելու մասին խորքային հավատը բեկվում է վիճակագրությունն ուսումնասիրելիս. քաղցկեղի ամենատարածված տեսակը՝ մաշկի ոչ-մելանոմային քաղցկեղը (կազմում է դեպքերի 1/3 մասը, սակայն մահվան դեպքերը չափազանց քիչ են) դիտավորյալ դուրս են բերվել քաղցկեղի վիճակագրությունից, քանի որ դրանք հեշտությամբ բուժվում են, հաճախ կարճատև պրոցեդուրայի միջոցով։

Արևմտյան երկրների մոտեցումը քաղցկեղ ունեցող պացիենտենրի իրավունքների վերաբերյալ հետևյալն է. պացիենտը պիտի հնարավորինս լավ տեղեկացվի իր հիվանդության մասին և մասնակցի որոշումների կայացմանը։ Անհրաժեշտ է հարգել պացիենտի կամքը։ Այլ երկրներում ընդունված է, որ որոշումները կայացնեն այլ մարդիկ։ Օրինակ՝ աֆրիկյան երկրներում ընտանիքի կարծիքն ավելի է կարևորվում, քան անհատինը։ Աֆրիկայի շատ երկրներում ախտորոշումը դրվում է այնքան ուշ, որ բուժման արդյունավետությունը լինում է խիստ ցածր, իսկ բուժումն ինքնին կարող է սնանկացնել ընտանիքին։ Արդյունքում աֆրիկյան առողջապահական մարմինները ստիպված են թույլատրել ընտանիքի անդամներին որոշել, թե երբ և ինչպես բացահայտել հիվանդի ախտորոշումը։ Ասիական և հարավամերիկյան երկրներում նախընտրում են երկար ժամանակ հիվանդին չասել ախտոտոշման մասին, նրանք անգամ կարծում են, որ հիվանդին ախտորոշումն ընդհանրապես չասելն ավելի նպատակահարմար է։ Ընդհանուր առմամբ հիվանդի համար ախտորոշման բացահայտման մշակույթն ավելի է տարածվել, քան 20-րդ դարում էր, սակայն իրական կանխատեսման բացահայտումը խորհուրդ չի տրվում հիվանդներից շատերի համար։

ԱՄՆ-ում և մի շարք այլ հասարակություններում քաղցկեղը դիտարկվում է որպես հիվանդություն, որի դեմ պետք է պայքարել մինչև վերջ՝ «քաղաքակիրթ անհնազանդությամբ»։ «Պատերազմ ընդդեմ քաղցկեղի» արտահայտությունը ստեղծվել է ԱՄՆ-ում։ Այս ռազմական տերմինները հաճախ են կիրառվում նկարագրելու համար քաղցկեղի ունեցած ազդեցությունը մարդկանց վրա։ Դրանք ցույց են տալիս, որ քաղցկեղը մի վիճակ է, երբ հիվանդը պետք է պայքարի ու միաժամանակ կայացնի արագ ու կտրուկ որոշումներ, ոչ թե անտեսի իրավիճակն ու այն բարդի այլ մարդկանց վրա։ Ռազմական տերմինները օգնում են նաև ընկալելի դարձնել բուժման ռադիկալ տեսակները, որոնք կարող են որոշ չափով վնասել օրգանիզմին։

1970-ականներին ԱՄՆ-ում խիստ տարածված էր քաղցկեղի խոսքային թերապիան՝ հիմնված այն մտքի վրա, որ քաղցկեղը բացասական ապրումների հետևանք է։ «Քաղցկեղային անհատականությամբ» մարդիկ դեպրեսված են, ճնշված, սեփական անձի հանդեպ խղճահարությամբ և վախենում են արտահայտել իրենց զգացմունքները։ Մի շարք ֆիզիոթերապևտներ կարծում են, որ քաղցկեղը հնարավոր է բուժել, եթե փոխվի հիվանդի վերաբերմունքը կյանքի և իր իրավիճակի հանդեպ։ Այս հավատը հնարավորություն տվեց որոշակիորեն փոխել վերաբերմունքը քաղցկեղի նկատմամբ. նվազեցնել վախը հիվանդությունից և չդառնալ չափից դուրս հոգատար և բարի հիվանդների հանդեպ, որոնց վրա ավելորդ ուշադրությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Այն նաև հիվանդներին դարձնում է ավելի նախաձեռնող, քանի որ նրանք մտածում են, որ իրենց վատ էմոցիաներն ու վախերը կարճացնում են կյանքը։ Գաղափարը Սուսան Սոնթագինն է, որը կրծքագեղձի քաղցկեղի բուժումից հետո, վերականգնողական կուրսեր անցնելիս, հրատարակեց «Հիվանդությունը փոխաբերություն է» աշխատությունը՝ 1978թվականին։ Չնայած ընդհանուր գաղափարը հիմա հերքվել է, մասնակիորեն այն դեռ գոյություն ունի և հիմք է տալիս պացիենտներին դրական էմոցիաների ձգտել։

Համարվում է, որ քաղցկեղով հիվանդներին պիտակավորողներն ու քննադատողներն այն մարդիկ են, ովքեր կարծում են, թե այս աշխարհում ցանկացած հիվանդություն պատիժ է որևէ մեղքի համար և, որ լավ մարդկանց հետ նման բաներ չեն լինում։

Տնտեսական էֆեկտ

2015 թվականին ԱՄՆ-ում քաղցկեղի հետ կապված ընդհանուր ծախսերը կազմել են 80.2 միլիարդ դոլար։ 1960թվականից սկսած քաղցկեղի հետ ասոցացված ծախսերն աճում են յուրաքանչյուր տարի՝ 2004 թվականին հասնելով ընդհանուր առողջապահական բյուջեի 5%-ին։ Նմանատիպ իրավիճակ է նաև Եվրոպայում, որտեղ քաղցկեղի բուժման ծախսերը կազմում են առողջապահության ընդհանուր բյուջեի 6%-ը։ Բուժման ծախսերից բացի քաղկեղը նաև առաջացնում է անուղղակի ծախսեր՝ կապված հիվանդին մատչելի տեղեկատվության տրամադրման հետևանքով աշխատանքային ժամանակի կորստի և վաղաժամ մահացության հետ։ Այդ անուղղակի ծախսերը գերազանցում են այն գումարը, որն անմիջականորեն ծախսվում է հիվանդների բուժման համար։

Աշխատատեղեր

ԱՄՆ-ում քաղցկեղ ունեցող մարդիկ ընդգրկված է EEOC-ի (Equal Employment Opportunity Commission) պաշտպանության ոլորտում, անգամ այն դեպքում, որ քաղցկեղը կարող է վատ անդրադառնալ հիվանդի աշխատունակության վրա։ Գործատուները կարող են առավելություն տալ առողջ մարդկանց միայն այն դեպքում, երբ քաղցկեղով հիվանդ մարդու աշխատունակությունը տուժում է մեծ չափով։ Մշակվել են հատուկ ուղեցույցներ գործատուների համար, թե ինչպես վարեն հարցազրույցը քաղցկեղ ունեցող անձանց հետ։

Հետազոտություններ

Քաղցկեղ: Սահմանումներ, Նշաններ և ախտանիշներ, Պատճառներ 
Ֆլորիդայի համալսարանի ուռուցքաբանական հիվանդանոց

Քանի որ քաղցկեղը հիվանդությունների մեծ խումբ է, հնարավոր չէ, որ մի օր ստեղծվի մեկ կոնկրետ բուժում քաղցկեղի համար, ինչպես հնարավոր չէ գտնել մեկ բուժում բոլոր ինֆեկցիոն հիվանդությունների համար։ Անոթագոյացման արգելակիչները սխալմամբ համարվել են «արծաթե բանալի» քաղցկեղի բոլոր տեսակները բուժելու համար։ Անոթագոյացման արգելակիչներն ու մյուս միջոցներն օգտագործվում են կոմբինացված կանխարգելելու համար մահացությունը։

Քաղցկեղի բուժման փորձարարական եղանակները ստեղծվում են հետազոտական կլինիկաներում, որտեղ նոր ստեղծվող մեթոդների արդյունավետությունը համեմատվում է արդեն գոյություն ունեցողների հետ։ Բուժման մեթոդը, որը լավ արդյունավետություն է ունեցել քաղցկեղի որևէ տեսակի համար, կարող է փորձարկվել այլ տեսակների համար ևս։ Հետազոտության մեթոդները գնալով կատարելագործվում են՝ նպատակ ունենալով գտնել ավելի դիպուկ թիրախներ ճիշտ բուժում կազմակերպելու համար՝ հաշվի առնելով տվյալ անհատի կենսաբանական առանձնահատկությունները։

Քաղցկեղի բուժումը հիմնված է հետևյալ կետերի վրա.

  • Գործոնները (օրինակ՝ վիրուսներ) և իրադարձությունները (օրինակ՝ մուտացիաներ), որոնք հանգեցնում են նորմալ բջջից քաղցկեղային բջջի առաջացմանը
  • Գենետիկ վնասվածքի բնույթն ու տուժած գեները
  • Գենետիկ փոփոխությունների ազդեցությունը բջջի ֆիզիոլոգիայի վրա և՛ քաղցկեղային բջջի առաջացման փուլում, և՛ դրա հետագա փոփոխությունների ժամանակ

Մոլեկուլային և բջջային կենսաբանությունից առավել ընդլայնված գիտելիքները, որոնք բացահայտվել են քաղցկեղի հետազոտությունների ժամանակ, հնարավորություն են տվել գտնել բուժման տարբեր նորանոր մեթոդներ սկսած 1971թ.-ից, երբ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հայտարարեց «պատերազմ ընդդեմ քաղցկեղի»։ Դրանից հետո ԱՄՆ-ն ծախսել է մոտ 200 միլիարդ դոլար քաղցկեղի հետազոտման համար։ 1950-2005 թվականներին քաղցկեղից մահացությունը նշանակալիորեն նվազել է։

Ֆինանսական ռեսուրսների համար մրցակցությունը ճնշող ազդեցություն է ունենում կրեատիվության, ռիսկի դիմելու և օրիգինալ մտածողության վրա, որոնք կարող էին ֆունդամենտալ բացահայտումների հանգեցնել։ Դրանք իրենց տեղը զիջում են ցածր-ռիսկային հետազոտություններին։

Ընթացքի մեջ են վիրուսաթերապիայի հետազոտությունները, որն օգտագործում է վիրուսները որպես բուժման մեթոդ։

Հղիություն

Քաղցկեղն ախտահարում է յուրաքանչյուր 1000 հղի կնոջից 1-ին։ Հղիության ընթացքում ևս կանանց մոտ քաղցկեղի ամենատարածված տեսակներն են կրծքագեղձի քաղցկեղը, արգանի վզիկի քաղցկեղը, լեյկեմիան, լիմֆոման, մելանոման, ձվարանի քաղցկեղը և հաստ աղու քաղցկեղը։

Հղիության ընթացքում նոր քաղցկեղի ախտորոշումը բարդ է, քանի որ մի շարք սիմպտոմներ քողարկվում են հղիությունից առաջացած դիսկոմֆորտի ներքո։ Դրա հետևանքով քաղցկեղը սովորաբար հայտնաբերվում է ավելի ուշ փուլերում։ Հղիության ընթացքում հետազոտության մի շարք միջոցներ անվտանգ են (օր.՝ ՄՌՇ, ուլտրաձայնային հետազոտություն), իսկ մյուսները՝ ոչ (PET սկանավորում)։

Բուժումն ընդհանուր առմամբ նույնն է, ինչ ոչ հղի պացիենտների դեպքում, սակայն անհրաժեշտ է խուսափել ճառագայթային թերապիայից, քանի որ ճառագայթման նորման գերազանցող դոզաներն ունեն խիստ վնասակար ազդեցություն պտղի վրա։ Որոշ դեպքերում բուժական բոլոր միջոցառումները հետաձգվում են ծննդաբերությունից հետո, եթե քաղցկեղի ախտորոշումը դրվում է հղիության ուշ փուլերում։ Եթե այն հայտնաբերվում է հղիության վաղ փուլերում, սովորաբար բուժումը սկսում են անմիջապես։ Վիրահատությունը սովորաբար անվտանգ է, սակայն կոնքում կատարվելիք վիրահատությունները հղիության առաջին եռամսյակում կարող են հանգեցնել վիժման։ Հղիության ընթացքում քիմիոթերապիան մեծացնում է բարդությունների ու արատներով երեխա ունենալու հավանականությունը (ինքնաբեր վիժումներ, վաղաժամ ծննդաբերություն)։

Աբորտ անելը պարտադիր չէ և քաղցկեղի հիմնական տեսակների դեպքում չի մեծացնում մոր ապրելիությունը։ Որոշ դեպքերում արգանդի քաղցկեղի առկայության պարագայում հիվանդն ի վիճակի չէ հղիությունը շարունակել, որոշ դեպքերում էլ հիվանդն ինքը որոշում է աբորտ անել և սկսել ագրեսիվ քիմիոթերապիան։

Բուժման որոշ տեսակներ կարող են մորը զրկել բնական ճանապարհով ծննդաբերելու և կրծքով կերակրելու հնարավորությունից։ Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում ծննդալուծումն իրականացվում է կեսարյան հատման եղանակով։ Կրծքագեղձի ճառագայթումից հետո այն այլևս չի կարող կաթ արտադրել և հակված է մաստիտների առաջացման։ Եթե քիմիոթերապիան իրականացվում է ծննդաբերությունից հետո, տոքսիկ նյութերն անցնում են կաթ և կարող են վնասել երեխային։

Այլ կենդանատեսակներ

Անասնաբուժական ուռուցքաբանությունը, հիմնված հիմնականում շների ու կատուների վրա, զարգացած երկրներում զարգացող ճյուղ է, և մարդու քաղցկեղի համար կիրառվող բուժման եղանակներն այս դեպքում ևս կարող են արդյունավետ լինել։ Քաղցկեղի առավել տարածված տեսակները ընտանի կենդանիների մոտ այլ են, սակայն ընհանրապես քաղցկեղի տարածվածությունը կարծես թե նույնն է, ինչ մարդկանց մոտ։ Կենդանիները՝ հատկապես կրծողները, օգտագործվում են ուսումնասիրությունների համար, որոնք հետագայում հիմք են հանդիսանում մարդու քաղցկեղի վերաբերյալ հայտնագործություններ անելու համար։

Կենդանիների մոտ հայտնաբերվել են վարակիչ քաղցկեղի մի քանի տեսակ, երբ քաղցկեղային բջիջները փոխանցվում են մի կենդանուց մյուսին։ Այս երևույթը նկատվել է Ստիկերի սարկոմա ունեցող (Sticker's sarcoma) շների մոտ (հայտնի է նաև որպես շների վարակիչ սեռական ուռուցք)։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Tags:

Քաղցկեղ ՍահմանումներՔաղցկեղ Նշաններ և ախտանիշներՔաղցկեղ ՊատճառներՔաղցկեղ ԱխտաֆիզիոլոգիաՔաղցկեղ ԱխտորոշումՔաղցկեղ ԴասակարգումՔաղցկեղ ԿանխարգելումՔաղցկեղ ՍկրինինգՔաղցկեղ ԲուժումՔաղցկեղ ԿանխատեսումՔաղցկեղ ՀամաճարակաբանությունՔաղցկեղ ՊատմությունՔաղցկեղ Հասարակություն և մշակույթՔաղցկեղ ՀետազոտություններՔաղցկեղ ՀղիությունՔաղցկեղ Այլ կենդանատեսակներՔաղցկեղ ԾանոթագրություններՔաղցկեղ ԳրականությունՔաղցկեղ Արտաքին հղումներՔաղցկեղԱրյունահոսությունԲարորակ ուռուցքներԲջիջՀազ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ֆրանսուա ՌաբլեՌոմանոս ՄելիքյանՎանի հերոսամարտՏնտեսագիտությունԵվրասիաԱրևածաղիկԳյումրիՋոն Մեյնարդ ՔեյնսՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԿարտոֆիլԴարձվածքՎարդան ՄամիկոնյանԹաիլանդԷնդոմետրիոզՀայկական ֆիլմերի ցանկՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՎիտիլիգոԲյուրականի աստղադիտարանԾաղկած փշալարերՀարցական և հարաբերական դերանուններՄարդ բանականՎահագն ԴավթյանՆապաստակներՀայկյան տոմարՓայծաղՌեալ ՄադրիդԵկեղեցիՊարբերական աղյուսակԽորանարդՊետությունՂարաքիլիսայի ճակատամարտԻմպրեսիոնիզմԲաժանարարների աղյուսակԿրծքավանդակի ցավՀամախառն ներքին արդյունքԽՍՀՄ փլուզումԴաշտանԿենդանակերպի նշաններՀաղթանակի օրՎանի թագավորության արքաների ցանկԿրծքագեղձի քաղցկեղՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀովհաննավանքԴերանունՍահմանադրությունՆար-ԴոսՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԱլեքսանդր ՊուշկինՀամացանցԱրուՕշական (գյուղ)Երիկամաքարային հիվանդությունԿրեատինինԵրազԱլեքսանդր ՄակեդոնացիՖերմենտՕրգազմՄիացյալ ԹագավորությունԲուդդայականությունՎաղարշապատԱվանդությունԵնթակայական դերբայՀիսուսի ծնունդՀայկ և ԲելԵղիշե ԿիրակոսյանԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԵգիպտոսՍիրտԳուրգեն ՄահարիՀավասարասրուն սեղանՄոլորակՇուկաՓոշոտումՔրոմոսոմՀաստատուն բաղադրության օրենքԱլպիական մանուշակ (պատմվածք)Մագնեզիում🡆 More