Վիժում: հղիության ընդհատում

Վիժում, հայտնի է նաև որպես սպոնտան աբորտ կամ հղիության կրելախախտ, սաղմի կամ պտղի մահն է, նախքան այն կկարողանա ինքնուրույն կենսագործունեություն ծավալել։ Որոշ մարդիկ հղիության 20-րդ շաբաթից հետո պտղի մահն անվանում են վաղաժամ ծնննդաբերություն։ Վիժման ամենատարածված ախտանիշը անցավ հեշտոցային արյունահոսությունն է։ Հետո կարող են առաջանալ տխրություն, տագնապայնություն և մեղքի զգացում։ Արգանդից հեշտոցով կարող է դուրս գալ մակարդուկանման նյութ կամ հյուսվածք։ Շարունկական վիժումների արդյունքում կնոջ մոտ զարգանում է անպտղություն։

Վիժում
Miscarriage
Վիժում: Նշաններ և ախտանիշներ, Ռիսկի գործոններ, Ախտորոշում
Տեսակհիվանդություն, ախտանիշ կամ նշան և Հղիության բարդություններ
Պատճառսամի քրոմոսոմային անոմալիաներ, արգանդի անոմալիաներ, տրավմա, վարակներ և այլն
Հիվանդության ախտանշաններհեշտոցային արյունահոսություն՝ ցավով կամ առանց դրա
Բժշկական մասնագիտությունմանկաբարձություն/գինեկոլոգիա, նեոնատոլոգիա, մանկաբուժություն
ՀՄԴ-9634634
ՀՄԴ-10O03
Հոմանիշներհղիության կրելախախտ, հղիության վաղաժամկետ կորուստ
Ռիսկի գործոններծնողների մեծ տարիքը, նախկինում ունեցած վիժումները, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ճարպակալումը, շաքարային դիաբետը և այլն
Ախտորոշումֆիզիկալ զննում, խորիոնային գոնադոտրոպինի որոշում, ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)
Տարբերակիչ ախտորոշումարտարգանդային հղիությունից, սաղմի իմպլացնտացիայի ժամանակ առաջացող արյունահոսությունից
Բուժումդեղորայքային բուժում, բեղմնավորման արգասիքների վիրահատական հեռացում (վակուում ասպիրացիա, կյուրետաժ), հոգեբանական աջակցություն
Բարդություններվարակ, ուժգին արյունահոսություն, դեպրեսիա, սուգ
ԿանխարգելումՆախածննդյան խնամք
Հաճախությունհղիությունների 10-50%
Սկիզբըսովորաբար մինչև հղիության 20-րդ շաբաթը
Վիժում: Նշաններ և ախտանիշներ, Ռիսկի գործոններ, Ախտորոշում Miscarriage Վիքիպահեստում

Վիժման ռիսկի գործոններն են ծնողի մեծ տարիքը, նախկինում ունեցոած վիժումը, ծխելը, ճարպակալումը, վահանագեղձի խնդիրները և որոշ դեղերի ու ալկոհոլի օգտագործումը։ Վիժումների 80%-ը տեղի է ունենում հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում (առաջին եռամսյակ)։ Դեպքերի կեսում վիժման պատճառը պտղի քրոմոսոմային անոմալիաներն են։ Վիժման ախտորոշումը ներառում է ստուգումը արգանդի վզիկը բաց է թե փակ, արյան մեր խորիոնային գոնադոտրոպինի որոշումը (ԽԳ) և ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ)։ Նույնանման ախտանիշներ կարող են առաջացնել արտարգանդային հղիությունը և իմպլանտացիոն արյունահոսությունը

Կանխարգելումը հնարավոր է լավ կազմակերպված նախածննդյան խնամքի միջոցով։ Թմրանյութերից, ալկոհոլից, ինֆոկցիոն հիվանդություններից և ճառագայթումից խուսափելը նվազեցնւմ է վիժման ռիսկը։ Առաջին 7-14 օրերի ընթացքում որևէ յուրահատուկ բուոժում անհրաժեշտ չէ։ Այդ ժամկետում վիժումների մեծամասնությունն ընթանում են առանց լրացուցիչ միջամտությունների անհրաժեշտության։ Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում միզոպրոստոլի կամ վակուում-ասպիրացիայի կիրառում՝ մնացորդային հյուսվածքները հեռացնելու համար։ Ռեզուս բացասական արյուն ունեցող կանանց դեպքում կարող է անհրաժեշտ լինել հակառեզուս իմունոգլոբուլինի ներարկում։ Ցավազրկումը կարող է դրական ազդեցություն ունենալ։ Զգացմունքային աջակցությունը կարող է օգնել նվազեցնել կորուստի ցավը

Վիժումը հղիության վաղ ժամկետների ամենատարածված բարդությունն է։ Իրենց հղիության մասին տեղյակ կանանց մոտ վիժման ռիսկը 10-20% է, իսկ բոլոր բեղմնավորումների դեպքում՝ 30-50%: 35 տարեկանից փոքր տարիք ունեցող կանանց դեպքում վիժելու հավանականությունը 10% է, իսկ 40-ից մեծ տարիք ունեցողների դեպքում՝ 45%: Ռիսկը սկսում է աճել սկսած 30 տարեկանից։ Կանանց 5%-ն ունեցել է 2 անընդմեջ վիժում։ Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս խուսափել «աբորտ» տերմինից՝ սթրեսը նվազեցնելու նպատակով :

Նշաններ և ախտանիշներ

Վիժման նշաններն են հեշտոցից սաղմի դուրս գալը, որովայնի ցավը, կծկումները, հեղուկի, արյան մակարդուկների և հյուսվածքների դուրս գալը հեշտոցով։ Արյունահոսությունը կարող է վիժման նշան լինել, սական շատ կանայք հղիության վաղ շրջանում ունենում են արյունահոսություն և չեն վիժում։ Հղիության ընթացքում արյունահոսությունը պետք է դիտվի որպես վիժման վտանգ։ Վիժման դեպքերի մոտ կեսը հղիության ընթացքում կարիք են ունեցել արյունահոսության բուժման։ Վիժումը կարող է ախտորոշվել ուլտրաձայնային հետազոտության և խորիոնային գոնադոտրոպինի քանակի որոշման միջոցով։

Ռիսկի գործոններ

Վիժում կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներից ու միշտ չէ, որ պատճառը հնարավոր է հայտնաբերել։ Ռիսկի գործոնները մեծացնում են վիժելու հավանականությունը, սակայն կարող են վիժելու անմիջական պատճառ չլինել։ Վիժման ռիսկի գործոն են ավելի քան 70 երևույթներ, վարակներ, բժշկական միջամտություններ, ապրելակերպի գործոններ, մասնագիտական ազդեցություններ, քիմիական նյութեր, հերթափոխով աշխատանքը և այլն։ Ռիսկի գործոններ են նաև էնդոկրին, գենետիկ, արգանդային, հորմոնալ խանգարումները, սեռական ուղիների վարակները և հյուսվածքների մերժումը աուտոիմուն հիվանդությունների ժամանակ :

Եռամսյակներ

1-ին եռամսյակ

Առաջին եռամսյակում տեղի ունեցած վիժումների սաղմերի քրոմոսոմային անոմալիաները
Սահմանում Մասնաբաժին
Նորմալ 45–55%
Աուտոսում տրիսոմիա 22–32%
Մոնոսոմիա X (45, X) 5–20%
Տրիպլոիդիա 6–8%
Քրոմոսոմի կառուցվածքային անկանոնություն 2%
Կրկնակի կամ եռակի տրիսոմիա 0.7–2.0%
Տրանսլոկացիա Անհայտ

Կլինիկորեն արտահայտվող վիժումների մեծ մասը (երկու երրորդից մինչև երեք չորրորդ մասը) տեղի են ունենում 1-ին եռամսայակի ընթացքում։ Բեղմնավորված ձվաբջիջների 30-40%-ն ավարտվում է վիժումով անգամ հղիության մասին իմանալը։ Սաղմը սովորաբար մահանում է նախքան հղիության բացահյտվելը. արյունահոսությունն ու հյուսվածքների մեռուկն առաջացնում են արգանդի կծկումներ՝ սաղմն արտամղելու համար։ Վաղ վիժումները սովորաբար ընկերքի կամ սաղմի այլ հյուսվածքների զարգացման արատների արդյունք են։ Որոշ դեպքերում սաղմի մի մասի հյուսվածքները զարգանում են, իսկ այլ հյուսվածքները՝ ոչ։ Սա կոչվում է «փտող սաղմ»։

Զիգոտի (բեղմնավորված ձվաբջիջ) իմպլանտացիան արգանդում տեղի է ունենում բեղմնավորումից 8-10 օր անց։ Եթե իմպլանտացիան տեղի չի ունենում 10 օրվա ընթացքում, ապա դրա հավանականությունը խիստ նվազում է :

Պատահում են դեպքեր, երբ հղիությունը հայտնաբերվում է թեստի միջոցով, սակայն ավարտվում է վիժմամբ հաջորդ սպասվելիք ցիկլի շրջանում։

Քրոմոսոմային անկանոնությունների հայտնաբերվում են հղիության առաջին 13 շաբաթներում վիժած սաղմերի կեսի մոտ։ Այդ վիժումների կեսը (ընդհանուրի 25%-ը) ունեցել են անէուպլոիդիա (քրոմոսոմների քանակի խախտում)։ Վիժումներից հետո սաղմի մոտ հայտնաբերված քրոմոսոմային այլ անկանոնություններից են աուտոսոմ տրիսոմիան (22-32%), մոնոսոմիա X-ը (5-20%), տրիպլոիդիան (6-8%), տետրապլոիդիան (2-4%) և այլ կառուցվածքային խանգարումներ (2%)։ Գենետիկ խանգարումներ ունեցող սաղմերն առավել բնորոշ են տարիքով մեծ ծնողներին։

Լուտեինային փուլում պրոգեստերոնի անբավարարությունը ևս կարող է վիժման պատճառ լինել:Կաղապար:Update inline

2-րդ և 3-րդ եռամսյակներ

2-րդ և 3-րդ եռամսյակներում վիժումները կարող են պայմանավորված լինել մայրական պատճառներով, ինչպիսիք են արգանդի կառուցվածքի անկանոնությունները, արգանդում կպումների առկայությունը կամ վզիկի խնդիրները։ Այս երևույթները հանգեցնում են նաև վաղաժամ ծննդաբերության։ Ի տարբերություն 1-ին եռամսյակի, 2-րդ եռամսյակի վիժումները առավել քիչ հավանական է, որ գենետիկ պատճառներ ունենան. քրոմոսոմային անկանոնություններ հայտնաբերվում են դեպքերի երրորդ մասում։ 3-րդ եռամսյակում վիժման պատճառ կարող են դառնալ նաև վարակները։

Տարիք

Հղի կնոջ տարիքը ռիսկի նշանակալի գործոն է։ Վիժելու հավանականությունը մեծանում է տարիքի հետ ու ավելի նշանակալի աճ է գրանցում 35 տարեկանից հետո։ Մինչև 35 տարեկանը վիժելու հավանականությունը 10% է, իսկ 40 տարեկանից հետո՝ 45%: Ռիսկը սկսում է մեծանալ 30 տարեկանից սկսած։ Հոր տարիքը ևս կապված է վիժման ռիսկի աճի հետ։

Ճարպակալում, սննդային խանգարումներ և կոֆեին

Ճարպակալումը ոչ միայն կապված է վիժելու բարձր ռիսկի հետ, այն կարող է նվազեցնել նաև բեղմնավորման հավանականությունը և հղիության այլ բարդություններ առաջացնել։ Սովորութային վիժումները հաճախ են կապված լինում է ճարպակալման հետ։ Որկրամոլություն կամ անոռեքսիա ունեցող կանայք ունեն վիժելու մեծ ռիսկ։ Սննդանյութերի անբավարարությունը վիժում առաջացնող տարածված գործոն չէ սակայն հղիության փսխումները (hyperemesis gravidarum) կարող են վիժումներ առաջացնել։

Կոֆեինի չարաշահումը ևս կապված է վիժման ռիսկի մեծացման հետ։

Վիտամինային հավելումները մեծ դեր չունեն վիժման կանխարգելման գործում։ Չինական ավանդական բժշկությունը ևս կանխարգելիչ նշանակություն չունի։

Էնդոկրին խանգարումներ

Վահանագեղձի խնդիրները կարող են ազդել հղիության ելքի վրա։ Յոդի անբավարարությունը խոսի ասոցացված է վիժումների հետ։ Վիժման ռիսկը մեծ է նաև վատ վերահսկվող ինսուլին-կախյալ շաքարային դիաբետ ունեցող կանանց մոտ։ Լավ վերահսկվող շաքարային դիաբետ ունեցող կանանց մոտ վիժելու ռիսկը նույնն է, ինչ շաքարային դիաբետ չունեցող կանանց մոտ։

Սննդային թունավորում

Սննդային այնպիսի թունավերումները, ինչպիսիք են լիստերիոզը, տոքսոպլազմոզը և սալմոնելյոզը, մեծացնում են վիժելու ռիսկը։

Ամնիոցենտեզ և խորիոնային թավիկների նմուշառում

Ամնիոցենտեզը և խորիոնային թավիկների նմուշառումը (CVS) հետազոտության մեթոդներ են, որոնք կիրառվում են պտղի մասին այս կամ այն ինֆորմացիան ստանալու համար։ Ամնիոցենտեզը միջամտություն է, որի ժամանակ որովայնի առաջային պատից ասեղը մտցվում է արգանդ և կատարվում է պտղաջրի նմուշառում։ Խորիոնային թավիկների նմուշառումը կատարվում է նույն սկզբունքով, պարզապես հեղուկից բացի վերցվում է նաև հյուսվածք։ Այս միջամտությունները վիժում չեն առաջացնում հղիության երկրորդ եռամսյակում, սակայն վիժման ռիսկը մեծացնում են, եթե կատարվում են առաջին եռամսյակում։ Ամնիոցենտեզի և խորիոնային թավիկների նմուշառման դեպքում վիժման ռիսկը ցածր է (մոտ 1%)։

Վիրահատություն

Վիրահատությունների ազդեցությունը հղիության վրա լավ ուսումնասիրված չէ։ Որովայնի և կոնքի վիրահատությունները չեն մեծացնում վիժման հավանականությունը։ Ձվարանի ուռուցքների և կիստաների հեռացումը ևս վիժելու ռիսկը չի մեծացնում։ Բացառություն է կազմում ձվարանից դեղին մարմնի հեռացումը։ Սա կարող է առաջացնել հորմոնային տատանումներ և խաթարել հղիության նորմալ ընթացքը։

Դեղորայք

Որևէ նշանակալի կապ հակադեպրեսանտների օգտագործման և վիժման ռիսկի միջև չի հայտնաբերվել։ Սերոտոնինի զավթման ընտրողական արգելակիչների կիրառումը հղիությունից առաջ ևս չի նվազեցնում վիժման ռիսկը։

Վիժման ռիսկը մեծացնող դեղերն են.

  • ռետինոիդները
  • ոչ-ստերոիդային հակաբորբոքային դեղերը (օր.՝ իբուպրոֆեն)
  • միզոպրոստոլը
  • մետոտրեքսատը
  • ստատինները

Իմունիզացիա

Պատվաստումները չեն հանդիսանում վիժումների պատճառ։ Կենդանի պատվաստանյութերը, ինչպիսին է ԿԿԽ պատվաստանյութը, տեսականորեն կարող են հանգեցնել սաղմի վնասման, քանի որ կենդանի վիրուսը կարող է անցնել ընկերքով և մեծացնել վիժումների ռիսկը։ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս խուսափել հղի կանանց պատվաստումներից։ Ամեն դեպքում, դեռևս չկա որևէ ապացույց, որ պատվաստումները մեծացնում են վիժելու կամ սաղմի անոմալիաների ռիսկը։

Քաղցկեղի բուժում

Քաղցկեղի ժամանակ կիրառվող ճառագայթային թերապիան հանգեցնում է վիժման։ Այն կարող է ազդել նաև բեղունության վրա։ Քիմիոթերապևտիկ դեղերը, որոնք կիրառվում են մանկական քաղցկեղի բուժման համար, ևս մեծացնում են հետագա վիժումների ռիսկը։

Ընթացիկ հիվանդություններ

Որոշ ընթացիկ հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը, հիպոթիրոիդիզմը (վահանաձև գեղձի հորմոնների ցածր մակարդակ), որոշ վարակային և աուտոիմուն հիվանդությունների, մեծացնում են վիժման հավանականությունը։ Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը մեծացնում է վիժելի ռիսկը։ Երկու հետազոտություններ ցույց են տվել, որ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ ունեցող կանանց բուժումը Մետֆորմինով, նվազեցնում է վիժման ռիսկը, սակայն այդ հետազոտությունների որակը հարցականի տակ է։ Դեռևս չի ապացուցվել, որ հղիության ընթացքում մետֆորմինի ընդունումը անվտանգ է։ 2007 թվականին Մանկաբարձության և Գինեկոլոգիայի թագավորական քոլեջը հանդես եկավ ընդդեմ վիժումը կանխարգելելու նպատակոց այդ դեղի օգտագործման։ Թրոմբոֆիլիաները, արյան մակարդման խնդիրներն ու արյունահոսությունները համարվել են վիժման ռիսկի գործոն, սակայն դա վերջերս դրվել է հարցականի տակ։ Հիպոթիրոիդիզմի ծանր դեպքերը ևս մեծացնում են վիժման հավանականությունը։ Թեթև աստիճանի հիպոթիրոիդիզմի ազդեցությունը վիժման ռիսկի վրա դեռևս հստակորեն բացահայտված չէ։ Լյուտեինային փուլի խանգարում անունը ստացած վիճակը հանգեցնում է նրան, որ արգանդի լորձաթաղանթը լիարժեք պատրաստ չի լինում հղիություն կրելուն։ Դրա հետևանքով բեղմնավորված ձվաբջիջը կարող է չամրանալ արգանդի լորձաթաղանթում և կառաջանա վիժում։

Mycoplasma genitalium վարակը կապված է վիժումների և վաղաժամ ծննդաբերությունների մեծ ռիսկի հետ։

Վարակները կարող են մեծացնել վիժման ռիսկը. կարմրուկը, ցիտոմեգալովիրուսը, բակտերիալ վագինոզը, ՄԻԱՎ-ը, խլամիդիան, գոնորեան, սիֆիլիսը և մալարիան։

Իմունային ստատուս

Աուտոիմունությունը կարող են կրկնվող և ուշ ժամկետների վիժումների պատճառ լինել։ Աուտոիմուն վիժումների դեպքում կնյոջ օրգանիզմը հարձակվում է աճող սաղմի վրա և խաթարում հղիության նորմալ զարգացումը։ Աուտոիմունություն կարող է առաջանալ սաղմի գենետիկ հիվանդությունների հետևանքով, որը ևս վիժելու ռիսկի գործոն է։ Որպես օրինակ՝ ցելիակիան մեծացնում է վիժելու հավանականությունը։ Նորմալ իմունային ֆունկցիաների խանգարումը կարող է հանգեցնել հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների համախտանիշի առաջացման։ Սա ևս կարող է հղիության ընդհատման հանգեցնել և կրկնվող վիժումներ ունեցող կինը պետքա է հետազոտվի այս հիվանդության համար։ Սովորութային վիժումների 15%-ը կապված են իմունոլոգիական գործոնների հետ։ Հակաթիրոիդային հակամարմինների առկայությունը ևս կապված է վիժման ռիսկի աճի հետ։ Համակարգային կարմիր գայլախտը ևս մեծացնում է վիժելու հավանականությունը։

Անատոմիական դեֆեկտներ և վնասվածքներ

3 և ավելի վիժում ունեցած կանանց 15%-ն ունեցել է արգանդի կառուղվածքի հետ կապված որևէ խնդիր։ Արգանդի կառուցվածքն ազդում է հղիություն կրելու ունակության վրա։ Անատոմիական խանգարումները կարող են լինել բնածին։

Արգանդի կառուցվածքի խանգարման
տեսակը
Այդ դեֆեկտի հետ ասոցացված
վիժելու ռիսկը
Աղբյուրները
Երկեղջյուր արգանդ 40–79%
Խտրոցավոր կամ Միաեղջյուր արգանդ 34–88%
Աղեղնաձև արգանդ անհայտ
Երկակի արգանդ 40%
Ֆիբրոիդ հյուսվածք արգանդում անհայտ

Որոշ կանանց մոտ առաջանում է վզիկային անբավարարություն՝ այսինքն արգանդի վզիկը չի կարողանում փակ մնալ ամբողջ հղիության ընթացքում։ Այն չի առաջացնում առաջին եռամսյակի վիժումներ։ Այն մեծացնում է 2-րդ եռամսյակի վիժումների ռիսկը։ Այն ախտորոշվում է հղիության 16-18-րդ շաբաթներում վաղաժամ ծննդաբերության դեպքում։ 2-րդ եռամսյակում վիժելու պատճառներից են նաև տրավմաները։

Ծխելը

Ծխողներն ունեն վիժման ավելի բարձր ռիսկ։ Ռիսկը մեծանում է երկու ծնողների ծխելու դեպքում էլ, սակայն ավելի վնասակար է ծխախոտի օգտագործումը հղի կնոջ կողմից։

Առավոտյան սրտխառնոց

Հղիության սրտխառնոցն ու փոխումը կապված են վիժելու ցածր ռիսկի հետ։ Սրտխառնոցի ու փսխման պատճառները շատ են ուսումնասիրվել, սակայն այս հարցում համաձայնություն դեռևս չկա։ Հնարավոր է, որ այն պաշտպանական մեխանիզմ է, որը թույլ չի տալիս որ կնոջ ստացած այնպիսի սննդանյութերը, որոնք կարող են վնասակար լինել պտղի համար, անցնեն արյան շրջանառություն։ Գուցե հենց դա է պատճառը որ առավոտյան սրտխառնոց և փսխում ունեցող կանանց մոտ նվազած է վիժելու հավանականությունը :

Քիմիական նյութեր և մասնագիտական ճառագայթում

Քիմիական ու մասնագիտական վնասակար նյութերը կարող են ազդել հղիության ելքի վրա։ Իհարկե շատ դեպքերում ազդող նյութի ու դրա էֆեկտի միջև կապը կարող է այդպես էլ չհայտնաբերվել։ Վիժման ռիսկը մեծացնող քիմիական նյութերն են DDT-ն, կապարը, ֆորմալդեհիդը, բենզենը և էթիլենի օքսիդը։ Տեսաէկրաններն ու ուլտրաձայնային ալիքները որևէ ազդեցություն չունեն վիժման ռիսկի վրա։ Ատամնաբուժարաններում որպես անզգայացնող միջոց օգտագործվող է ազոտի օքսիդը, եթե կիրառվում է առանց գազի մաքրման տեխնոլոգիայի, մեծացնում է վիժման ռիսկը։ Հականեոպլաստիկ քիմիոթերապևտիկ նյութերի հետ աշխատող կանանց մոտ ևս վիժման ռիսկը մի փոքր բարձր է։ Կոսմետոլոգների մոտ վիժման ռիսկը մեծացած չէ։

Այլ

Ալկոհոլը մեծացնում է վիժման ռիսկը։ Պրոգեստերոնի էֆեկտիվությունը վիժման կանխարգելման գործում չի ապացուցվել։ Կոկայինի կիրառումը մեծացնում է վիժման ռիսկը։ Որոշ ինֆեկցիաներ ևս կապված էն վիժման ռիսկի մեծացման հետ։ Դրանցից են ուրեապլազման, միկոպլազման, B-խմբի ստրեպտակոկերը, ՄԻԱՎ-ը և սիֆիլիսը։ Խլամիդիան, կամպիլոբակտերը և տոքսոպլազման վիժման ռիսկի մեծացում չեն առաջացնում։

Ախտորոշում

Արյունահոսության և/կամ ցավի առկայության դեպքում իրականացվում է հեշտոցային ուլտրաձայնային հետազոտություն։ Եթե չի հայտնաբերվում տեսանելի ներարգանդային հղիություն, իրականացվում են լաբորատոր հետազոտություններ (մարդու β խորիոնային գոնադոտրոպին)՝ բացառելու համար արտարգանդային հղիությունը, որը կյանքին սպառնացող իրավիճակ է։

Եթե առկա են զարկերակային թերճնշում, հաճախասրտություն և անեմիա, արտարգանդային հղիության ժխտումը շատ կարևոր է։

Վիժումը կարող է ախտորոշվել մանկաբարձական ուլտրաձայինային հետազոտության միջոցով, կամ հետազոտելով արտանկած հյուսվածքը։ Միկրոսկոպիկ հետազոտության ժամանակ փնտրում են բեղմնավորման արդյունք հանդիսացող հյուսվածքներ։ Դրանք ներառում են խորիոնի թավիկները, տրոֆոբլաստը, պտղամասերը և էնդոմետրիումի գեստացիոն փոփոխությունները։ Եթե մեկից ավել վիժումների դեպքում սաղմի/պտղի մոտ հայտնաբերվում են քրոմոսոմալ անոմալիաներ, անհրաժեշտ է իրականացնել երկու ծնողների գենետիկ հետազոտություն։

Ուլտրաձային հետազոտության կրիտերիաներ

The New England Journal of Medicine ամսագրի հետազոտությունը, որը հիմնված է ԱՄՆ-ի ուլտրաձայնային հետազոտության մասնագետների կոնսենսուս-հանդիպման վրա, պնդում է, որ վիժման ախտորոշում կարելի է դնել միայն եթե ուլտրաձայնային հետազոտության ժամանակ առկա են հետևյալ կրիտերիաները․

Վիժումն ախտորոշվում է Վիժումը կասկածվում է Աղբյուրներ
Սաղմի երկարությունն առնվազն 7 մմ է և սաղմի մոտ առկա չէ սրտի բաբախ. Սաղմի երկարությունն առնվազն 7 մմ է և սաղմի մոտ առկա չէ սրտի բաբախ.
Բուն պտղապարկի երկարությունն առնվազն 25 մմ է և առկա չէ սաղմ. Բուն պտղապարկի երկարությունը 16–24 մմ է և առկա չէ սաղմ.
Սրտի բաբախով սաղմի բացակայությունը առնվազն 2 շաբաթ ուլտրաձայնային հետազոտությունից հետո, որը հայտնաբերել է պտղապարկ՝ առանց դեղնուցապարկի. Սրտի բաբախով սաղմի բացակայությունը 7–13 օր ուլտրաձայնային հետազոտությունից հետո, որը հայտնաբերել է պտղապարկ՝ առանց դեղնուցապարկի.
Սրտի բաբախով սաղմի բացակայությունը առնվազն 11 օր ուլտրաձայնային հետազոտությունից հետո, որը հայտնաբերել է պտղապարկ՝ դեղնուցապարկով. Սրտի բաբախով սաղմի բացակայությունը 7–10 օր ուլտրաձայնային հետազոտությունից հետո, որը հայտնաբերել է պտղապարկ՝ դեղնուցապարկով.
Վերջին դաշտանային ցիկլից առնվազն 6 շաբաթ անց սաղմի բացակայություն.
Ամնիոտիկ պարկը հայտնաբերվում է դեղնուցապարկին հարակից հատվածում՝ առանց տեսանելի սաղմի․
Դեղնուցապարկն առավել քան 7 մմ է.
Սաղմի չափերի համեմատ փոքր պտղապարկ (պտղապարկի և սաղմի երկարության տարբերությունը՝ 5մմ-ից փոքր).

Դասակարգում

Վիժման ռիսկ է հանդիսանում ցանկացած արյունահոսություն՝ հղիության ընթացքում, նախքան պտղի ինքնուրույն կենսունակ լինելը, ինչը պետք է գնահատվի։ Հետազոտությունների ժամանակ կարող է պարզվել, որ պտուղը իր տեղում է, կենսունակ և որ հղիությունը շարունակվում է։

Ոչ սաղմնային հղիությունը (անէմբրիոնիկ հղիություն, կոչվում է նաև «դատարկ պտղապարկ») մի վիճակ է, երբ պտղապարկի զարգացումն ընթանում է նորմալ, իսկ դրանում սաղմը կամ բացակայում է, կամ դրա աճը դադարել է։ Այս երևույթը կազմում է վիժումների դեպքերի մոտ կեսը։ Վիժման մյուս բոլոր տեսակները դասակարգվում են որպես սաղմնային վիժումներ, քանի որ պտղապարկում առկա է լինում սաղմ։ Սաղմնային վիժումների մոտ կեսի դեպքում առկա է լինում անէուպլոիդիա (քրոմոսոմների ոչ-նորմալ քանակ)։

Վիժումը դառնում է անխուսափելի, եթե առաջանում է արգանդի վզիկի բացվածք, սակայն պտուղը դեռ տեղում է։ Սա սովորաբար ավարտվում է լրիվ վիժումով։ Պտուղը կարող է ունենալ կամ չունենալ սրտի բաբախ։

Վիժում: Նշաններ և ախտանիշներ, Ռիսկի գործոններ, Ախտորոշում 
Հեշտոցային սոնոգրաֆիա՝ ծանր արյունահոսությունից հետո, որն առաջացել է ներարգանդային հղիություն ունեցող կնոջ մոտ, ինչը հաստատվել էր նախկին ուլտրաձայնային հետազոտությամբ։Առկա է արգանդի պատերի որոշակի լայնացում, սակայն չկա պտղապարկի առկայության որևէ նշան, հետևաբար այս դեպքում ախտորոշվել է լրիվ վիժում։

Վիժումը համարվում է ավարտված, երբ բեղմնավորման բոլոր արգասիքներն արտամղված են լինում․ դրանք կարող են լինել տրոֆոբլաստը, խորիոնային թավիկները, պտղապարկը, դեղնուցապարկը և սաղմը, իսկ հղիության ավելի ուշ փուլերում՝ պտուղը, պորտալարը, ընկերքը, ամնիոտիկ հեղուկը և պտղաթաղանթները։ Եթե հղիության թեստը դեռ դրական է, մինչ հեշտոցային սոնոգրաֆիան հայտնաբերում է դատարկ արգանդ, ապա խոսքը գնում է անհայտ տեղակայման հղիության մասին։ Այդ դեպքում անհրաժեշտ կլինի իրականացնել հղիության ևս մի քանի թեստ՝ հաստատելու համար հղիության առկայությունը՝ նկատի ունենալով արտարգանդային հղիության հնարավորությունը։

Վիժում: Նշաններ և ախտանիշներ, Ռիսկի գործոններ, Ախտորոշում 
Հեշտոցային սոնոգրաֆիա՝ բեղմնավորման որոշ արգասիքների առկայությամբ արգանդի վզիկում (նկարի ձախ կողմում) և պտղապարկի մնացորդներով՝ արգանդի հատակում, ինչը վկայում է անավարտ վիժման մասին։

Վիժումը համարվում է անավարտ, եթե բեղմնավորման մի շարք արգասիքներ արդեն արտամղվել են, իսկ մյուսները մնում են արգանդի խոռոչում։ Սակայն արգանդի խոռոչի լայնացումը, որը հայտնաբերվում է հեշտոցային սոնոգրաֆիայի ժամանակ, կարող է պարզապես էնդոմետրիումի փոփոխությունների կամ պոլիպի հետևանք լինել։ Դոպլեր-սոնոգրաֆիայի կիրառումը կարող է հեշտացնել բեղմնավորման որոշ արգասիքների հայտնաբերումը արգանդի խոռոչում։ Անհասկանալի դեպքերում պետք է ժխտել արտարգանդային հղիությունը՝ կատարելով մարդու խորիոնային գոնադոտրոպինի շարունակական չափումներ։

Վիժում: Նշաններ և ախտանիշներ, Ռիսկի գործոններ, Ախտորոշում 
13-շաբաթական պտուղ, առանց սրտի բաբախի, որը տեղակայված է արգանդում (ձգձգվող կամ թերի վիժում)

Չկայացած վիժումն այն դեպքն է, երբ սաղմը կամ պտուղը մահացել է, սակայն դեռ չի արտամղվել։ Այս երևույթը կոչվում է նաև ձգձգվող վիժում, լուռ վիժում կամ չկայացած աբորտ։

Սեպտիկ վիժման դեպքում անավարտ կամ չկայացած վիժումների ժամանակ արգանդի խոռոչում մնացած սաղմնային մնացորդները ինֆեկցվում են, ինչը պարունակում է վարակի տարածման և սեպսիսի առաջացման մեծ ռիսկ, ինչը կարող է մահացու լինել։

Կրկնվող (սովորութային) վիժումը մի քանի հաջորդական վիժումների առկայությունն է։ Կախված կրկնվող վիժումների թվից ախտորոշումը կարող է փոխվել։ Եթե վիժումների թիվը կազմում է տվյալ կնոջ հղիությունների թվի մինչև 15%-ը, ապա համարվում է, որ այդ վիժումներն իրարից անկախ դեպքեր են, այդ դեպքում 2 հաջորդական վիժման հավանականությունը 2,25% է, իսկ 3 հաջորդական վիժումներինը՝ 0,34%։ 2 վիժում ունեցած կանանց մեծամանությունը (85%) հետագայում կարողանում են նորմալ բեղմնավորվել և ծննդաբերել։

Վիժման ախտանիշները փոփոխվում են կախված հղիությն ժամկետից։ Վիժումների մեծ մասի դեպքում առկա է լինում ուժեղ ցավ։ Հեշտոցից հեռացող արյան մակարդուկներն ու բեղմնավորման արգասիքները հղիության ժամկետից կախված մեծանում են։ Հղիության 13-րդ շաբաթվանից հետո մեծ է ընկերքի՝ արգանդի խոռոչում մնալու ռիսկը։

Կանխարգելում

Վիժման կանխարգելումը կարող է երբեմն սահմանափակվել միայն ռիսկի գործոնների անբարենպաստ ազդեցությունները նվազեցնելով։ Սա կարող է ներառել լավ նախածննդյան խնամքը, թմրադեղերի և ալկոհոլի չօգտագործումը, վարակային հիվանդությունների կանխարգելումը, ռենտգեն-հետազոտություններից խուսափելը։ Վիժման պատճառի հայտնաբերումը կարող է օգնել կանխել հետագա վիժումները, հատկապես կրկնվող վիժումների դեպքում։ Հաճախ մարդը շատ քիչ բան կարող է անել վիժումը կանխարգելելու համար։ Վիտամինների օգտագործումը հղիանալուց առաջ և հղիության ընթացքում կապ չունեն վիժման ռիսկի հետ։ Պրոգեստերոնը մի փոքր նվազեցնում է վիժելու հավանականությունը՝ սովորութային կրելախախտ ունեցող կանանց մոտ։

Ռիսկի չկառավարվող գործոններ

Վիժումը կանխարգելելու համար պետք է հաշվի առնել.

  • Իմունային համակարգի վիճակ
  • Քիմիական և այլ վնասակար նյութերի ազդեցություն
  • Անատոմիական դեֆեկտներ
  • Անբուժելի հիվանդություններ
    • Պոլիկիստոզ ձվարանի համախտանիշ
  • Նախկինում ստացած քիմիաթերապիա և ճառագայթային թերապիա
  • Դեղորյք
  • Վիրաբուժական պատմություն
  • Էնդոկրին խանգարումներԿաղապար:Update inline
  • Գենային անոմալիաներ

Ռիսկի կառավարելի գործոններ

Նորմալ քաշը և լավ նախածննդյան խնամքը կարող են նվազեցնել վիժելու ռիսկը։ Ռիսկի որոշ գործոններ կարող են նվազագույնի հասցվել դադարեցնելով հետևյալները.

  • Ծխելը
  • Կոկաինի օգտագործումը
  • Ալկոհոլի օգտագործումը
  • Վատ սնվելը
  • Միջավայրի՝ վիժում առաջացնող գործոնների հետ առնչությունը
  • Վիժում առաջացնող դեղորայքի կիրառումը
  • Թմրադեղերի ընդունումը

Վարում

Հղիության վաղ ժամկետներում վիժող կանանց դեպքում սովորաբար անհրաժեշտ չի լինում դիմել դեղորայքային կամ այլ միջամտությունների և նրանք սովորաբար լավանում են լավ խնամքի արդյունքում։ Վաղ ժամկետներում վիժումների մեծամասնությունն ավարտվում է ինքնուրույն, սակայն որոշ դեպքերում կարող է դեղորայքային բուժման կամ բեղմնավորման արգասիքների վակուում-ասպիրացիայի կարիք առաջանալ։ Վիժումը կանխարգելելու համար անկողնային ռեժիմի պահպանումը էֆեկտիվություն ցույց չի տվել։ Վիժած կանանց վիճակը լավանում է նաև նրբանկատ բժշկական մոտեցումից և խոսքերից։ Սթրեսի մի զգալիս մասը կարելի է հաղթահարել, եթե բժիշկը բացատրի կնոջը/զույգին, որ իրենք մեղավոր չեն կատարվածի համար և չպետք է իրենք իրենց մեղադրեն։

Վիժումից հետո հակառեզուս (Rho(D)) իմունոգլոբուլինի ներմուծման արդյունավետությունը դեռ պարզ չէ։ Մեծ Բրիտանիայում հակառեզուս հակամարմնի ներմուծումը խորհուրդ է տրվում եթե կինը վիժել է հղիության 12-րդ շաբաթվանից հետո, կամ եթե վիժումը սկսվել է 12-րդ շաբաթվանից առաջ սակայն անհրաժեշտ է կատարել վիրահատական միջամտություն։

Մեթոդներ

Լրիվ վիժման դեպքում բուժում անհրաժեշտ չէ (եթե իհարկե բացառվել է արտարգանդային հղիությունը)։ Անավարտ վիժման, դատարկ պտղապարկի կամ մահացած պտղի դեպքում առկա բուժման 3 տարբերակ․ հիվանդի շարունակական վերահսկողություն, իրականացնել դեղորայքային բուժում և իրականացնել վիրաբուժական միջամտություն։ Բուժման բացակայության դեպքում (հիվանդի շարունակական վերահսկողություն) վիժումների մեծամասնությունն (65-80%) ինքնուրույն կավարտվի 2-6 շաբաթվա ընթացքում։ Այս տակտիկան բացառում է դեղամիջողների կամ վիրահատական միջամտության հնարավոր կողմնակի էֆեկտները, սակայն մեծանում է արյունահոսության ռիսկը, որը կարող շտապ վիրահատական միջամտության անհրաժեշտություն առաջացնել։ Մեծանում է նաև անավարտ վիժման ռիսկը։ Դեղորայքային բուժումը հիմնականում իրականացվում է միզոպրոստոլի (պրոստագլանդին) միջոցով, կամ դրա կիրառումով՝ միֆեպրիստոնով նախաբուժում իրականացնելուց հետո։ Այս դեղամիջոցները նպաստում են արգանդի կծկումներին և այնտեղ մնացած հյուսվածքների արտամղմանը։ Այս մեթոդն աշխատում է օրերի ընթացքում՝ դեպքերի 95%-ում։ Կարող է իրականացվել նաև վակուում-ասպիրացիա կամ սուր կյուրետաժ։ Վակուում-ասպիրացիան առավել անվտանգ և լայն տարածում ունեցող մեթոդ է։

Ձգձգվող և թերի վիժում

Ձգձգվող կամ թերի վիժման դեպքում բուժման մեթոդը կախված է արգանդի խոռոչում մնացած հյուսվածքների քանակից։ Բուժումը կարող է ներառել հյուսվածքի հեռացում՝ վակուում ասպիրացիայի կամ միզոպրոստոլի միջոցով։

Հարուցված վիժում

Այն կանանց դեպքում, ում հղիությունը չի կարելի շարունակել, վիժում են հարուցում որակավորված բժիշկները։ Վիժման ինքնուրույն կամ բժշկական կրթություն չունեցող անձի կողմից հարուցումը վտանգավոր է և կարող է անգամ մայրական մահացության պատճառ դառնալ։ Այս երևույթը շատ երկրներում համարվում է անօրինական և դատապարտվում է հասարակության կողմից։

Սեքս

Որոշ մանկաբարձական-գինեկոլոգիական կազմակերպություններ խորհուրդ են տալիս վիժումից հետո չունենալ սեռական հարաբերություններ՝ նախքան արյունահոսության դադարեցումը։

Աջակցություն

Գինեկոլոգիական որոշ կազմակերպություններ խորհուրդ են տալիս վիժումից հետո 1-2 շաբաթ ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից՝ վարակից խուսափելու նպատակով։ Չկան լիարժեք ապացույցներ, որ հակաբիոտիկների կանխարգելիչ կիրառումն էֆեկտիվ է վիժումից հետո վարակի կանխարգելման համար։

Ելք

Հոգեբանական և զգացմունքային էֆեկտներ

Վիժում: Նշաններ և ախտանիշներ, Ռիսկի գործոններ, Ախտորոշում 
Վիժած պտուղների, վաղաժամ նորածինների և ծնվելուց հետո վաղ շրջանում մահացած նորածինների գերեզմանատուն

Յուրաքանչյուր կնոջ անձնական զգացողությունները վիժման վերաբերյալ տարբեր են և բազմակի վիժումներ ունեցող կանայք կարող են տարբեր կերպ արձագանքել ամեն հաջորդ դեպքին։

Արևմտյան երկրներում սկսած 1980-ականներից բժիշկները հավաստում են, որ վիժումը մեծ կորուստ է համարվում յուրաքանչյուր հղի կնոջ համար։ Այդ կանանց մոտ վիժումը կարող է հանգեցնել սթրեսի և դեպրեսիայի։ Այն կարող է ազդեցություն ունենալ ամբողջ ընտանիքի վրա։ Վիժած կանանցից շատերն անցնում սգի պրոցեսի միջով։ Նախածննդյան կապվածությունը կարող է հաճախ դրսևորվել ծնողական քնքշանքով ու սիրով դեպի դեռևս չծնված երեխան։ Այդպիսի կանանց մոտ վիժումն առաջացնում է խորը հոգեբանական ազդեցություն։ Որոշ կանայք կարող են նույն կերպ ծանր տանել արտարգանդային հղիության ավարտը։ Որոշների մոտ սուգը կարող է շարունակվել շաբաթներ շարունակ։ Այդ կանանց ընտանեկան խնամքի կազմակերպումը կարող է բարդ մարտահրավեր լինել, քանի որ որոշ կանայք նախընտրում են խոսել վիժման թեմայով, իսկ մյուսները նախընտրում են չխոսել դրա մասին՝ համարելով այն ցավոտ և տհաճ։ Հայրը ևս կարող է կորուստի նույն զգացողություններն ունենալ։ Սգի և կորուստի զգացողության արտահայտելը տղամարդկանց մոտ կարող է ավելի բարդ ստացվել։ Որոշ կանայք ի վիճակի են լինում պլանավորել իրենց հաջորդ հղիությունը վիժումից արդեն շաբաթներ անց։ Մյուսների համար հղիության պլանավորումը կարող է դժվարություններ առաջացնել։ Որոշ դեպքերում ծնողներին հնարավորություն է տրվում անհաս պտղին անուն տալ։ Նրանց տրվում են հիշատակի իրեր, ինչպիսիք են լուսանկարներն ու ոտնահետքերը։ Որոշները կազմակերպում են թաղման արարողություն։ Որոշներն իրենց ցավն արտահայտում են ծառ տնկելով։

Որոշ առողջապահական կազմակերպություններ խորհուրդ են տալիս վիժումից հետո հետաձգել սեռական կյանքի վերականգնումը։ Դաշտանային ցիկլը սովորաբար վերականգնվում է վիժումից 3-4 ամիս հետո։ Որոշ կանայք դժգոհում են բժիշկների և բուժքույրերի՝ իրենց հանդեպ ցուցաբերած ուշադրությունից ու խնամքից։

Հաջորդող հղիությունները

Որոշ ծնողներ փորձում են երեխա ունենալ վիժումից հետո որքան հնարավոր է շուտ։ Հղիանալու որոշում կայացնելը կարող է դժվար լինել։ Որոշ պատճառներով ծնողները կարող են շահագրգռված լինել դիտարկել նորից հղիանալու հանգամանքը։ Տարիքով մեծ կանանց դեպքում հնարավոր է կարիք լինի հրատապորեն պլանավորել հաջորդ հղիությունը՝ ելնելով տարիքային առանձնահատկություններից։ Շատ ծնողներ լավատեսորեն են տրամադրվում հաջորդող հղիությունների ելքի հանդեպ։ Որոշները վատատեսորեն են տրամադրվում և փորձում են որքան հնարավոր է մանրամասնորեն հաշվարկել հաջորդ հղիության՝ վիժումով ավարտելու ռիսկը։ Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս հղիանալու փորձերը սկսել վիժումից հետո 1 դաշտանային ցիկլ անց։ Այս դեպքում հնարավոր է լինում առավել ճշգրիտ հաշվարկել հնարավոր բեղմնավորման օրերը։ Վիժումից հետո 1-ին դաշտանային ցիկլը կարող է լինել սպասվածից շուտ կամ ուշ։ Ծնողներին կարող է խորհուրդ տրվել հաջորդ հղիության համար սպասել ավելի երկար, եթե եղել է ուշ վիժում կամ բշտային հղիություն, կամ կատարվում են հետազոտություններ։ Որոշ ծնողներ սպասում են մոտ 6 ամիս՝ ելնելով իրենց բժշկի խորհրդից։

Կրկին վիժում ունենալու ռիսկը կախված է վիժման պատճառից։ Բշտային հղիությունից հետո մեկ այլ վիժման հավանականությունը շատ ցածր է։ 3-րդ վիժումից հետո հաջորդ հղիության վիժմամբ ավարտվելու ռիսկը չափազանց բարձր է։ Որոշ երկրներում իրականցվում է նախաբեղմնավորման խնամք։

Հետագա սիրտանոթային հիվանդություն

Վիժումները և սրտի պսակաձև անոթների հիվանդանությունները խիստ ասոցացված են միմյանց հետ, սակայն չի հայտնաբերվել կապ գլխուղեաանոթային հիվանդությունների և վիժումների միջև։

Համաճարակաբանություն

Այն կանանց մոտ, ովքեր արդեն տեղյակ են, որ հղի են, վիժելու հավանականությունը 10-20% է, իսկ բեղմնավորված զիգոտի դեպքում (երբ դեռ հղիության նշաններ չկան)՝ 30-50%։ 2012 թվականին իրականացված հետազոտության համաձայն հղիության 5-20-րդ շաբաթների ընթացքում վիժման հավանականությունը 11-22% է։ Մինչև հղիության 13-րդ շաբաթը վիժման հավանականությունը յուրաքանչյուր շաբաթվա համար կազմում է 2%, իսկ սկսած 14-րդ շաբաթվանից՝ 1% յուրաքանչյուր շաբաթվա համար։ Այդ հավանականությունը գնալով նվազում է մինչև հղիության 20-րդ շաբաթը։

Հաճախականությունների տատանումը պայմանավորված է նրանով, որ շատ կանայք վիժում են վաղ ժամկետում՝ նախքան իմանալը, որ հղի են։ Այն կանայք, ում մոտ վիժումը դրսևորվում է արյունահոսությամբ, առավել հաճախ են դիմում բժշկի, քան հղիության վաղ ժամկետներում,ա առանց արյունահոսության վիժող կանայք։

Վիժման հավանականությունն աճում է երկու ծնողների տարիքի հետ։ Դանիայի տեղական հետազոտությունը պարզել է, որ 22 տարեկանում վիժման հավանականությունը 9-11% է, իսկ 48 տարեկանում՝ 84%։ Մեկ այլ հետազոտության համաձայն 40 տարեկանից հետո վիժման հավանականությունը կրկնապատկվում է։

Տերմինոլոգիա

Այն ընտանիքներում, որտեղ վիժումն առաջացնում է ամենածանր հոգեբանական հետևանքները, վիժումը համարում են երեխայի կորուստ, այլ ոչ թե սաղմի կամ պտղի, և առողջապահական համակարգի աշխատողները ստիպված են լինում ընդունել և հարգել այն տերմինը, որն առավել ընդունելի է պացիենտի համար։ Կան տերմիններ, որոնք կարող են խոցել կամ վիրավորել պացիենտին։ Վիժած հղիների մոտ առավել հաճախ սթերս առաջացնող տերմիններն են․

  • սպոնտան աբորտ՝ վիժման փոխարեն
  • սովորութային վիժում՝ երեխայի կրկնվող կորստի փոխարեն
  • բեղմնավորման արդյունք՝ երեխայի փոխարեն
  • բեղմնավորված ձվաբջջի կորուստ՝ վաղաժամկետ վիժման փոխարեն
  • վզիկի անբավարարություն՝ վզիկի թուլության փոխարեն
  • բեղմնավորան արգասիքների վիրաբուժական էվակուացիա՝ վիժման վիրահատական վարման փոխարեն։

Հղիության կորուստը ընդարձակ տերմին է, որը ներառում է վիժումը, արտարգանդային հղիությունը և բշտային հղիությունները։ Սաղմի մահ տերմինն ընդունված է շատ երկրներում և օգտագործվում է տարբեր կոնտեքստներում։ 26-րդ շաբաթից հետո վիժումը բնորոշվում է որպես վաղաժամ ծննդաբերություն։ Մեծ Բրիտանիայի օրենքների համաձայն բոլոր վաղաժամ ծննդաբերությունները պետք է գրանցվեն, սակայն դա չի վերաբերվում վիժումներին։

Պատմություն

Վիժումը նկարագրող բժշկական տերմինները փոխվել են ժամանակի ընթացքում։ Նախքան 1980-ականները, բժիշկները վիժումն անվանում էին սպոնտան աբորտ, իսկ հղիության արհեստական ընդհատումը՝ ինդուկցված աբորտ։ 1980-19900-ականներին բժիշկները սկսեցին առավել մեծ ուշադրություն դարձնել վաղ ժամկետում հղիության ընդհատմանը տրվող տերմինին։ Որոշ մասնագետներ առաջարկեցին «կրելախախտ» բառը՝ հիմնավորելով այն նրանով, որ դա ավելի հարգալից է պացիենտի հանդեպ և նվազ սթրեսային։ Այս փոփոխությունն աջակցություն ստացավ Մեծ Բրիտանիայի մասնագետների կողմից 1990-ականներին։

Հասարակություն և մշակույթ

Հասարակության վերաբերմունքը վիժումների հանդեպ փոխվել է ժամանակի ընթացքում։ 20-րդ դարի սկզբնական շրջանում առավել մեծ ուշադրություն էր հատկացվում մոր ֆիզիկական առողջությանը և այն բարդություններին, որոնք կարող էին առաջանալ վիժման հետևանքով։ Կային նաև այլ արձագանքներ՝ կապված անցանկալի հղիությունից ազատվելու և բժշկական միջամտության ծախսերի հետ։ 1940-ականներին և 1950-ականներին մարդիկ վիժումներին վերաբերվում էին դրականորեն, քանի որ համարվում էր, որ վիժում տեղի է ունենում, եթե պտուղն ունի որոշակի դեֆեկտներ և հետևաբար ընտանիքը «փրկվում էր» հաշմանդամություն ունեցող երեխա խնամելուց։ 20-րդ դարի կեսերին, չնայած մի փոքր սթրեսային լինելուն, այնուամենայնիվ վիժումը համարվում էր օրհնություն և նոր ու առողջ երեխաներ ունենալու հնարավորություն։ Վիժումների մասին լրատվական հրապարակումները սովորաբար ավարտվում էին ցուցադրելով առողջ երեխայի, հիմնականում տղայի, որն իբր հաջորդել է վիժմանը

Այլ կենդանատեսակներ

Վիժում տեղի ունենում բոլոր այն կենդանատեսակների մոտ, որոնք հղիություն են տանում։ Կենդանիների վիժման համար կան ռիսկի մի շարք գործոններ։ Օրինակ ոչխարների մոտ վիժում հաճախակի առաջանում է դռան տակ մնալու կամ շների կողմից հետապնդվելու պատճառով։ Կովերի մոտ վիժման պատճառ կարող են լինել այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են բրուցելյոզը կամ կամպիլոբակտերը, սակայն դրանք հիմնականում կառավարվում են պատվաստումների միջոցով։

Որոշ այլ հիվանդություններ ևս մեծացնում են կենդանատեսակների վիժման հավանականությունը։ Որոշ կենդանիների մոտ վիժում առաջանում է երբ նրանց արուի փոխարեն հայտնվում է նոր արու։ Այս երևույթը ստացել է Բրյուսի էֆեկտ անվանումը։ Ապացուցվել է այն էգ մկները, ում մոտ արձանագրվում են վիժումներ, օտար արուների հետ անցկացնում են նշանակալիորեն ավելի շատ ժամանակ, քան այն էգերը, ում մոտ վիժումներ չեն դիտվում։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Hoffman, Barbara (2012). Williams gynecology. New York: McGraw-Hill Medical. ISBN 9780071716727.

Արտաքին հղումներ

Դասակարգում
Արտաքին աղբյուրներ
Վիժում: Նշաններ և ախտանիշներ, Ռիսկի գործոններ, Ախտորոշում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիժում» հոդվածին։

Tags:

Վիժում Նշաններ և ախտանիշներՎիժում Ռիսկի գործոններՎիժում ԱխտորոշումՎիժում ԿանխարգելումՎիժում ՎարումՎիժում ԵլքՎիժում ՀամաճարակաբանությունՎիժում ՏերմինոլոգիաՎիժում ՊատմությունՎիժում Հասարակություն և մշակույթՎիժում Այլ կենդանատեսակներՎիժում ԾանոթագրություններՎիժում ԳրականությունՎիժում Արտաքին հղումներՎիժում

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարդ բանականԽոնարհումՇվեյցարիաՀայրենիք (հասկացություն)ՄեղուներՄշո ճառընտիրՎերաբերական (խոսքի մաս)Չինգիզ խանՍեռական բազմացումՄարսողական համակարգԿունիլինգուսԹիրեոտրոպ հորմոնԵրկաթ պակասորդային սակավարյունությունՈրոշիչԱդոլֆ ԱնդերսենՎարդան ՄամիկոնյանՆեպտունՀայաստանի ձկների ցանկՍեռական հերպեսՄակրոֆագերՀայաստանի դրոշԴեռահասի հոգեբանությունՊարզ նախադասությունԲառակապակցությունՀակոբ ՊարոնյանԴրաստամատ ԿանայանԱնակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցումԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԲաթումի պայմանագիրՇուշիի ազատագրումԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԳարունՄեջքի ցավՎիրուսներՕվկիանիաՀայաստանի ազգային հերոսՆախադասության գլխավոր անդամներՇաքիի ջրվեժՍևրի պայմանագիրՅուպիտեր (մոլորակ)Օլիմպիական խաղերԾիծեռնակներՄակդիրՌուսական կայսրությունՀայկական խոհանոցՑեղասպանությունԱրգանդի վզիկի քաղցկեղՍոս ՍարգսյանՀղիություն (մարդ)Վիտամին B12 անբավարարությունՓիլիսոփայությունՎիտամին CԱրծիվներԼևոն ԲԱվետիք ԻսահակյանՈրոտանԹաջ ՄահալԲանաստեղծական կայուն ձևերՀին աշխարհի յոթ հրաշալիքներՄարտիրոս ՍարյանՀայկական գորգՊատվի համար (դրամա)ԼեյկոցիտԾնեբեկՆԱՏՕՖրանսիաԲագրատունիների թագավորությունԲաժանարարների աղյուսակՀայկական ֆիլմերի ցանկԳևորգ ԿասպարովԿիլիկիայի հայկական թագավորությունԱմբոխները խելագարվածՎանՔար🡆 More