Առաջավորասիական Ընձառյուծ

Առաջավորասիական ընձառյուծ, հիմնականում ավելի շատ հայտնի է որպես Կովկասյան ընձառյուծ, շատ հայտնի է նաև պարսկական ընձառյուծ անունով (լատին․՝ Panthera pardus ciscaucasica կամ Panthera pardus saxicolor կամ Panthera pardus transcaucasica), Առաջավոր Ասիայում բնակվող ընձառյուծի ենթատեսակ։

Առաջավորասիական ընձառյուծ
Առաջավորասիական ընձառյուծ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ցեղ Հովազներ
Տեսակ Ընձառյուծ
Ենթատեսակ Առաջավորասիական ընձառյուծ
Լատիներեն անվանում
Panthera pardus ciscaucasica
(Satunin, 1914)
Հոմանիշներ

Panthera pardus saxicolor (Pocock, 1927),
Panthera pardus tulliana,

Հատուկ պահպանություն
Առաջավորասիական ԸնձառյուծՎտանգված տեսակ
Վտանգված տեսակ
IUCN 3.1 Endangered : 15961
Տարածվածություն
պատկեր

Առաջավորասիական Ընձառյուծ
Դասակարգումը
Վիքիցեղերում

Առաջավորասիական Ընձառյուծ
Պատկերներ
Վիքիպահեստում




Առաջավորասիական ընձառյուծի լատիներեն պաշտոնական գիտական անվանումը՝ Panthera Pardus Ciscaucasica, Նախկին ԽՍՀՄ տարածքում այն հաճախ անվանվում էր Panthera pardus tulliana կամ Panthera Pardus Ciscaucasica, իսկ Panthera pardus saxicolor տերմինը օգտագործում էին արևմտյան մասնագետները։

Արտաքին պարամետրեր և նկարագիր

Կովկասյան ընձառյուծը Հովազառյուծի ամենամեծ տեսակներից մեկն է, իր մարմնի արտաքին պարամետրերով և ֆիզիկական առանձնահատկությամբ մոտ է Սիբիրյան և Բենգալյան Հովազառյուծներին ու Շրի Լանկայի Ցելոյան Հովազառյուծներին։ Ընձառյուծը չափահաս է լինում 3-ից 4 տարեկանում։ Չափահաս ընձառյուծների քաշը կազմում է 46-100 կգ, առանձին դեպքերում ամենախոշորների քաշը հասնում է անգամ մինչև 111 կգ-ի։ Արուների բարձրությունը կազմում 65-85 սմ (միջինը 75 սմ), երկարությունը՝ 1,8-ից մինչև 2,71 մետր, էգերի քաշը կազմում 30-77 կգ, բարձրությունը՝ 56—72 սմ, երկարությունը կազմում է 1,5-2,2 մետր։ Ընձառյուծները վազքով կարող են զարգացնել առավելագույնը 90 կմ/ժ արագություն։ Հայաստանում զբոսնող կամ բնակվող արու ընձառյուծների զանգվածը լինում է 46-83 կգ, իսկ էգ առանձյակների քաշը՝ 30—63 կգ, հովազի բացարձակ քաշային տիրույթներում։ Արու Կովկասյան ընձառյուծի միջին քաշը կազմում է 70-75 կգ։ Ընձառյուծների կյանքի տևողությունը 13-20 տարի է։

Պահպանություն

Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Գրանցված է նաև նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում։ Ընձառյուծի այս ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը՝ «Near Threatened» կարգավիճակով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D:

Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում։ 2002 թվականից սկսած WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է ընձառյուծի պահպանության իրականացմանը և կատարում է տեսակի մոնիթորինգը արեալի սահմաններում։

Տարածվածություն

Տարածված է Հյուսիսային Կովկասում, Հարավային Կովկասում, Արևելյան Թուրքիայում, Հարավային Թուրքմենստանում, Իրանում, Աֆղանստանում։

Տարածվածությունը Հայաստանում

Բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ–իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում։

Հայաստանում պոպուլյացիայի փոքրագույն թվաքանակը՝ առնվազն 13-16 ընձառյուծ, միջին ստանդարտ թիվը՝ 20-24-37 առանձյակ, առավելագույն ամենամեծ թվաքանակը՝ 46-60 առանձնյակ, իսկ առանձին բացառիկ դեպքերում երբեմն հասնում է անգամ մինչև 66 առանձնյակի, շատ հազվադեպ են լինում 70 առանձյակներ։ Ներկայիս դրությամբ կենդանատեսակի քանակը 26–30 առանձնյակ է։ Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7500 կմ2։ Բնակեցման տարածքը կազմում է 2861 կմ2։ Այն ներառում է մշտական և ժամանակավոր բնակեցման տարածքները և միջանցքներ։ Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում (207.9–208 կմ2), գ. Նռնաձորից դեպի հյուսիս (297 կմ2) գտնվող տեղամասում եւս գիշատիչը բնակվում է մշտապես։ Բայց հայաստանում զբոսնող սև գույնի մելանիստիկ ընձառյուծների թիվը կազմում է 8-12 առանձյակ, քանակը չի գերազանցում 13-ը։

Բնակության պայմաններ

Տարածված է լեռնատափաստաններում և տափաստաններում, չորային կամ լեռնային նոսրանտառներում, անտառատափաստաններում, սաղարթախիտ անտառներում, որտեղ ամենաշատը ծառեր են։ հարավային լանջերի լեռնային, ենթալպյան և ալպյան մարգագետիններում։

Սննդառություն

Որսում են վայրի խոզ, այծյամ, հնդկական մացառախոզ, գորշ նապաստակ։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Առաջավորասիական Ընձառյուծ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաջավորասիական ընձառյուծ» հոդվածին։
Առաջավորասիական Ընձառյուծ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաջավորասիական ընձառյուծ» հոդվածին։

Tags:

Առաջավորասիական Ընձառյուծ Արտաքին պարամետրեր և նկարագիրԱռաջավորասիական Ընձառյուծ ՊահպանությունԱռաջավորասիական Ընձառյուծ ՏարածվածությունԱռաջավորասիական Ընձառյուծ Բնակության պայմաններԱռաջավորասիական Ընձառյուծ ՍննդառությունԱռաջավորասիական Ընձառյուծ ԾանոթագրություններԱռաջավորասիական Ընձառյուծ ԱղբյուրներԱռաջավորասիական ԸնձառյուծԱռաջավոր ԱսիաԸնձառյուծԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրազահանԹարախակույտԳայանե (բալետ)Վաղ հղիության արյունահոսությունԶատիկՀայկ և ԲելԷնդոմետրիոզԱզատի ջրամբարԳլխուղեղի բորբոքումԱզգերի լիգաԱլպիական մանուշակ (պատմվածք)Լևոն ԱրոնյանՀռոմեական կայսրությունՀայաստանում ֆրանսիական համալսարանԳորիսԼենկթեմուրՎերք Հայաստանի (վեպ)ԵվրասիաԲողոքի ցույցեր Տավուշում (2024)ՍինուսիտՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՄակդիրԵրևանի մետրոպոլիտենՋերմոցային էֆեկտԱրցախի պատմությունԼոռու մարզՈրդանման ելունի բորբոքումՀայաստանի զինանշանՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԱնրի ՎեռնոյԴերբայական դարձվածԱրյունԼյարդի ցիռոզՎիլյամ ՍարոյանԱրհեստական բանականությունԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԿիլիկիաՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԵրիկամային անբավարարությունՍուրբ Յոթ ՎերքՏավուշ (գյուղ)ՍունկԴանթեական առասպելԱլմա-Աթայի հռչակագիրՄոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (1921)Եռանկյան բարձրությունՆահանջը առանց երգիԹմրամիջոցՎարդանանց պատերազմԲաղանիսԱրգանդի միոմաՍեռական հերպեսԱնգլերենԿոկորդաբորբԵրկաթ պակասորդային սակավարյունությունՓոքրիկ իշխանըԳևորգ ՄկրտչյանԴավիթ ԲեկՌուսաստանի քաղաքների ցանկԼուսնի փուլերՀայաստանի ձկների ցանկՄուշեղ ԳալշոյանԵրաժշտությունԾխախոտԼեոնարդո դա ՎինչիԱյրին (նորավեպ)ԿատարակտԱրշիլ ԳորկիԱռողջ ապրելակերպՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Հարցական նշանՄիացյալ ԹագավորությունԱլեքսանդր ԹամանյանԵնթաստամոքսային գեղձի բորբոքում🡆 More