Գլխուղեղի Բորբոքում

Էնցեֆալիտ, գլխուղեղի բորբոքում։ Ծանրությունը փոփոխական է։ Ախտանշանները կարող են ներառել՝ գլխացավ, տենդ, շփոթություն, ծռված պարանոց և փսխում։ Բարդությունները կարող են ներառել՝ էպիլեպտիկ նոպա, հալյուցինացիաներ, խոսակցական խնդիրներ, ամնեզիա և լսողության խնդիրներ։

Գլխուղեղի բորբոքում
Գլխուղեղի Բորբոքում
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառՎարակ և Աուտոիմունություն
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
ՀՄԴ-9323
ՀՄԴ-10A83, A86, B94.1 և G05
Գլխուղեղի Բորբոքում Encephalitis Վիքիպահեստում

Էնցեֆալիտի պատճառ կարող են լինել վիրուսները, ինչպիսիք են՝ herpes simplex վիրուսը և կատաղության վիրուսը, ինչպես նաև բակտերիաները, սնկերը կամ պարազիտները։ Այլ պատճառներից են աուտոիմուն հիվանդություններն ու որոշ դեղամիջոցներ։ Շատ դեպքերում պատճառն անհայտ է։ Ռիսկի գործոն է հանդիսանում թույլ իմունային համակարգը։ Ախտորոշումը սովորաբար հիմնված է ախտանիշների վրա։ Ախտորոշմանն օգնում են արյան թեստերը, բժշկական հետազոտություններն ու ուղեղ-ողնուղեղային հեղուկի հետազոտման մեթոդները։

Էնցեֆալիտի որոշ տեսակներ կանխվում են պատվաստանյութերով։ Բուժումը կարող է ներառել հակավիրուսային դեղամիջոցներ (ինչպիսին է ացիկլովիրը), հակադեպրեսանտներ և կորտիկոստերոիդներ։ Բուժումը սովորաբար անցկացվում է հիվանդանոցում։ Որոշ հիվանդներ պահանջում են արհեստական շնչառություն։ Անհետաձգելի բուժումն անցկացնելուց հետո, վերականգնողական բուժման կարիք կարող է առաջանալ։ Գիտնականների գնահատմամբ 2015 թվականին 4,3 միլիոն մարդ տուժել է էնցեֆալիտից և արդյունքում մահացել է 150 հազարը։

Նշաններ և ախտանիշներ

Մեծահասակ հիվանդները գանգատվում են ջերմության բարձրացումից, գլխացավից, շփոթությունից։ Փոքր երեխաների կամ նորածինների մոտ էնցեֆալիտը կարող է արտահայտվել դյուրագրգռությամբ, վատ ախորժակով և ջերմության բարձրացմամբ։ Նյարդաբանական հետազոտությունները սովորաբար հայտնաբերում են հիվանդների թմրածություն կամ շփոթվածություն։ Ծռված պարանոցը՝ ուղեղի մենինգեալ թաղանթի գրգռվածության պատճառով, ցույց է տալիս, որ հիվանդը ունի կա՛մ մենինգիտ, կա՛մ մենինգոէնցեֆալիտ։

Պատճառներ

Գլխուղեղի Բորբոքում 
Կատաղության վիրուս

Վիրուսային էնցեֆալիտ

Վիրուսային էնցեֆալիտը կարող է առաջանալ կա՛մ որպես սուր վարակի անմիջական ազդեցություն, կա՛մ որպես թաքնված վարակի դրսևորում։ Վիրուսային էնցեֆալիտների մեծամասնությունն անհայտ պատճառագիտություն ունի, սակայն վիրուսային էնցեֆալիտի ամենատարածված պատճառը հերպեսային ինֆեկցիան է։ Սուր վիրուսային էնցեֆալիտի այլ պատճառներն են կատաղության վիրուսը, պոլիովիրուսը և կարմրուկի վիրուսը։

Լրացուցիչ հնարավոր վիրուսային էնցեֆալիտի պատճառներն են՝ արբովիրուսը (Սենթ Լուի էսցեֆալիտը, Ուեսթ Նայլի էնցեֆալիտը), բունիավիրուսը (Լա Կրոսս ցեղը), արենավիրուսը (լիմֆոցիտար խորիոմենինգիտ վիրուս), ռեովիրուսը (Կոլորադո տզի վիրուսը) և հենիպավիրուսը։ Պոուասսան վիրուսը հազվադեպ կարող է էնցեֆալիտ առաջացնել։

Բակտերիալ և այլ

Բակտերիալ էնցեֆալիտը կարող է առաջանալ բակտերիալ ինֆեկցիայի հետևանքով, ինչպես օրինակ՝ բակտերիալ մենինգիտը։ Այն կարող է լինել նաև, որպես սիֆիլիսի բարդություն (երկրորդային էնցեֆալիտ)։

Որոշակի մակաբուծային կամ պարազիտար ինֆեկցիաներ, ինչպիսիք են տոքսոպլազմոզը, մալարիան կամ առաջնային ամեոբային մենինգեոէնցեֆալիտը, նույնպես կարող են էնցեֆալիտի պատճառ դառնալ իմունոդեֆիցիտով հիվանդների մոտ։ Lայմի հիվանդությունը կամ Bartonella henselae-ը նույնպես կարող են էնցեֆալիտի պատճառ դառնալ։

Այլ բակտերիալ պաթոգեններ, ինչպիսիք են միկոպլազման և ռիկետսիան, առաջացնում են բորբոքում և էնցեֆալիտ։ Ոչ ինֆեկցիոն պատճառները ներառում են սուր դեսիմինացված էնցեֆալիտը, որը դեմիելինացված է։

Լիմբիկ էնցեֆալիտ

Լիմբիկ էնցեֆալիտը գլխուղեղի լիմբիական համակարգի սահմանափակ բորբոքային հիվանդությունն է։ Կլինիկորեն հաճախ արտահայտվում է ապակողմնորոշմամբ, դիսինհիբիտացիայով, հիշողության կորստով և վարքային անոմալիաներով։ ՄՌՏ հետազոտությամբ հայտնաբերվում է T2 խոցելիություն միջին քունքային բլթի կառույցներում, իսկ որոշ դեպքերում` այլ լիմբիկ կառույցներում։ Լիմբիկ էնցեֆալիտը որոշ դեպքերում աուտոիմուն ծագում ունի։

Աուտոիմուն էնցեֆալիտ

Աուտոիմուն էնցեֆալիտի նշաններ կարող են լինել կատատոնիան, պսիխոզները, աննորմալ շարժումներն ու ինքնուրույն դիսռեգուլացիան։ Հակամարմին միջնորդված հակա-N-մեթիլ-D-ասպարտատ-ընկալչային էսցեֆալիտը և Ռասմուսենի էնցեֆալիտը աուտոիմուն էնցեֆալիտի օրինակներ են։ Հակա-NMDA- ընկալչային էնցեֆալիտը ամենատարածված աուտոիմուն ձևն է և ուղեկցվում է ձվարանների տերատոմայով` 18-45 տարեկան կանանց 58%-ի շրջանում:

Լեթարգիկ էնցեֆալիտ

Լեթարգիկ էնցեֆալիտը հայտնաբերվում է բարձր ջերմությամբ, գլխացավով, գրգռի նկատմամբ ուշացած ֆիզիկական պատասխանով և լեթարգիայով։ Անհատները կարող են նշել մարմնի վերին կեսի թուլություն, մկանային ցավ և ցնցումներ։Սակայն ներկայումս լեթարգիկ էնցեֆալիտի պատճառը հայտնի չէ։ 1917 թվականից մինչև 1928 թվականը լեթարգիկ էնցեֆալիտի էպիդերմիա է տարածվել աշխարհով մեկ։

Ախտորոշում

Գլխուղեղի Բորբոքում 
Նորածնի ողնաշարի թակում

Հիվանդներն ախտորոշվում են էնցեֆալիտով միայն այն դեպքում, եթե ունեն նվազած գիտակցություն կամ գիտակցության փոփոխություն, լեթարգիա կամ անձի փոփոխություն նվազագույնը 24ժամվա ընթացքում՝ առանց այլ բացատրելի պատճառի։ Էնցեֆալիտի ախտորոշումը կատարվում է տարբեր թեստերի միջոցով։

  • ՄՌՏ-ի կողմից կատարված ուղեղի սկանավորումը կարող է որոշել բորբոքումն ու տարբերակել այլ հնարավոր պատճառներից։
  • Էլեկտրաուղեղագրության՝ ուղեղի գործունեության մոնիտորինգի ընթացքում, էնցեֆալիտը առաջացնում է աննորմալ ազդանշան։
  • Գոտկային պունկցիան օգնում է որոշել էնցեֆալիտը թեստի միջոցով՝ օգտագործելով պունկցիայից ստացված ուղեղային-ողնաշարի հեղուկը։
  • Արյան քննություն
  • Մեզի անալիզ
  • Պոլիմերազի շղթայական ռեակցիան (ՊՇՌ)՝ ուղեղային հյուսվածքի փորձարկում, որն օգնում է հայտնաբերելու վիրուսային ԴՆԹ-ների առկայությունը։ Այն հանդիսանում է վիրուսային էնցեֆալիտի նշան։

Կանխարգելում

Պատվաստումը արդյունավետ է վիրուսային և ճապոնական էնցեֆալիտի դեմ։ Սա պետք է հաշվի առնել ռիսկային անձանց համար։  

Բուժում

Բուժման ժամանակ կիրառվում են.

  • Հակավիրուսային բուժում (եթե պատճառը վիրուսային է)
  • Հակաբիոտիկներ, (եթե պատճառը բակտերիալ է)
  • Ստերոիդներ (ուղեղի այտուցի դեպքում)
  • Սեդատիվներ
  • Ացետամինոֆեն տենդի ժամանակ
  • Օկուպացիոն թերապիա և ֆիզիկալ բուժում (գլխուղեղի պոստինֆեկցիոն ախտահարման դեպքում)

Պիրիմետամինով բուժումը հիմնական բուժման մեթոդն է։ Հաճախ օգտագործվում է տոքսոպլազմոզով հարուցված էնցեֆալիտի բուժման համար, որն առաջանում է Toxoplasma gondii-ի կողմից և կարող է կյանքի համար վտանգավոր լինել թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ։ Բարձր ակտիվ հակառետրովիրուսային թերապիայի (HAART) օգտագործումը պիրիմետամինային թերապիայի հետ համատեղ, նվազեցնում է ՄԻԱՎ-ով և տոքսոպլազմոզով հիվանդների մոտ ռեցիդիվի հնարավորությունը մոտավորապես 11%-ից մինչև 18%։ Սա զգալի տարբերություն է, քանի որ ռեցիդիվը կարող է ազդել հիվանդության ծանրության և կանխագուշակման վրա՝ հանգեցնելով առողջապահական ծախսերի ավելացման։

Կանխատեսում

Թույլ կանխորոշիչ նշաններն են՝ ուղեղային այտուցը, էպիլեպտիկ ստատուսը և թրոմբոցիտոպենիան։ Ընդհակառակը, ախտորոշման վաղ փուլերում նորմալ էլեկտրոուղեղագրությունը դրական կանխորոշման ցուցանիշ է հանդիսանում։

Համաճարակաբանություն

Գլխուղեղի Բորբոքում 
էնցեֆալիտի մահվան դեպքերը մլն մարդու հաշվով 2012թ-ին

Նոր սուր էնցեֆալիտի դեպքերի թիվը արևմտյան երկրներում տարեկան կազմում է 7.4 դեպք 100.000 մարդու հաշվով։ Արևադարձային երկրներում դեպքերի տարեկան թիվը կազմում է 6.34 100.000 մարդու հաշվով։ Էնցեֆալիտի տարեկան դեպքերի թիվը ժամանակի ընթացքում չի փոխվել։ ԱՄՆ-ում 2005 թվականից 2015 թվականին տարեկան 250,000 դեպք է գրանցվել։ Այս ժամանակահատվածում ԱՄՆ-ում էնցեֆալիտով հոսպիտալացվել է 7 հիվանդ 100.000 մարդուց։ Գիտնականների գնահատմամբ 2015 թվականին աշխարհում 4,3 մլն մարդ տուժել է էնցեֆալիտից և արդյունքում մահացել է 150 հազարը։ Herpes simplex էնցեֆալիտն ախտահարում է տարեկան 2-4 մլն բնակչի։

Տերմինաբանություն

Էնցեֆալիտը մենինգիտի հետ միասին հայտնի է, որպես մենինգոէնցեֆալիտ։ Մինչդեռ էնցեֆալիտը ողնուղեղի ընդգրկմամբ հայտնի է որպես՝ էնցեֆալոմիելիտ։

Անվանումը ծագել է հին հունական ἐγκέφαλος, enképhalos ՝ «ուղեղ», κεφαλή, kephale՝ «գլուխ» և բժշկական վերջածանց -itis «բորբոքում» բառերից։

Տես նաև

  • Ռասմուսսենի էնցեֆալիտ
  • Բիկերստաֆի էնցեֆալիտ
  • Լա Կրոսս էնցեֆալիտ
  • Վերնիկենի էնցեֆալոպաթիա
  • Մենինգիտ
  • Ցերեբրիտ
  • էնցեֆալոմիելիտ
  • Նաեգլերիզիս (առաջնային ամեոբային մենինգեոէնցեֆալիտ)
  • Էնցեֆալիտի միջազգային օր

Ծանոթագրություններ

Հետագա ընթերցանության համար

Արտաքին հղումներ

Գլխուղեղի Բորբոքում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլխուղեղի բորբոքում» հոդվածին։

Tags:

Գլխուղեղի Բորբոքում Նշաններ և ախտանիշներԳլխուղեղի Բորբոքում ՊատճառներԳլխուղեղի Բորբոքում ԱխտորոշումԳլխուղեղի Բորբոքում ԿանխարգելումԳլխուղեղի Բորբոքում ԲուժումԳլխուղեղի Բորբոքում ԿանխատեսումԳլխուղեղի Բորբոքում ՀամաճարակաբանությունԳլխուղեղի Բորբոքում ՏերմինաբանությունԳլխուղեղի Բորբոքում Տես նաևԳլխուղեղի Բորբոքում ԾանոթագրություններԳլխուղեղի Բորբոքում Հետագա ընթերցանության համարԳլխուղեղի Բորբոքում Արտաքին հղումներԳլխուղեղի ԲորբոքումԱմնեզիաԲորբոքումԳլխացավԶգայապատրանքԷպիլեպտիկ նոպաԼսողությունՄարդու գլխուղեղՏենդՓսխում

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կանաչ դաշտը (պատմվածք)Սասնա ծռերԹլպատումՄակերեսԳևորգ Մարզպետունի (վեպ)ՀիսուսԱստվածաշունչԳոշավանքՀայկական ճարտարապետությունՐաֆֆիՀայաստանի դրոշԱռնո ԲաբաջանյանԼյարդի հիվանդություններԵրկաթ պակասորդային սակավարյունությունՔըրք ՔըրքորյանԵղջերուՀայաստանի Հանրապետության նախագահԱրշակունիներՀարադրությունՀղիություն (մարդ)ԾնեբեկԽոյ (կենդանակերպի նշան)ՄանդակՍևրի պայմանագիրՎանա լիճՄարդու ատամՀակաբիոտիկներՀայրենական մեծ պատերազմՀայաստանի ազգային հերոսԿարտոֆիլՀայաստանի զինված ուժերՍերժ ԱվետիքյանԹմկաբերդի առումըԲանաստեղծությունՄեծապատիվ մուրացկաններԳարեգին ԲՄարգինալՀայկական անմոռուկՄանուշակՎահանագեղձՑեղակրոնությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՄհեր ՄկրտչյանԲառարանԱքբար ՄեծՍիամանթոՀարավային ԱմերիկաՀամո ՍահյանՎանա ծովուն արշալույսըՄիրհավ (պատմվածք)Երիտասարդ թուրքերՀայկական դրամՀեքիաթՆախադասությունՄակդիրՀապավում44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկՆեղոսՎիտամին AԱլբերտ ԱյնշտայնԿենդանակերպի նշաններԼոռու մարզՊարզ թիվՏուբերկուլոզՕրալ սեքսՏիգրանակերտ (մայրաքաղաք)Պարույր ՍևակՎիքիպեդիաՎերաբերական (խոսքի մաս)Հայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՁորի Միրոն (ֆիլմ)Հավասարասրուն սեղանԳառնու հեթանոսական տաճարՀայոց այբուբենի հուշարձանԵրկիրԲուրգ (երկրաչափություն)Ռուբեն ՍևակՍերգեյ Փարաջանով🡆 More