Հարադրություն

Հարադրություն, բառաբարդության տեսակ, որի դեպքում բարդ բառեր են կազմվում առանձին բառերի հարադրմամբ։ Տեսակները կարող են լինել անվանական (գիշեր-ցերեկ, կահ-կարասիք, հինգ-վեց) և բայական (բաց թողնել, ծլել-ծաղկել, գլուխ բերել)։ Հայոց լեզուն առանձնապես հարուստ է բայական հարադրական բարդություններով, որոնք լինում են

  • հարադրավոր (աչքի ընկնել)
  • զուգադրական (բռնել-տանել, երգել-պարել)
  • պատճառական (գրել տալ, զգացնել տալ)

Նույն բառերի հարադրմամբ կազմվում են կրկնավոր բարդություններ (արագ-արագ, խումբ-խումբ, նաև՝ բան-ման, մարդ-մուրդ, առոք-փառոք)։ Հաճախ նույնանիշ, հականիշ և կամ իմաստով հարաբերակից բառերի հարադրությամբ, երբ դրանք կապակցվում են և շաղկապով, կազմվում են բաղհյուսական բարդություններ (ահ ու դող, բառ ու բան, կեր ուխում, կարգ ու կանոն, սար ու ձոր, ներս ու դուրս)։ Հարադրությամբ կազմված բարդությունների բաղադրիչները սովորաբար գործածվում են անջատ և ունենում առանձին շեշտ, բայց, իբրև կանոն, միասին մի ընդհանուր բառային նշանակություն են արտահայտում։ Հարադիր բարդություններ են կոչվում այն բառերը որոնք գրվում են առանձին։ Համադիր են կոչվում այն բառերը որոնք գրվում եմ միասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 277 Հարադրություն


Tags:

ԲայԲառ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿադմիումՄայիսյան հերոսամարտերՖոտոսինթեզԴերբայական դարձվածՇաքիի ջրվեժՔաոս (վեպ)Հայկական բանակ (1918-1920)ԱնասնաֆերմաԳեղարդի վանքԾնեբեկԾիրանՍառը պատերազմԵռանկյունԱվշային հանգույցՎանի թագավորության արքաների ցանկՄաշկի սնկային հիվանդություններՎարդանանք (պատմավեպ)ՇուկաՊյութագորասի թեորեմԾծմբական թթուԼիտրՄամուլԿարմրուկՈսկիԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ՕդնոկլասնիկիՕսմանյան կայսրությունՓիղՆազիկ ԱվդալյանՍեռական հերպեսԿաթվածԳևորգ ԿասպարովՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԹաջ ՄահալՎոլեյբոլԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ՍինգապուրԱրցախյան ազատամարտՊարույր ՍևակԳլաուկոմաԵղջերուՊարագաներՎիտամին D-ի անբավարարությունՄԻԱՎ/ՁԻԱՀԸղձական եղանակՀամբարձում (տոն)ՎիքիպեդիաԱլեքսանդր ՊուշկինՄշո ճառընտիրԼուսինՂազարոս ԱղայանԼիմֆոմաՔրիստոնեությունԱղավնիներՋերմաստիճանԱգաթա ՔրիստիՈւղիղ խնդիրԺողովրդավարությունՀայերեն հայհոյախոսությունԻտալիաԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԲեզոարյան այծԱստղԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀարավային Ամերիկայի երկրների ցանկԵրկիրԱմինաթթուԱրշակունիների թագավորությունՀամացանցՄովսես ԽորենացիԿիլիկիաՕրալ սեքսԱլպիական մանուշակ (պատմվածք)Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան🡆 More