Նախադասություն

Նախադասություն, շարահյուսական միավոր, որ ձևավորում է ամփոփ միտք և ունի հնչերանգային ավարտվածություն։ Նախադասության սկիզբը կամ ավարտը կարող է համընկնել բացարձակ դադարներին, երբ նրանով սկսվում կամ ավարտվում է խոսքը, կարող է և համընկնել շարահյուսական դադարին, որը համեմատաբար ավելի տևական է, քան հնչաբառի (միջբառային) կամ հնչաշարույթի դադարը։ Կառուցվածքային բարձր մակարդակում գործառող ասույթ է։ Ներառում է ստորին մակարդակների բոլոր կառույցներն ու բաղադրիչ տարրերը։ Ամենաբնորոշ հատկանիշը ստորոգական գործառությունն է.

հատկանիշի վերագրումը, հատկացումը առարկային, ստորոգումը։

Նախադասություն
Հայերենի պարզ և բարդ նախադասությունները

Խոսքի մեջ նախադասությունները միմյանց հետ ունենում են մտքի կապ, այլապես ծավալուն չի կարող կատարել հաղորդակցական իր դերը։

Նախադասություն և դատողություն

Հայ քերականության մեջ նախադասություն տերմինը մուտք է գործել տրամաբանության բնագավառից։ Այժմ այն գործառում է քերականական նշանակությամբ, իսկ տրամաբանության մեջ նրան համարժեք է դատողություն տերմինը։

Դատողությունը՝ որպես տրամաբանական միավոր, արտահայտվում է նախադասության միջոցով։ Բառերի միևնույն զուգորդումը, որ տրամաբանության մեջ դիտվում է իբրև դատողություն, քերականության մեջ համարվում է նախադասություն։ Նախադասությունը միևնույն դատողությանն արտահայտություն է տալիս տարբեր միջոցներով, ինչի պատճառով դրանք կարող են կառուցվածքով չհամընկնել։ Բացի այդ՝ կան նախադասություններ, որոնք տիպիկ դատողություններ չեն արտահայտում (հրամայական, որոշ հարցական ու բացականչական նախադասություններ)։

Նախադասությունների դասակարգում

  • Ըստ կառուցվածքային հատկանիշի (ըստ ստորոգումների քանակի)` նախադասությունները լինում են պարզ և բարդ։ Պարզ նախադասություններն ունենում են մեկ ստորոգում և կարող են լինել միակազմ կամ երկկազմ։ Բարդ նախադասություներն ունենում են մեկից ավելի ստորոգում և կարող են լինել բարդ համադասական կամ բարդ ստորադասական։
  • Նայած նրան, թե նախադասություն կազմող տարրերը լրիվ են, թե զեղչված, զանազանում են լրիվ նախադասություն և թերի նախադասություն։
  • Ըստ հնչերանգի (ու հաղորդման նպատակի)` տարբերում են պատմողական, հարցական, բացականչական, հրամայական (հորդորական) նախադասություններ։
  • Զանազանում են նաև բայական ու անվանական նախադասություններ։ Նախադասությունը կոչվում է բայական, երբ նրա ստորոգյալն արտահայտված է բայով, կամ երբ գերադաս անդամը (միակազմ նախադասությունների դեպքում) արտահայտված է դերբայով։ Նախադասությունը կոչվում է անվանական, երբ ստորոգյալն ունի անվանական բաղադրիչ (ստորոգելի, ստորոգելիական վերադիր) կամ երբ գերադաս անդամը (միակազմ նախադասությունների դեպքում) արտահայտված է գոյականով (անունով կամ ոչ բայական այլ տարրով)։ Հայերենում ըստ էության առկա են բայական ու անվանաբայական նախադասություններ։
  • Ըստ հակադարձման կարգի` զանազանում են հաստատական և ժխտական նախադասություններ։ Նախադասությունը կոչվում է հաստատական, երբ նրա ստորոգյալը (բայը, ստորոգյալի բայական բաղադրիչը) հաստատական` դրական խոնարհման ձև ունի։ Նախադասությունը կոչվում է ժխտական, երբ նրա ստորոգյալը (բայը, ստորոգյալի բայական բաղադրիչը) ժխտական խոնարհման ձևն ունի։

Աղբյուրներ

  • Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու (Բարդ նախադասություն), Երևան, 1984։
  • Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975։
  • Ս. Ղուկասյան, Ժամանակակից հայերենի հարցական նախադասությունները և դրանց դասակարգումը (Լրաբեր, 1972, N 6)։
  • Ն. Պառնասյան, Անշաղկապ բարդ նախադասությունը ժամանակակից հայերենում (Լեզվի և ոճի հարցեր, 1964, N 2)։
  • Բ. Վերդյան, Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն, Երևան, 1970։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 155 Նախադասություն 

Tags:

ԲառԽոսքՀնչերանգՄիտքՇարահյուսությունՍտորոգում

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կառլես ՊուչդեմոնԽոյ (կենդանակերպի նշան)ԿենդանիներԱշխարհագրական մեծ հայտնագործություններԱպրիլՈրոշիչՎանՀանգԳենետիկ հիվանդություններՀռոմԱնսեռ բազմացումՔրոմոսոմՄաշկ (մարդ)ՄարսողությունԵրաժշտական գործիքներԱֆրիկաՉարլի ՉապլինԱրամազդՉինաստանՄեծ ՀայքՀարցական և հարաբերական դերանուններՄերկուրի (մոլորակ)Հայկական ազգային հագուստ (տարազ)ՈւրբաթագիրքՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՏրդատ ԳՎիկտոր ԴրագունսկիՕքեյՎբեթԻսլամ ՄախաչևՂազախստանՄիացյալ ԹագավորությունՎարդանանք (պատմավեպ)Հանգման խնդիրԿապ (խոսքի մաս)Պետրոս ԴուրյանՍննդային շղթաԱրյան շրջանառությունԺաննա դ'ԱրկԺամանակի պարագաԷյֆելյան աշտարակՍինդրիկԳլխուղեղի ուռուցքԿապանՎահագն ԴավթյանՀովհաննես ԲաղրամյանՀայկյան տոմարՀակոբ ՊարոնյանԶվարթնոցի տաճարԾծմբական թթուԲյուրականի աստղադիտարանԳրիգոր ԶոհրապԱրտիստը (Շիրվանզադե)ԴիլիջանԲագրատունիների թագավորությունԱլբերտ ԱյնշտայնՀորդանանԱրտաշես Ա ԲարեպաշտԵվրոպական միությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀայկական բանակ (1918-1920)ԵրևանՎայոց ձորի մարզՔարերի սիմֆոնիաՎերաբերության խնդիրՀարյուրամյա պատերազմԵռանկյան բարձրությունՄոնթե ՄելքոնյանԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ՀայաստանՄինաս ԱվետիսյանԺառանգական հիվանդություններՄանկական և պատանեկան հանրագիտարաններԵրվանդ ՔոչարՄշո ճառընտիր🡆 More