Վարակ

Վարակ կամ ինֆեկցիա (լատին․՝ infectio - վարակում, լատին․՝ inficere - վարակել), ախտածին մակաբույծի թափանցումը և բազմացումը մարդու, կենդանու և բույսերի օրգանիզմներում, դրանց փոխազդեցության բարդ կոմպլեքսի հետագա զարգացմամբ վարակակրությունից մինչև հիվանդության առաջացումը։

Վարակ
Տեսակfailure mode?
Պատճառհարուցիչ և pathogen transmission?
Հետևանքվարակիչ հիվանդություն, Braxy?, ավիտելինոզ և Սրտային անբավարարություն
ԲուժաքննությունԱրյան միջավայր և մանրէաբանական կուլտուրա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
Բուժումanti-infective agent?
Վարակ Infectious diseases and disorders Վիքիպահեստում

Թափանցելով օրգանիզմ՝ վարակի հարուցիչը տեղակայվում է որոշակի օրգաններում և հյուսվածքներում։ Օրինակ՝ էվոլյուցիայի ընթացքում քոսի տիզը հարմարվել է, մակաբուծվել մաշկի էպիթելային շերտում, բծավոր տիֆի հարուցիչը՝ մանր զարկերակներում և արյունատար մազանոթներում, գրիպի վիրուսը՝ վերին շնչառական ուղիների լորձաթաղանթում։

Վարակման պրոցեսը, վարակակիր օրգանիզմի ֆունկցիաների խանգարումները և ռեֆլեքսային ռեակցիաները կազմում են վարակիչ հիվանդությունների էությունը։

Տեսակներ

Վարակը դրսևորվում է հիվանդության սուր կամ քրոնիկական ձևերով կամ վարակակրությամբ։ Վարակի դրսևորման ձևերը պայմանավորված են հարուցիչի հատկություններով՝ վարակելու ունակությամբ, էկզո- և էնդոտոքսիններ առաջացնելու հատկությամբ և հարուցիչների քանակությամբ։ Կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի վիճակը, ընկալունակության կամ տվյալ հիվանդության հանդեպ նախատրամադրվածության աստիճանը։

Օրգանիզմում որոշ հարուցիչների առկայությունը չի ուղեկցվում ախտաբանական պրոցեսի զարգացմամբ, եթե չկան որոշակի լրացուցիչ պայմաններ։ Այդպիսի հարուցիչներն անվանվում են պայմանական ախտածին (օրինակ, վերքային վարակի հարուցիչների խումբը, հերպեսի վիրուսը և այլն)։ Դրանք կարող են երկար ժամանակ գոյություն ունենալ մաշկի մակերևույթին, աղիքների խոռոչում և միայն վնասակար գործոնների (վնասվածք, ցրտահարություն, արևահարություն) առկայության դեպքում դրսևորել իրենց ախտածին հատկությունները։

Վարակի աղբյուր

Վարակ 

Վարակի աղբյուր կարող են դառնալ հիվանդ մարդիկ կամ վարակակիրները։ Յուրաքանչյուր վարակիչ հիվանդության բնորոշ է փոխանցման որոշակի մեխանիզմ։ Ստամոքս-աղիքային համակարգի վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, որովայնային տիֆ և այլն) հարուցիչն արտազատվում է արտաթորանքների և մեզի միջոցով, շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում հարուցիչը արտազատվում է հազալիս, փռշտալիս, խոսելիս և օդի հետ ընկնում առողջ օրգանիզմ (փոխանցման կաթիլային մեխանիզմ)։

Բծավոր տիֆի, մալարիայի և մի շարք այլ հիվանդությունների հարուցիչները փոխանցվում են արյունածուծ միջատներով (ոջիլ, մոծակ, մլակ)։ Քոսի, սնկային, վեներական հիվանդությունների հարուցիչները փոխանցվում են հիվանդի հետ անմիջական շփմամբ։

Համաճարակաբանություն

Վարակ 
2004 թվականին վարակիչ հիվանդությունների հետևանքով մահացությունների թիվը՝ 100 000 բնակիչ
Ամբողջ աշխարհում վարակիչ հիվանդություններով պայմանավորված մահացության ցուցանիշը
Կատեգորիա Մահվան պատճառը Մահացություն 2002
(մլն)
Մահացության թիվը Մահացություն 1993
(մլն)
1993 աստիճան
N/A Բոլոր վարակիչ հիվանդությունները 14.7 25.9% 16.4 32.2%
1 Շնչառական վիրուսային վարակներ 3.9 6.9% 4.1 1
2 ՁԻԱՀ 2.8 4.9% 0.7 7
3 Սուր գաստրոէնտերիտ 1.8 3.2% 3.0 2
4 Տուբերկուլոզ (TB) 1.6 2.7% 2.7 3
5 Մալարիա 1.3 2.2% 2.0 4
6 Կարմրուկ 0.6 1.1% 1.1 5
7 Կապույտ հազ 0.29 0.5% 0.36 7
8 Կարկամախտ 0.21 0.4% 0.15 12
9 Մենինգիտ 0.17 0.3% 0.25 8
10 Սիֆիլիս 0.16 0.3% 0.19 11
11 Հեպատիտ B 0.10 0.2% 0.93 6
12-17 Տրոպիկական հիվանդություններ (6) 0.13 0.2% 0.53 9, 10, 16-18

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Боринская С. А. Инфекции как фактор отбора // antropogenez.ru.
  • Герценштейн Г. М., Соколов А. м.,. Инфекционные болезни // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Վարակ 

Tags:

Վարակ ՏեսակներՎարակ ի աղբյուրՎարակ ՀամաճարակաբանությունՎարակ ԾանոթագրություններՎարակ ԳրականությունՎարակ Արտաքին հղումներՎարակԲույսերԼատիներենՀիվանդությունՄակաբույծ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սրտի կծկումների հաճախականությունՔաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունՀայաստանի ՍահմանադրությունԵրևանԵգիպտոսԳրոնինգենի թանգարանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՊրոլակտինԵղիշե ՉարենցԱնլռելի զանգակատունԱլբերտ ԱզարյանԲյուզանդական կայսրությունՀայկական դրամՄոնթե ՄելքոնյանՁվարանի կիստաԹերենս ՋեյՀայերՍասնա ծռերԻսրայել ՕրիՆերգործական սեռՍրտամկանի ինֆարկտՈսկիԳյումրիՈրդանման ելունի բորբոքումՈւղիղ խնդիրԿապ (խոսքի մաս)Արարատի մարզՄարտի 27Վարդանանք (պատմավեպ)Մեծ ՀայքՎագինիզմՀրայր ԴժոխքԿաթվածԲրուցելոզԱղավնիներԶատկի ավանդույթներԲրյունետ (երգչուհի)Տնտեսական աճՀայաստանի դրոշՊարբերական հիվանդությունԻսլամՍինգապուրԶատիկը ՀայաստանումՏրդատ ԳԴանթեական առասպելՆեմեսիս գործողությունՖեյսբուքՏիեզերագնացությունԱնձի խանգարումԻմպրեսիոնիզմՇիրակի մարզՀայերենի այբուբենՔրոմոսոմՎահանագեղձԵս և նաՀիսուսԱլգորիթմՀարրի Փոթեր (վիպաշար)Լյուդվիգ վան ԲեթհովենԲասկետբոլՀայաստանի թռչունների ցանկԼուսինՀին ԿտակարանԿանանց միջազգային օրՀայերեն հայհոյախոսությունԱնուղղակի խնդիրԱրյան ընդհանուր հետազոտությունՀայաստանի առաջին հանրապետությունԷդուարդ ՍպերցյանՕպերացիոն համակարգՍերԱրեգակնային համակարգԿրիաներ🡆 More