Ես Եւ Նա

«Ես և նա», Նար-Դոսի պատմվածքներից, որ նա գրել է 1889 թվականին։ Պատմվածքն ունի «Մի կորած մարդու հիշատակարանից» ենթախորագիրը։

Ես և նա
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՆար-Դոս
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1889

Սյուժե

Պատմվածքը բաղկացած է հեղինակի առաջաբանից ու երկու մասից՝ «Ես» և «Նա»։

Առաջաբանում հեղինակը պատմում է, որ պատահաբար իր ձեռքն է ընկել մի տետր, որում «կորած մարդը» տարիներ շարունակ գրի էր առել իր կյանքի անցուդարձը։ Տետրը վերնագրված էր «Ես և նա», ենթավերնագիրն էր՝ «Մի կորած մարդու հիշատակարանից»։ Նույն վերնագրով էլ ինքը հանձնում է տպագրության, սակայն ինքը բավական կրճատել է այն՝ թողնելով միայն ամենահետաքրքրականը։

ԵՍ

Պատմվածքի հերոսը իրավագիտության վերջին կուրսի ուսանող է, որ խոստումնալից ապագայի հեռանկար ունի ու ներկայում էլ երջանիկ է. սիրում է մի աղջկա ու համոզված է, որ նա էլ իրեն է սիրում։ Բայց աղջիկն անսպասելի հեռանում է՝ նամակ գրելով, որ շուտով ամուսնանալու է, և խնդրում է մոռանալ իրեն, քանզի իր սիրո նախկին հավաստիացումները սոսկ թյուրիմացություն էին։ Այդ հարվածից հետո տղան թողնում է ուսումը, ու հարբեցողությունն ու վատ շրջապատը հետզհետե կործանում են նրան։ Նա հասկանում է, որ իր կործանման պատճառը պիտի որոնել հենց իր մեջ, և այն գտնում է մի պատմվածք ընթերցելուց հետո. դա իտալական մի սիրավեպ էր՝ «Վրեժ» վերնագրով, որի թարգմանությունը նա հիշատակարանում բերում է «Նա» վերնագրով՝ հակադրելու համար իր պատմությանը

ՆԱ

Վենեցիայի մի ազնվական ընտանիքի միակ զավակն էր Ջուլիետան, որ այնքան գեղեցիկ էր, որ թվում էր, թե մի սիրո անդունդ է։ Նա ծանոթանում է Անտոնիոյի հետ, որ ջութակ էր նվագում աղջկա պատուհանի տակ։ Տղայի նվագն այնպես է գրավում աղջկա սիրտը, որ նա Անտոնիոյին է նետում իր կարմիր մեխակը։ Դրանից հետո նրանք հանդիպում էին ամեն օր, սակայն մի երեկո էլ Ջուլիետան դուրս չի գալիս, այլ մի երկտող է նետում պատուհանից. «Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։ Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։ Այդ օրվանից Անտոնիոն այլևս չի երևում Վենեցիայի փողոցներում։

Տարիներ անց Վենեցիա ժամանեց հռչակավոր ջութակահար Անտոնիո Բոնվինին։ Համերգից հետո Ջուլիետան գնում է նրա մոտ, սակայն Անտոնիոն ցույց է տալիս Ջուլիետայի նետած երկտողը, և ասում, որ ինքն այն օրը երդվել էր վրեժ լուծել, և դրա միակ միջոցը այնքան բարձրանալն էր, որ աղջիկն ինքը հայտնվեր ներքևում. «Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացումների հետ, ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սենյորա, ես չեմ կարող»։

Վերջում «կորած մարդը» եզրակացնում է, որ իր կործանման պատճառն իր բուրժուական շրջապատն է, որտեղ ինքը մեծացել է որպես կամազուրկ ու փափկամարմին մի ինտելիգենտ, որ առաջին իսկ հարվածից ընկնում է ու այլևս չի կարողանում ելնել։ Այնինչ աշխատավոր ժողովրդի ծոցից ելած թափառական երաժիշտն օժտված է երկաթակուռ կամքով, հաղթահարում է ամեն դժվարություն ու վրեժ լուծում իրեն արհամարհողներից։

Աղբյուրներ

  • Պատմվածքներ և նովելներ հայ արձակից, Երևան, 1986։

Արտաքին հղումներ

Tags:

Ես Եւ Նա ՍյուժեԵս Եւ Նա ԱղբյուրներԵս Եւ Նա Արտաքին հղումներԵս Եւ Նա1889Նար-Դոս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հրաչյա ԱճառյանԱլերգիաԲարդ նախադասությունՄթնոլորտի աղտոտումԴեքսամետազոնԱլբերտ ԱյնշտայնՍիամանթոԵվրոպական միությունԲարդ ստորադասական նախադասությունՄարս (մոլորակ)ԹմրամիջոցՄիջատներԿոմիտասՍեղան (երկրաչափություն)Բնության պահպանությունՆավթՃարտարապետությունՀենրիխ ՄխիթարյանԱրմեն Տիգրանյան (երգահան)Ռուսաստանի քաղաքների ցանկԱծական անունԱծխաջուրԵրվանդ ՔոչարՀարցական և հարաբերական դերանուններԺենգյալով հացՀամամոլորակային հիմնախնդիրներԵրկաթ պակասորդային սակավարյունությունԱլեքսանդր ՇիրվանզադեՀայոց այբուբենի հուշարձանԻններորդ ալիքՏեղերի վանքՍասունցի ԴավիթՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայկական ազգային հագուստ (տարազ)ՊղինձՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՇնչառությունՀովհաննես ԹումանյանԱնասնապահությունԱրյունԿենդանակերպՀին ՀռոմՀայկական մշակույթԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱլկալիական մետաղներԳուրգեն ՄահարիԶանգվածի պահպանման օրենքՏիեզերքՄիջին ականջի բորբոքումՎազգեն Ա ԲուխարեստցիԱղերՖեռնան ՄագելանՀայաստանի Հանրապետության նախագահՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՄայրցամաքՀայկ նահապետՍտեփան Զորյան (գրող)Ռոբերտ ԱբաջյանԹոմաս ԷդիսոնՄաշկաբորբՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱկացիաԱրշակունիների թագավորությունՍելեկցիաԵրեխայի իրավունքներՀյուսիսային ԱմերիկաԻնգա և Անուշ ԱրշակյաններԵրեքնուկԵրազՈւղղանկյուն եռանկյունՆաիրի ՀունանյանՓորլուծությունՇաքիի ջրվեժԹռչուններԼյարդի ցիռոզ🡆 More